«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 սեպտեմբերի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10215392
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 սեպտեմբերի 2015 թ. |
N 465-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 31-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2012 թվականի մարտի 7-ի «Հարկադիր կատարողի համազգեստի, տարբերանշանների, խորհրդանշանի նկարագրերը, դրանք կրելու և հատկացնելու կարգը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի մարտի 1-ի N 26-Ն հրամանն ուժը կորցնելու մասին» N 31-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հրամանի հավելված N 1-ի 1-ին գլխի 1.5-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«1.5. Վերնաշապիկը սպիտակ է, կոշտ օձիքով: Որպես ամառային համազգեստ տարազաբաճկոնի և բաճկոնի փոխարեն տրվում է վերնաշապիկ` երկար ու կարճ թևքերով, և կարճ թևքերով շապիկ: Փողկապը սև գույնի է, դեղին ամրակով, երկարությունը՝ 55-57 սմ, պատրաստի տեսքը ավարտվում է ներքևում սուր անկյունով, վերևում՝ մշտական հանգույցով: Հանգույցից 70 մմ ներքև ոսկեգույն է: Կանացին՝ երկթև բանտ է, թևերը 10 սմ երկարությամբ, 4.5 սմ լայնությամբ, 450 բացվածքով:».
2) Հրամանի հավելված N 1-ի 1-ին գլուխը լրացնել 1.5.1-րդ, 1.5.2-րդ և 1.5.3-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.5.1. Շապիկ սպիտակ կարճաթև. տրիկոտաժից (60-70 % բամբակյա), հանովի կոշտ ուսադիրների ամրակով, առաձգական օձիքով: Առջևի մասում ունի բացվածք, որը կոճկվում է 3 սպիտակ կոճակներով: Շապիկի փեշերը երկտակ առաձգական գործվածքով է: Ձախ կրծքավանդակին 14.5 սմ x 12 սմ չափսերով, ներսից կոճկվող (կոճակը չերևացող) ներկարված գրպանով: Ուսադիրների մասը պատված սպիտակ կտորով: Կանանց շապիկը կոճկվում է ձախ: Կարճաթևք վերնաշապիկի և շապիկի բացվածքի վերին մասը՝ 5-7 սմ, չի կոճկվում:
1.5.2. Շապիկ կիսաբրդյա. ձմեռային՝ սև գույնի, ուսերը և թևքերի արմունկի մասը պատված են սև կտորով: Օձիքը շրջանաձև բացվածքով, հավաքովի գործվածքով: Ձախ կրծքավանդակին շերտակարով վրադիր կափույրով գրպան՝ 14.5 սմ x 12 սմ չափսերով: Հանովի, կտորից ուսադիրները՝ մեկ կոճակով կոճկվող ուսադիրների համար լեզվակով: Գրպանի և ուսադիրների լեզվակի կոճակները սև մետաղական են:
1.5.3. Շապիկ բամբակյա (60-70 %) - գարնանային - աշնանային, օձիքը շրջանաձև բացվածքով:
Ձմեռային, աշնանային և ամառային շապիկների փեշերը և թևքերի փեղկը երկտակ է և առաձգական-ձգվող: Գարնանային-աշնանային շապիկը կրում են միայն բաճկոնի հետ:».
3) Հրամանի հավելված N 1-ի 3-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԸ
3.1. Ծառայության խորհրդանշանը կլոր է, տրամագիծը՝ 92 մմ. կարվում է վերնաշապիկի, շապիկի, տարազաբաճկոնի, բաճկոնի, կիսավերարկուի և վերարկուի ձախ թևքերին, ուսակարից 70 մմ ներքև:
3.2. Խորհրդանշանի հիմնական տարրը թևերը պարզած ոսկեգույն արծիվն է, որն իր մագիլների մեջ բռնել է սպիտակ սուր: Արծվի առջև գտնվում է բաց երկնագույն գիրք՝ բացված վիճակում, և սպիտակ նժարներով կշեռք: Արծվի գլխավերևում պատկերված է Արարատ (Մասիս) լեռը: Պատկերը եզրազարդված է ստորին մասի ժապավենից մինչև արծվի թևերը հասնող ոսկեգույն դափնու տերևներով: Ժապավենի վրա գրված է 1998:
3.3. Արտաքին շրջագծում սպիտակ տառերով գրված են. «ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ - ՀԱՅԱՍՏԱՆ» բառերը: «ՀԱՅԱՍՏԱՆ» բառն առանձնացված է կետերով:».
4) Հրամանի հավելված N 2-ի «Հարկադիր կատարողի համազգեստի հատկացման և կրման կարգը» աղյուսակի 1-ին կետը՝
ա) լրացնել նոր 12.1 տողով՝ հետևյալ բովանդակությամբ.
12.1. |
- շապիկ՝ սպիտակ, կարճաթև, տրիկոտաժից (60-70% բամբակյա) |
2 հատ |
2 տարի |
բ) լրացնել նոր 14.1 տողով՝ հետևյալ բովանդակությամբ.
14.1. |
- կանանց համար բանտ |
1 հատ |
1 տարի |
5) Հրամանի հավելված N 2-ի «Հարկադիր կատարողի համազգեստի հատկացման և կրման կարգը» աղյուսակի 2-րդ կետի 9-րդ և 9.1-րդ տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
9. |
- շապիկ՝ սև գույնի, կիսաբրդյա, հարթ գործվածքով, օձիքը կլոր կտրվածքով, երկարաթև, ուսադիրների ամրակներով |
1 հատ |
2 տարի |
9.1. |
- շապիկ՝ սև գույնի, բամբակյա (60 %-70 % բամբակի պարունակությամբ), հարթ գործվածքով, օձիքը կլոր կտրվածքով, երկարաթև |
1 հատ |
2 տարի |
6) Հրամանի Ձև 6-ում երկրորդ, երրորդ և չորրորդ տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« | »: |
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Հովհաննիսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|