«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 մարտի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 10016075
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 փետրվարի 2016 թ. |
N 06-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՂԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 635-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման Հավելված N 1-ի 11-րդ կետի՝
Հրամայում եմ`
1. Հաստատել բժշկական հաստատությունների գործունեության համար անհրաժեշտ անհետաձգելի բժշկական օգնության պարագաների և դեղերի ցանկը՝ համաձայն Հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2003 թվականի հուլիսի 25-ի «Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, ստոմատոլոգիական կաբինետների գործունեության համար անհրաժեշտ անհետաձգելի բժշկական օգնության դեղամիջոցների և նյութերի ցանկը հաստատելու մասին» N 635-Ն հրամանը:
Ա. Մուրադյան |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի փետրվարի 29-ի N 06-Ն հրամանի |
Ց Ա Ն Կ
ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՂԵՐԻ
1. Բերանլայնիչ – 1 հատ
2. Լեզվաբռնիչ – 1 հատ
3. Նշտարաբռնիչ – 1 հատ
4. Միանվագ օգտագործման նշտար - 5 հատ
5. Մկրատ – 1 հատ
6. Ձգալարան – 1 հատ
7. Ներարկիչ 1 մլ - 10 հատ
8. Ներարկիչ ինսուլինային 1 մլ - 5 հատ
9. Ներարկիչ 2 մլ - 10 հատ
10. Ներարկիչ 5 մլ - 10 հատ
11. Ներարկիչ 10 մլ - 10 հատ
12. Ներարկիչ 20 մլ - 10 հատ
13. Էպինեֆրին 0.1 % 1.0 մլ - 10 սրվակ
14. Ատրոպինի սուլֆատ 0.1 % 1.0 մլ - 10 հատ
15. Մետամիզոլ 50% 2.0 մլ - 10 սրվակ
16. Դեքստրոզ 5% 500 մլ - 2 փաթեթ
17. Դեքսամեթազոն 4 մգ/մլ 1.0 մլ - 10 սրվակ
18. Դիֆենհիդրամին 1 % 1.0 մլ սրվակ - 10 սրվակ
19. Բենդազոլ 1 % 1.0 մլ - 10 սրվակ
20. Վերապամիլ 40 կամ 80 մգ - 10 դեղահատ
21. Ֆուրասեմիդ 1 % 2.0 մլ - 10 սրվակ
22. Լիդոկային 2 % 2.0 մլ - 10 սրվակ
23. Պրեդնիզալոն 30 մգ/մլ, 1.0 մլ - 5 սրվակ
24. Մագնեզիումի սուլֆատ 25 % 5,0 մլ կամ 10.0 մլ - 5 սրվակ
25. Նատրիումի քլորիդ 0.9 % 250 կամ 500 մլ - 2 փաթեթ
26. Նիտրոգլիցերին 0.5 մգ - 40 դեղահատ
27. Բժշկական սպիրտ 70 % 200,0 մլ - 1 սրվակ
28. Յոդի լուծույթ 5 % 200,0 մլ - 1 սրվակ
29. Ամինոֆիլին 2,4 % 5.0 մլ - 5 սրվակ
30. Ստրոֆանտին Կ 0.025 % 1.0 - 10 սրվակ
31. Ինսուլին 100 ՄՄ/մլ 10,0 մլ - 2 սրվակ
32. Սալբուտամոլ 100 մկգ ցողացիր շնչառման - 1 հատ
33. Նիկեթամիդ 25 % 2.0 մլ սրվակ - 10 սրվակ