Գլխավոր տեղեկություն
Համար
N 598-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2016-26.06.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.06.24/13(556).1 Հոդ.168.1
Ընդունող մարմին
Արտակարգ իրավիճակների նախարար
Ընդունման ամսաթիվ
07.06.2016
Ստորագրող մարմին
Արտակարգ իրավիճակների նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.06.2021

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 հունիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 32616195

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

7 հունիսի 2016 թ.
ք. Երևան

N 598-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ, ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ «ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎՆ ՈՒ ԿՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի N 37-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 14-րդ մասի և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 16-րդ կետի 18-րդ ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել`

1) փրկարարական ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների հետ կնքվող «Փրկարարական ծառայության անցնելու մասին» պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելված 1-ի.

2) փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների հետ կնքվող «Փրկարարական ծառայության անցնելու մասին» պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելված 2-ի.

3) «Փրկարարական ծառայության անցնելու մասին» պայմանագրի կնքելու կարգը` համաձայն հավելված 3-ի:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քարտուղարության պետին ու Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության կադրերի վարչության պետին` սահմանված ժամկետում ու կարգով ապահովել սույն հրամանի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2013 թվականի հունվարի 21-ի «Փրկարարական ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար «Փրկարարական ծառայության անցնելու մասին» պայմանագրի օրինակելի ձևն ու կնքելու կարգը սահմանելու մասին» N 37-Ն հրամանը:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  Ա. Երիցյան

 

 

Հավելված N 1

ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարի

2016 թվականի հունիսի 7-ի

N 598-Ն հրամանի

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Ձ Ե Վ

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ, ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ ԵՎ ՄԻՋԻՆ ԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ «ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

«ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«__» __________20 թ.

ք. Երևան

Մի կողմից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունն` ի դեմս

_______________________________________________-ի (այսուհետ` Նախարարություն),

                (պաշտոն, անուն, հայրանուն, ազգանուն)

մյուս կողմից քաղաքացի _________________________________________________________, ծնված

(անուն, հայրանուն, ազգանուն)

_________ թվականի ____-ի ___-ին, բնակության վայրը` _____________________________________,

անձնագիր N___________ տրված _______ կողմից _________ թվականի _____-ի ____-ին, (այսուհետ`

Ծառայող), համաձայն «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ

հոդվածի 12-րդ մասի «ա» կետի` կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Նախարարությունը Ծառայողին ընդունում է պայմանագրային փրկարարական ծառայության`

____________________________________________________________, իսկ Ծառայողը կատարում է

(պաշտոնը)

 

 պայմանագրային փրկարարական ծառայություն` ապահովելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և պաշտոնի անձնագրով սահմանված պահանջների ճշգրիտ և ժամանակին կատարումը:

2. Փրկարարական ծառայության ընթացքում Կողմերի փոխհարաբերությունները կարգավորվում են «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով:

 

II. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

3. Նախարարությունը պարտավոր է`

1) Ծառայողին ընդունել պայմանագրային փրկարարական ծառայության` ըստ ____________________

պաշտոնի անձնագրի և ծանոթացնել իր ծառայողական պարտականություններին.

2) Ծառայողի համար սահմանել պաշտոնային դրույքաչափ`_____________ դրամի չափով, որը ենթակա

 է ինդեքսավորման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) ժամանակին վճարել աշխատավարձ.

4) կատարել սույն պայմանագրի պահանջները:

4. Ծառայողը պարտավոր է`

1) ժամանակին և ճշգրիտ կատարել Նախարարության հրամանները, կարգադրությունները, հրահանգները, իրեն վերապահված պարտականությունները, լինել կարգապահ, ունենալ մասնագիտական բարձր գիտելիքներ` պաշտոնի անձնագրին համապատասխան.

2) կատարել «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ իրավական ակտերի, սույն պայմանագրի պահանջները.

3) չհրաժարվել «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 11.1-ին մասով նախատեսված կարգով կամ 36-րդ հոդվածով նախատեսված դեպքերում ծառայության նոր վայր տեղափոխվելուց.

4) մասնակցել արտակարգ իրավիճակների կանխման, հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներին ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին, այդ թվում` ճառագայթային, քիմիական, կենսաբանական խոցման գոտիներում և առողջության ու կյանքի համար վտանգ ներկայացնող այլ վայրերում.

5) Նախարարության կամ այլ ուսումնական հաստատություններ, պետական պատվերի շրջանակներում, իր համաձայնությամբ ուսման կամ վերապատրաստման գործուղվելուց և ուսումը կամ վերապատրաստումն ավարտելուց հետո կնքել «Փրկարարական ծառայության անցնելու մասին» պայմանագիր`

ա. բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտելու դեպքում` 5 տարի ժամկետով,

բ. միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն ավարտելու դեպքում` 3 տարի ժամկետով,

գ. վերապատրաստում (որակավորում) անցնելու դեպքում` 2 տարի ժամկետով.

6) սույն պայմանագրի 4-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված ծառայության ժամկետներն իր նախաձեռնությամբ խախտելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցել ուսման համար Նախարարության կատարած ծախսերը` բացառությամբ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի.

7) անձնական գործում ներառված տվյալների հետագա բոլոր փոփոխությունների մասին եռօրյա ժամկետում հայտնել Նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության կադրերի վարչություն:

5. Ծառայողն իրավունք ունի`

1) օգտվելու փրկարարական ծառայողի և նրա ընտանիքի անդամների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից, արտոնություններից և սոցիալական երաշխիքներից.

2) միակողմանի լուծել սույն պայմանագիրը, եթե Նախարարությունը խախտել է «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն պայմանագրի պահանջները:

 

III. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

6. Սույն պայմանագիրը ժամկետից շուտ կարող է դադարեցվել հետևյալ դեպքերում`

6.1. Նախարարության նախաձեռնությամբ.

1) Ծառայողի` սահմանված կարգով կադրերի ռեզերվից հանվելու (լրացել է կադրերի ռեզերվում գտնվելու` օրենքով սահմանված առավելագույն ժամկետը, և Ծառայողը համաձայն չէ նշանակվելու առաջարկվող փրկարարական ծառայության համապատասխան պաշտոնի կամ բացակայում է համապատասխան թափուր հաստիքը).

2) Ծառայողի զոհվելու (մահանալու), օրենքով սահմանված կարգով նրա անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու.

3) Ծառայողի հետ նոր պայմանագիր կնքելու, այդ թվում` հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում այլ պաշտոնի նշանակվելիս.

4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման.

5) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու` դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից.

6) Ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, այդ թվում` դատական կարգով փրկարարական կամ պետական այլ ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելու` դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից.

7) ծառայության սահմանային տարիքը լրանալու.

8) Ծառայողի հիվանդության` ծառայությանը ոչ պիտանի լինելու մասին ռազմաբժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա.

9) Ծառայողի սահմանափակ առողջական վիճակի` ծառայությանը սահմանափակ պիտանիության մասին ռազմաբժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա` համապատասխան թափուր հաստիքների բացակայության պատճառով տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում.

10) Ծառայողի նկատմամբ կարգապահական խախտումների համար մեկ տարվա ընթացքում կարգապահական երեք տույժ կիրառելու (որոնցից գոնե մեկը «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի «գ», «դ», «ե» կետերով սահմանված տույժերից է) կամ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու.

11) Ծառայողի կողմից «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի պահանջները խախտելու.

12) իջեցվել է Ծառայողի` փրկարարական ծառայության պաշտոնը և Ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ և/կամ նա համաձայն չէ նշանակվելու փրկարարական ծառայության այլ պաշտոնի.

13) Ծառայողի ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում վեց ամսից ավելի ծառայության չներկայանալու (բացառությամբ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի երրորդ մասի).

14) Ծառայողի ատեստավորման արդյունքներով.

15) հաստիքների կրճատման (եթե կրճատվել է հաստիքային փրկարարական ծառայության պաշտոնը), ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման, եթե Ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է Փրկարար ծառայության հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.

16) պայմանագրով ամրագրված` Ծառայողի կողմից փրկարարական ծառայության անցման պայմանները և պայմանագրի խախտելու.

17) Նախարարության ուսումնական հաստատության կուրսանտին ուսումնական հաստատությունից ազատելու.

18) օրենքով սահմանված այլ դեպքերում:

6.2. Ծառայողի նախաձեռնությամբ` գրավոր զեկուցագրի հիման վրա, այդ թվում.

1) պետական այլ հատուկ ծառայություն տեղափոխվելու, հանրային ծառայության այլ պաշտոններում նշանակվելու.

2) երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու.

3) ընտանեկան հանգամանքների կապակցությամբ, եթե`

ա. փոխվում է Ծառայողի բնակության կամ նրա ամուսնու ծառայության վայրը,

բ. համապատասխան բժշկական փորձաքննության մարմնի եզրակացության համաձայն, մշտական կողմնակի խնամքի կարիք ունի նրա ծնողը, ամուսինը, հարազատ քույրը, եղբայրը, և չկա այլ անձ, որը, ըստ օրենքի, պարտավոր է խնամել նրանց,

գ. ըստ բժշկական ցուցումների` ընտանիքի անդամի` տվյալ տեղանքում ապրելը հակացուցված է, և նրան հնարավոր չէ փոխադրել ընտանիքի բնակության համար բարենպաստ տեղանք` շարունակելու ծառայությունը,

դ. խնամում է մինչև 18 տարեկան առանց հոր (մոր) մեծացող երեխա.

4) Նախարարության կողմից սույն պայմանագրի պայմանները խախտելու:

7. Կողմերի պատասխանատվությունը`

1) կողմերը սույն պայմանագրի պահանջները չկատարելու դեպքում կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով.

2) առանց սույն պայմանագիրը սահմանված կարգով լուծելու փրկարարական ծառայողի ծառայությունից խուսափելը կամ ծառայության չներկայանալն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

8. Ծառայողի վարձատրությունը վճարվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

IV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

9. Սույն պայմանագիրն իրավաբանական ուժ ստանում է Կողմերի ստորագրելու օրվանից` «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ մասի «ա» կետում նշված` պայմանագիրը ստորագրող պաշտոնատար անձի հրամանով և գործում է մինչև 20___ թվականի ______ «____»-ը:

10. Կողմերի համաձայնությամբ սույն պայմանագրի 9-րդ կետում նշված ժամկետը կարող է երկարաձգվել` կնքելով նոր պայմանագիր:

11. Սույն պայմանագիրը կազմված է երեք` հավասար իրավաբանական ուժ ունեցող օրինակներից` մեկ օրինակը գտնվում է փրկարարական ծառայողի մոտ, մեկ օրինակը կարվում է նրա անձնական գործում, մեկ օրինակը գտնվում է Նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական ստորաբաժանումում:

12. Կողմերի հասցեներն են`

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ`

Հայաստանի Հանրապետության արտակարգ
իրավիճակների նախարարություն
Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան,
Դավթաշեն 4-րդ թաղամաս,
Ա. Միկոյան 109/8.
ՀՀ _____________________________

ՀՎՀՀ __________________________
__________________________________ 
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն, կնիք)
_____-ը ________-ի 20____թ.





 

Հայաստանի Հանրապետության արտակարգ

իրավիճակների նախարարության աշխատակազմի

փրկարար ծառայության կադրերի վարչության պետ

_________________________________

(ստորագրություն, կոչում, անուն, ազգանուն)

 _____-ը ________-ի 20____թ.

ԾԱՌԱՅՈՂ`

Քաղաքացի`______________________
(անուն, հայրանուն,
__________________________________
ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարի)
__________________________________
(բնակության վայր)
_________________________________

_________________________________
(անձնագրի տվյալները, հաշվառման վայր)_________________________________

_____________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)

_____-ը ________-ի 20____թ.

Հայաստանի Հանրապետության արտակարգ
իրավիճակների նախարարության աշխատակազմի
ֆինանսատնտեսագիտական վարչության պետ
_____________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)
_____-ը ________-ի 20____թ. »։

 

 

Հավելված N 2

ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարի

2016 թվականի հունիսի 7-ի

N 598-Ն հրամանի

  

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Ձ Ե Վ

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ «ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

«Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«__» __________20 թ.

ք. Երևան

 

Մի կողմից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի

փրկարար ծառայությունն` ի դեմս տնօրեն ____________________________________________-ի

                                               (կոչում, անուն, հայրանուն, ազգանուն)

(այսուհետ` Նախարարություն), մյուս կողմից քաղաքացի_______________________________ ծնված

_________թվականի _____-ի ______-ին,                                (անուն, հայրանուն, ազգանուն)

 

բնակության վայրը` ____________________________________, անձնագիր N_____________ տրված

 __________ կողմից _________ թվականի _____-ի ____-ին, (այսուհետ` Ծառայող), համաձայն «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ մասի «բ» կետի` կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Նախարարությունը Ծառայողին ընդունում է պայմանագրային փրկարարական ծառայության` ______________________________________________, իսկ Ծառայողը կատարում է պայմանագրային

 (պաշտոնը)

փրկարարական ծառայություն` ապահովելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և գործառութային պարտականություններով սահմանված պահանջների ճշգրիտ և ժամանակին կատարումը:

2. Փրկարարական ծառայության ընթացքում Կողմերի փոխհարաբերությունները կարգավորվում են «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով:

 

II. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

3. Նախարարությունը պարտավոր է`

1) Ծառայողին ընդունել պայմանագրային փրկարարական ծառայության և ծանոթացնել իր ծառայողական պարտականություններին.

2) Ծառայողի համար սահմանել պաշտոնային դրույքաչափ`_____________ դրամի չափով, որը ենթակա է ինդեքսավորման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) ժամանակին վճարել աշխատավարձ.

4) կատարել սույն պայմանագրի պահանջները:

4. Ծառայողը պարտավոր է`

1) ճշգրիտ և ժամանակին կատարել Նախարարության հրամանները, կարգադրությունները, հրահանգները, իր ծառայողական պարտականությունները, լինել կարգապահ, ունենալ մասնագիտական բարձր գիտելիքներ.

2) կատարել «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ իրավական ակտերի, սույն պայմանագրի պահանջները.

3) չհրաժարվել «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 11.1-ին մասով նախատեսված կարգով կամ 36-րդ հոդվածով նախատեսված դեպքերում ծառայության նոր վայր տեղափոխվելուց.

4) մասնակցել արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներին ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին, այդ թվում` ճառագայթային, քիմիական, կենսաբանական խոցման գոտիներում և առողջության ու կյանքի համար վտանգ ներկայացնող այլ վայրերում.

5) Նախարարության կամ այլ ուսումնական հաստատություններ, պետական պատվերի շրջանակներում, իր համաձայնությամբ ուսման կամ վերապատրաստման գործուղվելուց և ուսումը կամ վերապատրաստումն ավարտելուց հետո կնքել «Փրկարարական ծառայության անցնելու մասին» պայմանագիր`

ա. բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտելու դեպքում` 5 տարի ժամկետով,

բ. միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն ավարտելու դեպքում` 3 տարի ժամկետով,

գ. վերապատրաստում (որակավորում) անցնելու դեպքում` 2 տարի ժամկետով.

6) սույն պայմանագրի 4-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված ծառայության ժամկետներն իր նախաձեռնությամբ խախտելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցել ուսման համար Նախարարության կատարած ծախսերը` բացառությամբ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի.

7) անձնական գործում ներառված տվյալների հետագա բոլոր փոփոխությունների մասին եռօրյա ժամկետում հայտնել Նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության կադրերի վարչություն:

5. Ծառայողն իրավունք ունի`

1) օգտվելու փրկարարական ծառայողի և նրա ընտանիքի անդամների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից, արտոնություններից և սոցիալական երաշխիքներից.

2) միակողմանի լուծել սույն պայմանագիրը, եթե Նախարարությունը խախտել է «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն պայմանագրի պահանջները:

 

III. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

6. Սույն պայմանագիրը ժամկետից շուտ կարող է դադարեցվել հետևյալ դեպքերում`

6.1. Նախարարության նախաձեռնությամբ.

1) Ծառայողի` սահմանված կարգով կադրերի ռեզերվից հանվելու (լրացել է կադրերի ռեզերվում գտնվելու` օրենքով սահմանված առավելագույն ժամկետը, և Ծառայողը համաձայն չէ նշանակվելու առաջարկվող փրկարարական ծառայության համապատասխան պաշտոնի կամ բացակայում է համապատասխան թափուր հաստիքը).

2) Ծառայողի զոհվելու (մահանալու), օրենքով սահմանված կարգով նրա անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու.

3) Ծառայողի հետ նոր պայմանագիր կնքելու, այդ թվում` հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում այլ պաշտոնի նշանակվելիս.

4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման.

5) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու` դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից.

6) Ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, այդ թվում` դատական կարգով փրկարարական կամ պետական այլ ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելու` դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից.

7) ծառայության սահմանային տարիքը լրանալու.

8) Ծառայողի հիվանդության` ծառայությանը ոչ պիտանի լինելու մասին ռազմաբժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա.

9) Ծառայողի սահմանափակ առողջական վիճակի` ծառայությանը սահմանափակ պիտանիության մասին ռազմաբժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա` համապատասխան թափուր հաստիքների բացակայության պատճառով տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում.

10) Ծառայողի նկատմամբ կարգապահական խախտումների համար մեկ տարվա ընթացքում կարգապահական երեք տույժ կիրառելու (որոնցից գոնե մեկը «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի «գ», «դ», «ե» կետերով սահմանված տույժերից է) կամ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու.

11) Ծառայողի կողմից «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի պահանջները խախտելու.

12) իջեցվել է Ծառայողի` փրկարարական ծառայության պաշտոնը և Ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ և/կամ նա համաձայն չէ նշանակվելու փրկարարական ծառայության այլ պաշտոնի.

13) Ծառայողի ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում վեց ամսից ավելի ծառայության չներկայանալու (բացառությամբ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի երրորդ մասի).

14) Ծառայողի ատեստավորման արդյունքներով.

15) հաստիքների կրճատման (եթե կրճատվել է հաստիքային փրկարարական ծառայության պաշտոնը), ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման, եթե Ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է Փրկարար ծառայության հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.

16) պայմանագրով ամրագրված` Ծառայողի կողմից փրկարարական ծառայության անցման պայմանները և պայմանագրի խախտելու.

17) Նախարարության ուսումնական հաստատության կուրսանտին ուսումնական հաստատությունից ազատելու.

18) օրենքով սահմանված այլ դեպքերում:

6.2. Ծառայողի նախաձեռնությամբ` գրավոր զեկուցագրի հիման վրա, այդ թվում.

1) պետական այլ հատուկ ծառայություն տեղափոխվելու, հանրային ծառայության այլ պաշտոններում նշանակվելու.

2) երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու.

3) ընտանեկան հանգամանքների կապակցությամբ, եթե`

ա. փոխվում է Ծառայողի բնակության կամ նրա ամուսնու ծառայության վայրը,

բ. համապատասխան բժշկական փորձաքննության մարմնի եզրակացության համաձայն, մշտական կողմնակի խնամքի կարիք ունի նրա ծնողը, ամուսինը, հարազատ քույրը, եղբայրը, և չկա այլ անձ, որը, ըստ օրենքի, պարտավոր է խնամել նրանց,

գ. ըստ բժշկական ցուցումների` ընտանիքի անդամի` տվյալ տեղանքում ապրելը հակացուցված է, և նրան հնարավոր չէ փոխադրել ընտանիքի բնակության համար բարենպաստ տեղանք` շարունակելու ծառայությունը,

դ. խնամում է մինչև 18 տարեկան առանց հոր (մոր) մեծացող երեխա.

4) Նախարարության կողմից սույն պայմանագրի պայմանները խախտելու:

7. Կողմերի պատասխանատվությունը`

1) կողմերը սույն պայմանագրի պահանջները չկատարելու դեպքում կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով.

2) առանց սույն պայմանագիրը սահմանված կարգով լուծելու փրկարարական ծառայողի ծառայությունից խուսափելը կամ ծառայության չներկայանալն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

8. Ծառայողի վարձատրությունը վճարվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

IV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

9. Սույն պայմանագիրն իրավաբանական ուժ ստանում է Կողմերի ստորագրելու օրվանից` «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ մասի «բ» կետում նշված` պայմանագիրը ստորագրող պաշտոնատար անձի հրամանով և գործում է մինչև 20___ թվականի ______ «____»-ը:

10. Կողմերի համաձայնությամբ սույն պայմանագրի 9-րդ կետում նշված ժամկետը կարող է երկարաձգվել` կնքելով նոր պայմանագիր:

11. Սույն պայմանագիրը կազմված է երեք` հավասար իրավաբանական ուժ ունեցող օրինակներից` մեկ օրինակը գտնվում է փրկարարական ծառայողի մոտ, մեկ օրինակը կարվում է նրա անձնական գործում, մեկ օրինակը գտնվում է Նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական ստորաբաժանումում:

12. Կողմերի հասցեներն են`

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ`

Հայաստանի Հանրապետության արտակարգ
իրավիճակների նախարարություն
Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան,
Դավթաշեն 4-րդ թաղամաս,
Ա. Միկոյան 109/8.

ՀՀ _____________________________

ՀՎՀՀ __________________________

Փրկարար ծառայության տնօրեն
__________________________________ 
(կոչում, ստորագրություն, անուն, ազգանուն, կնիք)
_____-ը ________-ի 20____թ.




 

Հայաստանի Հանրապետության արտակարգ

իրավիճակների նախարարության աշխատակազմի

փրկարար ծառայության կադրերի վարչության պետ

_________________________________

(ստորագրություն, կոչում, անուն, ազգանուն)

 _____-ը ________-ի 20____թ.

ԾԱՌԱՅՈՂ`

Քաղաքացի`______________________
                      (անուն, հայրանուն,
__________________________________
ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարի)
__________________________________
(բնակության վայր)

________________________________

 

_________________________________
(անձնագրի տվյալները, հաշվառման վայր)_________________________________

_____________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)

_____-ը ________-ի 20____թ.

Հայաստանի Հանրապետության արտակարգ
իրավիճակների նախարարության աշխատակազմի
ֆինանսատնտեսագիտական վարչության պետ
_____________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)
_____-ը ________-ի 20____թ. »։

 

 

Հավելված N 3

ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարի

2016 թվականի հունիսի 7-ի

N 598-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 32-րդ հոդվածի 12-րդ մասի «ա» և «բ» կետերով նախատեսված` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` Նախարարություն) ու քաղաքացու միջև «Փրկարարական ծառայության անցնելու մասին» պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) կնքման հետ կապված հարաբերությունները:

2. Փրկարարական ծառայության անցնելու ցանկություն հայտնած և ծառայության անցնելու համար Օրենքով սահմանված ընթացակարգերն անցնելուց հետո, քաղաքացու և Նախարարության միջև կնքվում է 1-ից 5 տարի ժամկետով պայմանագիր, որը ստորագրում է`

1) բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը կամ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի լիազորած պաշտոնատար անձը.

2) կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար Նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենը:

3. Պայմանագիրը նախապատրաստում, շահագրգիռ պաշտոնատար անձանց հետ համաձայնեցնում է Նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության կադրերի վարչությունը:

4. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելու օրվանից` Օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ մասի «ա» և «բ» կետերում նշված` Պայմանագիրը ստորագրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց հրամանով:

5. Պայմանագիրը կնքվում է երեք հավասարազոր օրինակներից, որի մեկ օրինակը պահվում է ծառայողի անձնական գործում, մեկ օրինակը` Նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչությունում, իսկ մյուսը տրվում է այն անձին, ում հետ կնքվել է Պայմանագիրը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.06.2021, N 768-Ն 26.06.2021, N 598-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան