ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 նոյեմբերի 2015 թ. |
N 949-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՆԱՎԱՍԱՐԴ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՍՊԸ-Ի ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N 077 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 177-Մ ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա) ենթակետով, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 13.1 հոդվածի 1-ին, 3-րդ մասերով, 5-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված` N 17 հավելվածի 10-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համալսարանի ռեկտորի դիմումը և ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի N 77/9բ եզրակացությունը`
Հրամայում եմ`
4. Դադարեցնել «ՆԱՎԱՍԱՐԴ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՍՊԸ-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի 2001 թվականի մայիսի 24-ի N 177-Մ հրամանով տրված բարձրագույն կրթական ծրագրով, դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճանով` «Ստոմատոլոգիա» և բակալավրի որակավորման աստիճանով` «Իրավագիտություն» մասնագիտությունների գծով գործունեության N 077 լիցենզիայի գործողությունը` լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով` լիցենզավորման կարգերով սահմանված լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների /հիմնական պրոֆեսորադասախոսական կազմ, ուսումնական տարածք, ուսումնամեթոդական ապահովվածություն, գրադարանային-տեղեկատվական համակարգ, ուսումնաարտադրական պրակտիկայի բազա/ խախտման, բարձրագույն ուսումնական հաստատության գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների, լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքից ժամանակավորապես զրկված լինելու և համալսարանի ռեկտորի դիմում հիմքերով:
5. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:
6. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
Ա. Աշոտյան