Գլխավոր տեղեկություն
Համար
N 212-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.11.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.11.02/26(538) Հոդ.304
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.10.2015
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 հոկտեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10615421

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 հոկտեմբերի 2015 թ.

N 212-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 102-րդ և 103-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.

102.

Հավերի սալմոնելեոզ հիվանդության նկատմամբ կենդանի չոր Նոբիլիս ՍԳ9Ռ (Nobilis SG9R) պատվաստանյութ

Նիդերլանդներ

«Ինտերվետ Ինտերնեյշնլ Բ.Վ.» կազմակերպություն

103.

Թռչունների ռեսպերատոր միկոպլազմոզ հիվանդության նկատմամբ կենդանի չոր Նոբիլիս ՄՍ Լայվ (Nobilis MS Live) պատվաստանյութ

Նիդերլանդներ

«Ինտերվետ Ինտերնեյշնլ Բ.Վ.» կազմակերպություն

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ս. Կարապետյան