Գլխավոր տեղեկություն
Համար
N 265-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.01.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.01.15/2(545) Հոդ.9
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
17.12.2015
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 հունվարի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 10616001

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

17 դեկտեմբերի 2015 թ.

N 265-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 104-րդ, 105-րդ, 106-րդ, 107-րդ և 108-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.

104.

Հակասիբիրախտային պրեցիպիտացնող շիճուկ

Ղազախստանի Հանրապե-տություն

«Անտիգեն» գիտաարտադրական ձեռնարկություն» ՍՊԸ

105.

«Ա» տիպի իմունոֆերմենտային անալիզի միջոցով կենդանիների արյան շիճուկում հակադաբաղային հակամարմինների հայտնաբերման հավաքածու

Ռուսաստանի Դաշնություն

«Կենդանիների առողջության պահպանության դաշնային կենտրոն» պետական կազմակերպություն

106.

«Օ» տիպի իմունոֆերմենտային անալիզի միջոցով կենդանիների արյան շիճուկում հակադաբաղային հակամարմինների հայտնաբերման հավաքածու

Ռուսաստանի Դաշնություն

«Կենդանիների առողջության պահպանության դաշնային կենտրոն» պետական կազմակերպություն

107.

«Ասիա-1» տիպի իմունոֆերմենտային անալիզի միջոցով կենդանիների արյան շիճուկում հակադաբաղային հակամարմինների հայտնաբերման հավաքածու

Ռուսաստանի Դաշնություն

«Կենդանիների առողջության պահպանության դաշնային կենտրոն» պետական կազմակերպություն

108.

Թռչունների սինովիաե տեսակի միկոպլազմոզ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված
«ՄՍ-ՎԱԿ» պատվաստանյութ

Իտալիա

«Ֆատրո Ս.Պ.Ա.» կազմակերպություն

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար

Ս. Կարապետյան