ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2008 թվականի N 461-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 60.5-րդ հոդվածի երկրորդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության քաղաքացիական ծառայողին ներկայացվող` առողջական վիճակի հետ կապված պահանջները` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության քաղաքացիական ծառայողի առողջական վիճակի վերաբերյալ որոշման ընդունման հետ կապված պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ oրը:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
|
|
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի N 461-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
| Հիվանդությունների և ֆիզիկական թերությունների կարգացուցակի հոդվածը |
Հիվանդությունների և ֆիզիկական թերությունների անվանումները | Քաղաքացիական հատուկ ծառայության քաղաքացիական ծառայողները |
| 1 | 2 | 3 |
| Հոգեկան խանգարումներ | ||
| 1. | Մտավոր հետամնացություն (մտավոր թերզարգացածության բոլոր ձևերը) | նոր ընդունվողներ` պիտանի չեն |
| 2. | Էպիլեպսիա` | |
| 1) հաճախակի նոպաների, հոգեկան էկվիվալենտների և անձի արտահայտված փոփոխությունների առկայությամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
| 2) եզակի, հազվադեպ նոպաների դեպքում` առանց հոգեկան էկվիվալենտների և անձի փոփոխությունների | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
| 3. | Մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ` | |
| 1) խիստ արտահայտված ձևեր` հիվանդության հաճախակի կրկնվող փուլերով կամ ձգձգվող նոպաներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
| 2) հազվադեպ նոպաներ` լիակատար հոգեկան առողջության երկարատև (մի քանի տարի) ժամանակամիջոցներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 4. | Շիզոֆրենիա (մտագարություն) | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար |
| 5. | Գլխուղեղի օրգանական հիվանդությունների հետևանքով` | |
| 1) խիստ արտահայտված կայուն հոգեկան խանգարումների առկայությամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
| 2) մնացորդային չափավոր արտահայտված, հոգեկան խանգարումների առկայությամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 6. | Սուր և քրոնիկ թունավորումներից, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից առաջացած հոգեկան խանգարումներ` | |
| 1) խիստ արտահայտված, կայուն հոգեկան խանգարումների առկայությամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
| 2) արտահայտված և երկարատև ասթենիկ վիճակների, անձի պաթոլոգիական փոփոխությունների, նյարդային համակարգի օրգանական ախտահարումների առկայությամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
| 3) չափավոր արտահայտված ասթենիկ վիճակներ, նյարդային համակարգի օրգանական ախտահարման երևույթների բացակայությամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են հետագա ծառայության համար | |
| 7. | Փսիխոպաթիաներ` | |
| 1) խիստ արտահայտված կամ կայուն հիվանդագին դրսևորումների առկայությամբ, հաճախակի դեկոմպենսացիաներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
| 2) չափավոր արտահայտված անկայուն կոմպենսացիաներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
| 8. | Նևրոզներ, ռեակտիվ վիճակներ` | |
| 1) խիստ արտահայտված կամ կայուն հիվանդագին դրսևորումների առկայությամբ, հաճախակի դեկոմպենսացիաներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
| 2) չափավոր արտահայտված, բայց երկարատև հիվանդագին դրսևորումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 3) թեթև և կարճատև հիվանդագին դրսևորումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են հետագա ծառայության համար | |
| 9. | Հոգեկան խանգարումներ ուղեղի վնասվածքների ժամանակ` | |
| 1) խիստ արտահայտված հոգեկան խանգարումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
| 2) չափավոր արտահայտված հոգեկան խանգարումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 3) հոգեկան գործունեության լրիվ վերականգնմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| Նյարդային համակարգի հիվանդություններ և վնասվածքների հետևանքներ | ||
| 10. | Գլխուղեղի և ողնուղեղի անոթների հիվանդություններ` | |
| 1) ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
| 2) ֆունկցիաների չափավոր արտահայտված խանգարումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 3) ֆունկցիաների աննշան խանգարումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են հետագա ծառայության համար | |
| 11. | Կենտրոնական նյարդային համակարգի վարակիչ (վիրուսային, միկրոբային) և վարակիչ-աուտոիմուն ալերգիկ հիվանդությունների հետևանքներ, գլխուղեղի և ողնուղեղի օրգանական ախտահարումներ սուր և քրոնիկ թունավորումների և ընդհանուր վարակների ժամանակ, դեմիելինիզացնող հիվանդություններ` | |
| 1) ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարմամբ կամ պրոցեսի հարաճուն ընթացքով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
| 2) ֆունկցիաների չափավոր արտահայտված խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 3) ֆունկցիաների աննշան խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 4) առանձին ցրված օրգանական ախտանիշների առկայության դեպքում` առանց ֆունկցիաների խանգարման | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են հետագա ծառայության համար | |
| 5) վիճակ սուր հիվանդությունից հետո` առանց մնացորդային օրգանական երևույթների | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` արձակուրդ | |
| 12. | Գլխուղեղի և ողնուղեղի վնասվածքի հետևանքներ` | |
| 1) ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
| 2) ֆունկցիաների չափավոր արտահայտված խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 3) ֆունկցիաների աննշան խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 4) վնասվածքի հեռակա հետևանքների դեպքում՝ թեթև մնացորդային երևույթներով, առանց ֆունկցիաների խանգարման | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են հետագա ծառայության համար | |
| 5) վիճակ սուր, փակ վնասվածքից հետո` առանց օրգանական ախտահարման նշանների | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` արձակուրդ | |
| 13. | Կենտրոնական նյարդային համակարգի զարգացող օրգանական և դեգեներատիվ հիվանդություններ, բնածին շեղումներ (զարգացման արատներ), ինչպես նաև միոպաթիա, միասթենիա և այլն` | |
| 1) ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարմամբ կամ հարաճուն ընթացքով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
| 2) ֆունկցիաների չափավոր արտահայտված խանգարմամբ կամ դանդաղ ընթացքով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 3) ֆունկցիաների աննշան խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են հետագա ծառայության համար | |
| 14. | Ծայրամասային նյարդերի վնասվածքների հետևանքներ` | |
| 1) ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
| 2) ֆունկցիաների չափավոր արտահայտված խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 3) ֆունկցիաների աննշան խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են հետագա ծառայության համար | |
| 4) մնացորդային երևույթների առկայության դեպքում` առանց ծայրանդամի ֆունկցիաների խանգարման | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են հետագա ծառայության համար | |
| 15. | Ծայրամասային նյարդային համակարգի հիվանդություններ և դրանց հետևանքներր` | |
| 1) ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
| 2) ֆունկցիաների չափավոր արտահայտված խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 3) ֆունկցիաների աննշան խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են հետագա ծառայության համար | |
| 4) մնացորդային երևույթների առկայության դեպքում` առանց ֆունկցիաների խանգարման | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են հետագա ծառայության համար | |
| Ներքին օրգանների հիվանդություններ | ||
| 16. | Ինֆանտիլիզմ` արտահայտված անբավարար ֆիզիկական զարգացմամբ (մկանային համակարգի թույլ զարգացում, ենթամաշկային թույլ զարգացում, նեղ կրծքավանդակ, 50 կգ-ից պակաս քաշ, 155 սմ-ից ցածր հասակ) | նոր ընդունվողներ` պիտանի չեն |
| 17. | Վիճակ սուր վարակիչ և մակաբուծական հիվանդություններից և թունավորումներից հետո, ժամանակավոր ֆունկցիոնալ խանգարումների առկայության դեպքում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` արձակուրդ |
| 18. | Քրոնիկ վարակիչ հիվանդություններ (բրուցելոզ, քրոնիկ դիզենտերիա և այլն)` | |
| 1) ֆունկցիաների խիստ, կայուն խանգարումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
| 2) ֆունկցիաների չափավոր խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են հետագա ծառայության համար | |
| 19. | Էնդոկրին համակարգի և նյութափոխանակային հիվանդություններ` | |
| 1) ֆունկցիաների զգալի խանգարումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
| 2) ֆունկցիաների չափավոր խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 3) ֆունկցիաների աննշան խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են հետագա ծառայության համար | |
| 4) վիճակ սուր հիվանդություններից, վնասումներից, վիրահատական միջամտություններից հետո` ժամանակավոր ֆունկցիոնալ խանգարումների առկայության դեպքում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` արձակուրդ | |
| 20. | Արյան համակարգային (սիստեմային) հիվանդություններ (անեմիա, ագրանուլոցիտոզ, հեմոբլաստոզ, հեմատոսարկոմա, լիմֆոգրանուլոմատոզ, հեմոռագիկ դիաթեզ և այլն)` | |
| 1) արագ զարգացող | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
| 2) դանդաղ զարգացող, արյան բաղադրության զգալի փոփոխություններով և պարբերական սրացումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
| 3) դանդաղ զարգացող, արյունաստեղծ համակարգի ֆունկցիաների չափավոր խանգարումներով, հազվադեպ սրացումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են հետագա ծառայության համար | |
| 4) մնացորդային երևույթներ արյան ոչ համակարգային հիվանդություններից հետո, չափավոր արտահայտված երկրորդային անեմիաներ, լեյկոպենիաներ, տրոմբոցիտոպենիաներ, որոնք չեն պահանջում ստացիոնար բուժում, վիճակ ճառագայթային և ցիտոստատիկ բուժումից հետո | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` արձակուրդ | |
| 21. | Սուր կամ քրոնիկ էկզոգեն թունավորումների և ազդեցությունների սրացման հետևանքներ` | |
| 1) ֆունկցիաների զգալի խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
| 2) ֆունկցիաների չափավոր խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 3) մնացորդային երևույթներ սուր թունավորումներից և ազդեցություններից հետո, որոնք չեն պահանջում հոսպիտալացում, ժամանակավոր ֆունկցիոնալ խանգարումներ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` արձակուրդ | |
| 22. | Թոքերի, պլևրայի, ներկրծքային ավշային (լիմֆատիկ) հանգույցների տուբերկուլոզ (պալարախտ)` | |
| 1) ակտիվ, զարգացող, տուբերկուլոզային միկոբակտերիայի արտազատմամբ կամ քայքայմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
| 2) ակտիվ, առանց քայքայման և տուբերկուլոզային միկոբակտերիայի արտազատման | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
| 3) ակտիվ մարող | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 4) ոչ ակտիվ, ակտիվության նշանների բացակայությամբ` 3 տարվա ընթացքում | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են հետագա ծառայության համար | |
| 23. | Մնացորդային երևույթներ կրած տուբերկուլոզային էքսուդատիվ պլևրիտից հետո՝ ստացիոնար բուժման անհրաժեշտության բացակայությամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն |
| 24. | Թոքերի, շնչուղիների, պլևրայի քրոնիկ հիվանդություններ, զարգացման արատներ, սուր հիվանդությունների մնացորդային երևույթներ` ոչ տուբերկուլոզային էթիոլոգիայի` | |
| 1) ֆունկցիայի զգալի խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ՝ պիտանի չեն հետագա ծառայության համար | |
| 2) ֆունկցիայի չափավոր խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 3) ֆունկցիայի աննշան խանգարմամբ և հազվադեպ սրացումներով | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են հետագա ծառայության համար | |
| 4) սուր կամ քրոնիկ հիվանդությունների սրացման հետևանքով առաջացած մնացորդային երևույթներ՝ ստացիոնար բուժման ցուցումների բացակայությամբ, առանց ֆունկցիայի խանգարման | նոր ընդունվողներ` պիտանի են քաղաքացիական ծառայողներ` արձակուրդ | |
| 25. | Բրոնխիալ ասթմա` | |
| 1) ծանր ձևեր` հաճախակի սրացումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
| 2) միջին ծանրության ձևեր | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 3) թեթև ձևեր` հազվադեպ սրացումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 26. | Սրտամկանի, պերիկարդի, պսակաձև (կորոնար) անոթների փականային ապարատի, աորտայի հիվանդություններ և զարգացման արատներ՝ ընդհանուր կամ կորոնար արյան շրջանառության խանգարումներով ուղեկցվող` | |
| 1) III աստիճանի | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
| 2) II աստիճանի | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 3) I աստիճանի | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 4) առանց ընդհանուր և կորոնար արյան շրջանառության խանգարման | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են հետագա ծառայության համար | |
| 27. | Հիպերտոնիկ հիվանդություն` | |
| 1) III փուլ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
| 2) II փուլ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 3) I փուլ | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են հետագա ծառայության համար | |
| 28. | Նեյրոցիրկուլյատոր դիստոնիա (հիպերտենզիվ, հիպոտենզիվ, սրտային, խառը տիպեր)` | |
| 1) կայուն, խիստ արտահայտված վեգետատիվ անոթային և սրտի ռիթմի խանգարումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 2) կայուն, չափավոր արտահայտված խանգարումներով | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են հետագա ծառայության համար | |
| 29. | Վիճակ սուր սիրտ-անոթային հիվանդություններից հետո, ինչպես նաև արյան շրջանառության կամ սրտի ռիթմի (խանգարումներ) ժամանակավոր խանգարումներ, որոնք չեն պահանջում ստացիոնար բուժում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` արձակուրդ |
| 30. | Որովայնի խոռոչի օրգանների հիվանդություններ` | |
| 1) հաճախակի սրացումներով և ֆունկցիայի խիստ խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
| 2) միջին ծանրության, ֆունկցիայի չափավոր խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են հետագա ծառայության համար | |
| 3) թեթև ընթացքով` առանց ֆունկցիայի խանգարման | նոր ընդունվողներ` պիտանի են քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 31. | Երիկամների բորբոքային և դիստրոֆիկ հիվանդություններ` | |
| 1) ֆունկցիայի խիստ խանգարումներով և կայուն արտահայտված փոփոխություններով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
| 2) ֆունկցիայի չափավոր խանգարումներով և հաճախակի սրացումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 3) առանց ֆունկցիայի խանգարման և պարբերական սրացումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 4) սուր հիվանդություններից հետո առկա մնացորդային երևույթներ` առանց ստացիոնար բուժման անհրաժեշտության | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` արձակուրդ | |
| 32. | Հոդերի, մկանների, ջլերի շճաթաղանթների վարակիչ, վարակիչ-ալերգիկ և փոխանակային, դիստրոֆիկ ծագում ունեցող հիվանդություններ` | |
| 1) ֆունկցիայի խիստ խանգարմամբ և կայուն, արտահայտված փոփոխություններով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
| 2) ֆունկցիայի չափավոր խանգարմամբ և հաճախակի սրացումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 3) ֆունկցիայի աննշան խանգարմամբ և հազվադեպ սրացումներով | նոր ընդունվողներ` պիտանի են քաղաքացիական ծառայողներ` պիտանի են հետագա ծառայության համար | |
| Վիրաբուժական հիվանդություններ | ||
| 33. | Մաշկի սպիներ` | |
| 1) հաճախ խոցոտվող կամ շարժումները որոշակիորեն սահմանափակող, կամ հագուստ, կոշիկ և հանդերձանք կրելը խոչընդոտող | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
| 2) շարժումները չափավոր սահմանափակող կամ հագուստ, կոշիկ և հանդերձանք կրելը որոշակիորեն դժվարացնող | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 3) շարժումներն աննշան սահմանափակող կամ հագուստ, կոշիկ և հանդերձանք կրելն աննշան դժվարացնող | նոր ընդունվողներ` պիտանի են քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 34. | Վնասվածքների կամ վիրավորումների և վնասվածքների վիրահատական միջամտության հետևանքներ` | |
| 1) ֆունկցիայի կտրուկ խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
| 2) ֆունկցիայի չափավոր խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 3) ֆունկցիայի աննշան խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի են քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 4) ժամանակավոր բնույթի, ստացիոնար բուժում չպահանջող | նոր ընդունվողներ` պիտանի են քաղաքացիական ծառայողներ` արձակուրդ | |
| 35. | Վնասվածքների, բնածին արատների և գանգոսկրերի զարգացման շեղումների հետևանքներ` առանց կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարման նշանների` | |
| 1) գանգի խոռոչում օտար մարմնի, գանգի թաղի ոսկորների նշանակալի թերության առկայությամբ, փոխարինված կամ չփոխարինված պլաստիկ նյութով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
| 2) գանգի թաղի ոսկորների ոչ մեծ թերության առկայությամբ, չփոխարինված պլաստիկ նյութով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 36. | Ողնաշարի հիվանդություններ, զարգացման արատներ, վնասվածքների և հիվանդությունների հետևանքներ` | |
| 1) նշանակալի արտահայտված ֆունկցիայի խիստ խանգարմամբ կամ արագ զարգացող | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
| 2) կայուն արտահայտված կամ դանդաղ զարգացող ֆունկցիայի չափավոր խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 3) ոչ կտրուկ արտահայտված աննշան ֆունկցիայի խանգարմամբ կամ առանց ֆունկցիայի խանգարման, օբյեկտիվ տվյալների առկայությամբ | նոր ընդունվողներ` պիտանի են քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 4) ժամանակավոր բնույթի, ստացիոնար բուժում չպահանջող | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` արձակուրդ | |
| 37. | Կոնքի ձևի փոփոխություններ` կապված զարգացման արատների հետ։ Վնասվածքների և հիվանդությունների հետևանքներ` | |
| 1) ֆունկցիայի կտրուկ խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
| 2) ֆունկցիայի չափավոր խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
| 3) ֆունկցիայի աննշան խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 38. | Ոսկորների, կռճիկների, մկանների, կապանների և հոդերի քրոնիկ հիվանդություններ` | |
| 1) ֆունկցիայի կտրուկ խանգարմամբ, հաճախակի սրացումներով կամ զարգացող ընթացքով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
| 2) ֆունկցիայի չափավոր խանգարմամբ, հազվադեպ սրացումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 3) ֆունկցիայի աննշան խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 39. | Վնասվածքների հետևանքներ, ոսկորների, կռճիկների, մկանների, կապանների և հոդերի բնածին թերություններ` | |
| 1) արտահայտված անատոմիական փոփոխությունների առկայությամբ, ֆունկցիայի նշանակալի խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
| 2) կայուն փոփոխությունների առկայությամբ, ֆունկցիայի չափավոր խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 3) չափավոր արտահայտված ֆունկցիայի աննշան խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 4) վնասվածքից կամ վիրահատությունից հետո հենաշարժական ապարատի ֆունկցիայի ժամանակավոր խանգարում, ոչ լրիվ սերտաճած ոսկրային կոշտուկներ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` արձակուրդ | |
| 40. | Ծայրանդամի ծռվածություն կամ կարճացում, ֆունկցիայի կամ հագուստ և կոշիկ կրելու դժվարացմամբ` | |
| 1) ձեռքի կամ ոտքի կարճացում` ավելի քան 5 սմ, ոտքերի ծռվածություն` ֆունկցիայի կտրուկ խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
| 2) ձեռքի կամ ոտքի կարճացում` 2-5 սմ ներառյալ, ոտքերի ծռվածություն` ֆունկցիայի չափավոր խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 41. | Մեծ հոդերի հնացած կամ սովորութային հոդախախտեր | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն |
| 42. | Մատների թերություններ և դաստակի ձևախախտում` ֆունկցիայի խանգարմամբ | |
| 1) նշանակալի աստիճանի | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 2) չափավոր աստիճանի | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 3) աննշան աստիճանի | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 43. | Ոտքերի մատների թերություններ` | |
| 1) երկու ոտքերի բոլոր մատների բացակայություն կամ անզգայացում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
| 2) ոտքերի մատների բացակայություն, անզգայացում, անշարժություն, ոտքերի մատների ծռվածություն, քայլքի և կոշիկ կրելու չափավոր աստիճանի դժվարացմամբ | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 3) ոտքերի մատների բացակայություն, անզգայացում, անշարժություն, ոտքերի մատների ծռվածություն, քայլքի և կոշիկ կրելու աննշան աստիճանի դժվարացմամբ | նոր ընդունվողներ` պիտանի են քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 44. | Ոտնաթաթի ձևախախտում` | |
| 1) կտրուկ արտահայտված անատոմիական փոփոխություններով, որը դժվարացնում է քայլքը` նշանակալի աստիճանի | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
| 2) դժվարացնում է քայլքը` չափավոր աստիճանի | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 3) դժվարացնում է քայլքը` աննշան աստիճանի | նոր ընդունվողներ` պիտանի են քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 45. | Ծայրանդամների բացակայություն` | |
| 1) մեկ ստորին ծայրանդամի լրիվ բացակայություն, վերին կամ ստորին ծայրանդամների անդամահատված ծայրատներ` տարբեր մակարդակների և տարբեր զուգակցումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
| 2) վերին ծայրանդամի կամ ստորին ծայրանդամի բացակայություն` ազդրի ստորին երրորդականի մակարդակին | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
| 3) դաստակի կամ ոտնաթաթի բացակայություն | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
| 46. | Ավշային հանգույցների և որովայնի խոռոչի օրգանների տուբերկուլոզ` | |
| 1) քայքայմամբ և թարախակալմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
| 2) առանց քայքայման և թարախակալման | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
| 3) ակտիվ մարող | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 4) ոչ ակտիվ | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 47. | Խպիպ` | |
| 1) մոտ գտնվող օրգանների ֆունկցիաների խանգարում առաջացնող | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 2) հագուստ կրելը դժվարացնող | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 48. | Չարորակ նորագոյացություններ` | |
| 1) ենթակա չեն արմատական հեռացման կամ վարատումներով (մետաստազներ) | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
| 2) արմատական հեռացման հետևանքներ` առանց վարատումների | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 49. | Բարորակ նորագոյացություններ` | |
| 1) օրգանների ֆունկցիաների կտրուկ խանգարումներ առաջացնող կամ գլխի, իրանի և վերջույթների շարժումներն արգելակող | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
| 2) հագուստ, հանդերձանք կրելը խոչընդոտող կամ օրգանների ֆունկցիաների չափավոր աստիճանի խախտմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 50. | Հիվանդություններ և վնասվածքների հետևանքներ՝ գլխավոր, ծայրամասային, զարկերակային, երակային, ավշային անոթների և աորտայի` | |
| 1) արյան շրջանառության ծանր խանգարումների դեպքում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
| 2) արյան շրջանառության չափավոր խանգարումների դեպքում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
| 3) արյան շրջանառության աննշան խանգարումների դեպքում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 4) առանց արյան շրջանառության խանգարման, օբյեկտիվ տվյալների առկայության դեպքում | նոր ընդունվողներ` պիտանի են քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 51. | Ճողվածքներ՝ աճուկային, ազդրային, հետվիրահատական և այլ` | |
| 1) կրկնվող կամ քայլքը դժվարացնող, ներքին օրգանների ֆունկցիան խոչընդոտող | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 2) առանց նշված բարդությունների | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 52. | Ուղիղ աղու արտանկում` | |
| 1) թեթև ճիգի ժամանակ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
| 2) ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 53. | Ոչ բնական հետանցք, կղանքային խուղակ, նեղացում, հետանցքի սեղմամկանի անբավարարություն | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն |
| 54. | Քրոնիկ պարապրոկտիտ, էպիթելային սրբանային ուղիներ` | |
| 1) հաճախակի սրացումներով, կայուն կամ հաճախ բացվող խուղակներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
| 2) հազվադեպ սրացումներով | նոր ընդունվողներ` պիտանի են քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 55. | Թութք` հաճախակի արյունահոսությամբ ծանր ձևեր, երկրորդային սակավարյունությամբ, հաճախ կրկնվող թութքային երակների թրոմբոզ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն |
| 56. | Միզասեռական օրգանների զարգացման շեղումներ, պոլիկիստոզ, նեֆրոպտոզ, միզուղիների և սեռական օրգանների սուր և քրոնիկ հիվանդություններ, միզաքարային հիվանդություն (երիկամների քարեր, միզածորան, միզապարկ, շագանակագեղձ), միզասեռական համակարգի վնասվածքների և վիրահատական միջամտությունների հետևանքներ` | |
| 1) ֆունկցիայի կտրուկ խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
| 2) ֆունկցիայի չափավոր խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 3) ֆունկցիայի աննշան խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 4) ժամանակավոր բնույթի, ստացիոնար բուժում չպահանջող | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` արձակուրդ | |
| 57. | Երիկամների և միզուղիների տուբերկուլոզ` | |
| 1) ակտիվ, տուբերկուլոզի միկոբակտերիայի արտազատմամբ բոլոր ձևերը կամ քայքայմամբ և ֆունկցիայի կտրուկ խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
| 2) ակտիվ, առանց տուբերկուլոզի միկոբակտերիայի արտազատման և ֆունկցիայի չափավոր խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
| 3) ակտիվ, հանդարտվող կամ ակտիվության նշանների անհետանալուց հետո շուրջ 3 տարի, ֆունկցիայի աննշան խանգարմամբ կամ առանց խանգարման | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 4) ոչ ակտիվ, ակտիվության նշանների բացակայությամբ` ավելի քան 3 տարի | նոր ընդունվողներ` պիտանի են քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 58. | Սեռական օրգանների տուբերկուլոզ` | |
| 1) շագանակագեղձի զարգացող տուբերկուլոզ, հավելումների և ամորձիների երկկողմանի ախտահարում` քայքայմամբ և խուղակների գոյացմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
| 2) շագանակագեղձի, սերմնաբշտերի, հավելումների և ամորձիների տուբերկուլոզ` խուղակներով չբարդացված | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
| 3) ոչ ակտիվ, պրոցեսի ակտիվության նշանների բացակայությամբ` 3 տարվանից ավելի | նոր ընդունվողներ` պիտանի են քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 59. | Գիշերամիզություն | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են |
| 60. | Սերմնալարի երակների վարիկոզ լայնացում` | |
| 1) արյան շրջանառության նշանակալի խանգարմամբ, ցավային համախտանիշով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 2) արյան շրջանառության չափավոր խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 61. | Ամորձու և սերմնալարի թաղանթի ջրգողություն` | |
| 1) կտրուկ արտահայտված, քայլքը դժվարացնող | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 2) չափավոր արտահայտված | նոր ընդունվողներ` պիտանիությունր որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 62. | Որովայնի խոռոչում կամ աճուկային խողովակներում ամորձիների ուշացում | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են |
| Ականջի և վերին շնչուղիների հիվանդություններ | ||
| 63. | Քրոնիկ թարախային էպիտիմպանիտ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն |
| 64. | Քրոնիկ թարախային մեզոտիմպանիտ` | |
| 1) երկկողմանի կամ միակողմանի, որն ուղեկցվում է թմբկախոռոչում գրանուլյացիաներով, քրոնիկ հիպերտրոֆիկ ռինիտով, քրոնիկ դեկոմպենսացված նշաբորբով (տոնզիլիտ) | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 2) միակողմանի, որը չի ուղեկցվում 1-ին կետում նշված հիվանդություններով | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 65. | Ականջաբորբից (օտիտ) հետո կայուն մնացորդային երևույթներ (ընդարձակ սպիացած փոփոխություններ, սերտաճումներ թմբկախոռոչում, թմբկաթաղանթի երկկողմանի կամ միակողմանի թափածակում (պերֆորացիա) | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են |
| 66. | Արտաքին լսողական անցումի, ականջախեցու կամ հարականջային քրոնիկ էկզեմա | նոր ընդունվողներ` պիտանի են քաղաքացիական ծառայողներ` պիտանի են |
| 67. | Վեստիբուլյար ապարատի ֆունկցիաների խանգարում` | |
| 1) կայուն, խիստ արտահայտված վեստիբուլյար-վեգետատիվ խանգարումներ, մեների հիվանդության ախտանիշներով ուղեկցվող | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
| 2) անկայուն, հազվադեպ կրկնվող, չափավոր արտահայտված վեստիբուլյար-վեգետատիվ խանգարումներ | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 3) կայուն և խիստ արտահայտված վեստիբուլյար գրգռումների նկատմամբ զգայունություն | նոր ընդունվողներ` պիտանի են քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 68. | Երկու ականջի կայուն, լրիվ խլություն կամ խուլուհամրություն` վկայագրված բուժական հիմնարկների, կազմակերպությունների կամ խուլուհամրերի համար ուսումնական հաստատությունների կողմից | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն |
| 69. | Լսողության անկում` | |
| 1) մեկ ականջի կայուն, լրիվ խլություն, մյուս ականջով 2 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա շշուկային խոսքի ընկալման դեպքում, ինչպես նաև երկու ականջի լսողության կայուն նվազում. շշուկային խոսքը չի ընկալվում կամ ընկալվում է 1 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 2) մեկ ականջի կայուն լրիվ խլություն, մյուս ականջով 2-4 մ հեռավորության վրա շշուկային խոսքի ընկալման դեպքում, ինչպես նաև երկու ականջի լսողության կայուն նվազում` մինչև յուրաքանչյուր ականջով շշուկային խոսքի ընկալման աստիճանի` 1-2 մ հեռավորության վրա | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 3) մեկ ականջի կայուն, լրիվ խլություն, մյուս ականջով 4 մ-ից ավելի հեռավորության վրա շշուկային խոսքի ընկալման դեպքում | նոր ընդունվողներ` պիտանի են քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 70. | Ականջի կամ հարքթային խոռոչների բարոֆունկցիաների խիստ կայուն խանգարում | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են |
| 71. | Հարքթային խոռոչների քրոնիկ հիվանդություններ` | |
| 1) պոլիպոզ կամ թարախային, քթի պոլիպների կամ վերին շնչուղիների լորձաթաղանթի խիստ արտահայտված դիստրոֆիայի նշանների առկայությամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 2) պոլիպոզ կամ թարախային, որոնք չեն ուղեկցվում նշված սինուսիտի ընթացքի առանձնահատկություններով | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 3) սինուսիտների ոչ թարախային ձևեր (կատարալ, շճային, վազոմոտոր և այլն), հայմորյան խոռոչի բուշտ | նոր ընդունվողներ` պիտանի են քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 72. | Կտրուկ արտահայտված գարշահոտ հարբուխ (օզենա) | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն |
| 73. | Քրոնիկ դեկոմպենսացված նշաբորբ (թունաալերգիկ, բարդացած) | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն |
| 74. | Վերին շնչուղիների կամ ականջի գայլախտ, տուբերկուլոզ, կարծրախտություն (սկլերոմա) | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն |
| 75. | Խոսքի թերություններ` | |
| 1) բարձր աստիճանի կակազում, որն ընդգրկում է ամողջ խոսակցական ապարատը` շնչառության խանգարմամբ և նևրոտիկ կտրուկ դրսևորումներով, և խոսքը սակավ ըմբռնելի դարձնող թլվատություն | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
| 2) չափավոր կակազում կամ թլվատություն, որը ոչ բավարար հստակ խոսքի պատճառ է հանդիսանում | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 76. | Վիճակ սուր վնասվածքներից հետո, ականջի, վերին շնչուղիների հիվանդությունների և վիրահատությունների հետևանքներ, օրգանների ֆունկցիաների ոչ լրիվ վերականգնմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` արձակուրդ |
| Բերանի խոռոչի և ծնոտի հիվանդություններ | ||
| 77. | Բնածին և ձեռքբերովի թերություններ, դիմածնոտային օրգանների, հյուսվածքների ձևախախտումներ և հիվանդություններ` | |
| 1) շնչառության, հոտառության, ծամելու, թքարտադրության ֆունկցիաների կտրուկ խանգարում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
| 2) շնչառության, հոտառության, ծամելու, թքարտադրության ֆունկցիաների չափավոր խանգարում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 3) շնչառության, հոտառության, ծամելու, թքարտադրության ֆունկցիաների աննշան խանգարում | նոր ընդունվողներ` պիտանի են քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 78. | Ադենտիա (երկրորդային, առաջնային)` | |
| 1) 10 և ավելի ատամների բացակայություն մեկ ծնոտի վրա կամ հանովի պրոթեզներով դրանց փոխարինում, 8 սեղանատամի բացակայություն մեկ ծնոտի վրա, մի կողմից` վերին ծնոտի 4 սեղանատամի և մյուս կողմից` ստորին ծնոտի 4 սեղանատամի բացակայություն կամ հանովի պրոթեզներով դրանց փոխարինում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 2) 4 և ավելի ատամների բացակայություն մեկ ծնոտի վրա կամ 2-րդ կտրիչի բացակայություն, իրար հետևից ժանիքի և 1-ին փոքր սեղանատամի բացակայություն` հանովի պրոթեզներով փոխարինելու անհնարինության դեպքում | նոր ընդունվողներ` պիտանի են քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 79. | Բերանի խոռոչի լորձաթաղանթի, պարոդոնտի և ատամների հիվանդություններ` | |
| 1) պարոդոնտիտ, ծանր աստիճանի պարոդոնտոզ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 2) պարոդոնտիտ, միջին աստիճանի պարոդոնտոզ, ստոմատիտներ, գինգիվիտներ, խեյլիտներ և բերանի խոռոչի լորձաթաղանթի այլ հիվանդություններ, որոնք բուժման ենթակա չեն | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 80. | Դիմածնոտային վնասվածքների, հիվանդությունների և վիրահատությունների հետևանքներ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` արձակուրդ |
| Աչքի և դրա հավելումների հիվանդություններ | ||
| 81. | Կոպերի սերտաճում միմյանց հետ, ակնագնդի հետ, որը խանգարում է աչքի շարժումներին կամ տեսողությանը, կոպերի ներանկում կամ թարթիչների աճ դեպի ակնագունդը, որը գրգռում է աչքը, աչքի ֆունկցիան խանգարող կոպերի արտանկում, կոպերի սպիական ձևափոխում կամ դիրքի անբավարարություն, որոնք խանգարում են եղջրենու փակմանը, կայուն լագօֆթալ (վերին կոպի իջեցում-պտոզ)` | |
| 1) երկու աչքի կոպերի դիրքի խիստ արտահայտված անբավարարություն (բացի պտոզից) | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
| 2) երկու աչքի վերին կոպերի զգալի իջեցում կամ կոպերի դիրքի այլ խիստ արտահայտված արատներ մեկ աչքում կամ չափավոր արտահայտված մեկ աչքում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 3) մեկ աչքի վերին կոպի կայուն նշանակալի իջեցում կամ կոպի դիրքի անբավարարություն մեկ աչքում` վիրահատական բուժման վերաբերյալ ցուցումների բացակայության դեպքում | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 82. | Խիստ արտահայտված` հաճախակի սրացող խոցային բլեֆարիտներ, ինչպես նաև քրոնիկ կոնյուկտիվիտներ` պտկիկների գերաճող և հյուսվածքի ենթալորձային շերտի ինֆիլտրացիայով` | |
| 1) չբուժվող | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 2) բուժելի | նոր ընդունվողներ` պիտանի չեն` մինչև առողջացումը քաղաքացիական ծառայողներ` ենթակա են բուժման | |
| 83. | Մեկ կամ երկու աչքի արցունքատար ապարատի հիվանդության պատճառով չընդհատվող արցունքահոսություն` | |
| 1) չբուժվող | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 2) բուժելի | նոր ընդունվողներ` պիտանի չեն` մինչև առողջացումը քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 84. | Ակնագնդի նյարդի կայուն կաթված` | |
| 1) կայուն դիպլոպիայի առկայությամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 2) առանց դիպլոպիայի, ակնագնդի մկանների հստակ արտահայտված տատանվող սպազմ | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 85. | Աչքի թաղանթների և բեկող միջավայրերի տեսողության ֆունկցիան խախտող քրոնիկ բորբոքային կամ դեգեներատիվ բնույթի հիվանդություններ` | |
| 1) երկու աչքի խիստ արտահայտված հիվանդության խորացմամբ կամ հաճախակի սրացումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
| 2) նույնը մեկ աչքում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 3) մեկ աչքում չափավոր արտահայտված անփոփոխ, հազվադեպ սրացումներով, ընթացքով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 86. | Ակոմոդացիայի սպազմ կամ կաթված | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն |
| 87. | Աֆակիա` | |
| 1) երկու աչքում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
| 2) մեկ աչքում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 88. | Ակնագնդի կենտրոնում տեղակայված՝ բորբոքային կամ դիստրոֆիկ փոփոխություններ չառաջացնող օտար մարմին` | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են |
| 89. | Գլաուկոմա` | |
| 1) զույգ աչքերում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
| 2) մեկ աչքում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունր որոշվում է անհատականորեն | |
| 3) նախնական փուլում, նախագլաուկոմայի և հիպերտենզիայի փուլում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 90. | Ցանցենու շերտազատում` ցանկացած բնույթի` | |
| 1) երկու աչքում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 2) մեկ աչքում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 91. | Տեսողական նյարդի ցանկացած բնույթի ապաճում` տեսողական ֆունկցիայի հետզհետե նվազմամբ` | |
| 1) երկու աչքում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
| 2) մեկ աչքում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 92. | Տեսողության թուլություն` կապված բեկող միջավայրերի կամ ակնահատակի կայուն շեղման կամ այլ պատճառի (վնասվածք, օրգանական հիվանդություններ և այլն) հետ։ Կոռեկցիայի թույլատրելի սահմանները նշված են բացատրությունում` | |
| 1) ակնագնդի բացակայություն` կամ մեկ աչքի կուրություն, կամ մեկ աչքի տեսողությունը` 0.05 և ցածր, մյուս աչքինը` 0.4-ից ցածրի դեպքում, կամ զույգ աչքի տեսողությունը` 0.3-ից ցածր | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
| 2) ակնագնդի բացակայություն, կամ կուրություն մեկ աչքում, կամ տեսողությունը մեկ աչքում` 0.05, մյուս աչքինը` 0.4 և բարձրի դեպքում, կամ մեկ աչքի սրությունը` 0.3, մյուսինը` 0.3-0.05-ի դեպքում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
| 3) մեկ աչքի տեսողությունը` 0.4, մյուսինը` 0.4-0.05 | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 93. | Համակցվող շլություն | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են |
| 94. | Գունազգացողության իջեցում` | |
| 1) դիխրոմազիա, անոմալ տրիխրոմազիա A և B տիպերի | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 2) անոմալ տրիխրոմազիա` C տիպի | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 95. | Աչքի ֆունկցիայի ժամանակավոր խանգարումներ` վնասվածքների, վիրահատական միջամտության կամ կրած հիվանդությունների հետևանքով, առանց ստացիոնար բուժման անհրաժեշտության | նոր ընդունվողներ` պիտանի չեն` մինչև առողջացումը քաղաքացիական ծառայողներ` արձակուրդ |
| Մաշկային և վեներական հիվանդություններ | ||
| 96. | Մաշկի քրոնիկ, դժվար բուժվող և չբուժվող հիվանդություններ` | |
| 1) էկզեմայի, նեյրոդերմիտի տարածված ձևեր, բշտախտեր (հասարակ, գերաճական, թերթաձև և սեբորեային), բնածին իխթիոզ և իխթիոզանման էրիթրոդերմիա | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
| 2) ռեցիսիվ իխթիոզ, տարածված փսորիազ, տարածված թարախակուտային և խոցային մաշկաբորբեր, սահմանային, բայց ոչ հաճախ սրացումներով ընթացող էկզեմաներ, նեյրոդերմիտ։ Դյուրինգի մաշկաբորբ, սկավառակային (դիսկոիդ) կարմիր գայլախտ` | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 3) սահմանային, հազվադեպ կրկնվող էկզեմա | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` ենթակա են բուժման | |
| 97. | Առավելապես մաշկային ծածկույթների ախտահարմամբ ընթացող շարակցական հյուսվածքի տարածուն հիվանդություններ, դերմատոմիոզիտ, սիստեմային կարմիր գայլախտ, տարածված սկլերոդերմիա | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն |
| 98. | Տարածված և համապարփակ մազաթափություն և վիտիլիգո | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են |
| 99. | Տարածված կամ զգալիորեն արտահայտված հիպերկերատոզներ, դիսկերատոզներ և մաշկի այլ նախաքաղցկեղային վիճակներ, ռենտգեն և ռադիոդերմիտներ։ Ֆոտոդերմատոզներ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն |
| 100. | Մաշկի տարածուն սուր հիվանդություններ, այդ թվում` վարակիչ (մաշկաբորբ, քոս և այլն), ինչպես նաև սուր դերմատոզներ` կապված սննդային, նյութափոխանակության խանգարումների, ներվային համակարգի հիվանդությունների (մաշկաբորբ, թունամաշկաբորբ, եղնջաբորբ) հետ | նոր ընդունվողներ` պիտանի չեն` մինչև առողջացումը քաղաքացիական ծառայողներ` ենթակա են բուժման |
| 101. | Բոր | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն |
| 102. | Մաշկի տուբերկուլոզ | |
| 1) տարածուն և այլանդակող ձևեր | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
| 2) սահմանափակ ձևեր` առանց վիսցերալ արտահայտությունների | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
| 103. | Մաշկի և դրա հավելումների սնկային միկրոսպորիա, տրիխոֆիտիա և այլն | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` ենթակա են բուժման |
| 104. | Սուր և քրոնիկ միզուկաբորբեր (անկախ էթիոլոգիայից) | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` ենթակա են բուժման |
| 105. | Սիֆիլիս` | |
| 1) առաջնային, երկրորդային | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` ենթակա են բուժման | |
| 2) երրորդային, բնածին | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` ենթակա են բուժման | |
| 3) թաքնված | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` ենթակա են բուժման | |
| 106. | Մարդու իմունային անբավարարության վիրուսակիրներ (ՄԻԱՎ) և ձեռքբերովի իմունային անբավարարության հիվանդություններ (ՁԻԱՀ) | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն |
| Կանանց հիվանդություններ | ||
| 107. | Սեռական օրգանների ինֆանտիլիզմ (թերզարգացում)` ընդհանուր ֆիզիկական բավարար զարգացմամբ և առանց ձվարանների ֆունկցիայի խանգարման | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են |
| 108. | Կանանց սեռական օրգանների բարորակ նորագոյացություններ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` ենթակա են բուժման |
| 109. | Միզասեռական և աղիքասեռական խուղակներ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն |
| 110. | Կանանց սեռական օրգանների արտանկում կամ շեքի լրիվ պատռվածք, սեղմիչի ամբողջականության խախտմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն |
| 111. | Կանանց սեռական օրգանների իջեցում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն |
| 112. | Արգանդի և դրա հավելումների, կոնքային որովայնամզի և բջջանքի քրոնիկ բորբոքային հիվանդություններ (անատոմիական դասավորվածության խախտմամբ, ինչպես բորբոքման արդյունքում (առաջնային), այնպես էլ հետվիրահատական (երկրորդային) սեռական ֆունկցիայի խանգարմամբ | |
| 1) հաճախակի սրացումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
| 2) հազվադեպ սրացումներով | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
| 113. | Արգանդի, փողերի, ձվարանների, կոնքի որովայնամզի և բջջանքի սուր բորբոքային հիվանդություններ | նոր ընդունվողներ` պիտանի չեն` մինչև առողջացումը քաղաքացիական ծառայողներ` ենթակա են բուժման |
| 114. | Արգանդի վզիկի էրոզիա, ցերվիցիտներ, էնդոցերվիցիտներ և դրանց զուգակցություն | նոր ընդունվողներ` պիտանի չեն` մինչև առողջացումը քաղաքացիական ծառայողներ` ենթակա են բուժման |
| 115. | Ձվարանի ֆունկցիայի, դաշտանի կայուն խանգարումներ (ամենորեա, մենորագիա, մետրորագիա, հիպոմենորեա, ալգիդիսմենորեա) | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն |
| 116. | Վազոմոտոր ռեակցիաներով, անոթների սպազմով, արյան ճնշման տատանումներով, աղեստամոքսային տրակտի խանգարումներով, հոդերում և մկաններում ցավերով և այլ երևույթներով ուղեկցվող կլիմաքս | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 30.06.2011, N 886-Ն | 23.07.2011, N 461-Ն |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|