«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 հոկտեմբերի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10015411
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 սեպտեմբերի 2015 թ. |
N 50-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի ԹԻՎ 16-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը,
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանը (ռեեստրը) հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի ապրիլի 4-ի N 10-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 16-Ն հրամանի հավելվածի 1120-րդ, 2109-րդ, 2110-րդ, 2310-րդ, 2311-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած:
Ա. Մուրադյան