Գլխավոր տեղեկություն
Համար
N 474-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (10.07.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.07.22/19(531).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
09.07.2015
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

9 հուլիսի 2015 թ.
ք. Երևան

N 474-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՖԻՐՄԱ ՆՅՈՒ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԵՏՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 24-րդ, ՄՄ մաքսային օրենսգրքի 25-րդ հոդվածներով՝

 

Հրամայում եմ`

 

1. Հիմք ընդունելով մաքսային գործի լիցենզավորման հանձնաժողովի 08.07.15 թ. նիստի արձանագրությունը և հանձնաժողովի միջնորդությունը 2015 թ-ի հունիսի 30-ից դադարեցված համարել «Ֆիրմա նյու» ՍՊԸ-ին 14.01.11 թ. տրված «Մաքսային հսկողության տարածքի կազմակերպման գործունեության» թիվ 00002 լիցենզիան և կազմակերպությանը հանել ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրից։

2. ՀՀ ՖՆ աշխատակազմի ղեկավար Ա. Արզումանյանին, ՆՀՎ պետ Վ. Գուրողլյանին, ՄԴՊ և ԿՄՀՎ պետ Ս. Սանամյանին՝ ապահովել մաքսային հսկողության ներքո «Ֆիրմա Նյու» ՍՊԸ տարածքում գտնվող մաքսային մարմինների կողմից պահպանության հանձնված ապրանքների նկատմամբ մաքսային հսկողությունից բխող՝ անհրաժեշտ միջոցառումների իրականացումը, այդ թվում, ըստ անհրաժեշտության այդ ապրանքների ժամանակավոր պահպանման այլ պահեստներ և (կամ) մաքսային հսկողության այլ գոտիներ տեղափոխելը։

 

  Գ. Խաչատրյան