Գլխավոր տեղեկություն
Համար
N 49-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2016-22.12.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.12.15/29(541) Հոդ.341
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
17.09.2015
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.08.2020

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 դեկտեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10015469

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

17 սեպտեմբերի 2015 թ.

N 49-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման 2-րդ հավելվածի 10-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի թիվ 111-Ն որոշման 2-րդ հավելվածի 47-րդ կետի 3-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը,

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել`

1) բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգը` համաձայն հավելված թիվ 1-ի.

2) պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների կառավարման արդյունավետության գնահատման ցուցանիշները` համաձայն հավելված թիվ 2-ի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

 

Ա. Մուրադյան

 

 

Հավելված թիվ 1
ՀՀ առողջապահության նախարարի
2015 թ. սեպտեմբերի 17-ի
N 49-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի մոտ (այսուհետ` բժշկական կազմակերպություններ) պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի (այսուհետ` պետական պատվեր) տեղադրման հետ կապված հարաբերությունները: Սույն կարգի պահանջները չեն տարածվում մրցութային կարգով գնվող առողջապահական ծառայությունների նկատմամբ:

2. Պետական պատվերի տեղադրումը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական կազմակերպության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի միջև պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագրի կնքմանն ուղղված գործընթաց է:

3. Պետական պատվեր տեղադրելու մասին հայտերը քննարկվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից ստեղծված պետական պատվեր տեղադրող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից:

4. Պետական պատվեր տեղադրելու կամ տեղադրելը մերժելու մասին հրամանն ընդունում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը` ելնելով Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումից, բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի:

5. Պետական պատվերի տեղադրումն իրականացվում է պարզ կամ բարդ ընթացակարգերով՝ սույն կարգին համապատասխան ներկայացվող հայտերի և կից փաստաթղթերի հիման վրա, ինչպես նաև սույն կարգով նախատեսված առանձին դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանների հիման վրա:

 

2. ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

6. Բժշկական կազմակերպություններում պետական պատվերի տեղադրման նախապայմաններն են.

1) բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակներն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված լիցենզիայի առկայությունը,

2) համապատասխան կադրային հագեցվածությունը, ներառյալ հիմնական աշխատող հանդիսացող (աշխատանքային պայմանագրով աշխատող) հիմնական բժշկական մասնագիտական կադրերով ապահովվածությունը` ելնելով տվյալ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի պահանջներից,

3) պետական պատվերի հայտը ներկայացնելու պահին բժշկական սարքավորումներով և գործիքներով հագեցվածությունը, ինչպես նաև իրավական ակտերով սահմանված` շինություններին ներկայացվող լիցենզավորման պահանջներին և պայմաններին համապատասխանությունը,

4) պետական պատվերի տեղադրման հայտը ներկայացնելու նախորդ տարվա ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներով հաշվեկշռային շահույթի առկայությունը, աշխատողների վարձատրման, ծառայությունների գնագոյացման և համատարած հաշվառման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված չափանիշների ապահովումը,

5) առաջին անգամ պետական պատվերի հավակնող բժշկական կազմակերպությունների դեպքում (ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման նոր տեսակների և ծառայությունների գծով պետական պատվերի հավակնող կազմակերպությունների դեպքում` այդ տեսակների և ծառայությունների մասով) գործունեության (կամ տվյալ ծառայության մատուցման) առնվազն երեք տարվա փորձի առկայությունը:

7. Պետական պատվեր չի կարող տեղադրվել այն բժշկական կազմակերպություններում, որոնք դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային վճարների գծով, կամ որոնց նկատմամբ գործում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված այլ սահմանափակումներ: Պետական պատվեր չի կարող տեղադրվել նաև այն բժշկական կազմակերպություններում, որտեղ Հայաստանի Հանրապետության առողջապահական նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակներն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջների ու պայմանների խախտումներ, եթե հայտը ներկայացնելու պահին այդ խախտումները դեռևս վերացված չեն:

8. Պետական պատվերի հայտ ներկայացնող բժշկական կազմակերպությունը պարտավորվում է հայտի բավարարման դեպքում ինչպես պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով, այնպես էլ վճարովի, պայմանագրային և այլ հիմունքներով իրականացվող բժշկական օգնության և սպասարկման աշխատանքները կազմակերպել Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի նորմատիվ և անհատական հրամաններին (ներառյալ դրանցով հաստատված կարգերին, չափորոշիչներին, մեթոդական ցուցումներին, ուղեցույցներին) համապատասխան՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին օրինակելի պայմանագրի դրույթների:

9. Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց բժշկական փորձաքննության, ինչպես նաև զինկոմիսարիատներին կից հանձնաժողովներում ընդգրկված բժիշկների և բուժքույրերի կողմից մատուցվող ծառայությունների գծով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանում ընդգրկված բժշկական կազմակերպություններում պետական պատվերի տեղադրումը հանդիսանում է պարտադիր նախապայման բժշկական օգնության և սպասարկման այլ տեսակների և ծառայությունների գծով տվյալ կազմակերպություններում պետական պատվեր տեղադրելու համար:

10. Ելնելով բնակչության համար բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակների և ծառայությունների մատչելիության ապահովման կարիքներից՝ պետական պատվերի տեղադրման հանձնաժողովը կարող է առաջարկել հայտատուին լրամշակել իր կողմից ներկայացված հայտը՝ դրանում ընդգրկելով հայտատուի լիցենզիայով թույլատրված բժշկական օգնության և սպասարկման առանձին լրացուցիչ տեսակներ կամ ծառայություններ՝ որպես պետական պատվերի տեղադրման նախապայման:

11. Ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրմանը հավակնող բժշկական կազմակերպությունները պետական պատվերի տեղադրման հայտ ներկայացնելիս պետք է հագեցված լինեն ոչ պակաս, քան թվով 5 ստոմատոլոգիական բազկաթոռներով` Երևան քաղաքում գործելու դեպքում, և ոչ պակաս, քան թվով 3 ստոմատոլոգիական բազկաթոռներով` Հայաստանի Հանրապետության մարզերում գործելու դեպքում:

12. Սույն հավելվածի 6-րդ կետի 4)-րդ և 5)-րդ ենթակետերով, ինչպես նաև 11-րդ կետով սահմանված նախապայմաններից բացառություններ կարող են կատարվել միայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանի հիման վրա՝ պետական պատվերի շրջանակներում նախկինում չիրականացված կամ Հայաստանի Հանրապետության տարածքների համաչափ զարգացման ապահովման նպատակով բժշկական օգնության և սպասարկման տեսակների մատչելիության ապահովման համար:

 

3. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ, ՀԱՅՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

13. Պետական պատվերի տեղադրման պարզ ընթացակարգը կիրառվում է հետևյալ դեպքերում.

1) ընթացիկ (հայտը ներկայացնելու) տարվա դրությամբ պետական պատվերի շրջանակներում ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների համար (ամբուլատորիաներ, առողջության կենտրոններ, առողջության առաջնային պահպանման կենտրոններ, ընտանեկան բժշկության անհատական կամ խմբային պրակտիկաներ և պոլիկլինիկաներ)` անկախ ենթակայությունից և սեփականության ձևից (բացառությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության, ինչպես նաև բժշկական կենտրոնների կազմում գործող ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունների),

2) ընթացիկ (հայտը ներկայացնելու) տարվա դրությամբ պետական պատվերի շրջանակներում Երևան և Գյումրի քաղաքներում շտապ բժշկական օգնության ծառայություններ իրականացնող առանձնացված բժշկական կազմակերպությունների համար:

14. Պարզ ընթացակարգի դեպքում բժշկական կազմակերպությունները Հանձնաժողովին առանձին հայտեր չեն ներկայացնում: Հայտերը ներկայացվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից, տվյալ մարզի կամ Երևան քաղաքի տարածքում գործող` սույն կարգի կետ 13-ում նշված բոլոր բժշկական կազմակերպությունների համար, սույն կարգի հավելված 1-ին համապատասխան հայտի հիման վրա:

15. Պետական պատվերի տեղադրման բարդ ընթացակարգը, անկախ հայտատու բժշկական կազմակերպության ենթակայությունից և սեփականության ձևից, կիրառվում է հետևյալ դեպքերում.

1) հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների համար (ներառյալ իրենց կազմում ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ ունեցող բժշկական կենտրոնները` արտահիվանդանոցային և հիվանդանոցային ծառայությունների մասով),

2) մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների համար,

3) հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ իրականացնող բժշկական կազմակերպությունների համար,

4) ընթացիկ (հայտը ներկայացնելու) տարում պետական պատվերի շրջանակներում աշխատանքներ չիրականացրած բժշկական կազմակերպությունների համար,

5) բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակների գծով առաջին անգամ պետական պատվերի հավակնող բժշկական կազմակերպությունների համար,

6) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության բժշկական կազմակերպությունների համար:

16. Բարդ ընթացակարգով պետական պատվերի տեղադրման համար բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակների լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության (այսուհետ` Հայտատու) կողմից ներկայացվում է սույն կարգի հավելված 2-ին կամ հավելված 3-ին համապատասխան հայտ, ընդ որում.

1) սույն կարգի հավելված 2-ով հաստատված ձևի հայտը ներկայացվում է ընթացիկ (հայտը ներկայացնելու) տարում պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների կողմից` բժշկական օգնության և սպասարկման այն տեսակների համար, որոնց գծով տվյալ կազմակերպությունում տեղադրված է պետական պատվեր,

2) սույն կարգի հավելված 3-ին համապատասխան հայտը ներկայացվում է.

ա. ընթացիկ (հայտը ներկայացնելու) տարում պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների կողմից` բժշկական օգնության և սպասարկման այն տեսակների համար, որոնց գծով տվյալ կազմակերպությունը պետական պատվերի է հավակնում առաջին անգամ,

բ. առաջին անգամ պետական պատվերի հավակնող բժշկական կազմակերպությունների կողմից:

17. Բարդ ընթացակարգով պետական պատվերի հավակնող կազմակերպությունները բացի համապատասխան հայտից, ներկայացնում են նաև իրենց կողմից իրականացվող բժշկական ու ֆինանսատնտեսական գործունեությունը բնութագրող ցուցանիշների, ինչպես նաև կադրային հագեցվածության վերաբերյալ տեղեկանքներ` համաձայն սույն կարգի հավելված 4-ով հաստատված ձևերի:

18. Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների համար ինչպես պարզ, այնպես էլ բարդ ընթացակարգով ներկայացվող հայտին կից ներկայացվում է նաև գրանցված (հավաքագրված) բնակչության թվի մասին տեղեկանք` համաձայն սույն կարգի հավելված 5-ի:

19. Լաբորատոր-գործիքային (այդ թվում` հատուկ և դժվարամատչելի) ախտորոշիչ հետազոտությունների գծով հայտ ներկայացնող կազմակերպությունները, բացի բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակներից, հայտում պետք է նշեն նաև այն ախտորոշիչ հետազոտությունների անվանումները, որոնց գծով հավակնում են պետական պատվերի:

20. Հանձնաժողովի կողմից բժշկական օգնության և սպասարկման յուրաքանչյուր տեսակի գծով հայտի բավարարումը հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված` բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակին համապատասխանող բժշկական ծառայությունները տվյալ կազմակերպության հետ կնքվող պայմանագրում ներառելու համար: Ելնելով առանձին բժշկական կազմակերպությունների կողմից իրականացվող բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և փոխհատուցման առանձնահատկություններից և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված հրամանների պահանջներից, տվյալ բժշկական կազմակերպության հետ կնքվող պայմանագրում ներառվող ծառայությունների ցանկում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից կատարվում են անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ:

21. Բժշկական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն պետական պատվերի տեղադրման հայտերի ներկայացման ժամանակացույցը սահմանվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով:

22. Սահմանված ժամկետներում ներկայացված և բավարարված հայտերի հիման վրա կնքվող պայմանագրերը տարածվում են հաջորդող տարվա հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա, եթե Հանձնաժողովի կողմից չի սահմանվում այլ ժամկետ: Սահմանված ժամկետներից ուշ ներկայացված հայտերը քննարկվում են Հանձնաժողովի կողմից սույն հրամանով սահմանված ժամկետներում ներկայացված հայտերի քննարկումն ավարտելուց և համապատասխան որոշումներն ընդունելուց հետո մեկամսյա ժամկետում, ընդ որում` ժամկետից ուշ ներկայացված հայտերը բավարարելու վերաբերյալ որոշումների կայացման դեպքում այդ կազմակերպությունների հետ կնքվող պայմանագրերի ուժի մեջ մտնելու ժամկետները սահմանվում են յուրաքանչյուր դեպքի համար առանձին` Հանձնաժողովի կողմից: Ընթացիկ տարվա համար պետական պատվերի տեղադրման հայտերը (ինչպես պարզ, այնպես էլ բարդ ընթացակարգով, այդ թվում` ի լրումն նախկինում ներկայացված հայտի) քննարկվում են Հանձնաժողովի կողմից մեկամսյա ժամկետում, ընդ որում` նշված հայտերը բավարարելու վերաբերյալ որոշումների կայացման դեպքում այդ կազմակերպությունների հետ կնքվող պայմանագրերի ուժի մեջ մտնելու ժամկետները նույնպես սահմանվում են յուրաքանչյուր դեպքի համար առանձին` Հանձնաժողովի կողմից:

23. Ստորագրված և կնքված հայտերը և դրանց կից փաստաթղթերը Հայտատուի կողմից սկանավորվում և ներկայացվում են pdf (ՊԵԴԵԷՖ) ձևաչափով, սույն կարգով սահմանված ձևերին համապատասխան, իսկ բարդ ընթացակարգով ներկայացվող հայտերը միաժամանակ ներկայացվում են նաև էլեկտրոնային տարբերակով՝ MS Word (ԷՄԷՍ ՈՒՕՐԴ) կամ MS Excel (ԷՄԷՍ ԷՔՍԵԼ) ձևաչափով: Հայտին կից գրության մեջ հայտատու կազմակերպության կողմից պետք է նշվի պետական պատվերի հայտի նախապատրաստման և ներկայացման համար պատասխանատու անձի անուն-ազգանունը և կոնտակտային տվյալները:

24. Ներկայացված հայտերը և դրանց կից փաստաթղթերը հայտատուի կողմից էլեկտրոնային փոստով ուղարկվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` info@moh.am հասցեով, որից հետո դրանք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 18-ի N 82-Ն հրամանով սահմանված կարգով մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարություն և տրամադրվում են պետական պատվեր տեղադրող հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև տրամադրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալներին:

25. Ներքոհիշյալ դեպքերում պետական պատվերի տեղադրումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանների հիման վրա (առանց հայտի ներկայացման և Հանձնաժողովի կողմից առանձին որոշումների կայացման).

1) հեմոդիալիզի ծառայություններ՝ հրամանով հաստատված բժշկական կազմակերպությունների ցանկի և քվոտաների համաձայն,

2) զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային բժշկական փորձաքննություն,

3) զինկոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում ընդգրկված բժշկի և բուժքրոջ ծառայություններ, ինչպես նաև զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային փորձաքննության ուղեգրման ճանապարհածախսի փոխհատուցման ծառայություններ,

4) դատաբժշկական փորձագետի ուղեգրումով հետազոտման ծառայություններ,

5) բժշկասոցիալական փորձաքննության ծառայություններ,

6) բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց տնային մահերի հիվանդանոցային ախտաբանաանատոմիական դիահերձման ծառայություններ,

7) 6 և 12 տարեկան երեխաների բերանի խոռոչի պրոֆիլակտիկ զննման ծառայություններ (Երևանի քաղաքապետի և Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից տրված կցագրումների հիման վրա),

8) ընտանեկան բժշկի կողմից աշխատաժամից դուրս իրականացվող տնային կանչեր շտապօգնության մեքենայով,

9) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Հանրային առողջապահական ծառայություններ» խմբի ծրագրերի և «Առողջապահական հարակից ծառայություններ և ծրագրեր» խմբի ծրագրերի (բացառությամբ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրեր և մրցութային կարգով իրականացվող գնումներ) շրջանակներում մատուցվող ծառայություններ:

26. Հանձնաժողովի կողմից հայտերի քննարկման, որոշումների կայացման և Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցերը կանոնակարգվում են սույն կարգի հավելված 6-ով հաստատված աշխատակարգով:

27. Հանձնաժողովը որոշում է ընդունում սույն կարգի համաձայն յուրաքանչյուր բժշկական կազմակերպության կողմից ներկայացված (ինչպես պարզ, այնպես էլ բարդ ընթացակարգով) հայտերում նշված բժշկական օգնության և սպասարկման տեսակներից յուրաքանչյուրի գծով` սույն կարգի հավելված 1-ով, հավելված 2-ով և հավելված 3-ով հաստատված հայտերում համապատասխան նշումներ կատարելու միջոցով:

28. Հանձնաժողովի որոշումները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, ում հրամանը պետական պատվերը տեղադրելու կամ դրա տեղադրումը մերժելու մասին հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ բժշկական կազմակերպության հետ պայմանագիր կնքելու համար` Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված համապատասխան ֆինանսական միջոցների առկայության պայմանով:

 

4. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ

 

29. Այն դեպքում, երբ բժշկական կազմակերպությունը պետական պատվերի տեղադրումից հետո դադարել է բավարարել պետական պատվերի տեղադրման համար սահմանված անհրաժեշտ պայմաններին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում առկա են դրա մասին կատարված ստուգումների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված տեղեկություններ, Հանձնաժողովն իրավասու է տվյալ տարվա ընթացքում քննարկել պետական պատվերի կատարման ընթացքը և վերանայել տվյալ բժշկական կազմակերպությունում տեղադրված պետական պատվերի ծավալը կամ բժշկական օգնության ու սպասարկման տեսակները և ծառայությունները՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին առաջարկություն ներկայացնելով օրենքով սահմանված կարգով պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու կամ սահմանված կարգով պետական պատվերի կնքված պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցնելու մասին:

 

Հավելված 1

ՀՀ առողջապահության նախարարի 2015 թ. սեպտեմբերի 17-ի N 49-Ն հրամանով
հաստատված բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգի

 

ՀԱՅՏ (1-ին ձև)

______ թվականի համար Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացվող՝ տվյալ մարզի կամ Երևան քաղաքի տարածքում գործող (այդ թվում` համայնքային ենթակայության և ոչ պետական) ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններում պարզ ընթացակարգով պետական պատվերի տեղադրման

 

 __________________________________-ի մարզ

ՀՀ

Բժշկական կազմակերպության անվանումը

Բժշկական օգնության և սպասարկման տեսակները (համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման հավելվածով հաստատված ցանկի), որոնց գծով տվյալ բժշկական կազմակերպությունում առաջարկվում է տեղադրել պետական պատվեր

Պետական պատվեր տեղադրող հանձնաժողովի նշումը բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի գծով հայտը բավարարելու կամ մերժելու մասին (Այո/Ոչ)

1

     
   
   
   

2

     
   
   
   

Յուրաքանչյուր բժշկական կազմակերպության անվանման դիմաց լրացվում են համապատասխան քանակով տողեր` կախված բժշկական օգնության և սպասարկման տեսակների քանակից, որոնց գծով տվյալ բժշկական կազմակերպությունը հավակնում է ստանալ պետական պատվեր, յուրաքանչյուր տողում` մեկ տեսակ: Երեխաների բժշկական օգնության և սպասարկման տեսակները լրացվում են առանձին տողում` տվյալ տեսակի անվանումից հետո կատարելով «(մանկական)» նշումը: Մեծահասակների բժշկական օգնության և սպասարկման տեսակների դիմաց լրացուցիչ նշումներ չեն կատարվում:

Սույնով հաստատում եմ, որ հայտում նշված բժշկական օգնության և սպասարկման տեսակները համապատասխանում են բժշկական կազմակերպությունների լիցենզիաներին, և որ հայտում նշված բժշկական կազմակերպությունները դատական կարգով սնանկ չեն ճանաչվել, չունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային վճարների գծով. կամ նրանց նկատմամբ չեն գործում «Գնումների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված այլ սահմանափակումներ: Միաժամանակ հաստատում եմ, որ ծանոթացել եմ պետական պատվերի տեղադրման պարտադիր պահանջներին և պայմաններին, որի համար ստորագրում եմ:

______________________________________________ աշխատակազմի ղեկավար
___________________________________________________________________
/անուն, ազգանուն. ստորագրություն/

------ ____________________ , 20___թ.

Հավելված 2
ՀՀ առողջապահության նախարարի 2015 թ. սեպտեմբերի 17-ի N 49-Ն հրամանով
հաստատված բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգի

ՀԱՅՏ (2-րդ ձև)
______ թվականի համար պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ իրականացնելու (բարդ ընթացակարգ)

____________________________-ի մարզ

Բժշկական կազմակերպություն: (կոդը և անվանումը) _______________________________________
 

Ընթացիկ տարում թույլատրված բժշկական օգնության և սպասարկման տեսակները (համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման հավելվածով հաստատված ցանկի)

Հաջորդ տարվա համար հայտավորվող բժշկական օգնության և սպասարկման տեսակները (լրացվում է հայտատուի կողմից), Այո/Ոչ

Պետական պատվեր տեղադրող հանձնաժողովի նշումը բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի գծով հայտը բավարարելու կամ մերժելու մասին (Այո/Ոչ)

Պետական պատվեր տեղադրող հանձնաժողովի կողմից կատարվող այլ նշումներ

1

2

3

4

Բժշկական օգնության և սպասարկման տեսակները

     

1

       

2

       

3

       

       
         

1-ին և 2-րդ սյունակները լրացվում են հայտը ներկայացնող բժշկական կազմակերպության կողմից, 3-րդ և 4-րդ սյունակները լրացվում են պետական պատվեր տեղադրող Հանձնաժողովի կողմից, որից հետո սույն հայտը կցվում է Հանձնաժողովի որոշմանը՝ որպես որոշման հավելված: Երեխաների բուժօգնության տեսակները լրացվում են առանձին տողում` տվյալ տեսակի անվանումից հետո կատարելով «(մանկական)» նշումը: Մեծահասակների բուժօգնության տեսակների դիմաց լրացուցիչ նշումներ չեն կատարվում:

 

Մարզային կամ Երևան քաղաքի ենթակայության բժշկական կազմակերպության կողմից հայտ ներկայացնելու դեպքում, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության կամ Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի համաձայնությունը

 

Համաձայն եմ _________________________________________________________

  

անուն, ազգանուն, ստորագրություն

 

Մասնավոր բժշկական կազմակերպությունների կողմից հայտ ներկայացնելու դեպքում, կազմակերպության բարձրագույն մարմնի իրավասու անձի համաձայնությունը

 

Համաձայն եմ _________________________________________________________

անուն, ազգանուն, ստորագրություն

 

Սույնով հաստատում եմ, որ հայտում նշված բժշկական օգնության և սպասարկման տեսակները համապատասխանում են բժշկական կազմակերպության լիցենզիաներին, և որ հայտում նշված բժշկական կազմակերպությունը դատական կարգով սնանկ չի ճանաչվել, չունի ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային վճարների գծով, կամ նրա նկատմամբ չեն գործում «Գնումների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված այլ սահմանափակումներ: Միաժամանակ հաստատում եմ, որ ծանոթացել եմ պետական պատվերի տեղադրման պարտադիր պահանջներին և պայմաններին, և որ հայտում և կից տեղեկանքներում պարունակվող տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, որի համար ստորագրում եմ:

 

Հայտատու բժշկական կազմակերպության տնօրեն՝ ____________________________________________________

անուն, ազգանուն, ստորագրություն

 

Կ.Տ.(առկայության դեպքում)

 

«____» ______________20__թ.

Հավելված 3
ՀՀ առողջապահության նախարարի 2015թ. սեպտեմբերի 17-ի N 49-Ն հրամանով
հաստատված բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգի

ՀԱՅՏ (3-րդ ձև)
_____ թվականի համար պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ իրականացնելու (նոր ծառայությունների համար, բարդ ընթացակարգ)

____________________-ի մարզ

 

Բժշկական կազմակերպություն: (կոդը և անվանումը) _______________________________________

Բժշկական օգնության տեսակները, որոնց գծով հայտատուն հավակնում է պետական պատվերի առաջին անգամ (համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման հավելվածով հաստատված ցանկի)

Որ թվականից է իրականացվում բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակը (նշել տարին)

Պետական պատվեր տեղադրող հանձնաժողովի նշումը բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի գծով հայտը բավարարելու կամ մերժելու մասին (Այո/Ոչ)

Պետական պատվեր տեղադրող հանձնաժողովի կողմից կատարվող այլ նշումներ

1

2

3

4

Բժշկական օգնության և սպասարկման տեսակները

     

1

        

2

         

3

       

       
         
         

1-ին և 2-րդ սյունակները լրացվում են հայտը ներկայացնող կազմակերպության կողմից, 3-րդ և 4-րդ սյունակները լրացվում են պետական պատվեր տեղադրող Հանձնաժողովի կողմից, որից հետո սույն հայտը կցվում է Հանձնաժողովի որոշմանը՝ որպես որոշման հավելված: Երեխաների բժշկական օգնության և սպասարկման տեսակները լրացվում են առանձին տողում` տվյալ տեսակի անվանումից հետո կատարելով «(մանկական)» նշումը: Մեծահասակների բուժօգնության տեսակների դիմաց լրացուցիչ նշումներ չեն կատարվում:

Մարզային կամ Երևան քաղաքի ենթակայության բժշկական կազմակերպության կողմից հայտ ներկայացնելու դեպքում, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության կամ Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի համաձայնությունը

Համաձայն եմ _________________________________________________________

անուն, ազգանուն, ստորագրություն

Մասնավոր բժշկական կազմակերպությունների կողմից հայտ ներկայացնելու դեպքում, կազմակերպության բարձրագույն մարմնի իրավասու անձի համաձայնությունը

Համաձայն եմ _________________________________________________________

անուն, ազգանուն, ստորագրություն

Սույնով հաստատում եմ, որ հայտում նշված բժշկական օգնության և սպասարկման տեսակները համապատասխանում են բժշկական կազմակերպության բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաներին, և որ հայտում նշված բժշկական կազմակերպությունը դատական կարգով սնանկ չի ճանաչվել, չունի ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային վճարների գծով, կամ նրա նկատմամբ չեն գործում «Գնումների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված այլ սահմանափակումներ: Միաժամանակ հաստատում եմ, որ ծանոթացել եմ պետական պատվերի տեղադրման պարտադիր պահանջներին և պայմաններին, և որ հայտում և կից տեղեկանքներում պարունակվող տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, որի համար ստորագրում եմ:

Հայտատու բժշկական կազմակերպության տնօրեն՝ ____________________________________________________

անուն, ազգանուն, ստորագրություն

Կ.Տ.(առկայության դեպքում)

«____» ______________20__թ.

Հավելված 4
ՀՀ առողջապահության նախարարի 2015թ. սեպտեմբերի 17-ի N 49-Ն հրամանով
հաստատված բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգի

ՏԵՂԵԿԱՆՔ (ՁԵՎ N 1)

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ (ԼՐԱՑՎՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ, ՀԱՏՈՒԿ ԵՎ ԴԺՎԱՐԱՄԱՏՉԵԼԻ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ)

(լրացվում է հայտը ներկայացնելու և դրան նախորդող տարվա համար, բացառությամբ առաջին անգամ պետական պատվերի հայտ ներկայացնող կամ բժշկական օգնության և սպասարկման նոր տեսակի գծով հայտ ներկայացնող բժշկական կազմակերպությունների, որոնց դեպքում լրացվում է նախորդ երկու տարիների տվյալները)

N

Բժշկական օգնության և սպասարկման տեսակը (համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման հավելվածով հաստատված ցանկի)

Փաստացի դեպքերի թվաքանակ
20__ թվականի (ընթացիկ տարվա) վեց ամիս այդ թվում 20__ թվական (նախորդ տարի) այդ թվում 20__ թվական (լրացվում է միայն առաջին անգամ պետական պատվերի հայտ ներկայացնող կամ բժշկական օգնության և սպասարկման նոր տեսակի գծով հայտ ներկայացնող բժշկական կազմակերպությունների կողմից) այդ թվում
պետական պատվեր վճարովի և այլ դեպքեր պետական պատվեր վճարովի և այլ դեպքեր պետական պատվեր վճարովի և այլ դեպքեր
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     

Հայտատու բժշկական կազմակերպության տնօրեն՝ ____________________________________________________

անուն, ազգանուն, ստորագրություն

 

Կ.Տ.(առկայության դեպքում)

 

«____» ______________20__թ.

Հավելված 4
ՀՀ առողջապահության նախարարի 2015 թ. սեպտեմբերի 17-ի N 49-Ն հրամանով
հաստատված
բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգի

ՏԵՂԵԿԱՆՔ (ՁԵՎ N 2)

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(լրացվում է հայտը ներկայացնելու և դրան նախորդող տարվա համար)

N

Ցուցանիշներ

Փաստացի

20__թվականի
(ընթացիկ տարվա)
վեց ամիս

20__թվականի
(նախորդ տարի)

1.

 Ընդամենը եկամուտներ, որից    

1)

 Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում    

2)

 Վճարովի բժշկական օգնություն և սպասարկում    

3)

 այլ վճարովի ծառայություններ    

4)

 Անհատույց ստացված ակտիվներ, այդ թվում    

ա.

 դեղեր և բժշկական պարագաներ    

 բ.

 հիմնական միջոցներ    

2.

 Ընդամենը ծախսեր, որից    

1)

 Աշխատավարձ (ներառյալ եկամտային հարկ և օրենքով նախատեսված այլ պահումներ)    

2)

 Դեղեր և բժշկական նշանակության պարագաներ, այդ թվում    

ա.

 Սեփական միջոցներով ձեռք բերված    

 բ.

 Անհատույց տրամադրված    

4)

 Կոմունալ, գրասենյակային և տնտեսական ծախսեր    

5)

 Հիմնական միջոցների մաշվածք    

6)

 Այլ ծախսեր    

3.

 Հարկային պարտավորություններ    

Հայտատու բժշկական կազմակերպության տնօրեն՝ ____________________________________________________

անուն, ազգանուն, ստորագրություն

 

Կ.Տ.(առկայության դեպքում)

 

«____» ______________20__թ.

Հավելված 4
ՀՀ առողջապահության նախարարի 2015 թ. սեպտեմբերի 17-ի N 49-Ն հրամանով
հաստատված բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգի

ՏԵՂԵԿԱՆՔ (ՁԵՎ N 3)

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ՄԻՋԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(լրացվում է հայտը ներկայացնելու և դրան նախորդող տարվա համար)

N

Մասնագետներ

Փաստացի

20__ թվականի
(ընթացիկ տարվա)
վեց ամիս
20__ թվական
(նախորդ տարի)

ֆիզիկական անձանց թվաքանակ

միջին ամսական աշխատավարձ (հազ. դրամ)

ֆիզիկական անձանց թվաքանակ

միջին ամսական աշխատավարձ (հազ. դրամ)

1

Հիվանդանոցային
ծառայություններ, որից

       

1)

Բժիշկ

       

2)

Բուժքույր

       

3)

Կրտսեր բուժաշխատողներ

       

4)

Այլ անձնակազմ

       

2.

Արտահիվանդանոցային ծառայություններ, որից

       

1)

Բժիշկ

       

2)

Բուժքույր

       

3)

Կրտսեր բուժաշխատողներ

       

4)

Այլ անձնակազմ

       

3.

Վարչատնտեսական անձնակազմ

       

Հայտատու բժշկական կազմակերպության տնօրեն՝ ____________________________________________________

անուն, ազգանուն, ստորագրություն

Կ.Տ.(առկայության դեպքում)

«____» ______________20__թ.

Հավելված 4
ՀՀ առողջապահության նախարարի 2015 թ. սեպտեմբերի 17-ի N 49-Ն հրամանով
հաստատված բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգի

ՏԵՂԵԿԱՆՔ (ՁԵՎ N 4)

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(լրացվում է հայտը ներկայացնելու ամսաթվի դրությամբ)

 1. Բժիշկներ

Մասնագիտությունների անվանումը

Բժիշկ-մասնագետների հաստիքների քանակը ըստ մասնագիտությունների

Հաստիքները զբաղեցնող բժիշկ-մասնագետների (ֆիզիկական անձանց) թվաքանակը

Վերջին հինգ տարվա կտրվածքով վերապատրաստում անցած բժիշկ-մասնագետների թիվը

Վերջին հինգ տարվա կտրվածքով վերապատրաստում չանցած բժիշկ-մասնագետների տոկոսային հարաբերությունը

         
         
         
         
         
         

ԸՆԴԱՄԵՆԸ

       

 2. Միջին բուժանձնակազմ

Մասնագիտությունների անվանումը

Միջին բուժանձնակազմի հաստիքների քանակը ըստ մասնագիտությունների

Հաստիքները զբաղեցնող միջին բուժանձնակազմի (ֆիզիկական անձանց) թվաքանակը

Վերջին հինգ տարվա կտրվածքով վերապատրաստում անցած միջին բուժանձնակազմի թիվը

Վերջին հինգ տարվա կտրվածքով վերապատրաստում չանցած միջին բուժանձնակազմի տոկոսային հարաբերությունը

         
         
         
         
         
         

ԸՆԴԱՄԵՆԸ

       

Հայտատու բժշկական կազմակերպության տնօրեն՝ ____________________________________________________

անուն, ազգանուն, ստորագրություն

Կ.Տ.(առկայության դեպքում)

«____» ______________20__թ.

Հավելված 5
ՀՀ առողջապահության նախարարի 2015 թ. սեպտեմբերի 17-ի N 49-Ն հրամանով
հաստատված բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգի

ՏԵՂԵԿԱՆՔ

Գրանցված բնակչության տարիքասեռային կազմը ըստ ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների

________________________________________________________________________________________________________________________
Տվյալները ներկայացվում են հայտը ներկայացնելու (ընթացիկ) տարվա հունիսի 1-ի դրությամբ՝ համաձայն ՀՀ կառավարության 04.03.2004 թ. N 318-Ն որոշման հավելված 2-ի 28-րդ կետի 1)-ին ենթակետի

     

18 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց թիվ

Մինչև 18 տարեկան անձանց թիվ

 

Կոդ

Բժշկական կազմակերպության անվանումը

ԸՆԴԱՄԵՆԸ բնակչության թիվ

ընդամենը

Ա

Ի

ընդամենը

Ա

Ի

Մինչև 7 տարեկան երեխաների թիվ

15-17 տարեկանը ներառյալ` արական սեռի անձանց թիվ

6 տարեկան երեխաներ

12 տարեկան երեխաներ

15 տարեկան աղջիկներ

                           
                           
Ընդամենը`                        

1. Տվյալները ներկայացվում են հիմք ընդունելով նշված ամսաթվի դրությամբ www.pbf.am կայքէջում տեղադրված բնակչության վավեր գրանցումների թվաքանակը:
2. Տարվա ընթացքում հայտ ներկայացնող բժշկական կազմակերպությունները նշում են հայտ ներկայացնելուն նախորդող ամսվա վերջին օրվա դրությամբ բնակչության վավեր գրանցումների թիվը:

բժշկական կազմակերպության տնօրեն՝ ____________________________________________________

անուն, ազգանուն, ստորագրություն

Կ.Տ.(առկայության դեպքում)
«  »                2015 թ.

 

Հավելված 6
ՀՀ առողջապահության նախարարի 2015 թ. սեպտեմբերի 17-ի N 49-Ն հրամանով
հաստատված բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգի

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական պատվերի տեղադրման Հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:

3. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով: Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը, անդամները նշանակվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով:

4. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա Հանձնաժողովի անդամների թվի ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության արդյունքում Հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

5. Հանձնաժողովի նիստերը վարում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ Հանձնաժողովի անդամներից մեկը:

6. Հանձնաժողովի քարտուղարը՝

1) Հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստի անցկացման օրվա, ժամի և տեղի մասին.

2) նախապատրաստում է Հանձնաժողովի նիստում քննարկվելիք նյութերը.

3) կազմում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և ապահովում Հանձնաժողովի անդամների ստորագրությունները.

4) քննարկման արդյունքների հիման վրա կազմում է Հանձնաժողովի որոշման նախագիծը և Հանձնաժողովի նիստում քվեարկությանը մասնակցած անդամների ստորագրություններով այն ներկայացնում Հանձնաժողովի նախագահին՝ ստորագրության:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

7. Պետական պատվերի տեղադրման հայտերը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարություն մուտքագրվելուց հետո տրամադրվում են Հանձնաժողովի բոլոր անդամներին:

8. Հանձնաժողովի անդամները մինչև Հանձնաժողովի կողմից նիստերի գումարումը ուսումնասիրում են ներկայացված հայտերը և իրենց իրավասությանն առնչվող հարցերի շրջանակներում ճշտում հայտում նշված տեղեկատվության հավաստիությունը, ինչպես նաև ձեռնարկում աշխատանքներ Հանձնաժողովի նիստում հայտին առնչվող այլ անհրաժեշտ տեղեկություններ ներկայացնելու համար:

9. Հայտերի ուսումնասիրման ընթացքում Հանձնաժողովը, մինչև նիստի գումարման օրը դիմում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումներին հայտերում ներկայացված տվյալների վերաբերյալ համապատասխան եզրակացություն ստանալու համար և արդյունքում.

1) վերլուծում և համադրում է հայտում նշված բժշկական օգնության և սպասարկման տեսակների համապատասխանությունը հայտատուի լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման տեսակների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամաններով հաստատված` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչների պահանջների կատարումն ապահովելու համար անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման տեսակների հետ (պատասխանատու՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալություն),

2) ստուգում է հայտում նշված նախորդ տարում պետական պատվերի շրջանակներում իրականացված բժշկական օգնության ու սպասարկման տեսակների համապատասխանությունը պետական պատվերի նախորդ տարվա պայմանագրին (պատասխանատու՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալություն),

3) ուսումնասիրում է հայտատուի ֆինանսատնտեսական գործունեության հիմնական ցուցանիշները, այդ թվում` վճարովի ծառայությունների ծավալների վերջին երեք տարիների դինամիկան, կազմակերպության շահութաբերության, ինչպես նաև միջին աշխատավարձերի մակարդակը ըստ անձնակազմի հիմնական կատեգորիաների, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի առկայությունը (պատասխանատու՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժին),

4) վերլուծում է հայտում նշված բժշկական օգնության և սպասարկման տեսակները լիարժեք և որակով իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական կադրային ներուժով հայտատուի ապահովվածությունը (պատասխանատու՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն),

5) անհրաժեշտության դեպքում քննարկում է հայտատուի կողմից պետական պատվերի շրջանակներում մատուցվող բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում ստացված դիմում-բողոքների, թեժ գծով ստացված ահազանգերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրականացված ստուգումների և մշտադիտարկումների արդյունքների հիման վրա առկա տեղեկատվությունը (պատասխանատուներ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչություն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչություն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն):

10. Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի աշխատանքներին, Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ, ներգրավվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների` Հանձնաժողովի անդամ չհանդիսացող աշխատակիցները:

11. Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի բժշկական կազմակերպությունների հայտերի քննարկման ընթացքում Հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում են նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետը (համաձայնությամբ) և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների պետերը կամ առողջապահության բաժնի պետերը (համաձայնությամբ):

12. Անհրաժեշտության դեպքում, Հանձնաժողովի նախագահի հետ համաձայնեցմամբ, Հանձնաժողովի անդամները կարող են հայտատուի մոտ իրականացնել հայտում նշված բժշկական օգնության և սպասարկման տեսակների և ծառայությունների իրականացման հնարավորությունների և պայմանների ուսումնասիրություն, որի արդյունքները ներկայացվում են Հանձնաժողովի քննարկմանը:

13. Հանձնաժողովը, պետական պատվերի տեղադրման հայտերը քննարկելուց հետո, կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) բավարարել ներկայացված հայտը ամբողջությամբ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին ներկայացնել առաջարկություն հայտատու կազմակերպությունում պետական պատվեր տեղադրելու մասին` համաձայն սույն աշխատակարգի Ձև 1-ով հաստատված ձևաչափի,

2) բավարարել ներկայացված հայտը մասնակիորեն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին ներկայացնել առաջարկություն հայտատու կազմակերպությունում հայտի բավարարված մասով պետական պատվեր տեղադրելու մասին: Այս դեպքում որոշումը պետք է դրույթներ պարունակի նաև բժշկական օգնության և սպասարկման մերժվող տեսակների և մերժման իրավական հիմքերի մասով` համաձայն սույն աշխատակարգի Ձև 2-ով հաստատված ձևաչափի,

3) մերժել ներկայացված հայտը ամբողջությամբ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին ներկայացնել առաջարկություն հայտատու կազմակերպությունում պետական պատվեր տեղադրելը մերժելու մասին` համաձայն սույն աշխատակարգի Ձև 3-ով հաստատված ձևաչափի:

13. Ներկայացված հայտերի հիման վրա Հանձնաժողովի կողմից որոշումները կայացվում են 30 օրվա ընթացքում, ընդ որում` նշված ժամկետում Հանձնաժողովի կողմից որոշում չկայացվելու դեպքում հայտը համարվում է ամբողջովին բավարարված` հայտատուի լիցենզիայում առկա բժշկական օգնության և սպասարկման տեսակների շրջանակներում:

14. Հայտը Հանձնաժողովի կողմից կարող է մերժվել, եթե.

1) հայտը կամ հայտին կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի պահանջներին, այդ թվում` ներկայացվել է կեղծ կամ ակնհայտ խեղաթյուրված տեղեկատվություն,

2) հայտատուն չունի բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակը իրականացնելու լիցենզիա, կամ նրա լիցենզիան օրենքով սահմանված կարգով կասեցվել կամ դադարեցվել է, կամ եթե հայտատուի կողմից հայտագրված բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակների առկայությունը չի բխում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամաններով հաստատված` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչների պահանջների կատարման անհրաժեշտությունից,

3) Հանձնաժողովի կարծիքով բացակայում է հայտատուի մոտ բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի գծով պետական պատվեր տեղադրելու հիմնավորվածությունը՝ հաշվի առնելով տվյալ տարածաշրջանում պետական պատվերով իրականացվող նմանատիպ այլ ծառայությունների առկայությունը և դրանց ծանրաբեռնվածության մակարդակը, ինչպես նաև նշված ծառայության գծով բնակչության շրջանում առկա պահանջարկը,

4) հայտատուի մոտ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ստորաբաժանումների (ներառյալ առանձնացված ստորաբաժանումները) կողմից նախորդ երեք տարիների ընթացքում արձանագրվել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամաններով հաստատված պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման չափորոշիչների պահանջների խախտման, ինչպես նաև պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս քաղաքացիների նկատմամբ պարբերաբար ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված դեպքեր, որոնց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից պատշաճ ձևով նախազգուշացվելուց հետո հայտատուն չի վերացրել նշված խախտումները կամ չի ձեռնարկել այլ անհրաժեշտ միջոցներ: Սույն ենթակետում նշված հարցերի վերաբերյալ Հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրը Հանձնաժողովի նիստերի ընթացքում ներկայացնում է իր իրավասությունների շրջանակներին առնչվող տեղեկատվություն:

15. Հանձնաժողովի որոշումը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանի նախագիծը Հանձնաժողովի նախագահի կողմից տեղեկացումով ուղարկվում է կարծիքի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալներին: Հրամանի նախագծի վերաբերյալ առարկությունների և դիտողությունների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալները դրանք եռօրյա ժամկետում ներկայացնում են Հանձնաժողովի նախագահին: Նշված ժամկետում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալների կողմից առարկություններ կամ դիտողություններ չստանալու դեպքում հրամանի նախագիծը համարվում է համաձայնեցված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալների հետ:

16. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալների հետ համաձայնեցումից հետո Հանձնաժողովի որոշումը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանի նախագիծը Հանձնաժողովի նախագահի կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ներառյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալների կողմից առարկությունների կամ դիտողությունների (դրանց առկայության դեպքում) մասին տեղեկատվությունը:

17. Հանձնաժողովի որոշումների հետ կապված անհամաձայնության դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը դրանք վերադարձնում է Հանձնաժողովին՝ եռօրյա ժամկետում կրկնակի քննարկում կազմակերպելու նպատակով:

18. Ելնելով պետական պատվեր տեղադրող Հանձնաժողովի կողմից կրկնակի քննարկման արդյունքում ընդունված որոշումից, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարն ընդունում է հրաման պետական պատվեր տեղադրելու կամ դրա տեղադրումը մերժելու մասին:

 

Ձև 1

 

ՈՐՈՇՈՒՄ

 

________ ԹՎԱԿԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ առողջապահության նախարարի _______ թվականի _______________ ___ -ի N ---------
հրամանով ստեղծված պետական պատվերի տեղադրման հանձնաժողովը, քննարկելով
____________________________________________________________________________________

(բժշկական կազմակերպության անվանումը)


_____________________________________________________________________________________

կողմից ներկայացված հայտը`

 

 

ՈՐՈՇԵՑ

 

Հայտը բավարարել ամբողջությամբ` համաձայն սույն որոշմանը կցվող և նրա անբաժանելի մասը կազմող հայտի ձևի:

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

 անուն, ազգանուն, ստորագրություն

 

 ---------------------------------------------------------

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐ

 անուն, ազգանուն, ստորագրություն

 

 ---------------------------------------------------------

 

 ---------------------------------------------------------

 

 ---------------------------------------------------------

«___» ___________201__թ.

 

 

Ձև 2

 

ՈՐՈՇՈՒՄ

 

_______ ԹՎԱԿԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԱՅՏԸ ՄԱՍՆԱԿԻ` ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՄԱՍՈՎ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ առողջապահության նախարարի _______ թվականի _______________ ___ -ի N ---------
հրամանով ստեղծված պետական պատվերի տեղադրման հանձնաժողովը, քննարկելով
____________________________________________________________________________________

(բժշկական կազմակերպության անվանումը)

____________________________________________________________________________________

կողմից ներկայացված հայտը`

 

ՈՐՈՇԵՑ

 

Հայտը բավարարել մասնակի` համաձայն սույն որոշմանը կցվող և նրա անբաժանելի մասը կազմող հայտի ձևի:
Հայտը մերժել հետևյալ բժշկական օգնության հետևյալ տեսակների մասով` հիմք ընդունելով

____________________________________________________________________________________

(նշել իրավական հիմքերը)

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

անուն, ազգանուն, ստորագրություն

---------------------------------------------------------

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐ

անուն, ազգանուն, ստորագրություն

---------------------------------------------------------

---------------------------------------------------------

«___» ___________201__թ.

 

 

Ձև 3

 

ՈՐՈՇՈՒՄ

 

_______ ԹՎԱԿԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԱՅՏԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ առողջապահության նախարարի _______ թվականի _______________ ___ -ի N ---------
հրամանով ստեղծված պետական պատվերի տեղադրման հանձնաժողովը, քննարկելով
____________________________________________________________________________________

(բժշկական կազմակերպության անվանումը)

____________________________________________________________________________________

կողմից ներկայացված հայտը`

 

ՈՐՈՇԵՑ

 

Հայտը մերժել` հիմք ընդունելով ___________________________________________________
_______________________________________________________________________________

__________________________________________________________________________________

(նշել իրավական հիմքերը)

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

անուն, ազգանուն, ստորագրություն

---------------------------------------------------------

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐ

անուն, ազգանուն, ստորագրություն

---------------------------------------------------------

---------------------------------------------------------

 

«___» ___________201__թ.

 

 

 

Հավելված թիվ 2
ՀՀ առողջապահության նախարարի
2015 թ. սեպտեմբերի 17-ի
N 49-Ն հրամանի

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

1. Պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների կառավարման արդյունավետության գնահատման ցուցանիշներն են.

1) բժշկական կազմակերպությունում բժշկական օգնության և սպասարկման որակի վերահսկման հանձնաժողովի առկայությունը,

2) բժշկական կազմակերպությունում համաճարակաբանի առկայությունը, ներհիվանդանոցային վարակների վիճակագրությունը և կանխարգելման աշխատանքների կազմակերպման համապատասխանությունը նորմատիվ իրավական ակտերին,

3) բժշկական օգնության և սպասարկման համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամաններով հաստատված չափորոշիչների պահանջներին,

4) բժշկական կազմակերպության գործունեության շահութաբերության ապահովումը,

5) կրեդիտորական պարտքերի առկայությունը, կառուցվածքը և հարաբերությունը կազմակերպության ծախսերին,

6) բժշկական կազմակերպության աշխատակիցների (այդ թվում` բժիշկներ, միջին բուժանձնակազմ, կրտսեր բուժանձնակազմ, վարչատնտեսական անձնակազմ) միջին ամսական աշխատավարձի չափը, աշխատավարձերի վճարման ձևը (կանխիկ, քարտային), աշխատավարձի գծով պարտքերի առկայությունը,

7) բժշկական կազմակերպության գործունեության վերաբերյալ քաղաքացիներից ստացված հիմնավորված դժգոհությունների և բողոքների թվի տեսակարար կշիռը տվյալ բժշկական կազմակերպության կողմից սպասարկված քաղաքացիների ընդհանուր թվաքանակի նկատմամբ: