Գլխավոր տեղեկություն
Համար
N 128-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (19.01.2017-09.08.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.07.01/18(530).1 Հոդ.175.14
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ընդունման ամսաթիվ
04.06.2015
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
04.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.08.2021

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 հունիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 32015253


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

4 հունիսի 2015 թ.

N 128-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետով և 30-րդ հոդվածի 8-րդ մասով և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի Կոնվենցիայի թիվ 1 հավելվածի դրույթներով՝

(նախաբանը փոփ. 26.01.16 N 18-Ն)

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների կողմից տրված թռիչքային անձնակազմի անդամների վկայականների ճանաչման կարգը»-ը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Գլխավոր վարչության պետ

Ա. Մովսեսյան

 

    

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2015 թվականի հունիսի 4-ի

թիվ 128-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների կողմից տրված թռիչքային անձնակազմի անդամների վկայականների (այսուհետ՝ Վկայական) ճանաչման կարգով (այսուհետ՝ Կարգ) սահմանվում է օտարերկրյա ավիացիոն իշխանությունների կողմից թռիչքային անձնակազմի անդամներին տրված վկայականների ճանաչման ընթացակարգը:

2. Վկայականները Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և կիրառվում են, եթե Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավի անձնակազմի կազմում անհրաժեշտ է ներառել օտարերկրյա պետությունների կողմից տրված վկայականներ կրող ավիացիոն մասնագետներին (այսուհետ՝ Ավիացիոն մասնագետ):

3. Վկայականի ճանաչման ժամանակ վավերագրում նշվում է այն օդանավի տիպի որակավորման նիշը, որն անհրաժեշտ է ճանաչել:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) կողմից ճանաչվում են հետևյալ վկայականները՝

1) օդաչու (ինքնաթիռ, ուղղաթիռ, սավառնակ, ազատ օդապարիկ),

2) շտուրման,

3) բորտինժեներ,

4) բորտուղեկցորդ:

5. Վկայականների ճանաչման արդյունքում տրվում է Կարգի Ձև-2-ով սահմանված վավերագիր (այսուհետ՝ Վավերագիր):

6. Վկայականների և վավերագրերի վերաբերյալ Գլխավոր վարչության թռիչքային գործունեության վարչությունում (այսուհետ՝ ԹԳ վարչություն) վարվում է գրանցամատյան, որը ներառում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) վկայականը կրողի անուն, ազգանունը,

2) վկայականի համարը,

3) վավերագրի տրման ամսաթիվը,

4) վավերագրի գործողության ժամկետը,

5) վավերագրի հերթական համարը,

6) այլ նշումներ:

7. Վավերագրի գործողության ժամկետը չի կարող գերազանցել վկայականի գործողության ժամկետը:

8. Վկայականը կարող է ճանաչվել, եթե.

1) վկայականը տրված է Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի Կոնվենցիայի թիվ 1 հավելվածով հաստատված թռիչքային անձնակազմի անդամներին վկայականներ տալու կարգի նվազագույն պահանջներին համապատասխան.

 2) թռիչքային անձնակազմի անդամը ունի առնվազն 500 (հինգ հարյուր) թռիչքաժամ տվյալ տիպի օդանավի վրա:

 

II. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

9. Վկայականների ճանաչման համար Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործող կազմակերպությունը, որի օդանավի անձնակազմի կազմում անհրաժեշտ է ներառել Ավիացիոն մասնագետին (այսուհետ՝ Հայտատու) Կարգի Ձև-1-ով սահմանված հայտ է (այսուհետ՝ Հայտ) ներկայացնում Գլխավոր վարչություն:

10. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.

1) Ավիացիոն մասնագետի անձնագրի պատճենը,

2) Վկայականի պատճենը,

3) համապատասխան որակավորումը և գործնական ուսուցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,

4) համապատասխան դասի բժշկական վկայականի պատճենը:

(10-րդ կետը փոփ. 16.12.16 N 231-Ն)

11. Հայտը և կից փաստաթղթերը Գլխավոր վարչություն մուտք լինելուց հետո ուսումնասիրվում են Գլխավոր վարչության աշխատակազմի թռիչքային գործունեության վարչության (այսուհետ՝ ԹԳ վարչություն) կողմից: Եթե հայտի և կից փաստաթղթերի մեջ առկա են թերություններ, ապա այդ դեպքում դրա մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է Հայտատուին, որը համապատասխան տեղեկացումը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է վերացնի կամ շտկի այդ թերությունները և կրկին ներկայացնի Գլխավոր վարչություն: Նշված ժամկետում թերությունները չվերացնելու կամ չշտկելու դեպքում հայտը Գլխավոր վարչության կողմից թողնվում է անհետևանք:

12. Հայտը Կարգի 11-րդ կետի ընթացակարգերը անցնելուց հետո` Գլխավոր վարչության կողմից ընդունված լինելու դեպքում, մեկ աշխատանքային օրվա ընթացքում ԹԳ վարչությունը «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի Կոնվենցիայի թիվ 1 հավելվածի 1-ին գլխի 1.2.2-րդ կետի 1.2.2.2-րդ ենթակետի պահանջների համաձայն` էլեկտրոնային փոստի միջոցով հարցում է կատարում վկայականը տրամադրող պետության լիազոր մարմնին` Վկայականի իսկությունը հավաստելու համար:

(12-րդ կետը խմբ. 16.12.16 N 231-Ն)

13. Կարգի 12-րդ կետում նշված հարցման պատասխանը ստանալուց հետո, Հայտատուին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է Ավիացիոն մասնագետի մասնագիտական համապատասխանության գործընթացի ժամկետների մասին:

(13-րդ կետը խմբ. 16.12.16 N 231-Ն)

14. Մասնագիտական համապատասխան գործընթացը ներառում է անգլերեն լեզվի իմացության չորրորդ մակարդակի թեստավորում: Նշված թեստավորման դրական արդյունքի դեպքում Հայտատուին երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է վավերագիր:

(14-րդ կետը խմբ. 16.12.16 N 231-Ն)

15. Կարգի 14-րդ կետում նշված թեստավորման բացասական արդյունքի դեպքում Հայտը մերժվում է, որի վերաբերյալ երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է Հայտատուին:

(15-րդ կետը խմբ. 16.12.16 N 231-Ն)

 

III. ՎԱՎԵՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

16. Վավերագիրը կազմված է Ա 4 (210x148մմ ISO 26 միջազգային ստանդարտ) չափի թղթից և բաղկացած է 2 էջից, որի առաջին էջը հանդիսանում է տիտղոսաթերթ, իսկ 2-րդ էջը ենթակա է լրացման:

17. Վավերագիրը լրացվում է հետևյալ կերպ՝

1) 1-ին էջ - տիտղոսաթերթ, որի վրա ըստ հաջորդականության հայերեն և անգլերեն լեզուներով տպագրվում են «Հայաստանի Հանրապետություն» բառերը, վավերագիր տվող լիազորված մարմնի անվանումը, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը, «ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ» բառերը.

2) 2-րդ էջը լրացվում է անգլերեն լեզվով, հետևյալ կերպ՝

ա. վավերագրի համարը հետևյալ ձևաչափով՝ Հայտատուին Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից տրված (այսուհետ՝ ԻԿԱՕ) եռանիշ կոդը և հերթական համարը արաբական թվերով (օրինակ՝ XXX 001-15),

բ. վավերագիրը կրողի ազգանունը և անունը,

գ. վավերագրվող վկայականի տիպը,

դ. վավերագրվող վկայականին օտարերկրյա ավիացիոն իշխանության կողմից տրված համարը,

ե. վավերագրվող վկայականը տվող օտարերկրյա ավիացիոն իշխանության անվանումը և վկայականի տրման ամսաթիվը,

զ. վավերագիր կրողի այն որակավորման նիշը, որը անհրաժեշտ է ճանաչել,

է. վավերագիր կրողի ստորագրությունը,

ը. վավերագիր կրողի գործատուի անվանումը,

թ. նշում այն մասին, որ տվյալ վավերագիրը ուժի մեջ է միայն վավերագրվող վկայականի առկայության դեպքում,

ժ. վավերագրի գործողության ժամկետը,

ժա. վավերագիրը տվող պաշտոնատար անձի ստորագրությունը, հանձնման օրը, ամիսը, տարեթիվը և Գլխավոր վարչության կնիքը:

 

IV. ՎԱՎԵՐԱԳՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

18. Վավերագրի գործողությունը կասեցվում և դադարեցվում է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով սահմանված դեպքերում՝ Գլխավոր վարչության պետի 2012 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 212-Ն հրամանով սահմանված «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի մասնագետներին վկայականների տրման կարգ»-ին համապատասխան:

19. Վավերագրի գործողության կասեցման կամ դադարեցման դեպքում Վավերագիր կրողը և նրա գործատուն մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ձևով ծանուցվում է այդ մասին:

20. Կարգի 19-րդ կետում նշված ծանուցումը ստանալու օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում Վավերագիր կրողը կամ նրա գործատուն Գլխավոր վարչություն է հանձնում Վավերագրի բնօրինակը:

 

Ձև 1

 ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՅՏ

Application for Verification of a Flight Crew Licence

(Յուրաքանչյուր վկայականի վավերացման համար օգտագործեք առանձին հայտ)
 For each licence a separate application is used

1

Ազգանուն
Last name :

...................................................

Անուն First name :

..............................................

Բնակության վայր
Permanent Address : ............................. ...................... ....... ............................. ............................. .............................

