Գլխավոր տեղեկություն
Համար
N 600-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (03.09.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.08.24/17(560).1 Հոդ.234.5
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
09.08.2016
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.08.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.09.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 օգոստոսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11616280

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

9 օգոստոսի 2016 թ.

ք. Երևան

N 600-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 01-Ն ԵՎ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի ԹԻՎ 526-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2016 թվականի հունվարի 11-ի «2016 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» թիվ 01-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) ուժը կորցրած ճանաչել «3-րդ» և «5-րդ» կետերը.

2) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

17

Միջազգային.
Եվրոպա. Մտածե՛ք կանաչ

2 նամականիշ

III եռամսյակ

350
350

50 000x2

 ».

 

3) 19-րդ և 20-րդ կետերի 6-րդ սյունակների «60 000» թվերը փոխարինել «40 000» թվերով, իսկ 21-րդ կետի 6-րդ սյունակի «50 000» թիվը փոխարինել «30 000» թվով:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2016 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2016 թվականի հունվարի 11-ի թիվ 01-Ն հրամանում փոփոխություններ կատարելու և փոստային վճարման պետական նշանների նմուշները հաստատելու ու գործողության մեջ դնելու մասին» թիվ 526-Ն հրամանի 3-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի «60 000» թվերը փոխարինել «40 000» թվերով, իսկ 6-րդ ենթակետի «50 000» թիվը փոխարինել «30 000» թվով:

3. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Հայաստանի տեսարժան վայրեր թեմային նվիրված «Sights of Armenia Հայաստանի տեսարժան վայրեր. Սբ. Առաքելոց եկեղեցի, Սևանավանք St. Arakelots church, Sevanavank 871-874, ՍԵՎԱՆԱՎԱՆՔ SEVANAVANK» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 1 հավելվածի.

2) Միջազգային. Եվրոպա. Մտածեք կանաչ թեմային նվիրված «EUROPA» 2 նամականիշի, համաձայն N 2 և 3 հավելվածների։

4. Գործողության մեջ դնել`

1) Հայաստանի տեսարժան վայրեր թեմային նվիրված «Sights of Armenia Հայաստանի տեսարժան վայրեր. Սբ. Առաքելոց եկեղեցի, Սևանավանք St. Arakelots church, Sevanavank 871-874, ՍԵՎԱՆԱՎԱՆՔ SEVANAVANK» 1 նամականիշով բացիկը, սահմանելով` անվանագինը 240 դրամ, տպաքանակը` 500 հատ.

2) Միջազգային. Եվրոպա. Մտածեք կանաչ թեմային նվիրված «EUROPA» 2 նամականիշը սահմանելով` յուրաքանչյուրի անվանագինը 350 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 50 000 հատ:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Գ. Բեգլարյան

 

Հաստատված է

Հավելված 1
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2016 թվականի օգոստոսի 9-ի 
թիվ 600-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_9741

 

Հաստատված է

Հավելված 2
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2016 թվականի օգոստոսի 9-ի 
թիվ 600-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_9742

 

Հաստատված է

Հավելված 3
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2016 թվականի օգոստոսի 9-ի 
թիվ 600-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_9744