«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 օգոստոսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 10516282
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 օգոստոսի 2016 թ. ք. Երևան |
N 196-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 291-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի համաձայն
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող ընկերությունների գործադիր մարմինների թափուր պաշտոնների համար մրցույթի և այդ պաշտոնները զբաղեցնողների համար ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների ձևավորման կարգը և ատեստավորման ու մրցույթի անցկացման ընթացակարգը հաստատելու մասին» N 291-Ն հրամանի 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«3. Պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ընտրության (նշանակման) մրցութային Հանձնաժողովը կազմված է յոթ անդամից, որից հինգը` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և մեկական Հայաստանի Հանրապետության վարչապետի և հասարակական կազմակերպության ներկայացուցչից:
Հայաստանի Հանրապետության վարչապետի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը:
Փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ընտրության (նշանակման) մրցութային Հանձնաժողովը կազմված է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հինգ ներկայացուցչից:»։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար |
Ա. Գրիգորյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|