«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 դեկտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 10016411
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 նոյեմբերի 2016 թ. |
N 39-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 49-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգը և պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների կառավարման արդյունավետության գնահատման ցուցանիշները սահմանելու մասին» N 49-Ն հրամանի (այսուհետ` հրաման) հավելված 1-ի 6-րդ կետի 3-րդ ենթակետից հետո լրացնել նոր 3.1 ենթակետը հետևյալ բովանդակությամբ`
1) «3.1 տեխնիկական պայմանների առկայությունը` համաձայն սույն կարգի հավելված 1.1-ի»:
2. Հրամանում հավելված 1-ը լրացնել հավելված 1.1-ով համաձայն հավելվածի:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Լ. Ալթունյան |
Հավելված |
Հավելված 1.1
ՀՀ առողջապահության նախարարի 2015 թ. սեպտեմբերի 17-ի N 49-Ն հրամանով
հաստատված բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգի
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ (2-ՐԴ Ձև)
Օգտատիրոջ համակարգչին ներկայացվող նվազագույն տեխնիկական պայմաններ | |
Պրոցեսոր |
առնվազն 2.4 ԳՀՑ |
Օպերացիոն հիշողություն (RAM) |
առնվազն 4 ԳԲ |
Դիտարկիչ |
Chrome, Mozilla Firefox (Քրոմ, Մոզիլլա Ֆայրֆոքս) |
Ինտերնետ հասանելիության արագության նվազագույն տեխնիկական պայմաններ | |
10 միաժամանակ աշխատող օգտատիրոջ կապի արագություն |
առնվազն 1 մեգաբիտ/վայրկյան |
Նույնականացման քարտի համար նախատեսված սարքավորում | |
Քարտ կարդացող սարք |
Smart Card Reader դասի սարք (Սմարտ Քարտ Ռիդեր) |