«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 սեպտեմբերի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11815384
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
26 օգոստոսի 2015 թ. |
N 584-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 13-րդ մասը,
Հրամայում եմ`
1. Հաստատել`
1) լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում հաշվառման մասին վկայականի ձևը՝ համաձայն հավելված 1-ի,
2) լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում հաշվառման մասին վկայականի լրացման կարգը` համաձայն հավելված 2-ի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար |
Գ. Խաչատրյան |
Հավելված N 1 ՀՀ ֆինանսների նախարարի 2015 թ. օգոստոսի 26-ի N 584-Ն հրամանի |
Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում հաշվառման մասին վկայական
Ձև
ՎԿԱՅԱԿԱՆ N ____________
Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում հաշվառման մասին
ՀՀ ֆինանսների նախարարությունը սույնով հավաստում է, որ ______________________________
(իրավաբանական անձի անվանումը |
ՀՎՀՀ, գտնվելու վայրը, առանձնացված կառուցվածքային ստորաբաժանումների վերաբերյալ տեղեկություններ)
ներառված է լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում:
Տրամադրված են պարզեցված ընթացակարգեր _________________________________________
____________________________________________________________________________________
(պարզեցված ընթացակարգեր` համաձայն
2014թ. դեկտեմբերի 17-ի «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության
____________________________________________________________________________________
օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի
____________________________________________________________________________________
Պարզեցված ընթացակարգերի կիրառման դեպքում մաքսային ձևակերպումների հետ կապված գործողությունների իրականացման վայրերը.
____________________________________________________________________________________
(Լիազորված տնտեսական օպերատորի շինությունների, բաց հրապարակների և այլ
____________________________________________________________________________________
տարածքների գտնվելու վայրերը)
Մաքսային վճարների վճարման ապահովման մեթոդը և չափը. _________________________________
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
(Վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)
Կ. Տ.
Տրման ամսաթիվ |
«__» ____________ 20__ թ. |
Հավելված N 2 ՀՀ ֆինանսների նախարարի 2015 թ. օգոստոսի 26-ի N 584-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Լիազորված տնտեսական օպերատորի ռեեստրում հաշվառման մասին վկայականը (այսուհետ` Վկայական) լրացվում է վերադաս մաքսային մարմնի` լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի տրամադրման համար պատասխանատու ստորաբաժանման պաշտոնատար անձի կողմից:
2. Վկայականը լրացվում է հայերեն՝ համակարգչային տպագրության եղանակով:
3. Վկայականում ուղղումներ կատարելն արգելվում է:
4. Վկայականները համարակալվում են հերթական համարներով:
5. Լիազորված տնտեսական օպերատորի առանձնացված կառուցվածքային ստորաբաժանումների վերաբերյալ տեղեկությունները կարող են նշվել Վկայականի հակառակ կողմում:
6. «Մաքսային վճարների վճարման ապահովման մեթոդը և չափը» տողում լրացվում են մաքսային վճարների վճարման ապահովումը հավաստող փաստաթղթի համարը, ապահովման մեթոդը և ապահովման չափը յուրաքանչյուր ապահովման մեթոդի համար:
7. «Տրման ամսաթիվ» տողում լրացվում է Վկայականի տրամադրման օրը, ամիսը և տարին: