«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 մայիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 11216159
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
10 մայիսի 2016 թ. |
թիվ 5-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՏԱԿ ԴՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՎ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՏԱԿ ԴՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 181-րդ հոդվածի 7-րդ և 16-րդ մասերի համաձայն.
Հրամայում եմ`
1. Սահմանել`
1) տրանսպորտային միջոցը հատուկ տարածք բերման ենթարկելու և արգելանքի տակ դնելու վերաբերյալ արձանագրության ձևը` համաձայն հավելված 1-ի.
2) հատուկ տարածք բերման ենթարկված և արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը` համաձայն հավելված 2-ի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
Գեներալ-լեյտենանտ |
Վ. Գասպարյան |
Հավելված 1 |
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ Օրինակ 1 (հանձնվում է տրանսպորտային միջոցի պահպանման համար պատասխանատու անձին) «____» ______________ 20____թ. Ժամը` ____________ Վայրը _______________________ Իմ՝___________________________________________________________________________ արձանագրությունը կազմողի պաշտոնը, ______________________________________________________________________ կողմից, կոչումը, ազգանունը, կրծքանշանի համարը, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, արգելանքի տակ դրվեց քաղաքացի՝ ______________________________________________________________________________ ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան թիվը (բնակվող ______________________________________ հեռախոս _____________) կողմից վարած _______________________________________________________________________ մակնիշը, հաշվառման համարանիշը, գույնը, տրանսպորտային միջոցը: Արգելանքի տակ դնելու պահին տրանսպորտային միջոցն ուներ` -մեխանիկական վնասվածքներ`_________________________________________________, -ավտոպահեստամասեր`_______________________________________________________: Խցիկում (թափքում) առկա էին հետևյալ իրերը` ___________________________________ __________________________________________________________________________: Բեռնախցիկում առկա էին հետևյալ իրերը` _______________________________________ _________________________________________________________________________: Տրանսպորտային միջոցը հանձնվել է պահպանության` ____________________________ ___________________________________________________________________________: Ընթերակա (լրացվում է միայն այն դեպքում, երբ վարորդը կամ սեփականատերը ներկա չեն կամ ի վիճակի չեն մասնակցելու արձանագրություն կազմելուն և ստանալու արձանագրության կրկնօրինակը)` 1._____________________________________________________________________________ ազգանուն, անուն, հասցե, հեռախոս, ստորագրություն 2_____________________________________________________________________________ ազգանուն, անուն, հասցե, հեռախոս, ստորագրություն _________________________________ արձանագրությունը կազմողի ստորագրությունը Արձանագրության կրկնօրինակն ստացա` ________________________________________ ազգանունը, ստորագրությունը |
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ Օրինակ 2 (հանձնվում է այն անձին, որի նկատմամբ կիրառվել է հարկադրանքի միջոցը) «____» ______________ 20____թ. Ժամը` ____________ Վայրը _______________________ Իմ՝___________________________________________________________________________ արձանագրությունը կազմողի պաշտոնը, ______________________________________________________________________ կողմից, կոչումը, ազգանունը, կրծքանշանի համարը, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, արգելանքի տակ դրվեց քաղաքացի՝ __________________________________________________________________________ ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան թիվը (բնակվող ______________________________________ հեռախոս _____________) կողմից վարած _______________________________________________________________________ մակնիշը, հաշվառման համարանիշը, գույնը, տրանսպորտային միջոցը: Արգելանքի տակ դնելու պահին տրանսպորտային միջոցն ուներ` -մեխանիկական վնասվածքներ`_________________________________________________, -ավտոպահեստամասեր`_______________________________________________________: Խցիկում (թափքում) առկա էին հետևյալ իրերը` ___________________________________ __________________________________________________________________________: Բեռնախցիկում առկա էին հետևյալ իրերը` _______________________________________ ___________________________________________________________________________: Տրանսպորտային միջոցը հանձնվել է պահպանության` ____________________________
Ընթերակա (լրացվում է միայն այն դեպքում, երբ վարորդը կամ սեփականատերը ներկա չեն կամ ի վիճակի չեն մասնակցելու արձանագրություն կազմելուն և ստանալու արձանագրության կրկնօրինակը)` 1.__________________________________________________________________________ ազգանուն, անուն, հասցե, հեռախոս, ստորագրություն 2__________________________________________________________________________ ազգանուն, անուն, հասցե, հեռախոս, ստորագրություն _________________________________ արձանագրությունը կազմողի ստորագրությունը |
Արձանագրության դարձերես
Քաղվածք «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 181-րդ հոդվածի 9-րդ մասից
Եթե տրանսպորտային միջոցը տնօրինողը կամ տրանսպորտային միջոցի շահագործման համար պատասխանատու անձը տրանսպորտային միջոցն արգելանքի վերցնելու պահից 5-օրյա ժամկետում` ա) վերացնում է արգելանքի վերցնելու պատճառները, ապա ոստիկանությունն անմիջապես տրանսպորտային միջոցը հանում է արգելանքից. բ) չի վերացնում արգելանքի տակ դնելու պատճառները կամ վերացնելով արգելանքի տակ դնելու պատճառները` տրանսպորտային միջոցը չի հանում հատուկ տարածքից, ապա տրանսպորտային միջոցի պահպանման ծախսերը մարելու նպատակով տրանսպորտային միջոցի վարորդից (տիրոջից, տիրոջ ներկայացուցչից) հաջորդող յուրաքանչյուր օրվա համար գանձվում է վճար` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով (500 դրամ), որը մուտքագրվում է ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ (հաշվին): Տրանսպորտային միջոցի վարորդի (սեփականատիրոջ, սեփականատիրոջ ներկայացուցչի) կողմից պահպանման ծախսերը կամավոր չվճարելու դեպքում օրենքով սահմանված կարգով դրանք ենթակա են բռնագանձման: |
Քաղվածք «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման
Եթե տրանսպորտային միջոցը տնօրինողը կամ տրանսպորտային միջոցի շահագործման համար պատասխանատու անձը տրանսպորտային միջոցն արգելանքի վերցնելու պահից 5-օրյա ժամկետում` ա) վերացնում է արգելանքի վերցնելու պատճառները, ապա ոստիկանությունն անմիջապես տրանսպորտային միջոցը հանում է արգելանքից. բ) չի վերացնում արգելանքի տակ դնելու պատճառները կամ վերացնելով արգելանքի տակ դնելու պատճառները` տրանսպորտային միջոցը չի հանում հատուկ տարածքից, ապա տրանսպորտային միջոցի պահպանման ծախսերը մարելու նպատակով տրանսպորտային միջոցի վարորդից (տիրոջից, տիրոջ ներկայացուցչից) հաջորդող յուրաքանչյուր օրվա համար գանձվում է վճար` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով (500 դրամ), որը մուտքագրվում է ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ (հաշվին): Տրանսպորտային միջոցի վարորդի (սեփականատիրոջ, սեփականատիրոջ ներկայացուցչի) կողմից պահպանման ծախսերը կամավոր չվճարելու դեպքում օրենքով սահմանված կարգով դրանք ենթակա են բռնագանձման: |
Հավելված 2 |
Կ Ա Ր Գ
ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՎ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՏԱԿ ԴՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է հատուկ տարածք բերման ենթարկված և արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը:
2. Հաշվառումն իրականացվում է մատյանը (Ձև 1) վարելու միջոցով:
3. Մատյանը վարում են`
1) Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի և ուղեկցող սպայական վաշտի համար` Ճանապարհային ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոնի` հատուկ տարածք բերման ենթարկված և արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցների պահպանության համար պատասխանատու հերթապահ ծառայողները.
2) Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի այն ստորաբաժանումներում, որտեղ առկա է հատուկ տարածքի շուրջօրյա հերթապահություն` հերթապահ ծառայողները, իսկ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի մյուս ստորաբաժանումներում` տրանսպորտային միջոցը բերման ենթարկած ծառայողները:
4. Մատյանում գրառումները կատարվում են գրիչով (թանաքով)` առանց ջնջումների:
5. Մատյանը սահմանված կարգով հաշվառվում է Ճանապարհային ոստիկանության քարտուղարությունում (գործավարությունում):
6. Լրացված մատյանը պահպանվում է բերման ենթարկված տրանսպորտային միջոցների պահպանությունն իրականացնող ստորաբաժանումում 3 տարի ժամկետով:
7. Սույն կարգը տպագրվում է մատյանի կազմի դարձերեսին:
Ձև 1
Մ Ա Տ Յ Ա Ն
Հատուկ տարածք բերման ենթարկված և արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցների հաշվառման
________________________________________________________________________
Ստորաբաժանման անվանումը
Սկսված է «_____» ________________ 20 թ.
Ավարտված է «_____» ________________ 20 թ.
Հ/հ |
Բերման ենթարկելու և արգելանքի տակ դնելու օրը, ամիսը, տարին, ժամը, րոպեն, պատճառը (հիմքը) |
Տրանսպորտային միջոցի մակնիշը, հաշվառման համարանիշը, վարած անձի անունը, ազգանունը, հասցեն |
Տրանսպորտային միջոցի արտաքին վնասվածքները |
Տրանսպորտային միջոցի մեջ գտնվող իրերի և առարկաների անվանումը, քանակը |
Տրանսպորտային միջոցը բերման ենթարկած ծառայողի պաշտոնը, կոչումը, ազգանունը, ստորագրությունը |
Տրանսպորտային միջոցն ընդունողի պաշտոնը, ստորագրությունը, ժամը |
Տրանսպորտային միջոցը հանձնողի պաշտոնը, ստորագրությունը |
Տրանսպորտային միջոցն ստացողի ազգանունը, ստորագրությունը, օրը, ամիսը, տարեթիվը, ժամը |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|