Գլխավոր տեղեկություն
Համար
N 3499-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (09.12.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.12.23/30(542).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
08.12.2015
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
08.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

8 դեկտեմբերի 2015 թ.

N 3499-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետերը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների դեղատնային գործունեության (դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների պահանջներին՝

 

Հրամայում եմ`

 

1. Բավարարել դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.

1) «ՀՐԱՉՅԱ-ՄԵԴԼԱՅՆ» ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԿԼԻՆԻԿԱ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

2) Աննա Առստամյան
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

3) Անահիտ Զոհրանյան
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

4) Արթուր Պետրոսյան
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

5) Լուսինե Ստեփանյան
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

6) Ֆլորա Չուխաջյան
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

7) Հայարփի Մինասյան
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

8) Ցոլակ Հակոբյան
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

9) Կարեն Բադեյան
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

10) «ՊՌՈՇՅԱՆԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

բժշկական օգնություն և սպասարկում

11) «ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 1 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ»
պետական փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

12) «ՍԱՄԱՐԻԹԵՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

13) «ԱՇՏԱՐԱԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

14) «ԷՐԵԲՈՒՆԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

15) «ՀՐԱՉՅԱ-ՄԵԴԼԱՅՆ» ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԿԼԻՆԻԿԱ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

16) Կարեն Բադեյան
անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում։

2. Անհատ ձեռնարկատեր Լուսինե Ստեփանյանին, անհատ ձեռնարկատեր Ֆլորա Չուխաջյանին, անհատ ձեռնարկատեր Ցոլակ Հակոբյանին և «ՍԱՄԱՐԻԹԵՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում վերջիններիս ներկայացրած հայտերը համարել մերժված:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. Մուրադյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան