Գլխավոր տեղեկություն
Համար
N 177-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (01.08.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.07.22/15(558).1 Հոդ.215.9
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
11.07.2016
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 հուլիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 10616248

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 հուլիսի 2016 թ.

N 177-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 142-րդ, 143-րդ, 144-րդ, 145-րդ, 146-րդ, 147-րդ, 148-րդ, 149-րդ, 150-րդ, 151-րդ, 152-րդ, 153-րդ, 154-րդ, 155-րդ, 156-րդ, 157-րդ և 158-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.

 

 142.

Խոզերի պարվովիրուս վարակի և կարմրախտ հիվանդությունների նկատմամբ ակտիվազրկված Պարվոէրիսինս (Parvoerysin) պատվաստանյութ

Չեխիայի Հանրապետություն

«Բիովետա Ա.Ս.» կազմակերպություն

143.

Թռչունների ինֆեկցիոն բրոնխիտ հիվանդության նկատմամբ Օրնիբուր միջանկյալ պլյուս (Օrnibur Intermediate Plus) պատվաստանյութ

Չեխիայի Հանրապետություն

«Բիովետա Ա.Ս.» կազմակերպություն

144.

Թռչունների պարամիքսովիրուս, պսևդոպեստիս և ինֆեկցիոն բրոնխիտ հիվանդությունների նկատմամբ Օրնիմիքս Կլոն Բ1+Հ120 (Օrnimix Clone B1+H120) պատվաստանյութ

Չեխիայի Հանրապետություն

«Բիովետա Ա.Ս.» կազմակերպություն

145.

Ընտանի թռչունների ինֆեկցիոն բրոնխիտ հիվանդության նկատմամբ Օրնիբուր միջանկյալ (Օrnibur Intermediate) պատվաստանյութ

Չեխիայի Հանրապետություն

«Բիովետա Ա.Ս.» կազմակերպություն

146.

Ընտանի թռչունների ինֆեկցիոն բրոնխիտ հիվանդության նկատմամբ Օրնիբրոն (Օrnibron) պատվաստանյութ

Չեխիայի Հանրապետություն

«Բիովետա Ա.Ս.» կազմակերպություն

147.

Խոշոր եղջերավոր կենդանիների ինֆեկցիոն ռինոտրախեիտ հիվանդության նկատմամբ Բիոբոս ԻԲՌ (Biobos IBR) պատվաստանյութ

Չեխիայի Հանրապետություն

«Բիովետա Ա.Ս.» կազմակերպություն

148.

Ընտանի թռչունների Նյու-Քասլ հիվանդության նկատմամբ Օրնիպեստ (Ornipest) պատվաստանյութ

Չեխիայի Հանրապետություն

«Բիովետա Ա.Ս.» կազմակերպություն

149.

Խոզերի կարմրախտ հիվանդության նկատմամբ Էրիսին Սինգլ Շոտ (Erysin Single Shot) պատվաստանյութ

Չեխիայի Հանրապետություն

«Բիովետա Ա.Ս.» կազմակերպություն

150.

Շների լեպտոսպիրոզ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված Բիոկան Լ (Biocan L) պատվաստանյութ

Չեխիայի Հանրապետություն

«Բիովետա Ա.Ս.» կազմակերպություն

151.

Շների ժանտախտ, վարակիչ լարինգոտրախեիտ, վարակիչ հեպատիտ, պարվովիրուս և պարագրիպ հիվանդությունների նկատմամբ Բիոկան ԴՀՊՊԻ (Biocan DHPPI) պատվաստանյութ

Չեխիայի Հանրապետություն

«Բիովետա Ա.Ս.» կազմակերպություն

152.

Թռչնագրիպ և Նյու-Քասլ հիվանդությունների նկատմամբ ակտիվազրկված Վաքս։օն ՆԴ.ԱԻ Ինակ (Vaxx:on ND.AI Inac) պատվաստանյութ

Իտալիա

«Իզօ Ս.ռ.լ.» կազմակերպություն

153.

Խոշոր եղջերավոր կենդանիների վարակիչ գնդիկավոր մաշկաբորբ հիվանդության նկատմամբ կենդանի, չոր Լումպիվաքս (Lumpyvax) պատվաստանյութ

Հարավային Աֆրիկայի Հանրապետություն

«ԻՆՏԵՐՎԵՏ Ս.Ա.» կազմակերպություն

154.

Պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով բրուցելոզի հարուցիչի հայտնաբերման Բրու-Կոմ (Бру-Ком) թեսթ համակարգ

Ռուսաստանի Դաշնություն

«Ռոսպոտրեբնադզոր համաճարակաբանության կենտրոնական գիտա-հետազոտական ինստիտուտ» գիտության դաշնային բյուջետային հաստատություն

155.

Պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով (Bacillus anthracis) տեսակի բակտերիաների նույնականացման թեսթ համակարգ

Ռուսաստանի Դաշնություն

«Վետբիոխիմ» կազմակերպություն

156.

Խոզերի էնզոտիկ թոքաբորբ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված Պնևմովակ (Pneumovac) պատվաստանյութ

Բրազիլիա

«Լաբորատորիոս Վենկոֆարմա դօ Բրազիլ Լտդա.» կազմակերպություն

157.

Խոշոր եղջերավոր անասունների պաստերելյոզ, էնտերոտոքսեմիա, պարատիֆ և դիարեա հիվանդությունների նկատմամբ ակտիվազրկված Պարավաքս (Paravax) պատվաստանյութ

Բրազիլիա

«Լաբորատորիոս Վենկոֆարմա դօ Բրազիլ Լտդա.» կազմակերպություն

158.

Խոշոր եղջերավոր անասունների ինֆեկցիոն ռինոտրախեիտ, վիրուսային դիարեայի, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսի, պարագրիպ և պաստերելյոզ հիվանդությունների նկատմամբ ակտիվազրկված Ռեսպիվակ (Respivac) պատվաստանյութ

Բրազիլիա

«Լաբորատորիոս Վենկոֆարմա դօ Բրազիլ Լտդա.» կազմակերպություն

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար`

Ս. Կարապետյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան