ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ
ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
13 հոկտեմբերի 2015 թ. |
N 1081-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ» ՓԲԸ-ԻՆ ՏՐՎԱԾ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1527-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ՝ ՏԿԱԻՆ) կանոնադրության 7-րդ կետի 2-րդ ենթակետի «ի» պարբերությամբ և հաշվի առնելով ՀՀ ՏԿԱԻՆ պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման հանձնաժողովի 2015 թվականի հոկտեմբերի 6-ի N 23 նիստի եզրակացությունը.
հՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Դադարեցնել «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին 20.09.2011 թ. տրված N 8 լիցենզիայի գործողությունը։
2. Հրամանը հայտարարել ըստ առնչության:
3. Հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հիմք՝ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի տնօրեն Գ. Արզումանյանի դիմումը։
Ա. Երիցյան