Գլխավոր տեղեկություն
Համար
N 164-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.04.2016-10.01.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.04.15/8(551).1 Հոդ.86.4
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
17.03.2016
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 ապրիլի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11016103

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

17 մարտի 2016 թ.

N 164-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1013.03.4 «ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1013.03.01.4 «ԽՈՀԱՐԱՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1024-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թ. մարտի 22-ի N 333-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 19-րդ կետը և ՀՀ ԿԳ նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնարկի կողմից ներկայացված՝ ոլորտային հանձնաժողովի փորձագիտական դրական եզրակացությունը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1013.03.4 «Խոհարարական գործ» մասնագիտության 1013.03.01.4 «Խոհարար» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009թ. դեկտեմբերի 7-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 2311 «Հասարակական սնունդ» մասնագիտության «Խոհարար» որակավորման պետական կրթական չափորոշիչը հաստատելու և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2009 թ. հուլիսի 13-ի N 616-Ն հրամանը չեղյալ ճանաչելու մասին» N 1024-Ն հրամանը:

3. Նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և իրավաբանական վարչությունների պետերին` սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանին:

 

 

Լ. Մկրտչյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի
2016 թ. մարտի 17-ի

N 164-Ն հրամանի

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1013.03.4 «ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1013.03.01.4 «ԽՈՀԱՐԱՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.12.2022, N 86-Ն 10.01.2023, N 164-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան