Գլխավոր տեղեկություն
Համար
N 393-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.01.2017-03.02.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.07.15/17(369) Հոդ.183
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.05.2010
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.06.2023

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 հուլիսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 11010250

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

 18 մայիսի 2010 թ.

 N 393-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ (ՀԱՎԱՍՏԱԳԻՐ) ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով`

 

 Հրամայում եմ՝

 

1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին` փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

ՀՀ կրթության և գիտության

նախարար`

Ա. Աշոտյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2010 թվականի մայիսի 18-ի

N 393-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ (ՀԱՎԱՍՏԱԳԻՐ) ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց վերապատրաստում (այսուհետ` Վերապատրաստում) կազմակերպելու և իրականացնելու հետ կապված փոխհարաբերությունները:

2. Հավաստագրման քննությանը մասնակցելու համար կարող է Վերապատրաստվել «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի պահանջներին բավարարող անձը:

3. Վերապատրաստումը կազմակերպվում է տարեկան երկու անգամ` կրթության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` Նախարարություն) սահմանած ժամանակացույցին համապատասխան: Անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող տնօրենների Վերապատրաստման ժամանակացույցը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Վերապատրաստման հարցաշարը հաստատում է Նախարարը:

5. Վերապատրաստող կազմակերպություններն ընտրվում և երաշխավորվում են Նախարարության կողմից, սույն կարգով` սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում:

6. Վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մասին Նախարարության հայտարարությունը պաշտոնապես հրապարակվում է ընտրության անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ: Ընտրությանը մասնակցելու հայտը Նախարարություն է ներկայացվում ընտրության անցկացման օրվանից առնվազն 2 օր առաջ:

(6-րդ կետը փոփ. 27.12.16 N 1348-Ն)

7. Վերապատրաստող կազմակերպության ընտրության մասին հայտարարության տեքստում նշվում է.

1) վերապատրաստող կազմակերպությանը ներկայացվող պահանջները.

2) հայտերի ընդունման վայրը, օրերը, ժամերը և վերջնաժամկետը:

8. Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել Նախարարության կողմից սահմանած և պաշտոնապես հրապարակած պայմաններին և չափանիշներին բավարարող կազմակերպությունները: Այդ պայմաններն են՝

1) ուսումնական տարածքը և վերապատրաստող համապատասխան մասնագետները,

2) հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի նկարագրով, ինչպես նաև «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված վերապատրաստման բովանդակության պարտադիր բաղադրիչներին համապատասխան վերապատրաստող կազմակերպության կողմից մշակված ծրագիրը (Նախարարի կողմից հաստատված հարցաշարին համապատասխան) դասավանդման թեմատիկ պլանավորումը, վերապատրաստման տևողությունը,

3) ուսումնամեթոդական գրականություն, ձեռնարկներ, նյութատեխնիկական բազայի առկայությունը:

9. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված ընտրությունը կազմակերպվում է տարեկան երկու անգամ` վերապատրաստման առաջին դասընթացից առնվազն մեկ ամիս առաջ:

10. Վերապատրաստող կազմակերպության ընտրությունը իրականացվում է Նախարարի կողմից ձևավորված հանձնաժողովի միջոցով` հայտատուների ներկայությամբ: Հանձնաժողովի անդամ չի կարող լինել Վերապատրաստող կազմակերպության հայտ ներկայացրած կազմակերպության ներկայացուցիչը:

11. Նախարարությունը սույն կարգի 6-րդ կետով սահմանված ընտրության արդյունքները հրապարակում է ընտրության անցկացմանը հաջորդող 3-օրյա ժամկետում:

12. Հաղթող ճանաչված և Նախարարության կողմից երաշխավորված Վերապատրաստող կազմակերպությունը (ները) վերապատրաստում կազմակերպելու մասին հայտարարությունը հրապարակում է (են) Հավաստագրման քննություններից առնվազն մեկ ամիս առաջ` Նախարարության պաշտոնական կայքում և առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով:

13. Վերապատրաստվող անձը (այսուհետ` անձը) ազատ է վերապատրաստող կազմակերպության ընտրության հարցում` Նախարարության կողմից երաշխավորված (մրցույթում հաղթող ճանաչված) կազմակերպությունների ցանկից:

14. Վերապատրաստման դասընթացին մասնակցելու դիմումները վերապատրաստող կազմակերպությանն են ներկայացվում հայտարարության հրապարակմանը հաջորդող 15-օրյա ժամկետում: Վերապատրաստման դասընթացը սկսվում է դիմումների ընդունման վերջնաժամկետին հաջորդող 4-օրյա ժամկետում, սակայն 2 օրից ոչ շուտ:

(14-րդ կետը փոփ. 27.12.16 N 1348-Ն)

15. Վերապատրաստում կազմակերպելու մասին հայտարարության տեքստում նշվում է.

1) վերապատրաստվելու հավակնություն ունեցող անձին ներկայացվող պահանջները,

2) վերապատրաստման համար դիմումի ձևը (Ձև-1),

3) դիմումների ընդունման վայրը, օրերը, ժամերը և վերջնաժամկետը,

4) վերապատրաստման դասընթացի տևողությունը և վայրը,

5) վերապատրաստման դասընթացի արժեքը,

6) սույն կարգի 16-րդ կետով սահմանված փաստաթղթերի ցանկը,

7) վճարում կատարելու համար նախատեսված բանկային հաշվեհամարը:

16. Վերապատրաստման դասընթացին մասնակցելու իրավունք ունեցող անձը վերապատրաստող կազմակերպությանը ներկայացնում է.

1) դիմում` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով.

