Գլխավոր տեղեկություն
Համար
N 8-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.02.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.02.19/4(547).1 Հոդ.50.5
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Ընդունման ամսաթիվ
26.01.2016
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
26.01.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.02.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 փետրվարի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 32016057

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

26 հունվարի 2016 թ.

N 8-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 247-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2003 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերի վրա տեխնիկական աշխատանքների իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 247-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հրամանի վերնագիրը «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ» բառից հետո լրացնել «ՁԵՎԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ» բառերով,

2) Հրամանի նախաբանում «24-րդ հոդվածի 2-րդ կետով և 29-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ կետերով» բառերը փոխարինել «29-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերով,

3) Հրամանում «Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերի վրա տեխնիկական աշխատանքների իրականացման կարգը` համաձայն հավելվածի (կցվում է):» բառերը փոխարինել «Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերի վրա տեխնիկական ձևափոխման և վերանորոգման աշխատանքների իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի։» բառերով.

4) Հրամանով հաստատված Հավելվածի (այսուհետ՝ Հավելված) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԿԱՐԳ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՎՐԱ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՁԵՎԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ».

 

5) Հավելվածի 1-ին կետը «տեխնիկական» բառից հետո լրացնել «ձևափոխման և վերանորոգման» բառերով, «Միացյալ Ավիացիոն Իշխանությունների (JAA) ՋԱՌ - Մ (JAR - M)» բառերը փոխարինել «Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության (EASA) ՓԱՐԹ-Մ (PART - M)» բառերով, «24-րդ հոդվածի 2-րդ կետի ու 29-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի» բառերը փոխարինել «29-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերով.

6) Հավելվածի 2-րդ կետի «ա» ենթակետում «ձևափոխման և վերափոխման» բառերը փոխարինել «ձևափոխման և վերանորոգման» բառերով,

7) Հավելվածի 2-րդ կետի «բ» ենթակետում «ձևափոխում և վերափոխում (այսուհետ` ձևափոխում)» բառերը փոխարինել «ձևափոխում և վերանորոգում» բառերով,

8) Հավելվածի 2-րդ կետի գ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) օդանավերի չարտոնված ձևափոխումների և վերանորոգումների կանխումը:

Սույն Կարգի իմաստով օդանավի ձևափոխումը կամ վերանորոգումը համարվում է արտոնված, եթե օդանավի ձևափոխման կամ վերանորոգման փաստաթղթերը հաստատվել են նախագծողի կամ համապատասխան թույլտվություն ունեցող այլ կազմակերպության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` Գլխավոր վարչություն) կողմից՝ նշանակալի ձևափոխման կամ վերանորոգման դեպքում:»,

9) Հավելվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետերով.

«թ) նշանակալի նորոգում՝ օդանավի, շարժիչի, պտուտակի ցանկացած վերանորոգում, որը կարող է ազդել զանգվածի, ծանրության կենտրոնի, կառուցվածքի ամրության, թռիչքային բնութագրերի, շարժիչների աշխատանքի և այլ որակների վրա, որոնք ազդում են թռիչքային պիտանիության և շրջակա միջավայրի վրա, կամ պետք է իրականացվեն ոչ ստանդարտ տեխնոլոգիայով,

ժ) ոչ նշանակալի նորոգում՝ ցանկացած այլ վերանորոգում, որը չի հանդիսանում նշանակալի:»

10) Հավելվածի 2-րդ գլխի վերնագրում «ՁԵՎԱՓՈԽՈՒՄԸ» բառից հետո լրացնել «ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ» բառերով,

11) Հավելվածի 5-րդ կետում «ձևափոխումը» բառից հետո լրացնել «կամ վերանորոգումը» բառերով,

12) Հավելվածի 6-րդ կետում «ձևափոխումն» բառը փոխարինել «ձևափոխումը կամ վերանորոգումը» բառերով,

13) Հավելվածի 6-րդ կետը «գործող» բառից հետո լրացնել «համապատասխան թույլտվություն ունեցող» բառերով,

14) Հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Օդանավ շահագործողը նշանակալի ձևափոխում կամ նշանակալի վերանորոգում իրականացնելու համար հայտ է ներկայացնում Գլխավոր վարչություն: Հայտին կից ներկայացվում են սույն Կարգի 14-րդ կետով սահմանված փաստաթղթերը: Գլխավոր վարչությունում փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա որոշվում է ձևափոխման կամ վերանորոգման տեսակը (նշանակալի, ոչ նշանակալի)` հիմք ընդունելով «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի Կոնվենցիայի «Օդանավերի շահագործում» թիվ 6 հավելվածից բխող չափանիշերը: Գլխավոր վարչությունը սահմանված ժամկետներում օդանավ շահագործողին է վերադարձնում ներկայացված փաստաթղթերը և տալիս է եզրակացություն նշանակալի ձևափոխումը կամ վերանորոգումը հաստատելու կամ մերժելու մասին:

Սույն կետի համաձայն նշանակալի ձևափոխման կամ նշանակալի վերանորոգման հաստատումը Գլխավոր վարչության կողմից հիմք է հանդիսանում համապատասխան աշխատանքների իրականացման համար:

Օդանավ շահագործողը նշանակալի ձևափոխման կամ նշանակալի վերանորոգման աշխատանքներն սկսելուց ոչ պակաս, քան 5 օր առաջ տեղեկացնում է Գլխավոր վարչությանը:»:

15) Հավելվածի 8-րդ կետը «Ձևափոխման» բառից հետո լրացնել «կամ նորոգման» բառերով,

16) Հավելվածի 9-րդ կետը «ձևափոխումներ» և «ձևափոխումների» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «կամ վերանորոգումներ» և «կամ վերանորոգումների» բառերով,

17) Հավելվածի 10-րդ կետը «ձևափոխման» բառից հետո լրացնել «և վերանորոգման» բառերով,

18) Հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Ձևափոխման կամ վերանորոգման տեխնիկական աշխատանքների ավարտից հետո անհրաժեշտության դեպքում անցկացվում են ավիացիոն արտադրատեսակների վերգետնյա կամ թռիչքային փորձարկումներ՝ ձևափոխումը կամ վերանորոգումը մշակած կազմակերպության կողմից նախօրոք մշակված ծրագրերին համապատասխան, որոնք հանդիսանում են ձևափոխման կամ վերանորոգման աշխատանքների իրականացման մաս:»:

19) Հավելվածի 12-րդ կետը «ձևափոխումների» բառից հետո լրացնել «և վերանորոգումների» բառերով,

20) Հավելվածի 3-րդ գլխի վերնագրում «ՁԵՎԱՓՈԽՄԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ» բառերը,

21) Հավելվածի 13-րդ կետում «ձևափոխման» բառը փոխարինել «նշանակալի ձևափոխման և վերանորոգման» բառերով,

22) Հավելվածի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Նշանակալի ձևափոխման կամ վերանորոգման համար Գլխավոր վարչություն ներկայացվող փաստաթղթերն են`

ա) նշանակալի ձևափոխման նպատակների հիմնավորումները,

բ) հիմնական փաստաթղթերի ցանկը, որտեղ նշվում են կառուցվածքի փոփոխությանը վերաբերող հաշվարկները, գծագրերը և մասնագրերը,

գ) գծագրերը, հրահանգները և տեխնոլոգիական փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են ավիացիոն արտադրատեսակի կառուցվածքային փոփոխություններ կատարելու համար,

դ) թռիչքային պիտանիության նորմերին համապատասխանության ապահովման ծրագիրը` կազմված ավիացիոն արտադրատեսակի նախագծողի կողմից,

ե) նախնական վերլուծությունները, հաշվարկները և հաշվետվությունները, որոնք որոշում են ձևափոխումից հետո ավիացիոն արտադրատեսակի համապատասխանությունը թռիչքային պիտանիության նորմերին,

զ) հաշվարկները և արձանագրությունները` դատարկ օդանավի քաշի և ծանրության կենտրոնի դիրքի փոփոխությունը որոշելու համար,

է) էլեկտրական բեռնվածության փոփոխության մասին տվյալները` օդանավերի էլեկտրական սխեմաների փոփոխության դեպքում,

ը) թռիչքային շահագործման ձեռնարկում կատարված լրացումը,

թ) օդանավի տեխնիկական սպասարկման ծրագրում (կանոնակարգում) կատարված լրացումը,

ժ) տեխնիկական սպասարկման հրահանգում կատարված լրացումը,

ժա) թռիչքային պիտանիության պահպանման հրահանգում կատարված լրացումը,

ժբ) նորոգման տեխնոլոգիական հրահանգների և ցուցումների լրացումները,

ժգ) նշանակալի ձևափոխման կամ վերանորոգման աշխատանքներն իրականացնող և վերահսկող ինժեներատեխնիկական անձնակազմի վկայականների պատճենները,

ժդ) նշանակալի ձևափոխման կամ վերանորոգման աշխատանքների ավարտից հետո անցկացվելիք վերգետնյա և թռիչքային փորձարկումների ծրագրերը:»,

23) Հրամանի 4-րդ գլխի վերնագրում «ՁԵՎԱՓՈԽՎԱԾ» բառից հետո լրացնել «ԿԱՄ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ» բառերով,

24) Հավելվածի 15-րդ կետում «Ձևափոխման» և «ձևափոխման» բառերը փոխարինել համապատասխանաբար «Նշանակալի ձևափոխման կամ վերանորոգման» և «նշանակալի ձևափոխման կամ վերանորոգման» բառերով,

25) Հրամանի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Նշանակալի ձևափոխման կամ վերանորոգման կատարման վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը օդանավ շահագործողը ներկայացնում է Գլխավոր վարչություն աշխատանքները ավարտելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:»,

26) Հավելվածի 17-րդ կետի 1-ին նախադասությունը հանել,

27) Հավելվածի 17-րդ կետը «ձևափոխված» բառից հետո լրացնել «կամ վերանորոգված» բառերը,

28) Հավելվածի 18-րդ կետի «ա» ենթակետում «ձևափոխման» բառից հետո լրացնել «կամ վերանորոգման» բառերը,

29) Հավելվածի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Եթե շահագործման ընթացքը ցույց է տալիս, որ ձևափոխումից կամ վերանորոգումից հետո չի ապահովվում թռիչքների անվտանգությունը, ապա օդանավ շահագործողը՝

ա) անհապաղ դադարեցնում է օդանավի շահագործումը և տեղեկացնում ձևափոխման կամ վերանորոգման նախագիծը մշակողին և Գլխավոր վարչությանը,

բ) ձևափոխման կամ վերանորոգման նախագիծը մշակողի հետ համատեղ լրամշակում է ձևափոխման կամ վերանորոգման սկզբնական փաստաթղթերը և սույն Կարգի համաձայն իրականացնում է ձևափոխումը կամ վերանորոգումը:»:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Գլխավոր վարչության պետ

Ա. Մովսեսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան