Գլխավոր տեղեկություն
Համար
N 1167-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.12.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.12.01/28(540) Հոդ.327
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար
Ընդունման ամսաթիվ
06.11.2015
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 նոյեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ --------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ
ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

6 նոյեմբերի 2015 թ.
ք. Երևան

N 1167-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 07-Ն ՀՐԱՄԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 14-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 07-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 562-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի կողմից Հայաստանի Հանրապետության մարզպետների կատարած աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի կողմից Հայաստանի Հանրապետության մարզպետների կատարած աշխատանքների գնահատման համար առաջարկություններ ներկայացնող Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի (այսուհետ` աշխատակազմ) պատասխանատու ստորաբաժանումները` համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի կողմից Հայաստանի Հանրապետության մարզպետների կատարած աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը հաստատելու և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 36-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 07-Ն հրամանը.

2) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 28-ի N 14-Ն և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2011 թվականի հունվարի 13-ի «Արտակարգ իրավիճակների բնագավառում մարզպետների կողմից կատարված աշխատանքների լիարժեքության գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը հաստատելու և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 23.11.2009 թ. թիվ 40-Ն և 23.10.2009 թ. թիվ 160-Ն համատեղ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 07-Ն համատեղ հրամանը:

 

 

Ա. Երիցյան

 

Հավելված 1
ՀՀ տարածքային կառավարման
և արտակարգ իրավիճակների նախարարի
2015 թվականի նոյեմբերի 6-ի
թիվ 1167-Ն հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող կողմնորոշիչ միավորները հաստատելու մասին» N 562-Ն որոշմամբ (այսուհետ` որոշում) հաստատված հավելված 2-ի (այսուհետ` հավելված 2) 19-րդ կետի լրացուցիչ չափորոշիչի գնահատման 25 միավորը բաշխել ըստ հետևյալ չափորոշիչների՝

1) մարզպետների կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպում՝ 1 միավոր.

2) մարզպետի կողմից կատարված աշխատանքների հանրային իրազեկում՝ 2 միավոր.

3) համայնքի ավագանու ընդունած որոշումների նկատմամբ մարզպետի իրականացրած հսկողություն՝ 1 միավոր.

4) մարզպետի ընդունած որոշումների և արձակած կարգադրությունների իրավաչափությունը՝ 1 միավոր.

5) համայնքի ղեկավարի սեփական և պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման նկատմամբ մարզպետի իրականացրած հսկողությունը՝ 2 միավոր.

6) գույքահարկի հավաքագրում՝ 3 միավոր.

7) հողի հարկի հավաքագրում՝ 3 միավոր.

8) համայնքների կողմից հողերի օտարման արդյունավետություն՝ 1 միավոր.

9) համայնքների կողմից հողերի և գույքի վարձակալությամբ տրամադրման արդյունավետություն՝ 1 միավոր.

10) հողի հարկի և գույքահարկի գծով ապառքների հավաքագրում՝ 2 միավոր.

11) տեղական տուրքերի հավաքագրում՝ 2 միավոր.

12) մարզպետի գործունեությունը համայնքային ծառայության բնագավառում՝ 3 միավոր.

13) մարզպետի գործունեությունը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և զարգացման ոլորտում՝ 1 միավոր.

14) մարզի տարածքում արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հետևանքների նվազեցման ու վերացման պլանների, ծրագրերի մշակման կազմակերպումը և իրականացումը՝ 1.4 միավոր.

15) մարզի կառավարման մարմինների և բնակչության պատրաստումը՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում՝ 0.6 միավոր։

2. Սույն մեթոդական ուղեցույցի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված` մարզպետների կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպում չափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

1) 1 միավոր է գնահատվում, եթե քաղաքացիների ընդունելության գործընթացն ամբողջապես իրականացվել է «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետով և Հայաստանի Հանրապետության մարզպետի կողմից հաստատված «Քաղաքացիների ընդունելության» կարգով սահմանված դրույթներին համապատասխան,

2) 0,5 միավոր է գնահատվում, եթե քաղաքացիների ընդունելության գործընթացն իրականացվել է «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետով և Հայաստանի Հանրապետության մարզպետի կողմից հաստատված «Քաղաքացիների ընդունելության» կարգով սահմանված դրույթների (մասնավորապես` ընդունելության համար նախատեսված օրերի, վայրերի և ժամերի անհարգելի պատճառներով ոչ էական շեղումների, մարզի ոչ բոլոր տարածաշրջաններում ընդունելությունների օրերի, ժամերի և վայրերի մասին տեղեկատվություն փակցնելու, կամ մարզպետարանի կայքէջում ոչ բոլոր դեպքերում տեղեկատվություն տեղադրելու) ոչ էական խախտումներով,

