«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 ապրիլի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 11616133
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
12 ապրիլի 2016 թ. |
N 234-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթներով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` Հայաստանի մասնակցությունը համաշխարհային ֆիլատելիստական ցուցահանդես «Նյու Յորք-2016» թեմային նվիրված «Համաշխարհային ֆիլատելիստական ցուցահանդես Նյու Յորք. World Stamp Show. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԻԼԱՏԵԼԻՍՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ. ՄԱՅԻՍԻ 28 – ՀՈՒՆԻՍԻ 4, ՆՅՈՒ ՅՈՐՔ. PARTICIPATION OF ARMENIA IN WORLD STAMP SHOW. MAY 28 – JUNE 4, NEW YORK CITY» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն հավելվածի։
2. Գործողության մեջ դնել` Հայաստանի մասնակցությունը համաշխարհային ֆիլատելիստական ցուցահանդես «Նյու Յորք-2016» թեմային նվիրված «Համաշխարհային ֆիլատելիստական ցուցահանդես Նյու Յորք. Wօrld Stamp Sհow. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԻԼԱՏԵԼԻՍՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ. ՄԱՅԻՍԻ 28 – ՀՈՒՆԻՍԻ 4, ՆՅՈՒ ՅՈՐՔ. PARTICIPATION OF ARMENIA IN WORLD STAMP SHOW. MAY 28 – JUNE 4, NEW YORK CITY» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 650 դրամ և տպաքանակը` 30 000 հատ։
ՀՀ տրանսպորտի և կապի |
Գ. Բեգլարյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|