Գլխավոր տեղեկություն
Համար
N 139-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.03.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.03.15/10(579) Հոդ.128
Ընդունող մարմին
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Ընդունման ամսաթիվ
20.02.2017
Ստորագրող մարմին
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 մարտի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 10317113

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

20 փետրվարի 2017 թ.

ք. Երևան

N 139-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 249-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ և N 3 հավելվածի 15-րդ կետերը՝

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 5-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի և ատեստավորման անցկացման ընթացակարգը, մրցութային և ատեստավորման հանձնաժողովների ձևավորման կարգը հաստատելու մասին» N 249-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) հրամանի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման ընթացակարգը և մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին»,

2) հրամանի 1-ին կետում`

ա. հանել «և ատեստավորման» բառերը,

բ. «ընթացակարգերը` համաձայն NN 1 և 2 հավելվածների» բառերը փոխարինել «ընթացակարգը` համաձայն N 1 հավելվածի» բառերով,

3) հրամանի 2-րդ կետից հանել «և ատեստավորման» բառերը,

4) հրամանի N 1 հավելվածում`

ա. 1-ին կետում «առևտրի և տնտեսական զարգացման» բառերը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով,

բ. 4-րդ կետում «բաժինը» բառը փոխարինել «ստորաբաժանումը» բառով,

գ. 7.1-րդ կետում «պետական» բառից հետո լրացնել «ոչ առևտրային» բառերը,

5) հրամանի N 3 հավելվածում`

ա. վերնագրից հանել «ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ» բառերը,

բ. 1-ին կետում և ամբողջ տեքստում «առևտրի և տնտեսական զարգացման» բառերը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով,

գ. 1-ին կետից հանել «կամ ատեստավորում» բառերը,

դ. 4-րդ կետի 1-ին պարբերությունից հանել «կամ ատեստավորում» բառերը,

ե. 4-րդ կետի 2-րդ պարբերությունից հանել «կամ ատեստավորման» բառերը,

զ. 5-րդ կետից հանել «կամ ատեստավորման» բառերը,

ը. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «8. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է նախարարի հրամանով Հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում գործունեությունը՝ սույն հրամանի N 1 հավելվածի 18-րդ և 19-րդ կետերով սահմանված կարգով:»,

6) ուժը կորցրած ճանաչել հրամանի N 2 հավելվածը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ս. Կարայան