«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 օգոստոսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11615363
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
12 օգոստոսի 2015 թ. |
N 410-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 426-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի «2015 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» թիվ 426-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) ուժը կորցրած ճանաչել «8-րդ» և «28-րդ» կետերը.
2) հրամանի հավելվածի «14-րդ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «22.1» և «27.1» կետերով.
« « |
|
», »:
|
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Միջազգային. Հեռահաղորդակցության միջազգային միության 150-ամյակը թեմային նվիրված «հեռահաղորդակցության միջազգային միություն. international telecommunication union. 1865-2015. international telecommunication union. հեռահաղորդակցության միջազգային միություն. 1865-2015» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի ուսանողական ջոկատների 50-ամյակը թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐ. VOLUNTARY SERVICE OF ARMENIA. СТУДЕНЧЕСКИЕ ОТРЯДЫ АРМЕНИИ» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 2 հավելվածի.
3) Մյուռոնօրհնություն թեմային նվիրված «ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ. Blessing Of The Holy Chrism. ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ. MOTHER SEE OF HOLY ETCHMIADZIN. Սրբալույս Մյուռոնի կաթսա. The Caudron of Holy Chrism» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 3 հավելվածի.
4) Մշակույթ. Հայաստանի թանգարաններ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ թեմային նվիրված «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ. THE ARMENIAN GENOCIDE MUSEUM-INSTITUTE» և «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ. THE ARMENIAN GENOCIDE MUSEUM-INSTITUTE» 2 նամականիշի, համաձայն N 4 և 5 հավելվածների:
3. Գործողության մեջ դնել`
1) Միջազգային. Հեռահաղորդակցության միջազգային միության 150-ամյակը թեմային նվիրված «հեռահաղորդակցության միջազգային միություն. international telecommunication union. 1865-2015. international telecommunication union. հեռահաղորդակցության միջազգային միություն. 1865-2015» 1 նամականիշով բացիկը, սահմանելով` անվանագինը՝ 240 դրամ, տպաքանակը` 500 հատ.
2) Հայաստանի ուսանողական ջոկատների 50-ամյակը թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐ. VOLUNTARY SERVICE OF ARMENIA. СТУДЕНЧЕСКИЕ ОТРЯДЫ АРМЕНИИ» 1 նամականիշով բացիկը, սահմանելով` անվանագինը՝ 240 դրամ, տպաքանակը` 500 հատ.
3) Մյուռոնօրհնություն թեմային նվիրված «ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ. Blessing Of The Holy Chrism. ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ. MOTHER SEE OF HOLY ETCHMIADZIN. Սրբալույս Մյուռոնի կաթսա. The Caudron of Holy Chrism» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով` անվանագինը՝ 480 դրամ, տպաքանակը` 20 000 հատ.
4) Մշակույթ. Հայաստանի թանգարաններ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ թեմային նվիրված «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ. THE ARMENIAN GENOCIDE MUSEUM-INSTITUTE» և «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ. THE ARMENIAN GENOCIDE MUSEUM-INSTITUTE» 2 նամականիշը, սահմանելով` անվանագինը՝ 230 և 280 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 50 000 հատ:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |
ՀաՍՏԱՏված է |
ՀաՍՏԱՏված է |
|
ՀաՍՏԱՏված է |
ՀաՍՏԱՏված է |
ՀաՍՏԱՏված է |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|