Գլխավոր տեղեկություն
Համար
N 38-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.12.01/24(567) Հոդ.315
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
11.11.2016
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից
22 նոյեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 10016382

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 նոյեմբերի 2016 թ.

N 38-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 25-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 3-րդ մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետով,

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի «Բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանմանը, սպառման թափոնների հավաքմանը, պահմանը, փոխադրմանը, մշակմանը, վերամշակմանը, օգտահանմանը, վնասազերծմանը և թաղմանը, բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանման, սպառման թափոնների գործածության ոլորտում աշխատանքներ իրականացնող անձնակազմի աշխատանքային անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.1.7.002-09 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 25-Ն հրամանի հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Հավելվածի 8-րդ կետում «տարածքային կառավարման մարմինների կողմից «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, հոդված 10-ով» բառերը փոխարինել «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օպերատորի կողմից» բառերով:

2) Հավելվածի 10-րդ կետում`

ա. «հարթակների» բառը փոխարինել «կոշտ պատվածքով տարածքների» բառերով, իսկ «հարթակը» բառը փոխարինել «կոշտ պատվածքով տարածք» բառերով,

բ. հանել «մայթերի» բառը,

3) Հավելվածի 11-րդ կետում լրացնել նոր պարբերություն` հետևյալ բովանդակությամբ.

«Փակ վիճակում պահվող կափարիչներով կոնտեյներների կոշտ պատվածքով տարածքը կարող է երեք կողմից պատնեշ կամ մետաղյա դեկորատիվ ցանկապատ չունենալ: Կոնտեյների կափարիչին փակցվում է հրահանգ (բացատրություն և նկար)` կափարիչը փակելու և բացելու վերաբերյալ պարզաբանմամբ:»:

 

 

Լ. Ալթունյան