2) 3x4 չափի մեկ լուսանկար.

3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.

4) աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը.

5) անձնագրի պատճենը.

6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը).

7) վերապատրաստող կազմակերպության հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:

17. Սույն կարգի 16-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակների հետ միասին: Պատճենների իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները վերադարձվում են:

18. Վերապատրաստման ընթացքում անձը կարող է օգտվել օրենքով սահմանված չվճարվող արձակուրդից` կողմերի համաձայնությամբ:

19. Վերապատրաստման դիմած անձը կարող է ստանալ դասընթացի մասնակցության մասին տեղեկանք աշխատանքի վայր ներկայացնելու նպատակով:

20. Վերապատրաստումն անցկացվում է Նախարարության կողմից հաստատված քննությունների համար նախատեսված թեմաների բովանդակության և հարցաշարին համապատասխան:

21. Վերապատրաստման դասընթացի թեմաները գրանցվում են դասամատյանում:

22. Վերապատրաստում անցած անձն ստանում է վերապատրաստող կազմակերպության կողմից վավերացված և հաշվառված վկայական, որն ուժի մեջ է տրման ամսաթվից մեկ տարի ժամկետով: Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձը կարող է մինչև հավաստագրի ժամկետի լրանալը դիմել և անցնել սույն կարգով սահմանված վերապատրաստումը:

23. 22-րդ կետում նշված վկայագրի ձևանմուշը հաստատում է Նախարարը վերապատրաստող կազմակերպության ներկայացմամբ:

24. Վերապատրաստման դասընթացի ընդհանուր ծրագրային ծավալի ուսուցման գործընթացի 1/6-ից ավելի բացակայած անձը չի ստանում համապատասխան վկայագիրը:

25. Սույն կարգի 8-րդ և 20-րդ կետերով սահմանված պայմանների խախտմամբ դասընթացի կազմակերպման դեպքում վերապատրաստվող անձը, հիմնավոր պատճառաբանմամբ, կարող է հրաժարվել դասընթացին մասնակցությունից և ուսուցումը շարունակել սույն կարգի 12-րդ կետով սահմանված կազմակերպություններից մեկում: Այս դեպքում վերապատրաստման համար վճարված գումարը ամբողջությամբ փոխանցվում է նոր ընտրված վերապատրաստող կազմակերպությանը:

26. Վերապատրաստող կազմակերպությունը վերապատրաստման դասընթացի ավարտից հետո 5-օրյա ժամկետում Նախարարություն է ներկայացնում վերապատրաստման վկայագիր ստացած անձանց ցուցակը, անձնական գործերի, վերապատրաստման վկայագրերի բաշխման մատյանի և վերապատրաստման դասամատյանի պատճենները, որոնք պահպանվում են Նախարարությունում` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

27. Վերապատրաստման դասընթացի համապատասխանությունը սույն կարգի 8-րդ և 20-րդ կետերի պահանջներին կարող է վիճարկվել դատական կարգով:

 

Դիմումի նմուշ

 Ձև-1

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2010 թվականի մայիսի 18-ի

N 393-Ն հրամանի

 

Հայաստանի Հանրապետության հանրակրթական

ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք

(հավաստագիր) ստանալու նպատակով

վերապատրաստում իրականացնող

կազմակերպության ղեկավար

 

 պարոն/տիկին____________________-ին

   

________________________________-ից

դիմողի անունը, հայրանունը, ազգանունը                  

 

________________________________

դիմողի հաշվառման վայրը                       

 

________________________________

դիմողի հեռախոսահամարը (աշխ., բնակ., բջջ.)         

 

________________________________

անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել      

 

Ծնված` ___________________________

                    օրը, ամիսը, տարին, վայրը               

 

 

ԴԻՄՈՒՄ

 

Ծանոթանալով Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման դասընթացի կազմակերպման մասին հայտարարությանը խնդրում եմ գրանցել ինձ որպես դասընթացի մասնակից

 

Ø Քաղաքացիությունը

_______________________________________________________________

(Հայաստանի Հանրապետության, իսկ երկքաղաքացիության դեպքում` նշել կարգավիճակի ստացման ժամկետը և երկիրը)

 

Ø Դատարանի օրինական ուժի մեջ դատավճռի հիման վրա

 ________________________________________________

(դատապարտվել եմ, չեմ դատապարտվել)

 

Ø Սահմանված կարգով չհանված կամ չմարված դատվածություն

_________________________________________________

(ունեմ, չունեմ)

 

Ø Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ

_________________________________________________

                 (ճանաչվել եմ, չեմ ճանաչվել)

 

Ø Դատական կարգով մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից__________________________________________________

                                  (զրկվել եմ, չեմ զրկվել)

 

Ø Մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությամբ ___________________________________________________ 

                       (տառապում եմ, չեմ տառապում)

 

Ø Լեզուների իմացությունը

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

(հայերենի և առնվազն մեկ օտար լեզվի տիրապետման մակարդակները)

 

Ø Համակարգչային գրագիտությունը

________________________________________________________

________________________________________________________

              (տիրապետման մակարդակը, համակարգչային ծրագրերի իմացությունը)

 

Կից ներկայացնում եմ «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման» կարգով սահմանված փաստաթղթերը:

Նախազգուշացված եմ` կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 

 Դիմող` _______________  «___» ________20___ թ.

 

(հավելվածը փոփ. 27.12.16 N 1348-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.06.2023, N 55-Ն 24.06.2023, N 393-Ն
27.01.2022, N 05-Ն 03.02.2022, N 393-Ն
27.12.2016, N 1348-Ն 30.01.2017, N 393-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան