Գլխավոր տեղեկություն
Համար
N 142-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.05.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.05.02/10(553) Հոդ.106
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Ընդունման ամսաթիվ
21.04.2016
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 ապրիլի 2016 թ.

Պետական գրանցման թիվ --------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

21 ապրիլի 2016 թ.
ք. Երևան

N 142-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2011 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ լրացումները.

1) Հրամանի հավելվածի` «Միջատասպան պատրաստուկներ (ինսեկտիցիդներ)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 1.308-րդ, 1.309-րդ, 1.310-րդ, 1.311-րդ, 1.312-րդ, 1.313-րդ և 1.314-րդ կետերով.

 

«

1.308

Սեֆորա

բիֆենտրին

200

հոսող խտացված կախույթ

1.309

Սունմիտե Լ

պիրիդաբեն

200

խտացված էմուլսիա

1.310

Իմիդիա պլյուս

իմիդակլոպրիդ

700

ջրում դիսպերսվող հատիկներ

1.311

Էֆորտ

լյամբդա-ցիհալոտրին+ տիամետօքսամ

106 +141

խտացված կախույթ

1.312

Ֆիտովերմ

ավերսեկտին Ս

10

խտացված էմուլսիա

1.313

Ադոնիտ

ֆիպրոնիլ

20

հատիկներ

1.314

Պրովարդ

էմամեկտին բենզոատ+ ինդօքսակարբ

50+50

ջրում դիսպերսվող գրանուլներ

».

 

2) Հրամանի հավելվածի` «Մանրէակենսաբանական միջատասպան պատրաստուկներ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 3.008-րդ և 3.009-րդ կետերով.

 

«

3.008

Բակտոֆիտ

Bacillus subtilis, շտամ ИПМ-215

2.0 մլրդ/գ-ից ոչ պակաս

թրջվող փոշի

3.009

Բակտոֆիտ

Bacillus subtilis, շտամ ИПМ-215

2.0 մլրդ/գ-ից ոչ պակաս

խտացված կախույթ

».

 

3) Հրամանի հավելվածի` «Սնկասպան պատրաստուկներ (ֆունգիցիդներ)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 6.237-րդ, 6.238-րդ, 6.239-րդ և 6.240-րդ կետերով.

 

«

6.237

Հիդրոկոպ

պղնձի հիդրօքսիդ

770

թրջվող փոշի

6.238

Ռաքսման

տեբուկոնազոլ

60

խտացված կոնցենտրատ

6.239

Պրիվիկուրի

պրոպամոկարբ

722

ջրային խտություն

6.240

Աֆֆետ

պենթիոպիրադ

200

սուսպենզիոն կոնցենտրատ

».

 

4) Հրամանի հավելվածի` «Սնկասպան ախտահանիչներ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 7.010-րդ կետով.

«

7.010

Սելիս

տիամետօքսամ+դիֆենոկոնազոլ+
ֆլուդիօքսոնիլ

262.5+25+25

խտացված կախույթ

».

5) Հրամանի հավելվածի` «Մոլախոտասպան պատրաստուկներ (հերբիցիդներ)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 8.159-րդ, 8.160-րդ, 8.161-րդ և 8.162-րդ կետերով.

«

8.159

Բալերոն

2.4-Դ (2 էթիլհեքսիլային
եթեր)+ֆլորասուլամ

410+7.4

խտացված էմուլսիա

8.160

Ացետ

ացետոքլոր

900

խտացված էմուլսիա

8.161

Իմազա

իմազամոքս+իմազապիր

33+15

ջրում լուծվող խտածո

8.162

Բաստա 150

ամոնիումի գլյուֆոսինատ

150

լուծվող խտածո

».

 

Ա. Հայրապետյան