Գլխավոր տեղեկություն
Համար
N 1719-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.06.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.07.15/14(557).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
06.06.2016
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

6 հունիսի 2016 թ.

N 1719-Ա
 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԳՈՒԳԱՐՔ» ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-XX-000166 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԱԹՂԹՈՒՄ ՈՒՂՂՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և նպատակ ունենալով ուղղել «Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա պետական փակ բաժնետիրական ընկերությանը 2003 թվականի հուլիսի 7-ին տրված թիվ Կ-XX-000166 բժշկական օգնություն և սպասարկում գործունեության իրականացման լիցենզիայում տեղ գտած վրիպակը`

 

Հրամայում եմ`

 

1. «Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա պետական փակ բաժնետիրական ընկերությանը 2003 թվականի հուլիսի 7-ին տրված թիվ Կ-XX-000166 բժշկական օգնություն և սպասարկում գործունեության իրականացման լիցենզիայի ձևաթղթում կատարել վրիպակի ուղղում` իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձևը սահմանելով` պետական փակ բաժնետիրական ընկերություն:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ` Կարեն Կոստանյանին.

1) ապահովել լիցենզիայի ձևաթղթում կատարված ուղղման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Ա. Մուրադյան