ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
7 հոկտեմբերի 2015 թ. |
N 2735-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՆՈՅԱԿԵՐՏԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-001110 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի 1300-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը, «Նոյակերտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2015 թվականի հոկտեմբերի 2-ին ներկայացված դիմումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Նոյակերտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման և այլ իրավական ակտերի պահանջներին՝
Հրամայում եմ`
1. «Նոյակերտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել 2007 թվականի դեկտեմբերի 28-ին տրված թիվ Կ-XX-001110 բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի կրկնօրինակ (գործունեության իրականացման հասցեն` Արարատի մարզ, գ. Նոյակերտ)՝ վերջինիս մեջ ներառելով «Նոյակերտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գործունեության իրականացման թիվ Կ-XX-001110 լիցենզիայի բժշկական օգնության և սպասարկման տեսակները և ձևերը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`
1) ապահովել լիցենզիայի կրկնօրինակի մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Ա. Մուրադյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|