Գլխավոր տեղեկություն
Համար
N 167-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.04.2016-06.05.2023)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.04.15/8(551).1 Հոդ.86.7
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
17.03.2016
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.05.2023

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 ապրիլի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11016106

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

17 մարտի 2016 թ.

N 167-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0611.01.4 «ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0611.01.01.4 «ՕՊԵՐԱՏՈՐ՝ ՀԱՄԱԿԱՐԳՉԻ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1011-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թ. մարտի 22-ի N 333-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 19-րդ կետը և ՀՀ ԿԳ նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնարկի կողմից ներկայացված՝ ոլորտային հանձնաժողովի փորձագիտական դրական եզրակացությունը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0611.01.4 «Համակարգիչների շահագործում» մասնագիտության 0611.01.01.4 «Օպերատոր՝ համակարգչի» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թ. դեկտեմբերի 7-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 2203 «Համակարգիչների շահագործում» մասնագիտության Համակարգիչների օպերատոր որակավորման պետական կրթական չափորոշիչը հաստատելու և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2009 թ. հուլիսի 13-ի N 610-Ն հրամանը չեղյալ ճանաչելու մասին» N 1011-Ն հրամանը:

3. Նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և իրավաբանական վարչությունների պետերին` սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանին:

 

Լ. Մկրտչյան

 

 

Հավելված
ՀՀ կրթության և գիտության նախարարի
2016 թ. մարտի 17-ի
N 167-Ն հրամանի

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0611.01.4 «ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0611.01.01.4 «ՕՊԵՐԱՏՈՐ` ՀԱՄԱԿԱՐԳՉԻ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