3) 0 միավոր է գնահատվում, եթե քաղաքացիների ընդունելության գործընթացն իրականացվել է «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3)-րդ կետով և Հայաստանի Հանրապետության մարզպետի կողմից հաստատված «Քաղաքացիների ընդունելության» կարգով սահմանված դրույթների (մասնավորապես` քաղաքացիների ընդունելություն մարզպետարանում կամ մարզի տարածաշրջաններում չիրականացնելու, կամ ընդունելությունների օրերի, ժամերի և վայրերի մասին տեղեկատվություն չփակցնելու կամ մարզպետարանի կայքէջում տեղեկատվություն չտեղադրելու) էական խախտումներով:

3. Սույն մեթոդական ուղեցույցի 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված` մարզպետների կողմից կատարված աշխատանքների հանրային իրազեկում չափորոշիչը գնահատվում է ներքոհիշյալ ենթաչափորոշիչների հանրագումարի արդյունքում` հետևյալ կերպ.

1) 0,4 միավոր է գնահատում, եթե տարեկան առնվազն երկու անգամ մարզպետն իր գործունեության արդյունքների մասին հաղորդմամբ հանդես է գալիս մամուլի ասուլիսով` տեղական կամ հանրապետական լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մեկ ասուլիս կազմակերպելու դեպքում` մարզպետը գնահատվում է 0,2 միավոր, ոչ մի ասուլիս չունենալու դեպքում` 0 միավոր,

2) 0,4 միավոր է գնահատվում, եթե մարզպետի և մարզպետարանի աշխատակազմի կողմից պատասխան է տրվում լրատվամիջոցներից, հասարակական կազմակերպություններից ստացված բոլոր գրավոր հարցումներին (այդ թվում` էլեկտրոնային փոստով ստացված հարցումներին): Հարցումների ոչ պակաս, քան 80 տոկոսին պատասխանելու դեպքում մարզպետը գնահատվում է 0,2 միավոր, 80 տոկոսից ցածրի դեպքում` 0 միավոր,

3) 0,4 միավոր է գնահատվում, եթե մարզպետարանի կայքում նախապես տեղադրվում է մարզխորհրդի նիստերի անցկացման օրակարգը և լուսաբանվում են տվյալ տարում անցկացված բոլոր մարզխորհրդի նիստերը, իսկ եթե մարզպետարանի կայքում լուսաբանվել է տվյալ տարվա ընթացքում անցկացված մարզխորհրդի նիստերի ոչ պակաս, քան 80 տոկոսը, ապա գնահատվում է 0.2 միավոր, 80 տոկոսից ցածրի դեպքում` 0 միավոր,

4) 0,4 միավոր է գնահատվում, եթե մարզպետարանի կայքում տարվա ընթացքում մարզպետի ընդունած որոշումները, մարզպետի տարեկան և ընթացիկ հաշվետվությունները, մարզպետարանի աշխատակազմի աշխատանքային տարեկան ծրագիրը տեղադրվել են ամբողջությամբ և ողջամիտ ժամկետներում (փաստաթղթերի հաստատումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում): Վերոնշյալ փաստաթղթերի թերի տեղադրման դեպքում մարզպետը գնահատվում է 0.2 միավոր, բացակայության դեպքում` 0 միավոր,

5) 0,4 միավոր է գնահատվում, եթե մարզպետարանի կայքում տեղադրվել են բոլոր համայնքների ավագանիների տվյալ ժամանակահատվածի ընդունած որոշումները, համայնքների մինչև 80 տոկոսի ավագանիների որոշումների տեղադրման դեպքում մարզպետը գնահատվում է 0,2 միավոր, 80-ից ցածրի դեպքում` 0 միավոր:

4. Սույն մեթոդական ուղեցույցի 1-ին կետի 3-րդ ենթակետով նախատեսված` համայնքի ավագանու ընդունած որոշումների նկատմամբ մարզպետների իրականացրած հսկողության չափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

1) 1 միավոր է գնահատվում, եթե մարզպետը ստանում է մարզի բոլոր համայնքների ավագանու բոլոր որոշումները` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված ժամկետում, ինչպես նաև պահպանում է համայնքի ավագանու կողմից ընդունված ոչ իրավաչափ որոշումների նկատմամբ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 77.5 հոդվածով սահմանված ընթացակարգերը,

2) 0.75 միավոր է գնահատվում, եթե ավագանու որոշումները մարզպետարան են ներկայացրել մարզի համայնքների առնվազն 90%-ը, կամ համայնքի ավագանիները ներկայացրել են իրենց որոշումների առնվազն 90%-ը, կամ մարզի համայնքների ավագանիների որոշումները մարզպետարան են ներկայացվել ոչ ուշ, քան աշխատանքային 9-օրյա ժամկետում, եթե առկա չեն հարգելի պատճառներ,

3) 0.5 միավոր է գնահատվում, եթե ավագանու որոշումները մարզպետարան են ներկայացրել մարզի համայնքների առնվազն 75%-ը, կամ համայնքի ավագանիները ներկայացրել են իրենց որոշումների առնվազն 75%-ը, կամ մարզի համայնքների ավագանիների որոշումները մարզպետարան են ներկայացվել ոչ ուշ, քան աշխատանքային 12-օրյա ժամկետում,

4) 0 միավոր է գնահատվում, եթե ավագանու որոշումները մարզպետարան ներկայացրած մարզի համայնքների թիվը ցածր է 75 %-ից, կամ մարզի համայնքների ավագանիների ներկայացրած որոշումների թիվը ցածր է 75 %-ից, կամ մարզի համայնքների ավագանիների որոշումները մարզպետարան են ներկայացվել 12-օրյա ժամկետից ուշ, կամ արձանագրվել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 77.5 հոդվածով սահմանված ընթացակարգերի խախտման դեպք:

5. Սույն մեթոդական ուղեցույցի 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսված` մարզպետների ընդունած որոշումների և արձակած կարգադրությունների իրավաչափություն չափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

1) 1 միավոր է գնահատվում, եթե մարզպետների կողմից ընդունված գերատեսչական իրավական ակտերի նկատմամբ իրականացված իրավական հսկողության արդյունքում օրենսդրության հետ հակասություններ չեն արձանագրվել,

2) 0.75 միավոր է գնահատվում, եթե մարզպետների կողմից տվյալ տարում ընդունված գերատեսչական իրավական ակտերի ոչ ավելի, քան 10 %-ում է արձանագրվել օրենսդրության հետ հակասություններ,

3) 0.5 միավոր է գնահատվում, եթե մարզպետների կողմից տվյալ տարում ընդունված գերատեսչական իրավական ակտերի ոչ ավելի, քան 20 %-ում է արձանագրվել օրենսդրության հետ հակասություններ,

4) 0 միավոր է գնահատվում, եթե մարզպետների կողմից տվյալ տարում ընդունված գերատեսչական իրավական ակտերի ավելի քան 20 %-ում է արձանագրվել օրենսդրության հետ հակասություններ:

6. Սույն մեթոդական ուղեցույցի 1-ին կետի 5-րդ ենթակետով նախատեսված` համայնքի ղեկավարի սեփական և պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման նկատմամբ մարզպետի իրականացրած հսկողության չափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

1) 2 միավոր է գնահատվում, եթե մարզպետների կողմից վարչական հսկողությունը իրականացվել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 77.2 հոդվածի 2-րդ մասի համաձայն հաստատված տարեկան աշխատանքային ծրագրի համաձայն և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի «Մարզպետի գործունեությունը վարչական հսկողության գործընթացում» գլխի դրույթներին համապատասխան,

2) 1 միավոր է գնահատվում, եթե մարզպետի կողմից վարչական հսկողությունը չի իրականացվել հաստատված տարեկան աշխատանքային ծրագրով նախատեսված համապատասխան եռամսյակում թեկուզ մեկ համայնքում, սակայն իրականացվել է տարվա ընթացքում այլ եռամսյակում և բացակայում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքը կամ համաձայնեցված չէ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի «Մարզպետի գործունեությունը վարչական հսկողության գործընթացում» գլխի որևէ դրույթի խախտմամբ,

3) 0 միավոր է գնահատվում, եթե մարզպետի կողմից վարչական հսկողությունը իրականացվել է հաստատված տարեկան աշխատանքային ծրագրի համապատասխան 2 համայնքում չիրականացնելու դեպքում, կամ առնվազն 1 անգամ տվյալ աշխատանքային ծրագրով նախատեսված որևէ համայնքում տարվա ընթացքում չիրականացվելու դեպքում, եթե բացակայում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքը կամ համաձայնեցված չէ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ կամ խախտվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի «Մարզպետի գործունեությունը վարչական հսկողության գործընթացում» գլխով սահմանված 2-ը դրույթը:

7. Սույն մեթոդական ուղեցույցի 1-ին կետի 6-րդ ենթակետի` գույքահարկի հավաքագրման չափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

1) 3 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում գույքահարկի հավաքագրումը կազմել է 100 % և ավելի,

2) 2.5 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում գույքահարկի հավաքագրումը կազմել է 95-100 %,

3) 2 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում գույքահարկի հավաքագրումը կազմել է 85-95 %,

4) 1.5 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում գույքահարկի հավաքագրումը կազմել է 70-85 %,

5) 1 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում գույքահարկի հավաքագրումը կազմել է 60-70 %,

6) 0.5 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում գույքահարկի հավաքագրումը կազմել է 50-60 %,

7) 0 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում գույքահարկի հավաքագրումը կազմել է 50 %-ից ցածր:

Գույքահարկի հավաքագրման հաշվարկային ցուցանիշները որոշելիս հաշվի չի առնվում տվյալ տարում գույքահարկի գծով ապառքների հավաքագրումը:

8. Սույն մեթոդական ուղեցույցի 1-ին կետի 7-րդ ենթակետի հողի հարկի հավաքագրման չափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

1) 3 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում հողի հարկի հավաքագրումը կազմել է 100 % և ավելի,

2) 2.5 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում հողի հարկի հավաքագրումը կազմել է 90-100 %,

3) 2 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում հողի հարկի հավաքագրումը կազմել է 80-90 %,

4) 1.5 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում հողի հարկի հավաքագրումը կազմել է 70-80 %,

5) 1 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում հողի հարկի հավաքագրման մակարդակը կազմել է 60-70 %,

6) 0.5 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում հողի հարկի հավաքագրումը կազմել է 50-60 %,

7) 0 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում հողի հարկի հավաքագրումը կազմել է 50 %-ից ցածր,

8) հողի հարկի հավաքագրման հաշվարկային ցուցանիշները որոշելիս հաշվի չի առնվում տվյալ տարում հողի հարկի գծով ապառքների հավաքագրումը:

9. Սույն մեթոդական ուղեցույցի 1-ին կետի 8-րդ ենթակետի համայնքների կողմից հողերի օտարման արդյունավետություն չափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

1) 1 միավոր է գնահատվում, եթե հաշվետու ժամանակահատվածում տվյալ մարզի համայնքներում իրականացված հողերի աճուրդային վաճառքի արդյունքում ձևավորված գումարը կազմել է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված նվազագույն մեկնարկային արժեքի 180.0%-ից բարձր կամ հաշվետու ժամանակահատվածում տվյալ մարզի համայնքներում հողերի աճուրդ-վաճառք չի իրականացվել,

2) 0.5 միավոր է գնահատվում, եթե հաշվետու ժամանակահատվածում տվյալ մարզի համայնքներում իրականացված հողերի աճուրդային վաճառքի արդյունքում ձևավորված գումարը կազմել է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված նվազագույն մեկնարկային արժեքի 150.0%-180.0%,

3) 0 միավոր է գնահատվում, եթե հաշվետու ժամանակահատվածում տվյալ մարզի համայնքներում իրականացված հողերի աճուրդային վաճառքի արդյունքում ձևավորված գումարը կազմել է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված նվազագույն մեկնարկային արժեքի 150.0%-ից ցածր:

10. Սույն մեթոդական ուղեցույցի 1-ին կետի 9-րդ ենթակետի համայնքների կողմից հողերի և գույքի վարձակալությամբ տրամադրման արդյունավետություն չափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

1) 1 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքների կողմից հողերի և գույքի վարձակալությամբ տրամադրման դեպքում վարձավճարների հավաքագրումը կազմել է 100 % և ավելի,

2) 0.8 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքների կողմից հողերի և գույքի վարձակալությամբ տրամադրման դեպքում վարձավճարների հավաքագրումը կազմել է 90-100 %,

3) 0.6 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքների կողմից հողերի և գույքի վարձակալությամբ տրամադրման դեպքում վարձավճարների հավաքագրումը կազմել է 80-90 %,

4) 0.4 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքների կողմից հողերի և գույքի վարձակալությամբ տրամադրման դեպքում վարձավճարների հավաքագրումը կազմել է 70-80%,

5) 0.2 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքների կողմից հողերի և գույքի վարձակալությամբ տրամադրման դեպքում վարձավճարների հավաքագրումը կազմել է 50-70 %,

6) 0 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքների կողմից հողերի և գույքի վարձակալությամբ տրամադրման դեպքում վարձավճարների հավաքագրումը կազմել է 50 %-ից ցածր:

11. Սույն մեթոդական ուղեցույցի 1-ին կետի 10-րդ ենթակետի հողի հարկի և գույքահարկի գծով ապառքների հավաքագրում չափորոշիչը գնահատվում է հողի հարկի գծով ապառքների հավաքագրում չափորոշչի և գույքահարկի գծով ապառքների հավաքագրում չափորոշչի հանրագումարի արդյունքում` հետևյալ կերպ.

1) գույքահարկի գծով ապառքների հավաքագրում չափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

ա. 1 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում գույքահարկի ապառքների հավաքագրման մակարդակը կազմել է 95 %-ից բարձր,

բ. 0.75 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում գույքահարկի ապառքների հավաքագրման մակարդակը կազմել է 85-95 %,

գ. 0.5 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում գույքահարկի ապառքների հավաքագրման մակարդակը կազմել է 70-85 %,

դ. 0.25 միավոր է գնահատվում, համայնքներում գույքահարկի ապառքների հավաքագրման մակարդակը կազմել է 50-70 %,

ե. 0 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում գույքահարկի ապառքների հավաքագրման մակարդակը կազմել է 50 %-ից ցածր:

2) Հողի հարկի գծով ապառքների հավաքագրում չափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

ա. 1 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում հողի հարկի ապառքների հավաքագրման մակարդակը կազմել է 95 %-ից բարձր,

բ. 0.75 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում հողի հարկի ապառքների հավաքագրման մակարդակը կազմել է 85-95 %,

գ. 0.5 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում հողի հարկի ապառքների հավաքագրման մակարդակը կազմել է 70-85 %,

դ. 0.25 միավոր է գնահատվում, համայնքներում հողի հարկի ապառքների հավաքագրման մակարդակը կազմել է 50-70%,

ե. 0 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում հողի հարկի ապառքների հավաքագրման մակարդակը կազմել է 50 %-ից ցածր:

12. Սույն մեթոդական ուղեցույցի 1-ին կետի 11-րդ ենթակետով նախատեսված տեղական տուրքերի հավաքագրում չափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

1) 2 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքների կողմից տեղական տուրքերի հավաքագրման մակարդակը կազմել է 100 % և ավելի,

2) 1.5 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքների կողմից տեղական տուրքերի հավաքագրման մակարդակը կազմել է 90-100 %,

3) 1 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքների կողմից տեղական տուրքերի հավաքագրման մակարդակը կազմել է 80-90 %,

4) 0.7 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքների կողմից տեղական տուրքերի հավաքագրման մակարդակը կազմել է 70-80 %,

5) 0.5 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքների կողմից տեղական տուրքերի հավաքագրման մակարդակը կազմել է 60-70 %,

6) 0.3 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքների կողմից տեղական տուրքերի հավաքագրման մակարդակը կազմել է 50-60 %,

7) 0 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքների կողմից տեղական տուրքերի հավաքագրման մակարդակը կազմել է 50 %-ից ցածր:

13. Սույն մեթոդական ուղեցույցի 1-ին կետի 12-րդ ենթակետով նախատեսված մարզպետի գործունեությունը համայնքային ծառայության բնագավառում չափորոշիչը գնահատվում է հետևյալ բաղադրիչներով`

1) համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացի նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացում և սահմանված ժամկետներում արդյունքների ներկայացում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն.

2) համայնքային ծառայության թափուր պաշտոնների համալրման համար հայտարարված մրցույթների հրապարակայնության ապահովում, այդ թվում` հայտարարված մրցույթների ժամանակացույցերի կազմում ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ներկայացում.

3) մարզի համայնքային ծառայողների ատեստավորման ժամանակացույցի կազմում ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ներկայացում.

4) համայնքներում աշխատանքային հարաբերությունների ձևավորման սահմանված կարգի խախտման դեպքերի բացակայություն.

5) կադրային գործի վարման շրջանակներում հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ արդյունավետ միջոցների ձեռնարկում ու արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը տեղեկացում.

6) սահմանված կարգով և ժամկետում համայնքային ծառայողների վերաբերյալ տվյալների գրառում էլեկտրոնային գրանցամատյանում:

14. Սույն մեթոդական ուղեցույցի 1-ին կետի 12-րդ ենթակետով նախատեսված չափորոշիչը 13-րդ կետում նշված բաղադրիչներով գնահատվում է հետևյալ կերպ.

1) 3 միավոր, եթե պատշաճ կատարվել են վերը նշված բաղադրիչներով նախատեսված բոլոր աշխատանքները,

2) 2,5 միավոր, եթե վերը նշված բաղադրիչներից ցանկացած մեկի մասով աշխատանքները կատարվել են ոչ պատշաճ,

3) 2 միավոր, եթե վերը նշված բաղադրիչներից ցանկացած երկուսի մասով աշխատանքները կատարվել են ոչ պատշաճ,

4) 1,5 միավոր, եթե վերը նշված բաղադրիչներից ցանկացած երեքի մասով աշխատանքները կատարվել են ոչ պատշաճ,

5) 1 միավոր, եթե վերը նշված բաղադրիչներից ցանկացած չորսի մասով աշխատանքները կատարվել են ոչ պատշաճ,

6) 0,5 միավոր, եթե վերը նշված բաղադրիչներից ցանկացած հինգի մասով աշխատանքները կատարվել են ոչ պատշաճ,

7) 0 միավոր, եթե վերը նշված բաղադրիչներով նախատեսված բոլոր աշխատանքները կատարվել են ոչ պատշաճ, կամ չեն կատարվել բաղադրիչներից որևէ մեկով նախատեսված աշխատանքները:

15. Աշխատանքները համարվում են ոչ պատշաճ, եթե համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացի նկատմամբ վերահսկողության արդյունքները, անհարգելի պատճառով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն են ներկայացվել վերապատրաստման դասընթացներից հետո մինչև աշխատանքային 10 օր ուշացումով կամ համայնքային ծառայության թափուր պաշտոնները համալրելու համար հայտարարված մրցույթներից առնվազն 10 տոկոսի մասին տեղեկատվությունը մարզպետարանի ինտերնետային էջում կամ azdarar.am կայքում անհարգելի պատճառով չի տեղադրվել, իսկ հայտարարված մրցույթների մասին կազմված ժամանակացույցը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն է ներկայացվել մրցույթների համար փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետի ավարտից հետո, կամ տվյալ տարում ատեստավորման ենթակա համայնքային ծառայողների առնվազն 5 տոկոսը դուրս է մնացել ատեստավորման ժամանակացույցից, իսկ կազմված ժամանակացույցը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն է ներկայացվել ատեստավորումների ավարտից հետո, կամ համայնքներում հայտնաբերվել են աշխատանքային հարաբերությունների ձևավորման սահմանված կարգի խախտման դեպքեր և (կամ) կադրային գործի վարման շրջանակներում հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ ձեռնարկվել են անբավարար միջոցներ (ըստ ներկայացված տեղեկությունների ոչ բոլոր թերություններն են վերացվել) կամ ձեռնարկված միջոցների մասին տեղեկատվությունը, անհարգելի պատճառով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն է ներկայացվել դրա համար նախատեսված ժամկետների ուշացումով, կամ համայնքային ծառայողների վերաբերյալ տվյալների էլեկտրոնային գրանցամատյանում համապատասխան գրառումները կատարվել են սահմանված կարգի և ժամկետների խախտմամբ:

16. Սույն մեթոդական ուղեցույցի 1-ին կետի 13-րդ ենթակետով նախատեսված մարզպետի գործունեությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և զարգացման ոլորտում չափորոշիչը գնահատվում է 1-5-րդ ենթակետերի հանրագումարի արդյունքում.

1) մարզի համայնքներում «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ»-ի ներդրում ենթաչափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

ա. 0,2 միավոր է գնահատվում, եթե «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ»-ը ներդրված է մարզի քաղաքային համայնքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղական համայնքների առնվազն 75 %-ում,

բ. 0,1 միավոր է գնահատվում, եթե «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ»-ը ներդրված է մարզի քաղաքային համայնքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղական համայնքների առնվազն 30-75 %-ում,

գ. 0 միավոր է գնահատվում, եթե «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ»-ը ներդրված է ոչ բոլոր քաղաքային համայնքներում և/կամ 1000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքների ոչ ավելի, քան 30 %-ում.

2) մարզի համայնքներում ներդրված «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ»-ի և պետական կառավարման մարմիններում շահագործվող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջև փոխգործակցության ապահովմանն ուղղված աշխատանքներ ենթաչափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

ա. 0,3 միավոր է գնահատվում, եթե համայնքներում ներդրված «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ»-ի և պետական կառավարման մարմիններում շահագործվող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջև փոխգործակցության ապահովմանն ուղղված աշխատանքներն իրականացվել են մարզի` Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգով ապահովված համայնքների առնվազն 75 %-ում,

բ. 0,2 միավոր է գնահատվում, եթե համայնքներում ներդրված «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ»-ի և պետական կառավարման մարմիններում շահագործվող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջև փոխգործակցության ապահովմանն ուղղված աշխատանքներն իրականացվել են մարզի` Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգով ապահովված համայնքների առնվազն 50-75 %-ում,

գ. 0,1 միավոր է գնահատվում, եթե համայնքներում ներդրված «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ»-ի և պետական կառավարման մարմիններում շահագործվող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջև փոխգործակցության ապահովմանն ուղղված աշխատանքներն իրականացվել են մարզի` Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգով ապահովված համայնքների առնվազն 25-50 %-ում,

դ. 0 միավոր է գնահատվում, եթե համայնքներում ներդրված «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ»-ի և պետական կառավարման մարմիններում շահագործվող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջև փոխգործակցության ապահովմանն ուղղված աշխատանքներն իրականացվել են մարզի` Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգով ապահովված համայնքների ոչ ավելի, քան 25 %-ում.

3) համայնքներում համացանցային պաշտոնական կայքերի առկայությունը և դրանց միջոցով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնության և թափանցիկության ապահովում ենթաչափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

ա. 0,2 միավոր է գնահատվում, եթե համայնքներում համացանցային պաշտոնական կայքերի առկայությունը և դրանց միջոցով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնությունը և թափանցիկությունն ապահովված է մարզի քաղաքային և 3000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական համայնքներում,

բ. 0,1 միավոր է գնահատվում, եթե համայնքներում համացանցային պաշտոնական կայքերի առկայությունը և դրանց միջոցով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնությունը և թափանցիկությունն ապահովված է մարզի քաղաքային և 5000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական համայնքներում,

գ. 0 միավոր է գնահատվում, եթե համայնքներում համացանցային պաշտոնական կայքերի առկայությունը և դրանց միջոցով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնությունը և թափանցիկությունն ապահովված է մարզի քաղաքային և/կամ 5000-ից ավելի բնակիչ ունեցող ոչ բոլոր գյուղական համայնքներում.

4) մարզպետարանի համացանցային պաշտոնական կայքի սպասարկում ենթաչափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

ա. 0,2 միավոր է գնահատվում, եթե մարզպետարանի համացանցային պաշտոնական կայքը խոսքի ազատության պաշտպանության ոլորտում գործող` կայքերի թափանցիկության գնահատման մեթոդաբանությամբ գնահատվում է ավելի, քան 85 %,

բ. 0,1 միավոր է գնահատվում, եթե մարզպետարանի համացանցային պաշտոնական կայքը խոսքի ազատության պաշտպանության ոլորտում գործող` կայքերի թափանցիկության գնահատման մեթոդաբանությամբ գնահատվում է 40-ից 85 %,

գ. 0 միավոր է գնահատվում, եթե մարզպետարանի համացանցային պաշտոնական կայքը խոսքի ազատության պաշտպանության ոլորտում գործող` կայքերի թափանցիկության գնահատման մեթոդաբանությամբ գնահատվում է 40 %-ից ցածր.

5) մարզի համայնքներում համակարգչային տեխնիկայի և համացանցային կապի առկայություն ենթաչափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

ա. 0,1 միավոր է գնահատվում, եթե մարզի բոլոր համայնքներում առկա է համացանցին միացված առնվազն մեկ համակարգիչ,

բ. 0 միավոր է գնահատվում, եթե մարզում առկա է մեկ քաղաքային և/կամ գյուղական համայնք, որը չունի համացանցին միացված առնվազն մեկ համակարգիչ:

17. Սույն մեթոդական ուղեցույցի 1-ին կետի 14-րդ ենթակետով նախատեսված՝ մարզի տարածքում արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հետևանքների նվազեցման ու վերացման պլանների, ծրագրերի մշակման կազմակերպումը և իրականացումը գնահատվում է հետևյալ կերպ՝

1) 1.4 միավոր է գնահատվում, եթե իրականացվել են բոլոր հետևյալ աշխատանքները՝

ա. մարզի տարածքում արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման ծրագրերի առկայությունը - 0.4 միավոր.

բ. մարզի տարածքում արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացումը - 0.4 միավոր.

գ. քաղաքացիական պաշտպանության մարզային ծառայությունների ստեղծումը և ծառայությունների գործունեության համար անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը - 0.2 միավոր.

դ. մարզի բնակչության տարհանման պլանների առկայությունը - 0.2 միավոր.

ե. մարզի բնակչության պատսպարման պլանների առկայությունը - 0.2 միավոր:

2) 1.4 միավորը իջեցվում է յուրաքանչյուր աշխատանքը չկատարելու դեպքում իրեն համապատասխան միավորով:

18. Սույն մեթոդական ուղեցույցի 1-ին կետի 15-րդ ենթակետով նախատեսված՝ մարզի կառավարման մարմինների և բնակչության պատրաստումը՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում գնահատվում է 2 ենթաչափորոշիչների հանրագումարի արդյունքում, առավելագույնը՝ 0.6 միավոր.

1) Բնակչության ազդարարման համակարգերի նախապատրաստում և գործունեության աշխատանքների կազմակերպում ենթաչափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ՝

ա. 0.3 միավոր, եթե բնակչության ազդարարման համակարգը ներդրված է մարզի քաղաքային և գյուղական համայնքների առնվազն 90-100 %-ում.

բ. 0.2 միավոր, եթե բնակչության ազդարարման համակարգը ներդրված է մարզի քաղաքային և գյուղական համայնքների առնվազն 70-90 %-ում.

գ. 0.1 միավոր, եթե բնակչության ազդարարման համակարգը ներդրված է մարզի քաղաքային և գյուղական համայնքների առնվազն 50-70 %-ում.

դ. 0 միավոր, եթե բնակչության ազդարարման համակարգը ներդրված է մարզի քաղաքային և գյուղական համայնքների ոչ ավելի, քան 50 %-ում:

2) Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության թեմաներով հրամանատարաշտաբային, շտաբային, հատուկ տակտիկական և օբյեկտային ուսումնավարժությունների կազմակերպումը և անցկացումը ենթաչափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ՝

ա. 0.3 միավոր, եթե «Մարզի բնակչության պաշտպանության համակարգի նախապատրաստման տարեկան հիմնական միջոցառումների պլան»-ով (այսուհետ՝ Պլան) նախատեսված միջոցառումները կատարվել են 100 %-ով.

բ. 0.2 միավոր, եթե Պլանով նախատեսված միջոցառումները կատարվել են 80-100 %-ով.

գ. 0.1 միավոր, եթե Պլանով նախատեսված միջոցառումները կատարվել են 50-80 %-ով.

դ. 0 միավոր, եթե Պլանով նախատեսված միջոցառումները կատարվել են ոչ ավել, քան 50 %-ը:

 

Հավելված 2
ՀՀ տարածքային կառավարման
և արտակարգ իրավիճակների նախարարի
2015 թվականի նոյեմբերի 6-ի
թիվ 1167-Ն հրամանի

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

1. Հրամանով հաստատված հավելված 1-ի 1-ին կետի 3-րդ, 4-րդ, և 5-րդ ենթակետերով սահմանված բնագավառներում մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության կողմից:

2. Հրամանով հաստատված հավելված 1-ի 1-ին կետի 1-ին և 12-րդ ենթակետերով սահմանված բնագավառներում մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի համայնքային ծառայության հարցերի վարչության կողմից:

3. Հրամանով հաստատված հավելված 1-ի 1-ին կետի 2-րդ ենթակետերով սահմանված բնագավառներում մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կողմից:

4. Հրամանով հաստատված հավելված 1-ի 1-ին կետի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, և 11-րդ ենթակետերով սահմանված բնագավառներում մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչությունը:

5. Հրամանով հաստատված հավելված 1-ի 1-ին կետի 13-րդ ենթակետերով սահմանված բնագավառում մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի բնակչության պաշտպանության քաղաքականության ծրագրերի և տեղեկատվական հոսքերի կառավարման վարչության կողմից:

6. Հրամանով հաստատված հավելված 1-ի 1-ին կետի 14-րդ և 15-րդ ենթակետերով սահմանված բնագավառում մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության կողմից: