Գլխավոր տեղեկություն
Համար
N 257-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (12.05.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.05.02/10(553) Հոդ.107
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
07.04.2016
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 ապրիլի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11016125

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

7 ապրիլի 2016 թ.

N 257-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 395-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասերով`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010թ. մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննության կազմակերպման, անցկացման կարգը, ինչպես նաև ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման դեպքերն ու կարգը հաստատելու մասին» N 395-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) 14-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Ընդունված է համարվում հանձնաժողովի այն որոշումը, որին քվեարկությամբ կողմ են քվեարկել հանձնաժողովի առնվազն 4 անդամ։».

2) 22-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Թեստավորման փուլում հավակնորդները բաժանվում են խմբերի` յուրաքանչյուր խմբում 20-ական մասնակից:».

3) 27-րդ կետում «60 թեստ» բառերը փոխարինել «60 առաջադրանքից բաղկացած թեստ» բառերով.

4) 28-րդ կետից հանել «(նույն օրը կամ հաջորդ օրը),» բառերը.

5) 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«30. Հանձնաժողովի նախագահը կամ քարտուղարը թեստավորման օրը Նախարարության աշխատակազմից ստանում է հավակնորդների համար նախատեսված թեստերը և պատասխանների ձևաթղթերը: Պատասխանների ձևաթղթերը կազմված են երկու մասից և կոդավորված են:».

6) 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«33. Թեստավորմանը մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է հավակնորդի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ, ուր ստանում է պատասխանների ձևաթուղթը, ցուցակում ստորագրում իր անվան դիմաց և զբաղեցնում ցանկացած ազատ տեղ: Թեստերի ծրարները բացելուց հետո հավակնորդների մուտքը սենյակ դադարեցվում է:».

7) 35-րդ, 36-րդ, 37-րդ և 38-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«35. Թեստավորումը սկսելուց 20 րոպե առաջ, մինչև թեստերը բաժանելը, հանձնաժողովի քարտուղարը հավակնորդներին բացատրում է թեստավորման հետ կապված տեխնիկական խնդիրները, պատասխանում նրանց հարցերին:

36. Հավակնորդը պատասխանների ձևաթղթում լրացնում է իր անունը, ազգանունը: Այնուհետև հանձնաժողովի անդամները մոտենում են հավակնորդներին, կտրում պատասխանների ձևաթղթերի անձնական տվյալները պարունակող մասերը, հաշվում, ստուգում դրանց ճիշտ լրացված լինելը, տեղավորում յուրաքանչյուր խմբի համար առանձին ծրարում` ծրարի վրա նշելով այդ խմբի համարը և կտրված մասերի թիվը:

37. Թեստը բաղկացած է հարցերից, որոնց պատասխանները ներկայացված են չորս ենթադրյալ պատասխաններով (մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է):

38. Հանձնաժողովի քարտուղարը թեստերը հավակնորդներին տրամադրելուց հետո հայտարարում է թեստավորման սկիզբը:».

8) 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«41. 40-րդ կետի 1-ին ենթակետի պահանջների խախտման դեպքում Հավակնորդը նախազգուշացվում է, ինչի մասին արձանագրություն է կազմվում, որը ստորագրում են հանձնաժողովի քարտուղարը և նախագահը, խախտումը կրկնվելու դեպքում տվյալ Հավակնորդի մասնակցությունը քննությանը դադարեցվում է, ձևաթղթի վրա նշվում է «Քննությունը դադարեցվել է», իսկ աշխատանքը գնահատվում է «զրո» միավոր, ինչի մասին հանձնաժողովի քարտուղարը կազմում է արձանագրություն, որը ստորագրում են հանձնաժողովի քարտուղարը և նախագահը:».

9) 42-րդ կետում «թեստավորման առաջադրանքների տետրում» բառերը փոխարինել «թեստում» բառով.

10) 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«43. Աշխատանքն ավարտելուց հետո, ինչպես նաև թեստի առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակը լրանալուց հետո հավակնորդը հանձնաժողովի անդամի թույլտվությամբ պատճենահանում է իր պատասխանների ձևաթուղթը, հանձնաժողովի քարտուղարին է հանձնում թեստը և պատասխանների ձևաթուղթը` ստորագրելով ցուցակի համապատասխան տեղում:».

11) 45-րդ կետում`

ա. «ամփոփաթերթի» բառը փոխարինել «ձևաթղթի» բառով.

բ. լրացնել նոր նախադասություն` հետևյալ բովանդակությամբ. «Թեստավորման ավարտից հետո հանձնաժողովի քարտուղարը թեստավորման սենյակից դուրս գտնվող ցուցատախտակի վրա հրապարակում է թեստի ճիշտ պատասխանները, իսկ թեստավորման ավարտից հետո առավելագույնը 3 ժամ հետո` թեստավորման արդյունքները և թեստավորման արդյունքների բողոքարկման ժամկետը:».

12) 46-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«46. Պատասխանների ձևաթղթերը սկանավորվում են, այնուհետև ստուգվում համակարգչային սարքավորումների և ծրագրերի միջոցով: Գնահատվում են միայն պատասխանների ձևաթղթերը: Պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի վերծանումից հետո ստուգման տվյալները գրանցվում են որպես հավակնորդի թեստավորման արդյունք:».

13) ուժը կորցրած ճանաչել 48-րդ, 52-րդ, 53-րդ, 54-րդ կետերը.

14) 55-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«55. Թեստավորման արդյունքները հավակնորդները կարող են բողոքարկել Հանձնաժողովին` արդյունքների հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում:».

15) 79-րդ կետի`

 ա. 1-ին ենթակետում «ամփոփաթերթերի» բառը փոխարինել «ձևաթղթերի» բառով.

 բ. 5-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել.

 գ. 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) Հավակնորդին տրված նախազգուշացման մասին և Հավակնորդի` քննությունը դադարեցնելու մասին արձանագրությունները:»:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչությանը` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Լ. Մկրտչյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան