Գլխավոր տեղեկություն
Համար
N 192-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (11.06.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.04.15/9(552) Հոդ.95
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
25.03.2016
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 ապրիլի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11616112

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

25 մարտի 2016 թ.

ք. Երևան

N 192-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 01-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2016 թվականի հունվարի 11-ի «2016 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 01-Ն հրամանի.

հավելվածի 12-րդ կետի 3-րդ սյունակում «1 նամականիշ» բառերը փոխարինել «գեղաթերթիկ 1 նամականիշով» բառերով, 5-րդ սյունակում «400» թիվը փոխարինել «870» թվով, իսկ 6-րդ սյունակում «60 000» թիվը փոխարինել «20 000» թվով:

(1-ին կետը փոփ. 06.05.16 N 327-Ն)

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` ՓոստԵվրոպայի համաժողովը թեմային նվիրված «ARMENIA 2016. POSTEUROP PLENARY ASSEMBLY. TAKING OF THE CHALLENGER. ՓՈՍՏԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ. POSTEUROP PLENARY ASSEMBLY IN ARMENIA» 1 նամականիշով գեղաթերթիկ, համաձայն հավելվածի։

3. Գործողության մեջ դնել ՓոստԵվրոպայի համաժողովը թեմային նվիրված «ARMENIA 2016. POSTEUROP PLENARY ASSEMBLY. TAKING OF THE CHALLENGER. ՓՈՍՏԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ. POSTEUROP PLENARY ASSEMBLY IN ARMENIA» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 870 դրամ և տպաքանակը` 20 000 հատ։

 

ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար

Գ. Բեգլարյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2016 թվականի մարտի 25-ի

թիվ 192-Ն հրամանի 

 

Ներմուծեք նկարագրությունը_9483