ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 փետրվարի 2017 թ. |
N 127-Ա/2 |
Հ Ր Ա Մ Ա Ն
««ՊԱՀԱՊԱՆ ԱՐԾԻՎ» ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ /ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ/ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ, ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ` 1032.02.4-«ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾ /1032.02.01.4-ԹԻԿՆԱՊԱՀ/ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված 11-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի N 89/2 եզրակացությունը`
Հրամայում եմ`
1. ««Պահապան արծիվ» թիկնապահական ակադեմիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթական ծրագրով, միջնակարգ հանրակրթության հիմքով, առկա ուսուցմամբ, 1 տարի ուսման տևողությամբ, 50 տեղով` 032.02.4-«Թիկնապահական գործ /1032.02.01.4-Թիկնապահ/ մասնագիտության գծով գործունեության իրականացման լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
Լ. Մկրտչյան