Հեռախոս (բնակարան)
Telephone
: ...................................................

Բջջային հեռախոս:
Mobile telephone ....................................................

Ծննդյան թիվը
Date օf Birtհ :

.........../.........../....................

Ծննդավայրը
Place of Birth :

............................

Քաղաքացիությունը
Citizenshp

................................................

Էլեկտրոնային հասցեն
E-mail:

...............................................

2

 Վավերացման ներկայացրած վկայականի տվյալները
 
Particulars of Licence Presented for Validation

Տրամադրող պետությունը

State of issue

Տրման ժամկետը

Date of issue

Վկայականի տեսակը

 Type of Licence

Վկայականի

 Licence NO

Վկայականի
գործունեության
ժամկետը
 Expiry Date

 

......../.........../..........

   

......../.........../............

Կարգ, դաս, տիպի որակավորումը (որը անհրաժեշտ է ճանաչել
 Category, Class, Type rating (to be validated)

Կարգ / Category

Դաս / Class

Տիպի որակավորումը/ Type rating

     
     
     

Ընդհանուր թռիչքաժամ (տվյալ տիպի օդանավի վրա)

 Total flight hours (current A/C type)  .................................................

Վերջին 90 օրվա ընթացքում թռիչքաժամերը

Flying hours for the last 90 days ..................................................

Վերջին
թռիչքի ամսաթիվը 

Date of last flight ........ / ........... / .............

3

                                         Բժշկական Պիտանելիություն                  Medical Fitness

Բժշկական վկայականի դասը

Class of Medical Certificate held

Վերջին բժշկական
ստուգման ամսաթիվը/

Date of l ast Medical Examination

Բժշկական վկայականի
գործունեության ավարտի
ժամկետը/

Medical Certificate Expiry Date

 

 …......../............../..............
 

 …......../............../..............
 

 

4

ՍՈՒՅՆՈՎ ՀԱՎԱՍՏՈՒՄ ԵՄ, որ տվյալ հայտում նշված տեղեկությունները ճշգրիտ են : /
 I hereby declare that the information provided on this form is correct

Դիմողի ստորագրությունը Applicant signature

..................................................

Ամսաթիվ
Date

 …........./.............../............

 

5

Կից անհրաժեշտ է
ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

Attachments must include all of the following:

Անձնագրի պատճենը /

Passport copy

 
   
Օտարերկրյա վկայականի պատճենը /
Copy of Foreign Licence
 
   
Բժշկական վկայականի պատճենը /
Copy of Medical Licence
 
   
Վերջին հմտության ստուգման պատճենը /
Copy of Last Proficiency Cհeck
 
   
Վերջին վթարափրկարարական վարժանքների
վկայականի պատճենը /
Copy of Last Safety Emergency Procedսre Certificate
 
   
Վերջին վտանգավոր ուղեբեռի տեղափոխման վկայականի պատճենը /
Copy of Last Dangerous Goods Certificate
 
  
 

Պաշտոնական գրառում /
For official use only

.............................................................................................................................................

.............................................................................................................................................

............................................................................................................................................

.............................................................................................................................................

 

6

Լրացվում է բաժնի աշխատակցի կողմից / Fօr օfficial սse օոly

Տրված վավերագրի համարը /
Verification number

Տրամադրման ամսաթիվը
Date of Issue

Ուժի մեջ է / Valid

Նշումներ /
Notices

Սկսած /
From

Մինչև /
Till

 

…........./.............../............

....../......./.......

....../......./.......

 


Հաստատված
է`  Approved   .................................................................................................................

 name

 
 
ՀՀ
ԿԱ ՔԱԳՎ աշխատակազմի թռիչքային գործունեության վարչության պետ
Director of Flight Operations Department of the GDCA at the Government of RA

........................ ........................  
ստորագրություն / signature 

 Ամսաթիվ …………....... ./ ................................................... / ........................
 Date

(ձևը փոփ., լրաց. 16.12.16 N 231-Ն)

 

Ձև 2

CERTIFICATE ON VALIDATION

Last Name:                                      First name:

Օriginal licence type:

Օriginal Licence number:

State of issue:
Date of issue:

Ratings:

Holder's signature:

Has the right to work for

validity: Certificate on validation is valid with original Licence only

valid till:

Signature of issuing Օfficer and date                     GDCA Stamp

Contact details mail: info@aviation.am



 Page 2

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
 
REPU
BLIC OF ARMENIA
 
Gen
eral Department of Civil Aviation at the Governmen
 
 Կառավարությանն առընթեր Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր
Վարչություն

Ներմուծեք նկարագրությունը_1796

ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՃԱՆԱՉՄԱՆ
ՎԱՎԵՐԱԳԻՐ
 

FLIGHT CREW CERTIFICATE ON VALIDATION

 Page 1

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 16.12.16 N 231-Ն)