ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
30 դեկտեմբերի 2015 թ. |
N 1081-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄԵՀՐԱԲՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՍՊԸ-Ի ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՍԵՐԻԱ Բ N 0008 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 13.1 հոդվածի 1-ին մասով և 3-րդ մասի 1-ին կետի ա, բ, գ, պարբերություններով, 5-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված 17-ի 10-րդ կետի 2-րդ ենթակետով, 3-րդ ենթակետի ա., 4-րդ ենթակետի բ. պարբերությունների պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի N 79/5 եզրակացությունը`
Հրամայում եմ`
1. Դադարեցնել «ՄԵՀՐԱԲՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՍՊԸ-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014 թվականի սեպտեմբերի 1-ի N 844-Ա/Ք հրամանով տրված բակալավրի կրթական ծրագրով, գործունեության սերիա Բ N 0008 լիցենզիայի գործողությունը` լիցենզավորման կարգերով սահմանված լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների /հիմնական պրոֆեսորադասախոսական կազմ, ուսումնական տարածք, ուսումնամեթոդական ապահովվածություն/ և բարձրագույն ուսումնական հաստատության գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման հիմքերով:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
Ա. Աշոտյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|