Գլխավոր տեղեկություն
Համար
N 3198-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (13.11.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.12.01/28(540) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.11.2015
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

12 նոյեմբերի 2015 թ.

 N 3198-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԻԶՄԻՐԼՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-001306 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը, «Իզմիրլյան» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2015 թվականի նոյեմբերի 6-ին ներկայացված դիմումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման և այլ իրավական ակտերի պահանջներին՝

 

Հրամայում եմ`

 

1. «Իզմիրլյան» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել 2009 թվականի ապրիլի 6-ին տրված թիվ Կ-XX-001306 բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի կրկնօրինակ (գործունեության իրականացման հասցեն` Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Հր. Ներսիսյան փողոց, փակուղի 19)՝ վերջինիս մեջ ներառելով «Իզմիրլյան» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության գործունեության իրականացման թիվ Կ-XX-001306 լիցենզիայի բժշկական օգնության և սպասարկման տեսակները և ձևերը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի կրկնօրինակի մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն։

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Ա. Մուրադյան