Գլխավոր տեղեկություն
Համար
N 190-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.08.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.08.15/17(560) Հոդ.227
Ընդունող մարմին
Բնապահպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
03.08.2016
Ստորագրող մարմին
Բնապահպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.08.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 օգոստոսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 10516271

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

3 օգոստոսի 2016 թ.

ք. Երևան

N 190-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի N 110-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետը.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 7-ի «Թափոններ գոյացնող, վերամշակող և օգտահանող օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվությունների և ռեեստրի վարման գրքի ձևերը հաստատելու մասին» N 359-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հրամանով հաստատված`

ա. հավելված N 1-ի «Հաշվետվություն թափոններ գոյացնող օբյեկտի ռեեստրային գրանցման» ձևից հանել «Կ.Տ.» բառերը,

բ. հավելված N 2-ի «Հաշվետվություն թափոններ վերամշակող օբյեկտի ռեեստրային գրանցման» ձևից հանել «Կ.Տ.» բառերը,

գ. հավելված N 3-ի «Հաշվետվություն թափոններ օգտահանող օբյեկտի ռեեստրային գրանցման» ձևից հանել «Կ.Տ.» բառերը:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 24-ի «Թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկի և ռեեստրի վարման գրքի ձևերը հաստատելու մասին» N 387-Ն հրամանով հաստատված հավելված N 1-ի «Թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկի» ձևից հանել «Կ.Տ.» բառերը:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2007 թվականի փետրվարի 2-ի «Թափոնի անձնագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 19-Ն հրամանով հաստատված հավելվածի «Թափոնի անձնագրի ձև»-ից հանել «Կ.Տ.» բառերը:

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2007 թվականի ապրիլի 27-ի «Թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի հաշվարկի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 97-Ն հրամանով հաստատված հավելվածի Ձև 1-ից և Ձև 18-ից հանել «Կ.Տ.» բառերը:

 

Նախարար

Ա. Գրիգորյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան