«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 հունվարի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 11017002
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
27 դեկտեմբերի 2016 թ. |
N 1348-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 393-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասերի պահանջներով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի` 2010 թվականի մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգը հաստատելու մասին» N 393-Ն հրամանի հավելվածի`
1) 6-րդ կետում «ոչ շուտ, քան 30 օր առաջ» բառերը փոխարինել «առնվազն 15 օր առաջ» բառերով.
2) 14-րդ կետում «20-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «15-օրյա ժամկետում» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Լ. Մկրտչյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|