Գլխավոր տեղեկություն
Համար
N 9-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (13.08.2015-20.06.2024)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.08.03/20(532).1 Հոդ.208.2
Ընդունող մարմին
Պաշտպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
09.07.2015
Ստորագրող մարմին
Պաշտպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.06.2024

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 հուլիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11315300

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

9 հուլիսի 2015 թ.

ք. Երևան

 N 9-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Գաղտնի:

 

ՀՀ պաշտպանության նախարար

Ս. Օհանյան

 

  

Հավելված 1

ՀՀ պաշտպանության նախարարի

2015 թ. հուլիսի 9-ի
N 9-Ն
հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ

 I. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1

2

1.

Ռազմավարական պլաններ և ծրագրեր

2.

Զորքերը մարտական պատրաստականության բերելու միջոցառումների բնույթը բացահայտող տեղեկություններ

3.

Ամփոփ տեղեկություններ զորքերի մարտական կարողությունների մասին

4.

Ղեկավար հրահանգներ.
- ընդհանուր օպերատիվ դիրեկտիվներ
- ընդհանուր մարտական հրամաններ

5.

Մարտական կառավարման համակարգի կառուցվածքի, բաղկացուցիչ տարրերի, կառավարման (ղեկավարման) կետերի հիմնական մարտավարատեխնիկական բնութագրերը բացահայտող տեղեկություններ

6.

Ընդհանրացված տեղեկություններ կառավարման (ղեկավարման) կետերի, արձակման կայանքների աշխատանքների և կազմակերպման կարգի վերաբերյալ

7.

Պլանային կամ հաշվետու տեղեկություններ ինժեներական ապահովման վերաբերյալ

8.

Շտաբային մարզումների, զորավարժությունների և զորախաղերի նախապատրաստման ու անցկացման ժամանակ մշակվող փաստաթղթեր

II. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՊԻ ԵՎ ԱՎՏՈՄԱՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

9.

Տեղեկություններ կապի համակարգի կառուցվածքի, տարրերի, ծավալման, շահագործման և ապահովման վերաբերյալ

10.

Տեղեկություններ կապի և ԱԿՀ անվտանգության ապահովման միջոցառումների և վիճակի մասին

III. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

IV. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

11.

Տեղեկություններ ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների և սարքավորումների (կայանների) նշանակության, քանակի ու նրանց մարտավարատեխնիկական հնարավորությունների վերաբերյալ՝ ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի

12.

Տեղեկություններ ռադիոէլեկտրոնային պայքարի կազմակերպման, իրականացման, ինչպես նաև փոխհամագործակցության վերաբերյալ

V. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

13.

Տվյալներ թռիչքների ռադիո, ռադիոտեղորոշման միջոցների լուսատեխնիկական ապահովման մարտական աշխատանքի մասին

14.

Ամփոփ տվյալներ օդային տրանսպորտով փոխադրվող ռազմական նշանակության բեռների մասին

VI. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶՈՐՔԵՐԻ ՏԵՂԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

VII. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶՈՐՔԵՐԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

15.

Տեղեկություններ շարժական ռազմական հիդրոօդերևութաբանական կայանների (ստորաբաժանումների) տեղակայման և աշխատանքի մասին

VIII. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

16.

Զորահավաքային պլան և ծավալման ուրվագիծ

17.

Պատերազմի ժամանակահատվածում զորամիավորումների, միավորումների, զորամասերի ցանկ

18.

Ամփոփ տվյալներ զորահավաքային զորակոչի և ներկայացված զորահավաքային ռեսուրսների վերաբերյալ

19.

Տեղեկություններ ՀՀ զինված ուժերի պահեստազորի` ընդհանուր հաշվառման մեջ գտնվող զինապարտների թվաքանակի մասին

20.

Տեղեկություններ սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութատեխնիկական միջոցների զորահավաքային հզորությունների կամ դրանց ստեղծման վերաբերյալ

21.

Ամփոփ տեղեկություններ զորքերի զորահավաքային ծավալումը սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և այլ նյութատեխնիկական և ֆինանսական միջոցներով ապահովելու և դրանց ծախսի մասին

22.

Տեղեկություններ սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութատեխնիկական միջոցների անձեռնմխելի պաշարների պահանջարկի, առկա քանակի, դրանք պահպանության վերցնելու և պահպանությունից հանելու մասին

IX. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԻՔԱ - ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

23.

Տեղեկություններ հաստիքացուցակների, հաշվեցուցակների և դրանցում անձնակազմի մարտական և քանակական կազմի վերաբերյալ՝ ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի

X. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԵՎ ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

XI. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

24.

Տեղեկություններ, որոնք բացահայտում են պետական ճանաչման միջոցների մարտավարատեխնիկական պահանջները, բնութագրերը, ալգորիթմները, ելակետային տվյալները

25.

Տեղեկություններ սպառազինության և ռազմական տեխնիկայի, նյութատեխնիկական միջոցների մատակարարման հեռանկարային պլանների վերաբերյալ
Նույն տեղեկությունները տարեկան պատվերների, փաստացի մատակարարումների վերաբերյալ

26.

Սպառազինության և ռազմական տեխնիկայի, ինչպես նաև փորձանմուշների շահագործման, նորոգման, տեխնիկական սպասարկման աշխատանքների կանոնակարգային փաստաթղթեր (հրահանգներ, ձեռնարկներ, նկարագրություններ, ուղեցույցներ և այլն)՝ ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի

27.

Տեղեկություններ սպառազինության և ռազմական տեխնիկայի, նյութատեխնիկական միջոցների պահեստների, կենտրոնական բազաների, ձեռնարկությունների ծանրաբեռնվածության, ծավալների, դրանց անվանացանկի, քանակության, ինչպես նաև ձեռնարկությունների արտադրական հզորությունների վերաբերյալ

28.

Հատուկ գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման ցանկ

29.

Հաշվարկային տարվա ընթացքում ՀՀ-ում արտադրվելիք զենքի, ռազմամթերքի և իրային միջոցների, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի նորոգման զորահավաքային պահանջարկներ և առաջադրանքներ

30.

Տեղեկություններ զինված ուժերի և այլ զորքերի համար պլանավորվող սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումների և կատարվող հատուկ գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների վերաբերյալ

31.

Պետական պատվերի կատարման մասին հաշվետվություն՝ ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի

32.

Տեղեկություններ սպառազինության և ռազմական տեխնիկայի փորձարկումների ու դրանց արդյունքների վերաբերյալ՝ ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի

33.

Սպառազինության և ռազմական տեխնիկայի նախագծային-կոնստրուկտորական, ծրագրային, տեխնոլոգիական փաստաթղթեր՝ ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի

XII. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

34.

Պլանային կամ հաշվետու տվյալներ չափաբանական ապահովման մասին

35.

Պլանային կամ հաշվետու տվյալներ սպառազինության և ռազմական տեխնիկայի մշակվող ու արդիականացվող նմուշների չափաբանական փորձաքննության, դրանց սպասարկման համար անհրաժեշտ միջոցների վերաբերյալ՝ ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի

36.

Տեղեկություններ, որոնք բացահայտում են չափման միջոցների ստուգման բովանդակությունը՝ ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի

XIII. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

37.

Զորքերի մարտական պատրաստության պլանավորման փաստաթղթեր

XIV. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

38.

Հաշվետու տվյալներ ընթացիկ ապահովման սննդամթերքի, իրային ունեցվածքի, հրթիռային վառելիքի և վառելանյութերի հիմնական տեսակների առաքումների ու ծախսերի վերաբերյալ.
- սննդամթերք՝ եռամսյակային կտրվածքով
- իրային ունեցվածք՝ տարեկան կտրվածքով
- հրթիռային վառելիք և վառելանյութ՝ ամսական կտրվածքով

XV. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

39.

Ամփոփ տեղեկություններ, որոնք բացահայտում են ռազմական փոխադրումներով զորքերի զորահավաքային ծավալումը

40.

Պլանային կամ հաշվետու տվյալներ սպառազինության և ռազմական տեխնիկայի, նյութատեխնիկական միջոցների փոխադրումների ծավալի, փոխադրվող ապրանքների անվանացուցակի, փոխադրամիջոցների երթուղիների և ուղևորման ժամկետների վերաբերյալ

XVI. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԱՔԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

41.

Տեղեկություններ ռազմական նշանակության արտադրանքի փաստաթղթերի ստացման (ձեռքբերման), փոխանցման վերաբերյալ՝ ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի

XVII. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

42.

Զորքերում տեղի ունեցած արտակարգ դեպքերը, պատահարները, ինչպես նաև դրանց պատճառները բացահայտող ամփոփ տեղեկությունները` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի` պայմանավորված ռազմաքաղաքական և օպերատիվ իրադրության փոփոխությամբ

43.

Զորքերում տեղի ունեցած արտակարգ դեպքերի ու պատահարների արդյունքում ի հայտ եկած իրավախախտումների առնչությամբ անցկացված ծառայողական քննության նյութերը բացահայտող տեղեկությունները` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի

XVIII. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԶՈՐՔԵՐԻ ԲՆԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

44.

Պլանային կամ հաշվետու տվյալներ հիմնական ֆոնդերի մասին

XIX. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

45.

Պահպանման ծախսերի նախագծեր և նախահաշիվներ

46.

Ֆինանսական հաշվետվություններ

47.

Տեղեկություններ և հայտեր պահպանման ծախսերի առանձին հոդվածների վերաբերյալ

48.

Պլանային և հաշվետու տվյալներ պայմանագրային պարտավորությունների և գործարքների ուղղությամբ՝ ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի

XX. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

49.

Հաշվետու տվյալներ ընթացիկ ապահովման դեղորայքի և բուժսարքավորումների առաքումների վերաբերյալ

XXI. ՏԱՐԲԵՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

50.

Գրագրություն ծածկագրերի վերաբերյալ՝ ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի

51.

Տեղեկություններ ծածկագրային և գաղտնագրային սարքավորումների տեխնիկական բնութագրերի վերաբերյալ՝ ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի

52.

Տեղեկություններ, որոնք բացահայտում են պետական ճանաչման միջոցների տարբերակիչ ազդանշանները

53.

Ծածկագրային և գաղտնագրային կապի միջոցներ, առանձին բաղկացուցիչ մասեր՝ ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի

54.

Ծածկագրային և գաղտնագրային կապի վերաբերյալ փաստաթղթեր, հրամաններ, հրահանգներ՝ ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի

55.

ՊՆ համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության ուղղությունների ընդհանրացված ամփոփ տեղեկություններ, հանրագումարային տվյալներ պարունակող վերլուծական փաստաթղթեր (նյութեր)` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.06.2024, N 3-Ն 20.06.2024, N 9-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան