Գլխավոր տեղեկություն
Համար
N 74-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (18.06.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.06.08/15(527).1 Հոդ.142.3
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
13.05.2015
Ստորագրող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 մայիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11515179

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

13 մայիսի 2015 թ.

N 74-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 79-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման 1-ին կետի 8-րդ, 12-րդ, 13-րդ, 15-րդ, 16-րդ և 19-րդ ենթակետով հաստատված NN 8, 12, 13, 15, 16 և 19 հավելվածները.

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2014 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման կիրարկումն ապահովելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 79-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետը «7» թվից հետո լրացնել «և 8» բառերով.

2) հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով` « ավելի հաճախ լինել աշխատավայրից դուրս».

3) հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված N 4 հավելվածում՝

ա. 1-3-րդ և 5-7-րդ օրինակելի ձևերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8-րդ օրինակելի ձև՝ համաձայն N 2 հավելվածի.

4) հրամանի 1-ին կետի 7-րդ ենթակետով հաստատված N 7 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 3 հավելվածի.

5) հրամանի 1-ին կետի 11-րդ ենթակետով հաստատված N 11 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Ա. Ասատրյան

Հավելված N 1

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2015 թ. մայիսի 13-ի
N 74-Ն հրամանի

«Հավելված N 4

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2014 թ. հունիսի 30-ի
N 79-Ն հրամանի

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ 1

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄՈՏ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՀԱՐՄԱՐԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ՄԻԱՆՎԱԳ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

---------------------------

 « » ---------------- 20---- թ.

(կնքման վայրը)

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության

------------------------------------------------------------------- տարածքային կենտրոնը (այսուհետ` Տարածքային

 (տարածքային կենտրոնի անվանումը)

կենտրոն), ի դեմս տնօրեն ------------------------------------------------------------------------------- -ի, որը գործում է

 (ազգանունը, անունը)

------------------------------------------------------------------------------------------------------------- հիման վրա, մի կողմից,

 (կանոնադրության կամ լիազորագրի)

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, պետական գրանցման օրը, ամիսը, տարին, պետական գրանցման վկայականի համարը, կամ ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող գործատուի անունը, հաշվառման վայրը)

այսուհետ՝ Գործատու, ի դեմս

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------,

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

որը գործում է ----------------------------------------------------------------------------------- հիման վրա, մյուս կողմից և

 (կանոնադրության, լիազորագրի կամ այլնի)

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------,

(հաշմանդամություն ունեցող գործազուրկի ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը, տրման օրը, ամիսը, տարին (կամ հանրային ծառայությունների համարանիշը), հաշվառման վայրը, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի անունը, ազգանունը, լիազորագրի տրման օրը, ամիսը, տարին)

այսուհետ՝ Շահառու, մյուս կողմից (բոլորը միասին համատեղ հիշատակման դեպքում, այսուհետ` Կողմեր), արտահայտելով միմյանց հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը և ձգտումները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածով սահմանված պահանջները և Կողմերի միջև կայացած բանակցությունների արդյունքները, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) ներքոհիշյալի վերաբերյալ:

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

1. Պայմանագրի առարկան Տարածքային կենտրոնի կողմից Գործատուին տրամադրվող միանվագ դրամական փոխհատուցումն է՝ Շահառուի համար Գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման նպատակով:

2. Պայմանագրի համաձայն`

1) Գործատուն պարտավորվում է Շահառուին ընդունել աշխատանքի Պայմանագրով սահմանված ժամկետով և պայմաններով` ապահովելով աշխատանքի համար անհրաժեշտ հատուկ պարագաները, աշխատատեղի հարմարեցման կազմակերպատեխնիկական ու էրգոնոմետրիկ հատուկ պահանջները,

2) Շահառուն պարտավորվում է ընդունվել աշխատանքի Գործատուի մոտ՝ Պայմանագրով սահմանված ժամկետով և պայմաններով,

3) Տարածքային կենտրոնը Գործատուին է տրամադրում միանվագ դրամական փոխհատուցում՝ Շահառուի համար Գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման նպատակով փոխհատուցելով աշխատանքի համար անհրաժեշտ հատուկ պարագաների, աշխատատեղի հարմարեցման կազմակերպատեխնիկական ու էրգոնոմետրիկ հատուկ պահանջների ապահովման համար անհրաժեշտ ծախսերը՝ Պայմանագրով սահմանված չափով և ժամկետում:

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3. Տարածքային կենտրոնը պարտավորվում է՝

1) ըստ անհրաժեշտության Գործատուին և Շահառուին տրամադրել համապատասխան խորհրդատվություն՝ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ Շահառուի համար Գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման և աշխատանքի տեղավորման համար Գործատուին միանվագ փոխհատուցում տրամադրելուն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Գործատուի և Շահառուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

2) Գործատուին վճարել միանվագ փոխհատուցում` Պայմանագրի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված չափով, կարգով և ժամկետում,

3) չմիջամտել Գործատուի և Շահառուի միջև ծագած աշխատանքային հարաբերություններին և Գործատուի կողմից իրականացվող գործունեությանը,

4) Շահառուի զբաղվածության ապահովման անհատական ծրագրում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածով սահմանված համապատասխան նշումները,

5) չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Գործատուի և Շահառուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:

4. Տարածքային կենտրոնն իրավունք ունի՝

1) Շահառուից և Գործատուից պահանջել աշխատանքային հարաբերությունները հաստատել Պայմանագիրը կնքելուց հետո ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 35-րդ կետում նշված պահանջներին համապատասխան,

2) պահանջել Գործատուից Շահառուին աշխատանքի ընդունելու մասին անհատական իրավական ակտի կամ աշխատանքային պայմանագրի (այսուհետ՝ աշխատանքային պայմանագիր) պատճենը ներկայացնել Տարածքային կենտրոն՝ այն ընդունելուց (կնքելուց) հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում,

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Գործատուից ամբողջությամբ ստանալ Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Գործատուին վճարված գումարը, եթե սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի նախաձեռնությամբ` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 35-րդ կետում նշված պահանջները, ինչպես նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ դեպքերում,

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Շահառուից ամբողջությամբ ստանալ Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Գործատուին վճարված գումարը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 43.1 կետում նախատեսված դեպքի, եթե սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Շահառուի նախաձեռնությամբ` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 35-րդ կետում նշված պահանջները, ինչպես նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված այլ դեպքերում,

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Շահառուից և Գործատուից պահանջել հավասարապես վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված գումարը՝ եթե սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի և Շահառուի փոխադարձ համաձայնությամբ` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 35-րդ կետում նշված պահանջները (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի հիմքով),

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 43.1 կետով նախատեսված դեպքում Շահառուից պահանջել այլ գործատուի հետ կնքած աշխատանքային պայմանագրի պատճենը` դրա կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում,

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Շահառուից ամբողջությամբ ստանալ Գործատուին վճարված գումարը, եթե սույն կետի 6-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Շահառուի (որպես աշխատող) նախաձեռնությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 43.1 կետով սահմանված ժամկետում,

8) ըստ անհրաժեշտության Գործատուից և Շահառուից ստանալ Գործատուի մոտ Շահառուի աշխատելու փաստը հավաստող տեղեկություններ և փաստաթղթեր,

9) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

5. Գործատուն պարտավորվում է՝

1) Շահառուի հետ համաձայնեցված ժամկետում, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային պայմանագրի հիման վրա Շահառուին ընդունել աշխատանքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 35-րդ կետում նշված պահանջներին համապատասխան,

2) աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում Շահառուի համար ապահովել աշխատանքային բնականոն պայմաններ, այդ թվում՝ աշխատանքի համար անհրաժեշտ հատուկ պարագաները, աշխատատեղի հարմարեցման կազմակերպատեխնիկական ու էրգոնոմետրիկ հատուկ պահանջները,

3) աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում չվատթարացնել Շահառուի աշխատանքի էական պայմանները կամ Շահառուի համար չսահմանել առավել նվազ բարենպաստ պայմաններ այն պայմանների համեմատ, որոնք սահմանված են Պայմանագրի 12-րդ կետով և նախատեսվելու են աշխատանքային պայմանագրով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված դեպքերի,

4) Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված աշխատանքային պայմանագրի պատճենը, այն կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Տարածքային կենտրոն,

5) Տարածքային կենտրոն ներկայացնել Պայմանագրի 4-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը՝ Տարածքային կենտրոնի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելուց հետո առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում,

6) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետից շուտ Շահառուին աշխատանքից ազատելու դեպքում, այդ մասին գրավոր տեղեկացնել Տարածքային կենտրոնին՝ ոչ ուշ, քան աշխատանքից ազատելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում,

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից իրեն վճարված գումարը՝

ա. ամբողջությամբ, եթե Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի նախաձեռնությամբ` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 35-րդ կետում նշված պահանջները, ինչպես նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված այլ դեպքերում,

բ. մասնակի (հիսուն տոկոսի չափով), եթե Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի և Շահառուի փոխադարձ համաձայնությամբ (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի հիմքով)՝ չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 35-րդ կետում նշված պահանջները:

6. Գործատուն իրավունք ունի՝

1) պահանջել Տարածքային կենտրոնից չմիջամտելու Գործատուի և Շահառուի միջև ծագած աշխատանքային հարաբերություններին և Գործատուի կողմից իրականացվող գործունեությանը,

2) Պայմանագրի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված չափով, կարգով և ժամկետում Տարածքային կենտրոնից ստանալ Շահառուի համար աշխատատեղի հարմարեցման նպատակով տրամադրվող միանվագ դրամական փոխհատուցումը,

3) պահանջել Շահառուից ոչ ուշ, քան Պայմանագրի կնքումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնել աշխատանքի ընդունման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը,

4) Տարածքային կենտրոնից պահանջել տրամադրել համապատասխան խորհրդատվություն՝ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ Շահառուի համար Գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման և աշխատանքի տեղավորման համար Գործատուին միանվագ փոխհատուցում տրամադրելուն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Գործատուի և Շահառուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

5) Տարածքային կենտրոնից պահանջել չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Գործատուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի,

6) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

7. Շահառուն պարտավորվում է.

1) Պայմանագրի կնքումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, Գործատուին ներկայացնել աշխատանքի ընդունման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը,

2) Գործատուի հետ համաձայնեցված ժամկետում, բայց ոչ ուշ, քան Պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, Գործատուի մոտ ընդունվել աշխատանքի՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային պայմանագրի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 35-րդ կետում նշված պահանջներին համապատասխան,

3) Տարածքային կենտրոն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 43.1 կետով նախատեսված դեպքում այլ գործատուի հետ կնքած աշխատանքային պայմանագրի պատճենը` դրա կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում,

4) Պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետից շուտ աշխատանքից ազատվելու դեպքում, այդ մասին գրավոր տեղեկացնել Տարածքային կենտրոնին՝ ոչ ուշ, քան աշխատանքից ազատվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում,

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 43.1 կետով նախատեսված դեպքում այլ գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո դրա պատճենը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Տարածքային կենտրոն,

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից Գործատուին վճարված գումարը՝

ա. ամբողջությամբ, եթե Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Շահառուի նախաձեռնությամբ` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 35-րդ կետում նշված պահանջները,

բ. ամբողջությամբ, եթե այլ գործատուի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Շահառուի նախաձեռնությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 43.1 կետով սահմանված ժամկետում,

գ. մասնակի (հիսուն տոկոսի չափով), եթե Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի և Շահառուի փոխադարձ համաձայնությամբ (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի հիմքով)` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 35-րդ կետում նշված պահանջները,

դ. «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված այլ դեպքերում:

8. Շահառուն իրավունք ունի.

1) Տարածքային կենտրոնից պահանջել տրամադրել համապատասխան խորհրդատվություն՝ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ Շահառուի համար Գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման և աշխատանքի տեղավորման համար Գործատուին միանվագ փոխհատուցում տրամադրելուն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Գործատուի և Շահառուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

2) Տարածքային կենտրոնից պահանջել զբաղվածության ապահովման անհատական ծրագրում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածով սահմանված համապատասխան նշումները,

3) Տարածքային կենտրոնից պահանջել չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Շահառուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի,

4) Գործատուից պահանջել ոչ ուշ, քան Պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային պայմանագրի հիման վրա Շահառուին ընդունել աշխատանքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 35-րդ կետում նշված պահանջներին համապատասխան,

 5) Գործատուից պահանջել աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում, Շահառուի համար ապահովել աշխատանքային բնականոն պայմաններ, այդ թվում՝ աշխատանքի համար անհրաժեշտ հատուկ պարագաները, աշխատատեղի հարմարեցման կազմակերպատեխնիկական ու էրգոնոմետրիկ հատուկ պահանջները,

6) Գործատուից պահանջել աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում չվատթարացնել Շահառուի աշխատանքի էական պայմանները կամ Շահառուի համար չսահմանել առավել նվազ բարենպաստ պայմաններ այն պայմանների համեմատ, որոնք սահմանված են Պայմանագրի 12-րդ կետով և նախատեսվելու են աշխատանքային պայմանագրով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված դեպքերի,

7) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

9. Պայմանագրի համաձայն Գործատուին տրամադրվող միանվագ փոխհատուցման չափը կազմում է ------------------------- (------------------------------) ՀՀ դրամ:

   թվերով  բառերով
10. Պայմանագրի 9-րդ կետում նշված գումարը Գործատուի՝ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերից մեկում բացված հաշվարկային հաշվին է փոխանցվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածով սահմանված ժամկետում:

IV. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

11. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 2 (երկու) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

V. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

12. Գործատուն և Շահառուն, հաշվի առնելով Գործատուի կողմից Տարածքային կենտրոնին ներկայացված հայտում նշված թափուր աշխատատեղի բնութագիրը և Կողմերի միջև կայացած բանակցությունների արդյունքները, կարևորելով աշխատանքային հարաբերությունների կայունությունը և աշխատանքային հարաբերություններում կողմերի իրավահավասարությունը, հայտնում են իրենց պատրաստակամությունը և համաձայնությունն առ այն, որ՝

1) Շահառուն Գործատուի մոտ ընդունվելու է աշխատանքի -----------------------------------------------------

   (ժամկետը՝ բառերով)
ժամկետով, ------------------------------------------------------------------------------ , որպես ---------------------------------,

   (կառուցվածքային ստորաբաժանման անվանումը (առկայության դեպքում))  (պաշտոնի անվանումը)

2) Գործատուի մոտ Շահառուն աշխատանքը սկսելու է -----------------------------------------------------------,

   (օրը, ամիսը, տարին)
 
3) Շահառուի համար սահմանվելու է՝ ----------------------------------------------------------------------------------,

  (աշխատաժամանակի տեսակը (նորմալ, կրճատ, ոչ լրիվ))

 աշխատաժամանակ, որը կազմելու է՝ -----------------------------------------------------------------------------------------,

 (աշխատաժամանակը՝ կրճատ կամ ոչ լրիվ աշխատաժամանակով 

 աշխատանքային ռեժիմ սահմանելու դեպքում)

4) Շահառուի աշխատավարձի չափն աշխատանքի ընդունելիս սահմանվելու է՝

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------,

 (թվերով և բառերով (կամ աշխատավարձի չափը որոշելու ձևը)

5) Գործատուն աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում ապահովելու է աշխատանքի համար անհրաժեշտ հատուկ պարագաներով, աշխատատեղի հարմարեցման կազմակերպատեխնիկական ու էրգոնոմետրիկ հատուկ պահանջները, հաշվի առնելով աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ հատուկ պարագաների տեխնիկական պարամետրերի, աշխատատեղի հարմարեցման կազմակերպատեխնիկական և էրգոնոմետրիկ հատուկ պահանջների կիրառման անհրաժեշտության մասին եզրակացությունը և Շահառուի վերականգնողական անհատական ծրագրում նշված պահանջները,

6) աշխատանքի այլ պայմանները որոշվելու են Գործատուի և Շահառուի փոխադարձ համաձայնությամբ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան:

13. Գործատուն և Շահառուն Պայմանագրով սահմանված դեպքերում պարտավորվում են Տարածքային Կենտրոնին վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից վճարված գումարը «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետում:

14. Պայմանագրի շրջանակներում Կողմերի միջև փաստաթղթերի, ծանուցումների առաքումը, տեղեկությունների փոխանակությունն իրականացվում է գրավոր կերպով` ծանուցման հասցեներով փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու և/կամ էլեկտրոնային փոստի միջոցով, կամ Կողմերի համաձայնությամբ նախատեսված այլ եղանակներով, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով:

VI. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

15. Կողմերը հավաստիացնում և երաշխավորում են, որ

1) Պայմանագիրը համարվում է պատշաճ կերպով կնքված և իրենց համար ունի պարտադիր իրավաբանական ուժ,

2) Պայմանագիրն իրենց համար հանդիսանում է իրական, պարտադիր և իրագործվող,

3) պատրաստ են իրականացնել Պայմանագրից բխող իրենց պարտավորությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները,

4) Պայմանագրի կնքումը և կատարումը չի խախտում որևէ այլ պայմանագրի պահանջ, որում Կողմերը միասին կամ յուրաքանչյուրն առանձին հանդես են գալիս որպես կողմ, ինչպես նաև երրորդ անձանց որևէ իրավունքներ,

5) Պայմանագիրը համապատասխանում է Կողմերի կամահայտնությանը, իրենց համար պարզ և ընդունելի են Պայմանագրի կնքման և դրա չկատարման իրավական հետևանքները:

VII. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

16. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու և/կամ ոչ պատշաճ կատարելու համար:

17. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը:

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

18. Պայմանագիրը հանդիսանում է Կողմերի միջև լիիրավ համաձայնություն` դրանում արտացոլված դրույթների վերաբերյալ:

19. Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը: Պայմանագրի մեկնաբանման, ինչպես նաև այլ պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

20. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են կողմերի համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

21. Պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ Պայմանագրով:

22. Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված Կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:

23. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 35-րդ կետում նշված պահանջներին համապատասխան: Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը Կողմերին չի ազատում պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունները պատշաճ կատարելու պարտավորությունից:

24. Տարածքային կենտրոնը կարող է միակողմանի հրաժարվել Պայմանագիրը կատարելուց և վաղաժամկետ լուծել այն, եթե Պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Շահառուն չի ընդունվել աշխատանքի Գործատուի մոտ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 35-րդ կետում նշված պահանջներին և Պայմանագրի 12-րդ կետով սահմանված պայմաններին համապատասխան կամ Գործատուն և (կամ) Շահառուն թույլ են տվել Պայմանագրի էական խախտում:

25. Պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող չորս օրինակներից, որոնցից Գործատուին և Շահառուին տրամադրվում է մեկական օրինակ, իսկ Տարածքային կենտրոնին՝ երկու օրինակ:

IX. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տարածքային կենտրոն՝

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության

աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության

--------------------------------------------------------------------------------------

 (տարածքային կենտրոնի անվանումը)

տարածքային կենտրոն

Գտնվելու վայրը՝ ---------------------------------------------------------------

Հեռ. --------------------------------------------------------------------------------

Էլ. փոստ. ------------------------------------------------------------------------

Հ/հ ---------------------------------------------------------------------------------

ի դեմս ----------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

--------------------------

 (ստորագրություն)

Կ.Տ.

 -------- ------------------- 20---թ.

Գործատու`

--------------------------------------------------------------------------------------

 (Գործատուի անվանումը)

Գտնվելու վայրը՝ --------------------------------------------------------------

Հեռ. -------------------------------------------------------------------------------

Էլ. փոստ. ------------------------------------------------------------------------

Հ/հ ---------------------------------------------------------------------------------

ՀՎՀՀ ------------------------------------------------------------------------------

--------------------------------

 (ստորագրություն)

Կ.Տ.

 -------- ------------------- 20---թ.

Շահառու`

------------------------------------------------------------------------------------

 (ազգանունը, անունը)

Բնակության վայրը՝ --------------------------------------------------------

Հեռ. -----------------------------------------------------------------------------

Էլ. փոստ. ----------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------

(ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը)

-------------------------------------------------------

(շահառուի կամ ներկայացուցչի ստորագրությունը)

 -------- --------20 ---թ.

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ 2

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ՄԻԱՆՎԱԳ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

---------------------------

 « » ---------------- 20---- թ.

(կնքման վայրը)

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության

-------------------------------------------------------- տարածքային կենտրոնը, այսուհետ` Տարածքային կենտրոն,

 (տարածքային կենտրոնի անվանումը)

ի դեմս տնօրեն ____________________________- ի, որը գործում է -----------------------------------------------

   (ազգանունը, անունը)   (կանոնադրության կամ լիազորագրի)

հիման վրա, մի կողմից Հայաստանի Հանրապետության,

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, պետական գրանցման օրը, ամիսը, տարին, պետական գրանցման վկայականի համարը, կամ ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող գործատուի անունը, հաշվառման վայրը)

այսուհետ՝ Գործատու, ի դեմս

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------,

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

որը գործում է -------------------------------------------------------------------------------------- հիման վրա, մյուս կողմից և

 (կանոնադրության, լիազորագրի կամ այլնի)

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------,

(աշխատաշուկայում անմրցունակ հանդիսացող անձի ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը, տրման օրը, ամիսը, տարին (կամ հանրային ծառայությունների համարանիշը), հաշվառման վայրը, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի անունը, ազգանունը, լիազորագրի տրման օրը, ամիսը, տարին)

այսուհետ՝ Շահառու, մյուս կողմից (բոլորը միասին համատեղ հիշատակման դեպքում, այսուհետ` Կողմեր), արտահայտելով միմյանց հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը և ձգտումները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածով սահմանված պահանջները և Կողմերի միջև կայացած բանակցությունների արդյունքները, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) ներքոհիշյալի վերաբերյալ:

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

1. Պայմանագրի առարկան Տարածքային կենտրոնի կողմից Գործատուին տրամադրվող միանվագ դրամական փոխհատուցումն է՝ Շահառուի աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման և աշխատանքի տեղավորման համար:

2. Պայմանագրով Գործատուն պարտավորվում է Շահառուին ընդունել աշխատանքի, իսկ Շահառուն ընդունվել աշխատանքի Գործատուի մոտ՝ Պայմանագրով սահմանված ժամկետով և պայմաններով, իսկ Տարածքային կենտրոնը Գործատուին է տրամադրում միանվագ դրամական փոխհատուցում Պայմանագրով սահմանված չափով և ժամկետում:

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3. Տարածքային կենտրոնը պարտավորվում է՝

1) ըստ անհրաժեշտության Գործատուին և Շահառուին տրամադրել համապատասխան խորհրդատվություն՝ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ Շահառուի աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման և աշխատանքի տեղավորման համար Գործատուին միանվագ փոխհատուցում տրամադրելուն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Գործատուի և Շահառուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

2) Գործատուին վճարել միանվագ փոխհատուցում` Պայմանագրի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված չափով, կարգով և ժամկետում,

3) չմիջամտել Գործատուի և Շահառուի միջև ծագած աշխատանքային հարաբերություններին և Գործատուի կողմից իրականացվող գործունեությանը,

4) Շահառուի զբաղվածության ապահովման անհատական ծրագրում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածով սահմանված համապատասխան նշումները,

5) չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Գործատուի և Շահառուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:

4. Տարածքային կենտրոնն իրավունք ունի՝

1) Շահառուից և Գործատուից պահանջել աշխատանքային հարաբերությունները հաստատել Պայմանագիրը կնքելուց հետո ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 12-րդ կետում նշված պահանջներին համապատասխան,

2) պահանջել Գործատուից Շահառուին աշխատանքի ընդունելու մասին անհատական իրավական ակտի կամ աշխատանքային պայմանագրի (այսուհետ՝ աշխատանքային պայմանագիր) պատճենը ներկայացնել Տարածքային կենտրոն՝ այն ընդունելուց (կնքելուց) հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում,

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Գործատուից ամբողջությամբ ստանալ Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Գործատուին վճարված գումարը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 21.1 կետում նախատեսված դեպքի, եթե սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի նախաձեռնությամբ` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 12-րդ կետում նշված պահանջները, ինչպես նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ դեպքերում,

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Շահառուից ամբողջությամբ ստանալ Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Գործատուին վճարված գումարը, եթե սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Շահառուի նախաձեռնությամբ` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 12-րդ կետում նշված պահանջները, ինչպես նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ դեպքերում,

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 21.1 կետով նախատեսված դեպքում Շահառուից պահանջել այլ գործատուի հետ կնքած աշխատանքային պայմանագրի պատճենը` դրա կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում,

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Շահառուից ամբողջությամբ ստանալ Գործատուին վճարված գումարը, եթե սույն կետի 6-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Շահառուի նախաձեռնությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 21.1 կետով սահմանված ժամկետում,

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Շահառուից և Գործատուից պահանջել հավասարապես վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված գումարը՝ եթե սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի և Շահառուի փոխադարձ համաձայնությամբ՝ չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 12-րդ կետում նշված պահանջները (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի հիմքով),

8) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

5. Գործատուն պարտավորվում է՝

1) Շահառուի հետ համաձայնեցված ժամկետում, բայց ոչ ուշ, քան Պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային պայմանագրի հիման վրա Շահառուին ընդունել աշխատանքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 12-րդ կետում նշված պահանջներին համապատասխան,

2) աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում, Շահառուի համար ապահովել աշխատանքային բնականոն պայմաններ, աշխատանքային ունակությունների և կարողությունների զարգացմանը նպաստող անհրաժեշտ միջավայր,

3) աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում չվատթարացնել Շահառուի աշխատանքի էական պայմանները կամ Շահառուի համար չսահմանել առավել նվազ բարենպաստ պայմաններ այն պայմանների համեմատ, որոնք սահմանված են Պայմանագրի 12-րդ կետով և նախատեսվելու են աշխատանքային պայմանագրով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված դեպքերի,

4) Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված աշխատանքային պայմանագրի պատճենը, այն կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Տարածքային կենտրոն,

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 12-րդ կետում նշված պահանջները չպահպանելով Շահառուին աշխատանքից ազատելու դեպքում, այդ մասին գրավոր տեղեկացնել Տարածքային կենտրոնին՝ ոչ ուշ, քան աշխատանքից ազատելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում,

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից իրեն վճարված գումարը՝

ա. ամբողջությամբ, եթե Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի նախաձեռնությամբ` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 12-րդ կետում նշված պահանջները, ինչպես նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ դեպքերում,

բ. մասնակի (հիսուն տոկոսի չափով), եթե Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի և Շահառուի փոխադարձ համաձայնությամբ (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի հիմքով)՝ չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 12-րդ կետում նշված պահանջները:

6. Գործատուն իրավունք ունի՝

1) պահանջել Տարածքային կենտրոնից չմիջամտելու Գործատուի և Շահառուի միջև ծագած աշխատանքային հարաբերություններին և Գործատուի կողմից իրականացվող գործունեությանը,

2) Պայմանագրի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված չափով, կարգով և ժամկետում Տարածքային կենտրոնից ստանալ Շահառուի աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար տրամադրվող միանվագ դրամական փոխհատուցումը,

3) պահանջել Շահառուից ոչ ուշ, քան Պայմանագրի կնքումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնել աշխատանքի ընդունման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը,

4) Տարածքային կենտրոնից պահանջել տրամադրել համապատասխան խորհրդատվություն զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ Շահառուի աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման և աշխատանքի տեղավորման համար Գործատուին միանվագ փոխհատուցում տրամադրելուն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Գործատուի և Շահառուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

5) Տարածքային կենտրոնից պահանջել չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Գործատուի համար կրում են գաղտնի բնույթ, և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի,

6) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

7. Շահառուն պարտավորվում է.

1) Պայմանագրի կնքումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, Գործատուին ներկայացնել աշխատանքի ընդունման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը,

2) Գործատուի հետ համաձայնեցված ժամկետում, բայց ոչ ուշ, քան Պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, Գործատուի մոտ ընդունվել աշխատանքի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային պայմանագրի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 12-րդ կետում նշված պահանջներին համապատասխան,

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 12-րդ կետում նշված պահանջները չպահպանելով աշխատանքից ազատվելու դեպքում, այդ մասին գրավոր տեղեկացնել Տարածքային կենտրոնին՝ ոչ ուշ, քան աշխատանքից ազատվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում,

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 21.1 կետում նախատեսված դեպքում այլ գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո դրա պատճենը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է տարածքային կենտրոն,

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից Գործատուին վճարված գումարը՝

ա. ամբողջությամբ, եթե Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Շահառուի նախաձեռնությամբ` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 12-րդ կետում նշված պահանջները, ինչպես նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ դեպքերում,

բ. ամբողջությամբ, եթե այլ գործատուի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Շահառուի նախաձեռնությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 21.1 կետով սահմանված ժամկետում,

գ. մասնակի (հիսուն տոկոսի չափով), եթե Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի և Շահառուի փոխադարձ համաձայնությամբ (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի հիմքով)` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 12-րդ կետում նշված պահանջները:

8. Շահառուն իրավունք ունի.

1) Տարածքային կենտրոնից պահանջել տրամադրել համապատասխան խորհրդատվություն զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ Շահառուի աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման ու աշխատանքի տեղավորման համար Գործատուին միանվագ փոխհատուցում տրամադրելուն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Գործատուի և Շահառուի իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ,

2) Տարածքային կենտրոնից պահանջել զբաղվածության ապահովման անհատական ծրագրում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածով սահմանված համապատասխան նշումները,

3) Տարածքային կենտրոնից պահանջել չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Շահառուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի,

4) Գործատուից պահանջել ոչ ուշ, քան Պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային պայմանագրի հիման վրա Շահառուին ընդունել աշխատանքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 12-րդ կետում նշված պահանջներին համապատասխան,

5) Գործատուից պահանջել աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում, Շահառուի համար ապահովել աշխատանքային բնականոն պայմաններ, աշխատանքային ունակությունների և կարողությունների զարգացմանը նպաստող անհրաժեշտ միջավայր,

6) Գործատուից պահանջել աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում չվատթարացնել Շահառուի աշխատանքի էական պայմանները կամ Շահառուի համար չսահմանել առավել նվազ բարենպաստ պայմաններ այն պայմանների համեմատ, որոնք սահմանված են Պայմանագրի 12-րդ կետով և նախատեսվելու են աշխատանքային պայմանագրով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված դեպքերի,

7) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

9. Պայմանագրի համաձայն Գործատուին տրամադրվող միանվագ փոխհատուցման չափը կազմում է ------------------ (------------------------------) ՀՀ դրամ:

   (թվերով)   (բառերով)

10. Պայմանագրի 9-րդ կետում նշված գումարը Գործատուի՝ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերից մեկում բացված հաշվարկային հաշվին է փոխանցվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածով սահմանված ժամկետում:

IV. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

11. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 2 (երկու) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

V. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

12. Գործատուն և Շահառուն, հաշվի առնելով Գործատուի կողմից Տարածքային կենտրոնին ներկայացված հայտում նշված թափուր աշխատատեղի բնութագիրը և Կողմերի միջև կայացած բանակցությունների արդյունքները, կարևորելով աշխատանքային հարաբերությունների կայունությունը և աշխատանքային հարաբերություններում կողմերի իրավահավասարությունը, հայտնում են իրենց պատրաստակամությունը և համաձայնությունն առ այն, որ՝

1) Շահառուն Գործատուի մոտ ընդունվելու է աշխատանքի -----------------------------------------------------

  (ժամկետը՝ բառերով)

ժամկետով, ------------------------------------------------------------------- , որպես ------------------------------------------,

   (կառուցվածքային ստորաբաժանման անվանումը (առկայության դեպքում))   (պաշտոնի անվանումը)
2) Գործատուի մոտ Շահառուն աշխատանքը սկսելու է ----------------------------------------------------------,

  (օրը, ամիսը, տարին)
3) Շահառուի համար սահմանվելու է՝ ----------------------------------------------------------------------------------,

  (աշխատաժամանակի տեսակը (նորմալ, կրճատ, ոչ լրիվ))
 աշխատաժամանակ, որը կազմելու է՝ ----------------------------------------------------------------------------------,

  (աշխատաժամանակը՝ կրճատ կամ ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատանքային ռեժիմ սահմանելու դեպքում)

4) Շահառուի աշխատավարձի չափն աշխատանքի ընդունելիս սահմանվելու է՝

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------,

 (թվերով և բառերով (կամ աշխատավարձի չափը որոշելու ձևը))

5) աշխատանքի այլ պայմանները որոշվելու են Գործատուի և Շահառուի փոխադարձ համաձայնությամբ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան:

13. Գործատուն և Շահառուն Պայմանագրով սահմանված դեպքերում պարտավորվում են Տարածքային Կենտրոնին վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից վճարված գումարը «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետում:

14. Պայմանագրի շրջանակներում Կողմերի միջև փաստաթղթերի, ծանուցումների առաքումը, տեղեկությունների փոխանակությունն իրականացվում է գրավոր կերպով` ծանուցման հասցեներով փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու և/կամ էլեկտրոնային փոստի միջոցով, կամ Կողմերի համաձայնությամբ նախատեսված այլ եղանակներով, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով:

VI. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

15. Կողմերը հավաստիացնում և երաշխավորում են, որ՝

1) Պայմանագիրը համարվում է պատշաճ կերպով կնքված և իրենց համար ունի պարտադիր իրավաբանական ուժ,

2) Պայմանագիրն իրենց համար հանդիսանում է իրական, պարտադիր և իրագործվող,

3) պատրաստ են իրականացնել Պայմանագրից բխող իրենց պարտավորությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները,

4) Պայմանագրի կնքումը և կատարումը չի խախտում որևէ այլ պայմանագրի պահանջ, որում Կողմերը միասին կամ յուրաքանչյուրն առանձին հանդես են գալիս որպես կողմ, ինչպես նաև երրորդ անձանց որևէ իրավունքներ,

5) Պայմանագիրը համապատասխանում է Կողմերի կամահայտնությանը, իրենց համար պարզ և ընդունելի են Պայմանագրի կնքման և դրա չկատարման իրավական հետևանքները:

VII. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

16. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու և/կամ ոչ պատշաճ կատարելու համար:

17. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը:

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

18. Պայմանագիրը հանդիսանում է Կողմերի միջև լիիրավ համաձայնություն` դրանում արտացոլված դրույթների վերաբերյալ:

19. Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը: Պայմանագրի մեկնաբանման, ինչպես նաև այլ պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

20. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են կողմերի համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

21. Պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ Պայմանագրով:

22. Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված Կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:

23. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 12-րդ կետում նշված պահանջներին համապատասխան: Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը Կողմերին չի ազատում պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունները պատշաճ կատարելու պարտավորությունից:

24. Տարածքային կենտրոնը կարող է միակողմանի հրաժարվել Պայմանագիրը կատարելուց և վաղաժամկետ լուծել այն, եթե Պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Շահառուն չի ընդունվել աշխատանքի Գործատուի մոտ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 12-րդ կետում նշված պահանջներին և Պայմանագրի 12-րդ կետով սահմանված պայմաններին համապատասխան կամ Գործատուն և (կամ) Շահառուն թույլ են տվել Պայմանագրի էական խախտում:

25. Պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող չորս օրինակներից, որոնցից Գործատուին և Շահառուին տրամադրվում է մեկական օրինակ, իսկ Տարածքային կենտրոնին՝ երկու օրինակ:

IX. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տարածքային կենտրոն՝

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության

աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության

--------------------------------------------------------------------------------------

 (տարածքային կենտրոնի անվանումը)

տարածքային կենտրոն

Գտնվելու վայրը՝ ---------------------------------------------------------------

Հեռ. --------------------------------------------------------------------------------

Էլ. փոստ. ------------------------------------------------------------------------

Հ/հ ---------------------------------------------------------------------------------

ի դեմս ----------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

---------------------------------

 (ստորագրություն)

Կ.Տ.

 -------- ------------------- 20---թ.

Գործատու`

--------------------------------------------------------------------------------------

 (Գործատուի անվանումը)

Գտնվելու վայրը՝ --------------------------------------------------------------

Հեռ. -------------------------------------------------------------------------------

Էլ. փոստ. ------------------------------------------------------------------------

Հ/հ ---------------------------------------------------------------------------------

ՀՎՀՀ ------------------------------------------------------------------------------

ի դեմս ----------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

--------------------------------

 (ստորագրություն)

Կ.Տ.

 -------- ------------------- 20---թ.

Շահառու`

------------------------------------------------------------------------------------

    (ազգանունը, անունը)

Բնակության վայրը՝ --------------------------------------------------------

Հեռ. -----------------------------------------------------------------------------

Էլ. փոստ. ----------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------

(ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը)

-------------------------------------------------------

(Շահառուի կամ ներկայացուցչի ստորագրությունը)

 -------- --------20 ---թ.

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ 3

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ՝ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄՈՏ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

---------------------------

 « » ---------------- 20---- թ.

(կնքման վայրը)

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության

-------------------------------------------------------- տարածքային կենտրոնը, այսուհետ` Տարածքային կենտրոն,

 (տարածքային կենտրոնի անվանումը)

ի դեմս տնօրեն ____________________________- ի, որը գործում է -----------------------------------------------

  (ազգանունը, անունը, հայրանունը) (կանոնադրության կամ լիազորագրի)

հիման վրա, մի կողմից,

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, պետական գրանցման օրը, ամիսը, տարին, պետական գրանցման վկայականի համարը, կամ ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող գործատուի անունը, հաշվառման վայրը)

այսուհետ՝ Գործատու, ի դեմս

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------,

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

որը գործում է ------------------------------------------------------------------------------------ հիման վրա, մյուս կողմից և

 (կանոնադրության, լիազորագրի կամ այլնի)

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------,

(գործազուրկի ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը, տրման օրը, ամիսը, տարին (կամ հանրային ծառայությունների համարանիշը), հաշվառման վայրը, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու

դեպքում՝ նաև ներկայացուցչի անունը, ազգանունը, լիազորագրի տրման օրը, ամիսը, տարին)

այսուհետ՝ Շահառու, մյուս կողմից (բոլորը միասին համատեղ հիշատակման դեպքում, այսուհետ` Կողմեր), արտահայտելով միմյանց հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը և ձգտումները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 12 հավելվածով սահմանված պահանջները և Կողմերի միջև կայացած բանակցությունների արդյունքները, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) ներքոհիշյալի վերաբերյալ:

 I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

1. Պայմանագրի առարկան ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող Շահառուի՝ Գործատուի մոտ մասնագիտական աշխատանքային փորձի ձեռքբերման համար Տարածքային կենտրոնի կողմից աջակցության տրամադրումն է:

2. Պայմանագրի համաձայն՝

 1) Գործատուն պարտավորվում է Շահառուին ընդունել աշխատանքի, իր հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող կամ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող մասնագետների միջոցով կազմակերպել Շահառուի մասնագիտական որակավորմանը համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը,

2) Շահառուն պարտավորվում է Պայմանագրով սահմանված ժամկետով ընդունվել Գործատուի մոտ՝ իր մասնագիտական որակավորմանը համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու և աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալու նպատակով,

3) Տարածքային կենտրոնը Գործատուին է տրամադրում դրամական միջոցներ՝ Պայմանագրով սահմանված պայմաններին համապատասխան, Պայմանագրով սահմանված չափով և ժամկետում:

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3. Տարածքային կենտրոնը պարտավորվում է՝

1) ըստ անհրաժեշտության Գործատուին և Շահառուին տրամադրել համապատասխան խորհրդատվություն՝ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող Շահառուի՝ Գործատուի մոտ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Գործատուի և Շահառուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

2) Գործատուին վճարել դրամական միջոցներ՝ Պայմանագրի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան,

3) չմիջամտել Գործատուի և Շահառուի միջև ծագած աշխատանքային հարաբերություններին և Գործատուի կողմից իրականացվող գործունեությանը,

4) չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Գործատուի և Շահառուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:

4. Տարածքային կենտրոնն իրավունք ունի՝

1) Շահառուից և Գործատուից պահանջել Պայմանագիրը կնքելուց հետո ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով միմյանց միջև հաստատել աշխատանքային հարաբերություններ,

2) պահանջել Գործատուից Շահառուին աշխատանքի ընդունելու մասին անհատական իրավական ակտի կամ աշխատանքային պայմանագրի (այսուհետ՝ աշխատանքային պայմանագիր) պատճենը ներկայացնել Տարածքային կենտրոն՝ այն ընդունելուց (կնքելուց) հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում,

3) մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 5-ը Գործատուից ստանալ նախորդ ամսվա ընթացքում Շահառուի հաճախումների (աշխատած ժամանակահատվածի) մասին տեղեկություններ,

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում Գործատուից ստանալ Շահառուին և Պայմանագրի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված մասնագետին կատարված վճարումների մասին տեղեկությունները (վճարման ցուցակների պատճեններով կամ տեղեկանքով),

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝

ա. Գործատուից ամբողջությամբ ստանալ Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Գործատուին վճարված գումարը, եթե սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը Գործատուի նախաձեռնությամբ լուծվել է այն կնքելուց հետո երեք ամսվա ընթացքում (բացառությամբ Շահառուի՝ Պայմանագրի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ծրագրից հեռացման կամ այլ աշխատանքի տեղավորվելու դեպքում), ինչպես նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ դեպքերում,

բ. Շահառուից ամբողջությամբ ստանալ Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Գործատուին վճարված գումարը՝ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում,

6) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

5. Գործատուն պարտավորվում է՝

1) Շահառուի հետ համաձայնեցված ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխանող աշխատանքային պայմանագրի հիման վրա Շահառուին ընդունել աշխատանքի՝ առնվազն երեք ամիս ժամկետով և պատշաճ կերպով կազմակերպել Շահառուի մասնագիտական որակավորմանը համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը,

2) աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում, Շահառուի համար ապահովել աշխատանքային բնականոն պայմաններ,

3) աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում չվատթարացնել Շահառուի աշխատանքի էական պայմանները կամ Շահառուի համար չսահմանել առավել նվազ բարենպաստ պայմաններ այն պայմանների համեմատ, որոնք նախատեսվելու են աշխատանքային պայմանագրով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված դեպքերի,

4) աշխատանքային հարաբերությունները սկսելուց հետո մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 5-ը Տարածքային կենտրոն ներկայացնել տեղեկություններ նախորդ ամսվա ընթացքում Շահառուի հաճախումների (աշխատած ժամանակահատվածի) մասին,

5) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետից շուտ Շահառուին աշխատանքից ազատելու դեպքում, այդ մասին գրավոր տեղեկացնել Տարածքային կենտրոնին՝ ոչ ուշ, քան աշխատանքից ազատելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում,

6) Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից իրեն վճարված գումարից Շահառուին վճարել աշխատավարձ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով, իսկ Պայմանագրի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված մասնագետին վճարել հավելում՝ նրա նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան սույն կետում նշված նվազագույն ամսական աշխատավարձի չափը,

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից իրեն վճարված գումարը ամբողջությամբ, եթե Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի նախաձեռնությամբ` այն կնքելուց հետո երեք ամսվա ընթացքում (բացառությամբ Շահառուի՝ Պայմանագրի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ծրագրից հեռացման կամ այլ աշխատանքի տեղավորվելու դեպքում), ինչպես նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ դեպքերում:

6. Գործատուն իրավունք ունի՝

1) պահանջել Տարածքային կենտրոնից չմիջամտելու Գործատուի և Շահառուի միջև ծագած աշխատանքային հարաբերություններին և Գործատուի կողմից իրականացվող գործունեությանը,

2) Տարածքային կենտրոնից ստանալ դրամական միջոցներ՝ Պայմանագրի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան,

3) պահանջել Շահառուից ոչ ուշ, քան Պայմանագրի կնքումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնել աշխատանքի ընդունման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը,

4) Տարածքային կենտրոնից պահանջել տրամադրել համապատասխան խորհրդատվություն՝ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող Շահառուի՝ Գործատուի մոտ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Գործատուի և Շահառուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

5) Տարածքային կենտրոնից պահանջել չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Գործատուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի,

6) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

7. Շահառուն պարտավորվում է.

1) Պայմանագրի կնքումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, Գործատուին ներկայացնել աշխատանքի ընդունման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը,

2) Գործատուի հետ համաձայնեցված ժամկետում Գործատուի մոտ ընդունվել աշխատանքի՝ առնվազն Պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետով,

3) ձեռնարկել իրենից կախված անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ Պայմանագրի 2-րդ կետի 1-ին ենթակետով նշված մասնագետի մոտ մասնագիտական աշխատանքային փորձի ձեռքբերման նպատակով,

4) Պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետից շուտ աշխատանքից ազատվելու դեպքում, այդ մասին գրավոր տեղեկացնել Տարածքային կենտրոնին՝ ոչ ուշ, քան աշխատանքից ազատվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում,

5) «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում և կարգով վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից Գործատուին վճարված գումարը:

8. Շահառուն իրավունք ունի.

1) Տարածքային կենտրոնից պահանջել տրամադրել համապատասխան խորհրդատվություն՝ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող Շահառուի՝ Գործատուի մոտ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Գործատուի և Շահառուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

2) Գործատուից պահանջել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան, Շահառուին ընդունել աշխատանքի՝ առնվազն Պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետով և պատշաճ կերպով կազմակերպել Շահառուի մասնագիտական որակավորմանը համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը,

3) Տարածքային կենտրոնից պահանջել չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Շահառուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի,

4) Գործատուից պահանջել աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում, Շահառուի համար ապահովել աշխատանքային բնականոն պայմաններ,

5) Գործատուից պահանջել աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում չվատթարացնել Շահառուի աշխատանքի էական պայմանները կամ Շահառուի համար չսահմանել առավել նվազ բարենպաստ պայմաններ այն պայմանների համեմատ, որոնք նախատեսվելու են աշխատանքային պայմանագրով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված դեպքերի,

6) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

9. Պայմանագրի համաձայն գործատուին վճարվող դրամական միջոցները նախատեսված են`

1) «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով Շահառուին աշխատավարձ վճարելու համար,

2) Պայմանագրի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված մասնագետին հավելում վճարելու համար՝ նրա նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան սույն կետում նշված նվազագույն ամսական աշխատավարձի չափը,

3) Շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում՝ նպատակային սոցիալական վճարը Գործատուին փոխհատուցելու համար:

10. Պայմանագրի 9-րդ կետում նշված դրամական միջոցները Գործատուին են վճարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 12 հավելվածով սահմանված չափով, կարգով և ժամկետներում:

IV. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

11. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 2 (երկու) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

V. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

12. Գործատուն և Շահառուն Պայմանագրով սահմանված դեպքերում պարտավորվում են Տարածքային Կենտրոնին վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից վճարված գումարը «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետում:

13. Պայմանագրի շրջանակներում Կողմերի միջև փաստաթղթերի, ծանուցումների առաքումը, տեղեկությունների փոխանակությունն իրականացվում է գրավոր կերպով` ծանուցման հասցեներով փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու և/կամ էլեկտրոնային փոստի միջոցով, կամ Կողմերի համաձայնությամբ նախատեսված այլ եղանակներով, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով:

VI. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

14. Կողմերը հավաստիացնում և երաշխավորում են, որ՝

1) Պայմանագիրը համարվում է պատշաճ կերպով կնքված և իրենց համար ունի պարտադիր իրավաբանական ուժ,

2) Պայմանագիրն իրենց համար հանդիսանում է իրական, պարտադիր և իրագործվող,

3) պատրաստ են իրականացնել Պայմանագրից բխող իրենց պարտավորությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները,

4) Պայմանագրի կնքումը և կատարումը չի խախտում որևէ այլ պայմանագրի պահանջ, որում Կողմերը միասին կամ յուրաքանչյուրն առանձին հանդես են գալիս որպես կողմ, ինչպես նաև երրորդ անձանց որևէ իրավունքներ,

5) Պայմանագիրը համապատասխանում է Կողմերի կամահայտնությանը, իրենց համար պարզ և ընդունելի են Պայմանագրի կնքման և դրա չկատարման իրավական հետևանքները:

VII. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

15. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու և/կամ ոչ պատշաճ կատարելու համար:

16. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը:

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

17. Պայմանագիրը հանդիսանում է Կողմերի միջև լիիրավ համաձայնություն` դրանում արտացոլված դրույթների վերաբերյալ:

18. Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը: Պայմանագրի մեկնաբանման, ինչպես նաև այլ պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

19. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են կողմերի համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

20. Պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ Պայմանագրով:

21. Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված Կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:

22. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև Պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետի ավարտը: Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը Կողմերին չի ազատում պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունները պատշաճ կատարելու պարտավորությունից:

23. Տարածքային կենտրոնը կարող է միակողմանի հրաժարվել Պայմանագիրը կատարելուց և վաղաժամկետ լուծել այն, եթե Պայմանագիրը կնքելուց Շահառուն չի ընդունվել աշխատանքի Գործատուի մոտ՝ առնվազն Պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետով կամ Գործատուն և (կամ) Շահառուն թույլ են տվել Պայմանագրի էական խախտում:

24. Պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երեք օրինակներից, որոնցից Տարածքային կենտրոնին, Գործատուին և Շահառուին տրամադրվում է մեկական օրինակ:

IX. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տարածքային կենտրոն՝

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության

աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության

--------------------------------------------------------------------------------------

 (Տարածքային կենտրոնի անվանումը)

տարածքային կենտրոն

Գտնվելու վայրը՝ ---------------------------------------------------------------

Հեռ. --------------------------------------------------------------------------------

Էլ. փոստ. ------------------------------------------------------------------------

Հ/հ ---------------------------------------------------------------------------------

ի դեմս ----------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

--------------------------

 (ստորագրություն)

Կ.Տ.

 -------- ------------------- 20---թ.

Գործատու`

--------------------------------------------------------------------------------------

 (Գործատուի անվանումը)

Գտնվելու վայրը՝ --------------------------------------------------------------

Հեռ. -------------------------------------------------------------------------------

Էլ. փոստ. ------------------------------------------------------------------------

Հ/հ ---------------------------------------------------------------------------------

ՀՎՀՀ ------------------------------------------------------------------------------

ի դեմս ----------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

--------------------------------

 (ստորագրություն)

Կ.Տ.

 -------- ------------------- 20---թ.

Շահառու`

------------------------------------------------------------------------------------

 (ազգանունը, անունը)

Բնակության վայրը՝ --------------------------------------------------------

Հեռ. -----------------------------------------------------------------------------

Էլ. փոստ. ----------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------

(ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը)

-------------------------------------------------------

(Շահառուի կամ ներկայացուցչի ստորագրությունը)

 -------- --------20 ---թ.

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ 5

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

ԱՅԼ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

---------------------------

 «  » ---------------- 20---- թ.

(կնքման վայրը)

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության --------------------------------------------------------------

   (տարածքային կենտրոնի անվանումը)

տարածքային կենտրոնը, այսուհետ` Տարածքային կենտրոն, ի դեմս տնօրեն

__________________________________- ի, որը գործում է -----------------------------------------------------------

    (ազգանունը, անունը, հայրանունը)  (կանոնադրության կամ լիազորագրի)

հիման վրա, մի կողմից, ------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, պետական գրանցման օրը, ամիսը, տարին, պետական գրանցման վկայականի համարը, կամ ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող գործատուի անունը, հաշվառման վայրը)

այսուհետ՝ Գործատու, ի դեմս

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------,

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

որը գործում է ------------------------------------------------------------------------------------ հիման վրա, մյուս կողմից և

   (կանոնադրության կամ լիազորագրի կամ և այլնի)
 
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------,

(գործազուրկի ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը, տրման օրը, ամիսը, տարին (կամ հանրային ծառայությունների համարանիշը), հաշվառման վայրը, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի անունը, ազգանունը, լիազորագրի տրման օրը, ամիսը, տարին)

այսուհետ՝ Շահառու, մյուս կողմից (բոլորը միասին համատեղ հիշատակման դեպքում այսուհետ` Կողմեր), արտահայտելով միմյանց հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը և ձգտումները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածով սահմանված պահանջները և Կողմերի միջև կայացած բանակցությունների արդյունքները, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) ներքոհիշյալի վերաբերյալ:

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

1. Պայմանագրի առարկան է Շահառուի բնակության վայրից առնվազն 30 կիլոմետր հեռավորությամբ բնակավայրում (այսուհետ նաև՝ այլ վայր) թափուր աշխատատեղում աշխատանքի տեղավորումը և դրա համար Տարածքային կենտրոնի կողմից Շահառուին ֆինանսական աջակցության տրամադրումը:

2. Պայմանագրով Գործատուն պարտավորվում է Շահառուին ընդունել աշխատանքի, իսկ Շահառուն ընդունվել աշխատանքի Գործատուի մոտ՝ Պայմանագրով սահմանված ժամկետով, իսկ Տարածքային կենտրոնը Շահառուին տրամադրում է ֆինանսական աջակցության՝ Պայմանագրով սահմանված չափով և ժամկետում:

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3. Տարածքային կենտրոնը պարտավորվում է.

1) ըստ անհրաժեշտության Գործատուին և Շահառուին տրամադրել համապատասխան խորհրդատվություն՝ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ այլ վայրում Շահառուին աշխատանքի տեղավորման և դրա համար տրամադրվող ֆինանսական աջակցությանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Գործատուի և Շահառուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

2) Շահառուին տրամադրել ֆինանսական աջակցություն՝ Պայմանագրի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված չափով, կարգով և ժամկետում,

3) չմիջամտել Գործատուի և Շահառուի միջև ծագած աշխատանքային հարաբերություններին և Գործատուի կողմից իրականացվող գործունեությանը,

4) չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Գործատուի և Շահառուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:

4. Տարածքային կենտրոնն իրավունք ունի՝

1) Շահառուից և Գործատուից պահանջել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միմյանց միջև հաստատել աշխատանքային հարաբերություններ,

2) պահանջել Շահառուից աշխատանքի ընդունելու մասին անհատական իրավական ակտի կամ աշխատանքային պայմանագրի (այսուհետ՝ աշխատանքային պայմանագիր) պատճենը և նոր բնակության վայրի հասցեի, բանկային հաշվի տվյալների մասին հայտարարությունը ներկայացնել Տարածքային կենտրոն՝ աշխատանքային պայմանագիրը ընդունելուց (կնքելուց) հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում,

3) նույն վայրում Գործատուի մոտ այլ աշխատանքի անցնելու դեպքում սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագրում փոփոխություն կատարելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ փոփոխությունը ներառող համաձայնագրի պատճենը ստանալ Շահառուից,

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Գործատուից ամբողջությամբ ստանալ Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Գործատուին վճարված գումարը, եթե սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի նախաձեռնությամբ` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 13-րդ կետում նշված պահանջները,

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Շահառուից ամբողջությամբ հետ ստանալ Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Շահառուին վճարված գումարը, եթե սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Շահառուի նախաձեռնությամբ` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 13-րդ կետում նշված պահանջները,

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Շահառուից և Գործատուից պահանջել հավասարապես վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված գումարը՝ եթե սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի և Շահառուի փոխադարձ համաձայնությամբ (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի հիմքով)՝ չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 13-րդ կետում նշված պահանջները,

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Շահառուից և Գործատուից պահանջել հետ վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված գումարը «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի սահմանված այլ դեպքերում,

8) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

5. Գործատուն պարտավորվում է՝

1) Շահառուի հետ համաձայնեցված ժամկետում, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային պայմանագրի հիման վրա Շահառուին ընդունել աշխատանքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 13-րդ կետում նշված պահանջներին համապատասխան,

2) աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում, Շահառուի համար ապահովել աշխատանքային բնականոն պայմաններ,

3) աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում չվատթարացնել Շահառուի աշխատանքի էական պայմանները կամ Շահառուի համար չսահմանել առավել նվազ բարենպաստ պայմաններ այն պայմանների համեմատ, որոնք նախատեսվելու են աշխատանքային պայմանագրով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված դեպքերի,

4) չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 13-րդ կետում նշված պահանջները Շահառուին աշխատանքից ազատելու դեպքում, այդ մասին գրավոր տեղեկացնել Տարածքային կենտրոնին՝ ոչ ուշ, քան աշխատանքից ազատելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում,

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից Շահառուին վճարված գումարը՝

ա. ամբողջությամբ, եթե Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի նախաձեռնությամբ` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 13-րդ կետում նշված պահանջները, ինչպես նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ դեպքերում,

բ. մասնակի (հիսուն տոկոսի չափով), եթե Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի և Շահառուի փոխադարձ համաձայնությամբ (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի հիմքով)՝ չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 13-րդ կետում նշված պահանջները:

6. Գործատուն իրավունք ունի՝

1) պահանջել Տարածքային կենտրոնից չմիջամտելու Գործատուի և Շահառուի միջև ծագած աշխատանքային հարաբերություններին և Գործատուի կողմից իրականացվող գործունեությանը,

2) պահանջել Շահառուից ոչ ուշ, քան Պայմանագրի կնքումից հետո Գործատուի հետ համաձայնեցված ժամկետում ներկայացնել աշխատանքի ընդունման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը,

3) Տարածքային կենտրոնից պահանջել տրամադրել համապատասխան խորհրդատվություն զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ այլ վայրում Շահառուին աշխատանքի տեղավորման և դրա համար տրամադրվող ֆինանսական աջակցությանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Գործատուի և Շահառուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

4) Տարածքային կենտրոնից պահանջել չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Գործատուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի,

5) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

7. Շահառուն պարտավորվում է.

1) Պայմանագրի կնքումից հետո Գործատուի հետ համաձայնեցված ժամկետում նրան ներկայացնել աշխատանքի ընդունման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը,

2) Գործատուի հետ համաձայնեցված ժամկետում նրա մոտ ընդունվել աշխատանքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 13-րդ կետում նշված պահանջներին համապատասխան,

3) Տարածքային կենտրոն ներկայացնել Պայմանագրի 4-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը՝ Տարածքային կենտրոնի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելուց հետո առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում,

4) նույն վայրում Գործատուի մոտ այլ աշխատանքի անցնելու դեպքում Պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքային պայմանագրում փոփոխություն կատարելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ փոփոխությունը ներառող համաձայնագրի պատճենը ներկայացնել Տարածքային կենտրոն,

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 13-րդ կետում նշված պահանջները չպահպանելով աշխատանքից ազատվելու դեպքում, այդ մասին գրավոր տեղեկացնել Տարածքային կենտրոնին՝ ոչ ուշ, քան աշխատանքից ազատվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում,

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից Շահառուին վճարված գումարը՝

ա. ամբողջությամբ, եթե Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Շահառուի նախաձեռնությամբ` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 13-րդ կետում նշված պահանջները, ինչպես նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ դեպքերում,

բ. մասնակի (հիսուն տոկոսի չափով), եթե Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի և Շահառուի փոխադարձ համաձայնությամբ (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի հիմքով)` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 13-րդ կետում նշված պահանջները:

8. Շահառուն իրավունք ունի.

1) Տարածքային կենտրոնից պահանջել տրամադրել համապատասխան խորհրդատվություն զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ այլ վայրում Շահառուին աշխատանքի տեղավորման և դրա համար տրամադրվող ֆինանսական աջակցությանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Գործատուի և Շահառուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

2) Տարածքային կենտրոնից պահանջել չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Շահառուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի,

3) Գործատուից պահանջել ոչ ուշ, քան Պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային պայմանագրի հիման վրա Շահառուին ընդունել աշխատանքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 13-րդ կետում նշված պահանջներին համապատասխան,

4) Գործատուից պահանջել աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում, Շահառուի համար ապահովել աշխատանքային բնականոն պայմաններ,

5) Գործատուից պահանջել աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում չվատթարացնել Շահառուի աշխատանքի էական պայմանները կամ Շահառուի համար չսահմանել առավել նվազ բարենպաստ պայմաններ այն պայմանների համեմատ, որոնք նախատեսվելու են աշխատանքային պայմանագրով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված դեպքերի,

6) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

9. Պայմանագրի համաձայն Շահառուին տրամադրվող ֆինանսական աջակցության չափը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածով սահմանված պահանջներին համապատասխան:

10. Պայմանագրի 9-րդ կետում նշված գումարը Շահառուի՝ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերից մեկում բացված հաշվարկային հաշվին է փոխանցվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածով սահմանված ժամկետում:

IV. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

11. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 2 (երկու) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

V. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

12. Գործատուն և Շահառուն Պայմանագրով սահմանված դեպքերում պարտավորվում են Տարածքային Կենտրոնին վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից վճարված գումարը «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետում:

13. Պայմանագրի շրջանակներում Կողմերի միջև փաստաթղթերի, ծանուցումների առաքումը, տեղեկությունների փոխանակությունն իրականացվում է գրավոր կերպով` ծանուցման հասցեներով փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու և/կամ էլեկտրոնային փոստի միջոցով, կամ Կողմերի համաձայնությամբ նախատեսված այլ եղանակներով, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով:

VI. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

14. Կողմերը հավաստիացնում և երաշխավորում են, որ՝

1) Պայմանագիրը համարվում է պատշաճ կերպով կնքված և իրենց համար ունի պարտադիր իրավաբանական ուժ,

2) Պայմանագիրն իրենց համար հանդիսանում է իրական, պարտադիր և իրագործվող,

3) պատրաստ են իրականացնել Պայմանագրից բխող իրենց պարտավորությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները,

4) Պայմանագրի կնքումը և կատարումը չի խախտում որևէ այլ պայմանագրի պահանջ, որում Կողմերը միասին կամ յուրաքանչյուրն առանձին հանդես են գալիս որպես կողմ, ինչպես նաև երրորդ անձանց որևէ իրավունքներ,

5) Պայմանագիրը համապատասխանում է Կողմերի կամահայտնությանը, իրենց համար պարզ և ընդունելի են Պայմանագրի կնքման և դրա չկատարման իրավական հետևանքները:

VII. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

15. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու և/կամ ոչ պատշաճ կատարելու համար:

16. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը:

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

17. Պայմանագիրը հանդիսանում է Կողմերի միջև լիիրավ համաձայնություն` դրանում արտացոլված դրույթների վերաբերյալ:

18. Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը: Պայմանագրի մեկնաբանման, ինչպես նաև այլ պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

19. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են կողմերի համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

20. Պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ Պայմանագրով:

21. Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված Կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:

22. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 13-րդ կետում նշված պահանջներին համապատասխան: Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը Կողմերին չի ազատում պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունները պատշաճ կատարելու պարտավորությունից:

23. Տարածքային կենտրոնը կարող է միակողմանի հրաժարվել Պայմանագիրը կատարելուց և վաղաժամկետ լուծել այն, եթե Շահառուն չի ընդունվել աշխատանքի Գործատուի մոտ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 13-րդ կետում նշված պահանջներին համապատասխան կամ Գործատուն և (կամ) Շահառուն թույլ են տվել Պայմանագրի էական խախտում:

24. Պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երեք օրինակներից, որոնցից Տարածքային կենտրոնին, Գործատուին և Շահառուին տրամադրվում է մեկական օրինակ:

IX. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տարածքային կենտրոն՝

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության

աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության

--------------------------------------------------------------------------------------

 (Տարածքային կենտրոնի անվանումը)

տարածքային կենտրոն

Գտնվելու վայրը՝ ---------------------------------------------------------------

Հեռ. --------------------------------------------------------------------------------

Էլ. փոստ. ------------------------------------------------------------------------

Հ/հ ---------------------------------------------------------------------------------

ի դեմս ----------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

--------------------------

 (ստորագրություն)

Կ.Տ.

 -------- ------------------- 20---թ.

Գործատու`

--------------------------------------------------------------------------------------

 (Գործատուի անվանումը)

Գտնվելու վայրը՝ --------------------------------------------------------------

Հեռ. -------------------------------------------------------------------------------

Էլ. փոստ. ------------------------------------------------------------------------

Հ/հ ---------------------------------------------------------------------------------

ՀՎՀՀ ------------------------------------------------------------------------------

ի դեմս ----------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

--------------------------------

 (ստորագրություն)

Կ.Տ.

 -------- ------------------- 20---թ.

Շահառու`

------------------------------------------------------------------------------------

 (ազգանունը, անունը)

Բնակության վայրը՝ --------------------------------------------------------

Հեռ. -----------------------------------------------------------------------------

Էլ. փոստ. ----------------------------------------------------------------------

Հ/հ -------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------

(ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը)

-------------------------------------------------------

(Շահառուի կամ ներկայացուցչի ստորագրությունը)

 -------- --------20 ---թ.

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ 6

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

---------------------------

 «  » ---------------- 20---- թ.

(կնքման վայրը)

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության ---------------------------------------------------------------

  (տարածքային կենտրոնի անվանումը)

տարածքային կենտրոնը, այսուհետ` Տարածքային կենտրոն, ի դեմս տնօրեն

--------------------------------------------------------------- ի, որը գործում է ------------------------------------------------------

  (ազգանունը, անունը)  (կանոնադրության կամ լիազորագրի)

հիման վրա, մի կողմից, այսուհետ` Կողմ-1, և

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------,

(ֆիզիկական անձի ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը, տրման օրը, ամիսը, տարին (կամ հանրային ծառայությունների համարանիշը), հաշվառման վայրը, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի անունը, ազգանունը, լիազորագրի տրման օրը, ամիսը, տարին)

որը «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով հանդիսանում է աշխատաշուկայում անմրցունակ անձ, այսուհետ՝ Կողմ-2, մյուս կողմից (երկուսը միասին համատեղ հիշատակման դեպքում, այսուհետ` Կողմեր), արտահայտելով միմյանց հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը և ձգտումները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 16 հավելվածով սահմանված պահանջները և Կողմերի միջև կայացած բանակցությունների արդյունքները, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) ներքոհիշյալի վերաբերյալ:

 I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

1. Պայմանագրի առարկան Կողմ-2-ի ինքնազբաղվածության խթանման նպատակով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար Կողմ-1-ի կողմից աջակցության տրամադրումն է:

2. Պայմանագրի համաձայն Կողմ-2-ը պարտավորվում է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն՝ այն սկսելուց հետո առնվազն երկու տարի ժամկետով, «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ` ՓՄՁ ԶԱԿ) կողմից դրական եզրակացություն ստացած գործարար ծրագրին համապատասխան, իսկ Կողմ-1-ը պարտավորվում է Կողմ-2-ին տրամադրել ֆինանսական աջակցություն՝ Պայմանագրով սահմանված չափով, ժամկետում և պայմաններին համապատասխան:

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3. Կողմ-1-ը պարտավոր է.

1) Կողմ-2-ին տրամադրել խորհրդատվություն` զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ Կողմ-2-ի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար աջակցություն տրամադրելուն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Կողմ-1-ի և Կողմ-2-ի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

2) Պայմանագիրը կնքելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Կողմ-2-ի երաշխավորի հետ կնքել երաշխավորության պայմանագիր,

3) Պայմանագրի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան, Կողմ-2-ին տրամադրել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար ֆինանսական աջակցություն,

4) չմիջամտել Կողմ-2-ի և վերջինիս կողմից որպես վարձու աշխատողներ ներգրավված անձանց միջև ծագած աշխատանքային հարաբերություններին և Կողմ-2-ի կողմից իրականացվող գործունեությանը, բացառությամբ Պայմանագրի 4-րդ կետի 10-րդ ենթակետով սահմանված դեպքի,

5) Պայմանագրի 7-րդ կետում նշված գումարը (կամ դրա մի մասը) փոխանցելու մասին տեղեկացնել Կողմ-2-ին` վերջինիս ցանկության դեպքում հանձնելով նրան համապատասխան վճարումները հավաստող փաստաթղթերի պատճենները,

6) չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Կողմ-2-ի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Կողմ-2-ը տեղեկացրել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:

4. Կողմ-1-ն իրավունք ունի.

1) Կողմ-2-ի կողմից ցանկացած երրորդ անձի որպես վարձու աշխատող աշխատանքի ընդունելու դեպքում, Կողմ-2-ից ստանալ աշխատանքի ընդունելու մասին համապատասխան անհատական իրավական ակտի կամ աշխատանքային պայմանագրի (այսուհետ՝ աշխատանքային պայմանագիր) պատճենը՝ աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում.

2) Կողմ-2-ից ստանալ նրա բանկային հաշվի տվյալների մասին հայտարարությունը և ծրագրով նախատեսված ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցումը (հաշվառումը) հավաստող փաստաթղթի պատճենը.

3) Կողմ-2-ից ստանալ նրա բանկային հաշվի վրա` ծրագրով Կողմ-2-ի կողմից ձեռք բերվող հիմնական միջոցների ընդհանուր արժեքի առնվազն 50 տոկոսի չափով գումարի առկայության մասին տեղեկանքը.

4) Կողմ-2-ից ստանալ ծրագրով նախատեսված ձեռնարկատիրական գործունեության համար անհրաժեշտ տարածքի վարձակալության պայմանագրի պատճենը.

5) Կողմ-2-ի երաշխավորից ստանալ նրա վարձու աշխատանքային կամ ձեռնարկատիրական գործունեությունը (եկամուտը) հավաստող փաստաթուղթը.

6) Կողմ-2-ից ստանալ ձեռնարկատիրական գործունեությունից առաջացող` օրենքով սահմանված եկամտային հարկի վճարումը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարի կատարումը հավաստող փաստաթուղթը.

7) սույն կետի 1-ին և 4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերում փոփոխություններ կատարելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Կողմ-2-ից ստանալ այդ փոփոխությունները հավաստող փաստաթղթերի պատճենները.

8) Կողմ-2-ից պահանջել ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար անհրաժեշտ՝ հիմնական միջոցների գնումը հավաստող փաստաթուղթը.

9) ըստ անհրաժեշտության Կողմ-2-ից պահանջել Կողմ-2-ի մոտ վարձու աշխատողների աշխատելու փաստը հավաստող և նրանց թվաքանակի վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը.

10) Կողմ-2-ից պահանջել ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնել ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից դրական եզրակացություն ստացած գործարար ծրագրին համապատասխան՝ պահպանելով գործարար ծրագրում նշված ծախսային ուղղությունները, չափերը, համամասնությունները և հիմնական միջոցների վերաբերյալ քանակական և որակական պահանջները.

11) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Կողմ-2-ից ամբողջությամբ հետ ստանալ Պայմանագրի 7-րդ կետով սահմանված և Կողմ-2-ին վճարված գումարը՝

ա. եթե Կողմ-2-ը չի պահպանել գործարար ծրագրում նշված ծախսային ուղղությունների, չափերի, համամասնությունների և ձեռք բերվող հիմնական միջոցների վերաբերյալ քանակական և որակական պահանջները,

բ. եթե պետական աջակցությամբ սկսած ձեռնարկատիրական գործունեությունը Կողմ-2-ը դադարեցրել է` սկսելուց հետո երկու տարվա ընթացքում,

գ. «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ դեպքերում.

12) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

5. Կողմ-2-ը պարտավոր է.

1) Պայմանագիրը կնքելուց հետո եռօրյա ժամկետում Կողմ-1-ին ներկայացնել հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին և ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցումը (հաշվառումը) հավաստող փաստաթղթի պատճենը՝ Պայմանագրի 8-րդ կետով նախատեսված աջակցությունը ստանալու նպատակով,

2) Կողմ-1-ին ներկայացնել իր բանկային հաշվի վրա` ծրագրով իր կողմից ձեռք բերվող հիմնական միջոցների ընդհանուր արժեքի առնվազն 50 տոկոսի չափով գումարի առկայության մասին տեղեկանքը` Պայմանագրի 8-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված փոխհատուցումը ստանալու նպատակով,

3) Կողմ-1-ին ներկայացնել ձեռնարկատիրական գործունեության համար անհրաժեշտ տարածքի վարձակալության պայմանագրի պատճենը՝ Պայմանագրի 8-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված փոխհատուցումը ստանալու նպատակով,

4) Կողմ-1-ին ներկայացնել ձեռնարկատիրական գործունեությունից առաջացող` օրենքով սահմանված եկամտային հարկի վճարումը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարի կատարումը հավաստող փաստաթուղթը՝ Պայմանագրի 8-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված փոխհատուցումը ստանալու նպատակով,

5) երրորդ անձի՝ որպես վարձու աշխատող աշխատանքի ընդունելու դեպքում, այդ մասին տեղեկացնել Կողմ-1-ին՝ աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնելով աշխատանքային պայմանագրի պատճենը՝ Պայմանագրի 8-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված փոխհատուցումը ստանալու նպատակով,

6) Կողմ-1-ին ներկայացնել ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար անհրաժեշտ՝ հիմնական միջոցների գնումը հավաստող փաստաթուղթը, Պայմանագրի 8-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված փոխհատուցումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում,

7) Կողմ-1-ին ներկայացնել Պայմանագրի 4-րդ կետի 9-րդ ենթակետով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը՝ Կողմ-1-ի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելուց հետո առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում,

8) սույն կետի 3-րդ և 5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերում փոփոխություններ կատարելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Կողմ-1-ին ներկայացնել այդ փոփոխությունները հավաստող փաստաթղթերի պատճենները,

9) Պայմանագրի 8-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված փոխհատուցումից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում Կողմ-1-ին ներկայացնել ծրագրով իր ձեռնարկատիրական գործունեությունը սկսելու վերաբերյալ գրավոր հայտարարություն` նշելով այդ ձեռնարկատիրական գործունեության սկիզբը (օրը, ամիսը, տարին), որը պետք է ընկած լինի Պայմանագրի 8-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված փոխհատուցումից հետո մեկամսյա ժամանակահատվածում,

10) պետական աջակցությամբ սկսած ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնել՝ այն սկսելուց հետո առնվազն երկու տարի ժամկետով, ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից դրական եզրակացություն ստացած գործարար ծրագրին համապատասխան, պահպանելով գործարար ծրագրում նշված ծախսային ուղղությունները, չափերը, համամասնությունները և հիմնական միջոցների վերաբերյալ քանակական և որակական պահանջները,

11) ծրագրով նախատեսված ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու դեպքում այդ գործունեությունը դադարեցնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր հայտարարություն ներկայացնել Կողմ-1-ին` նշելով ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու օրը, ամիսը, տարին, եթե գործունեությունը դադարեցնում է այն սկսելուց հետո` երկու տարվա ընթացքում,

12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում Կողմ-1-ին ամբողջությամբ վերադարձնել Պայմանագրի 7-րդ կետով սահմանված և Կողմ-2-ին վճարված գումարը՝

ա. եթե Կողմ-2-ը չի պահպանել գործարար ծրագրում նշված ծախսային ուղղությունների, չափերի, համամասնությունների և ձեռք բերվող հիմնական միջոցների վերաբերյալ քանակական և որակական պահանջները,

բ. եթե պետական աջակցությամբ սկսած ձեռնարկատիրական գործունեությունը Կողմ-2-ը դադարեցրել է` սկսելուց հետո երկու տարվա ընթացքում,

գ. «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ դեպքերում:

6. Կողմ-2-ն իրավունք ունի.

1) Կողմ-1-ից ստանալ խորհրդատվություն` զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ Կողմ-2-ի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար աջակցություն տրամադրելուն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Կողմ-1-ի և Կողմ-2-ի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

2) պահանջել Կողմ-1-ից Պայմանագրի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան տրամադրել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար ֆինանսական աջակցություն,

3) պահանջել Կողմ-1-ից չմիջամտել Կողմ-2-ի և որպես վարձու աշխատողներ ներգրավված անձանց միջև ծագած աշխատանքային հարաբերություններին և Կողմ-2-ի կողմից իրականացվող գործունեությանը, բացառությամբ Պայմանագրի 4-րդ կետի 10-րդ ենթակետով սահմանված դեպքի,

4) պահանջել Կողմ-1-ից տեղեկացնել Պայմանագրի 7-րդ կետում նշված գումարի (կամ դրա մի մասի) փոխանցման մասին և տրամադրել համապատասխան վճարումները հավաստող փաստաթղթերի կրկնօրինակները՝ այդպիսի պահանջ ներկայացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում,

5) չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Կողմ-1-ին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Կողմ-2-ի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Կողմ-1-ը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի,

6) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

7. Պայմանագրի համաձայն Կողմ-2-ին տրամադրվող աջակցության առավելագույն չափը կազմում է
------------------ (------------------------------) ՀՀ դրամ:

   թվերով  բառերով
  8. Պայմանագրի 7-րդ կետով սահմանված աջակցությունը ներառում է հետևյալ ծախսերի փոխհատուցումը`

1) Կողմ-2-ի կողմից որպես վարձու աշխատողներ ներգրավված անձանց անվանական աշխատավարձի 25 տոկոսը, բայց ոչ ավելի, քան մեկ վարձու աշխատողի համար «Նվազագույն աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի 50 տոկոսը՝ երկու տարի ժամկետով, ամսական կտրվածքով.

2) Կողմ-2-ի կողմից հիմնական միջոցների ձեռքբերման նպատակով դրանց ընդհանուր արժեքի 50 տոկոսը՝ միանվագ, բայց ոչ ավելի, քան հինգ հարյուր հազար ՀՀ դրամը.

3) տարածքի վարձակալության արժեքի 50 տոկոսը, բայց ոչ ավելի, քան ամսական քսանհինգ հազար Հայաստանի Հանրապետության դրամը՝ մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով.

4) ծրագրով նախատեսված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձի այդ գործունեությունից առաջացող` օրենքով սահմանված եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը` երկու տարի ժամկետով, ամսական կտրվածքով։

9. Պայմանագրի 7-րդ կետում նշված գումարը Կողմ-1-ը Կողմ-2-ի՝ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերից մեկում բացված հաշվարկային հաշվին է փոխանցվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 16 հավելվածով սահմանված կարգով և ժամկետում:

IV. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

10. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 2 (երկու) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

V. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

11. Պայմանագրի շրջանակներում Կողմերի միջև փաստաթղթերի, ծանուցումների առաքումը, տեղեկությունների փոխանակությունն իրականացվում է գրավոր կերպով` ծանուցման հասցեներով փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու և/կամ էլեկտրոնային փոստի միջոցով, կամ Կողմերի համաձայնությամբ նախատեսված այլ եղանակներով, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով:

VI. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

12. Կողմերը հավաստիացնում և երաշխավորում են, որ՝

1) Պայմանագիրը համարվում է պատշաճ կերպով կնքված և իրենց համար ունի պարտադիր իրավաբանական ուժ,

2) Պայմանագիրն իրենց համար հանդիսանում է իրական, պարտադիր և իրագործվող,

3) պատրաստ են իրականացնել Պայմանագրից բխող իրենց պարտավորությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները,

4) Պայմանագրի կնքումը և կատարումը չի խախտում որևէ այլ պայմանագրի պահանջ, որում Կողմերը միասին կամ յուրաքանչյուրն առանձին հանդես են գալիս որպես կողմ, ինչպես նաև երրորդ անձանց որևէ իրավունքներ,

5) Պայմանագիրը համապատասխանում է Կողմերի կամահայտնությանը, իրենց համար պարզ և ընդունելի են Պայմանագրի կնքման և դրա չկատարման իրավական հետևանքները:

VII. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

13. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու և/կամ ոչ պատշաճ կատարելու համար:

14. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը:

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

15. Պայմանագիրը հանդիսանում է Կողմերի միջև լիիրավ համաձայնություն` դրանում արտացոլված դրույթների վերաբերյալ:

16. Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը: Պայմանագրի մեկնաբանման, ինչպես նաև այլ պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

17. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են կողմերի համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

18. Պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ Պայմանագրով:

19. Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված Կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:

20. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև Պայմանագրի 2-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը: Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը Կողմերին չի ազատում պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունները պատշաճ կատարելու պարտավորությունից:

21. Կողմ-1-ը կարող է միակողմանի հրաժարվել Պայմանագիրը կատարելուց և վաղաժամկետ լուծել այն, եթե Պայմանագիրը կնքելուց հետո Կողմ-2-ը դադարեցրել է ձեռնարկատիրական գործունեությունը մինչ Պայմանագրի 2-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը, կամ թույլ է տվել Պայմանագրի այլ էական խախտում:

22. Պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակներից, որոնցից Կողմ-1-ին և Կողմ-2-ին տրամադրվում է մեկական օրինակ:

IX. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Կողմ–1»

 «--------------------------------------------------»

 (Զբաղվածության պետական գործակալության 

տարածքային կենտրոնի անվանումը)

Գտնվելու վայրը՝ ----------------------------------------

Հեռ. -------------------------------------------------------

Էլ. փոստ. ------------------------------------------------

Հ/հ --------------------------------------------------------- 

Ի դեմս ----------------------------------------------------

 ------------------------------------------------------------

 (համապատասխան լիազորություն ունեցող անձի

 պաշտոնը, ազգանունը, անունը)

---------------------

(ստորագրություն)

Կ.Տ.

 -------- ------------------- 20---թ.

«Կողմ–2»

«----------------------------------------------»

(ֆիզիկական անձի ազգանունը, անունը)

Բնակության վայրը՝ --------------------------------

Հեռ. ---------------------------------------------------

Էլ. փոստ. ---------------------------------------------

Հ/հ ----------------------------------------------------

ՀՎՀՀ -------------------------------------------------

--------------------

(ստորագրություն)

 -------- ------------------- 20---թ.

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ 7

 Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

---------------------------

 «  » ---------------- 20---- թ.

(կնքման վայրը)

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության

-------------------------------------------------------- տարածքային կենտրոնը (այսուհետ` Տարածքային կենտրոն),

 (տարածքային կենտրոնի անվանումը)

ի դեմս տնօրեն ____________________________- ի, որը գործում է -----------------------------------------------

   (ազգանունը, անունը)  (կանոնադրության կամ լիազորագրի)

հիման վրա, մի կողմից,

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, պետական գրանցման օրը, ամիսը, տարին, պետական գրանցման վկայականի համարը, կամ ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող գործատուի անունը, հաշվառման վայրը)

այսուհետ` Գործատու, ի դեմս

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------,

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

որը գործում է ------------------------------------------------------------------------------------ հիման վրա, մյուս կողմից և

    (կանոնադրության կամ լիազորագրի կամ այլնի)

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- ,

(հարմար աշխատանքի ընդունման ենթակա անմրցունակ անձի (անձանց) ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը, տրման օրը, ամիսը, տարին (կամ հանրային ծառայությունների համարանիշը), հաշվառման վայրը, իսկ ներկայացուցչի (ներկայացուցիչների) միջոցով հանդես գալու դեպքում` նաև ներկայացուցչի (ներկայացուցիչների) անունը, ազգանունը, լիազորագրի տրման օրը, ամիսը, տարին)

որոնցից յուրաքանչյուրն առանձին և միասին հետայսու կանվանվեն Շահառու կամ Շահառուներ, մյուս կողմից (Պայմանագրի բոլոր կողմերը միասին համատեղ հիշատակման դեպքում այսուհետ` Կողմեր), արտահայտելով միմյանց հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը և ձգտումները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածով սահմանված պահանջները և Կողմերի միջև կայացած բանակցությունների արդյունքները, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) ներքոհիշյալի վերաբերյալ:

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

1. Պայմանագրի առարկան Գործատուի կողմից Շահառուին վճարվող աշխատավարձի մասնակի փոխհատուցումն է Տարածքային կենտրոնի կողմից՝ Շահառուին հարմար աշխատանքի տեղավորման համար, ինչպես նաև տեսողությունից կամ տեղաշարժման (հաշմանդամի սայլակով տեղաշարժվող) խնդիրներով առաջին խմբի հաշմանդամություն ունեցող (այսուհետ` ուղեկցողի կարիք ունեցող) Շահառուին հարմար աշխատանքի տեղավորման դեպքում` ուղեկցողի կարիք ունեցող Շահառուին ուղեկցողի համար աշխատավարձի մասնակի փոխհատուցումը՝ Պայմանագրով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետներում:

2. Պայմանագրի համաձայն՝

1) Գործատուն պարտավորվում է Շահառուին ընդունել աշխատանքի, իսկ Շահառուն ընդունվել աշխատանքի Գործատուի մոտ՝ Պայմանագրով սահմանված ժամկետով,

2) Տարածքային կենտրոնը պարտավորվում է Պայմանագրով սահմանված չափով և ժամկետում Գործատուին տրամադրել աշխատավարձի մասնակի փոխհատուցում, ինչպես նաև Պայմանագրով սահմանված դեպքում ուղեկցողի կարիք ունեցող Շահառուին ուղեկցող ունենալու համար` դրամական օգնություն:

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3. Տարածքային կենտրոնը պարտավորվում է՝

1) ըստ անհրաժեշտության Գործատուին և Շահառուին տրամադրել համապատասխան խորհրդատվություն զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ Շահառուին հարմար աշխատանքի տեղավորման դեպքում Գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման, ինչպես նաև ուղեկցողի կարիք ունեցող Շահառուին հարմար աշխատանքի տեղավորման դեպքում` Շահառուին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Գործատուի և Շահառուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

2) Գործատուին տրամադրել Գործատուի կողմից Շահառուին վճարվող աշխատավարձի մասնակի փոխհատուցում, իսկ ուղեկցողի կարիք ունեցող և Պայմանագրի 12-րդ կետում նշված Շահառուին տրամադրել ուղեկցողի համար դրամական օգնություն` Պայմանագրի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան,

3) չմիջամտել Գործատուի և Շահառուի միջև ծագած աշխատանքային հարաբերություններին և Գործատուի կողմից իրականացվող գործունեությանը,

4) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ձևավորված և վարվող տեղեկատվական շտեմարանում մուտքագրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 14-րդ և 16-րդ կետերով սահմանված տվյալները,

5) չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Գործատուի և Շահառուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:

4. Տարածքային կենտրոնն իրավունք ունի՝

1) Շահառուից և Գործատուից պահանջել Պայմանագիրը կնքելուց հետո ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով միմյանց միջև հաստատել աշխատանքային հարաբերություններ,

2) պահանջել Գործատուից Շահառուի հետ աշխատանքային պայմանագիրը կնքելուց կամ Շահառուին աշխատանքի ընդունելու մասին անհատական իրավական ակտը (այսուհետ՝ աշխատանքային պայմանագիր) ստորագրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով (տեղեկատվական շտեմարանի կամ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության պաշտոնական կայքէջի կամ էլեկտրոնային փոստի միջոցով) այդ մասին ծանուցել Տարածքային կենտրոնին,

3) պահանջել Շահառուից սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագրի պատճենը ներկայացնել Տարածքային կենտրոն՝ այն կնքվելուց (ընդունվելուց) հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում,

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Գործատուից ամբողջությամբ ստանալ Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Գործատուին ու Շահառուին վճարված գումարը, եթե սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի նախաձեռնությամբ` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 11-րդ կետով սահմանված պահանջները,

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Շահառուից ամբողջությամբ ստանալ Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Գործատուին ու Շահառուին վճարված գումարը, եթե`

ա. սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Շահառուի նախաձեռնությամբ` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 11-րդ կետով սահմանված պահանջները,

բ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 31.1-րդ կետում նշված այլ գործատուի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է,

գ. «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված այլ դեպքերում,

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Շահառուից և Գործատուից պահանջել հավասարապես վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված գումարը՝ եթե սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի և Շահառուի փոխադարձ համաձայնությամբ (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի հիմքով)՝ չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 11-րդ կետով սահմանված պահանջները,

7) ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածով սահմանված դեպքերում դադարեցնել աշխատավարձերի մասնակի փոխհատուցման, ինչպես նաև դրամական օգնության տրամադրումը,

8) յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը Գործատուից ստանալ սահմանված ձևին համապատասխան տեղեկանք` Գործատուի մոտ հաշվետու ամսվա ընթացքում իր մոտ աշխատող Շահառուների մասին,

9) ըստ անհրաժեշտության Գործատուից և Շահառուից ստանալ Գործատուի մոտ Շահառուի աշխատելու փաստը հավաստող տեղեկություններ և փաստաթղթեր, իսկ ուղեկցողի կարիք ունեցող Շահառուից՝ ուղեկցողի առկայությունը (աշխատելու հանգամանքը) հիմնավորող փաստաթղթեր,

10) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

5. Գործատուն պարտավորվում է՝

1) Շահառուի հետ համաձայնեցված ժամկետում, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային պայմանագրի հիման վրա Շահառուին ընդունել աշխատանքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 11-րդ կետում նշված պահանջներին համապատասխան,

2) աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում, Շահառուի համար ապահովել աշխատանքային բնականոն պայմաններ, աշխատանքային ունակությունների և կարողությունների զարգացմանը նպաստող անհրաժեշտ միջավայր,

3) աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում չվատթարացնել Շահառուի աշխատանքի էական պայմանները կամ Շահառուի համար չսահմանել առավել նվազ բարենպաստ պայմաններ այն պայմանների համեմատ, որոնք նախատեսվելու են աշխատանքային պայմանագրով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված դեպքերի,

4) Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը կնքելուց (ընդունելուց) հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով (տեղեկատվական շտեմարանի կամ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության պաշտոնական կայքէջի կամ էլեկտրոնային փոստի միջոցով) այդ մասին ծանուցել Տարածքային կենտրոնին,

5) յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը Տարածքային կենտրոն ներկայացնել սահմանված ձևին համապատասխան տեղեկանք` հաշվետու ամսվա ընթացքում իր մոտ աշխատող Շահառուների մասին, ինչպես նաև Պայմանագրի 4-րդ կետի 10-րդ ենթակետով նախատեսված՝ Շահառուի աշխատելու փաստը հավաստող տեղեկություններ և փաստաթղթեր՝ Տարածքային կենտրոնի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելուց հետո առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում,

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 11-րդ կետում նշված պահանջները չպահպանելով Շահառուին աշխատանքից ազատելու դեպքում, այդ մասին գրավոր տեղեկացնել Տարածքային կենտրոնին՝ ոչ ուշ, քան աշխատանքից ազատելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում,

7) անմրցունակ անձին սեզոնային աշխատանքով ապահովելու դեպքում յուրաքանչյուր տարի կնքել աշխատանքային պայմանագիր,

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից Գործատուին ու Շահառուին վճարված գումարը՝

ա. ամբողջությամբ, եթե Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի նախաձեռնությամբ` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 11-րդ կետում նշված պահանջները,

բ. մասնակի (հիսուն տոկոսի չափով), եթե Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի և Շահառուի փոխադարձ համաձայնությամբ (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի հիմքով)՝ չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 11-րդ կետում նշված պահանջները,

գ. «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված այլ դեպքերում:

6. Գործատուն իրավունք ունի՝

1) Տարածքային կենտրոնից պահանջել տրամադրել համապատասխան խորհրդատվություն զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ Շահառուին հարմար աշխատանքի տեղավորման դեպքում Գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցում տրամադրելուն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Գործատուի և Շահառուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

2) պահանջել Տարածքային կենտրոնից չմիջամտելու Գործատուի և Շահառուի միջև ծագած աշխատանքային հարաբերություններին և Գործատուի կողմից իրականացվող գործունեությանը,

3) Պայմանագրի 9-րդ կետի 1-ին ենթակետով և 10-րդ կետով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան, Տարածքային կենտրոնից ստանալ Շահառուին վճարվող աշխատավարձի մասնակի փոխհատուցում,

4) պահանջել Շահառուից ոչ ուշ, քան Պայմանագրի կնքումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնել աշխատանքի ընդունման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը,

5) Տարածքային կենտրոնից պահանջել չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Գործատուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի,

6) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

7. Շահառուն պարտավորվում է.

1) Պայմանագրի կնքումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, Գործատուին ներկայացնել աշխատանքի ընդունման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը,

2) Գործատուի հետ համաձայնեցված ժամկետում Գործատուի մոտ ընդունվել աշխատանքի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային պայմանագրի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 11-րդ կետում նշված պահանջներին համապատասխան,

3) Տարածքային կենտրոն ներկայացնել Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված, ինչպես նաև այլ գործատուի հետ կնքված աշխատանքային պայմանագրի պատճենը՝ այն կնքվելուց (ընդունվելուց) հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում,

4) Տարածքային կենտրոն ներկայացնել Պայմանագրի 4-րդ կետի 10-րդ ենթակետով նախատեսված՝ Գործատուի մոտ Շահառուի աշխատելու փաստը հավաստող տեղեկություններ և փաստաթղթեր՝ Տարածքային կենտրոնի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելուց հետո առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում,

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 11-րդ կետում նշված պահանջները չպահպանելով աշխատանքից ազատվելու դեպքում, այդ մասին գրավոր տեղեկացնել Տարածքային կենտրոնին՝ ոչ ուշ, քան աշխատանքից ազատվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում,

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից Գործատուին ու Շահառուին վճարված գումարը՝

ա. ամբողջությամբ, եթե Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Շահառուի նախաձեռնությամբ` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 11-րդ կետում նշված պահանջները, այլ գործատուի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում, ինչպես նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված այլ դեպքերում,

բ. մասնակի (հիսուն տոկոսի չափով), եթե Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի և Շահառուի փոխադարձ համաձայնությամբ (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի հիմքով)` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 11-րդ կետում նշված պահանջները,

7) ուղեկցողի կարիք ունենալու և ուղեկցողի համար դրամական օգնություն ստանալու դեպքում՝

ա. Տարածքային կենտրոն ներկայացնել ուղեկցողի առկայությունը (աշխատելու հանգամանքը) հիմնավորող փաստաթղթեր՝ Տարածքային կենտրոնի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելուց հետո առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում,

բ. Պայմանագիրը կնքելուց հետո եռօրյա ժամկետում Տարածքային կենտրոն ներկայացնել հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին:

8. Շահառուն իրավունք ունի.

1) Տարածքային կենտրոնից պահանջել տրամադրել համապատասխան խորհրդատվություն զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ Շահառուին հարմար աշխատանքի տեղավորման դեպքում Գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման, ինչպես նաև ուղեկցողի կարիք ունեցող Շահառուին հարմար աշխատանքի տեղավորման դեպքում` ուղեկցողի համար տրամադրվող դրամական օգնությանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Գործատուի և Շահառուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

2) Տարածքային կենտրոնից պահանջել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ձևավորված և վարվող տեղեկատվական շտեմարանում մուտքագրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 16-րդ կետով սահմանված տվյալները,

3) Տարածքային կենտրոնից պահանջել չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Շահառուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի,

4) ուղեկցողի կարիք ունենալու դեպքում, Պայմանագրի 9-րդ կետի 2-րդ ենթակետով և 10-րդ կետով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան, Տարածքային կենտրոնից ստանալ ուղեկցողի համար դրամական օգնություն,

5) Գործատուից պահանջել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային պայմանագրի հիման վրա Շահառուին ընդունել աշխատանքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 11-րդ կետում նշված պահանջներին համապատասխան,

6) Գործատուից պահանջել աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում, Շահառուի համար ապահովել աշխատանքային բնականոն պայմաններ, աշխատանքային ունակությունների և կարողությունների զարգացմանը նպաստող անհրաժեշտ միջավայր,

7) Գործատուից պահանջել աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում չվատթարացնել Շահառուի աշխատանքի էական պայմանները կամ Շահառուի համար չսահմանել առավել նվազ բարենպաստ պայմաններ այն պայմանների համեմատ, որոնք նախատեսվելու են աշխատանքային պայմանագրով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված դեպքերի,

8) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

9. Պայմանագրի համաձայն`

1) Պայմանագրի կողմ հանդիսացող յուրաքանչյուր Շահառուի համար վեց օրացուցային ամիս ժամկետով, ամսական կտրվածքով, Գործատուին վճարվում է փոխհատուցում` տվյալ Շահառուի համար սահմանված ամսական աշխատավարձի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը,

2) ուղեկցողի կարիք ունեցող և Պայմանագրի 12-րդ կետում նշված Շահառուին ուղեկցողի համար տրամադրվում է դրամական օգնություն՝ մինչև վեց օրացուցային ամիս ժամկետով, ամսական կտրվածքով, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով:

10. Պայմանագրի 9-րդ կետի 1-ին ենթակետում նշված գումարը Գործատուի, իսկ 9-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գումարն ուղեկցողի կարիք ունեցող Շահառուի՝ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերից մեկում բացված հաշվարկային հաշիվներին է փոխանցվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածով սահմանված կարգով և ժամկետներում:

IV. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

11. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 2 (երկու) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

V. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

12. Պայմանագրով ուղեկցողի կարիք ունեցող և ուղեկցող ունենալու համար տրամադրվող դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող Շահառու ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 (լրացվում է՝ «առկա է» կամ «առկա չէ»)

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

ուղեկցողի կարիք ունեցող և ուղեկցող ունենալու համար տրամադրվող դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող Շահառուի առկայության դեպքում, նշվում են ուղեկցողի կարիք ունեցող յուրաքանչյուր Շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը, տրման օրը, ամիսը, տարին (կամ հանրային ծառայությունների համարանիշը)

13. Գործատուն և Շահառուն Պայմանագրով սահմանված դեպքերում պարտավորվում են Տարածքային Կենտրոնին վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից վճարված գումարը «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում:

14. Պայմանագրի շրջանակներում Կողմերի միջև փաստաթղթերի, ծանուցումների առաքումը, տեղեկությունների փոխանակությունն իրականացվում է գրավոր կերպով` ծանուցման հասցեներով փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու և/կամ էլեկտրոնային փոստի միջոցով, կամ Կողմերի համաձայնությամբ նախատեսված այլ եղանակներով, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով:

VI. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

15. Կողմերը հավաստիացնում և երաշխավորում են, որ՝

1) Պայմանագիրը համարվում է պատշաճ կերպով կնքված և իրենց համար ունի պարտադիր իրավաբանական ուժ,

2) Պայմանագիրն իրենց համար հանդիսանում է իրական, պարտադիր և իրագործվող,

3) պատրաստ են իրականացնել Պայմանագրից բխող իրենց պարտավորությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները,

4) Պայմանագրի կնքումը և կատարումը չի խախտում որևէ այլ պայմանագրի պահանջ, որում Կողմերը միասին կամ յուրաքանչյուրն առանձին հանդես են գալիս որպես կողմ, ինչպես նաև երրորդ անձանց որևէ իրավունքներ,

5) Պայմանագիրը համապատասխանում է Կողմերի կամահայտնությանը, իրենց համար պարզ և ընդունելի են Պայմանագրի կնքման և դրա չկատարման իրավական հետևանքները:

VII. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

16. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու և/կամ ոչ պատշաճ կատարելու համար:

17. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը:

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

18. Պայմանագիրը հանդիսանում է Կողմերի միջև լիիրավ համաձայնություն` դրանում արտացոլված դրույթների վերաբերյալ:

19. Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը: Պայմանագրի մեկնաբանման, ինչպես նաև այլ պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

20. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում Պայմանագրով, կարգավորվում են կողմերի համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

21. Պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ Պայմանագրով:

22. Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված Կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:

23. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 11-րդ կետում նշված պահանջներին համապատասխան: Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը Կողմերին չի ազատում պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունները պատշաճ կատարելու պարտավորությունից:

24. Տարածքային կենտրոնը կարող է միակողմանի հրաժարվել Պայմանագիրը կատարելուց և վաղաժամկետ լուծել այն, եթե Պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Շահառուն չի ընդունվել աշխատանքի Գործատուի մոտ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 11-րդ կետում նշված պահանջներին համապատասխան կամ Գործատուն և (կամ) Շահառուն թույլ են տվել Պայմանագրի էական խախտում:

25. Պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երեք օրինակից, որոնցից մեկական օրինակ տրամադրվում է Գործատուին, Շահառուին և Տարածքային կենտրոնին:

IX. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տարածքային կենտրոն՝

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության

աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության

--------------------------------------------------------------------------------------

 (Տարածքային կենտրոնի անվանումը)

տարածքային կենտրոն

Գտնվելու վայրը՝ ---------------------------------------------------------------

Հեռ. --------------------------------------------------------------------------------

Էլ. փոստ. ------------------------------------------------------------------------

Հ/հ ---------------------------------------------------------------------------------

ի դեմս ----------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

--------------------------

 (ստորագրություն)

Կ.Տ.

 -------- ------------------- 20---թ.

Գործատու`

--------------------------------------------------------------------------------------

 (Գործատուի անվանումը)

Գտնվելու վայրը՝ --------------------------------------------------------------

Հեռ. -------------------------------------------------------------------------------

Էլ. փոստ. ------------------------------------------------------------------------

Հ/հ ---------------------------------------------------------------------------------

ՀՎՀՀ ------------------------------------------------------------------------------

ի դեմս ----------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

--------------------------------

 (ստորագրություն)

Կ.Տ.

 -------- ------------------- 20---թ.

Շահառու`

------------------------------------------------------------------------------------

 (ազգանունը, անունը)

Բնակության վայրը՝ --------------------------------------------------------

Հեռ. -----------------------------------------------------------------------------

Էլ. փոստ. ----------------------------------------------------------------------

Հ/հ -------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------

(ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը)

-------------------------------------------------------

(Շահառուի կամ ներկայացուցչի ստորագրությունը)

 -------- --------20 ---թ.»։

Հավելված N 2

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2015 թ. մայիսի 13-ի
N 74-Ն հրամանի

«Հավելված N 4

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2014 թ. հունիսի 30-ի
N 79-Ն հրամանի

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ 8

ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

---------------------------

 « » ---------------- 20---- թ.

(կնքման վայրը)

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության

----------------------------------------------------------------------- տարածքային կենտրոնը, այսուհետ` Պարտատեր,

 (տարածքային կենտրոնի անվանումը)

ի դեմս տնօրեն ____________________________- ի, որը գործում է -----------------------------------------------

   (ազգանունը, անունը, հայրանունը)  (կանոնադրության կամ լիազորագրի)

հիման վրա, մի կողմից, ------------------------------------------------------------------------------------------------------------

 (ֆիզիկական անձի ազգանունը, անունը)

այսուհետ` Երաշխավոր, մյուս կողմից, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 16 հավելվածի 14.1-ին և 14.2-րդ կետերով սահմանված պահանջները, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) ներքոհիշյալի վերաբերյալ:

1. Պայմանագրի առարկան

1.1. Երաշխավորը պարտավորվում է Պարտատիրոջ առջև պատասխանատվություն կրել Պարտատիրոջ և ________________________________________________ -ի, այսուհետ` Պարտապան, միջև

 (ֆիզիկական անձի ազգանունը, անունը)

____________ թ. կնքված ________________________________________թիվ _______________

 (պայմանագրի առարկան)

պայմանագրով (այսուհետ՝ Աջակցության տրամադրման պայմանագիր) Պարտապանի պարտավորությունների կատարման համար:

2. Կողմերի պարտականությունները

2.1. Երաշխավորը պարտավորվում է պարտատիրոջ առջև պատասխանատվություն կրել սույն պայմանագրի 1.1 կետում նշված՝ Պարտապանի պարտականությունների կատարման համար նույն ծավալով, ինչ Պարտապանը:

2.2. Երաշխավորը պարտավոր է Պարտատիրոջը վճարել Աջակցության տրամադրման պայմանագրի 5-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված` Պարտապանի չվճարած գումարը:

2.3. Եթե Երաշխավորը սույն պայմանագրի 2.2 կետի համաձայն չկատարի իր պարտավորությունը, ապա Երաշխավորը Պարտատիրոջը վճարում է տուժավճար` կետանցի յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի 0,05 (զրո ամբողջ հինգ հարյուրերորդական) տոկոսի չափով:

2.4. Պարտատերը պարտավոր է Երաշխավորին հանձնել Պարտապանի դեմ ունեցած իր պահանջները հավաստող փաստաթղթերը և փոխանցել այդ պահանջն ապահովող իրավունքները` սույն պայմանագրի 2.2 կետում նշված պարտավորությունները Երաշխավորի կողմից կատարելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում:

3. Ժամկետները

Երաշխավորությունը դադարում է, եթե Պարտատերը պայմանագրի 1.1 կետում նշված պարտավորությունների կատարման ժամկետը սկսվելու օրվանից երեք ամսվա ընթացքում Երաշխավորին չի ներկայացնում վճարման գրավոր պահանջ:

4. Լրացուցիչ պայմաններ

Պարտապանը պարտավոր է Երաշխավորին հանձնել սույն պայմանագրի 1.1 կետում նշված պայմանագրի մեկ օրինակը:

5. Կողմերի հասցեները և ստորագրությունները

Երաշխավոր` _____________________________________________________________________

 բնակության վայրը

Պարտատեր`______________________________________________________________________

 գտնվելու վայրը և վավերապայմանները

Ստորագրությունները և կնիքները (առկայության դեպքում)

Երաշխավոր`______________________________________________________________________

 ստորագրությունը և կնիքը (առկայության դեպքում)

Պարտատեր`______________________________________________________________________

 ստորագրությունը և կնիքը

Պարտապան`_____________________________________________________________________

 ստորագրությունը և կնիքը

»։

Հավելված N 3

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2015 թ. մայիսի 13-ի
N 74-Ն հրամանի

«Հավելված N 7

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2014 թ. հունիսի 30-ի
N 79-Ն հրամանի

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

---------------------------

 « » ---------------- 201---- թ.

(կնքման վայրը)

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության

-------------------------------------------------------- տարածքային կենտրոնը, այսուհետ` Տարածքային կենտրոն,

 (տարածքային կենտրոնի անվանումը)

ի դեմս տնօրեն ____________________________- ի, որը գործում է -----------------------------------------------

   (ազգանունը, անունը)  (կանոնադրության կամ լիազորագրի)

հիման վրա, մի կողմից, և

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------,

(գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր (կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող) հանդիսացող ֆիզիկական անձի ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը, տրման օրը, ամիսը, տարին (կամ հանրային ծառայությունների համարանիշը), հաշվառման վայրը, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի անունը, ազգանունը, լիազորագրի տրման օրը, ամիսը, տարին)

որը «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով հանդիսանում է աշխատաշուկայում անմրցունակ անձ, այսուհետ՝ Հող օգտագործող, մյուս կողմից (Պայմանագրի երկու կողմերը միասին համատեղ հիշատակման դեպքում, այսուհետ` Կողմեր), արտահայտելով միմյանց հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը և ձգտումները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 19 հավելվածով սահմանված պահանջները և Կողմերի միջև կայացած բանակցությունների արդյունքները, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) ներքոհիշյալի վերաբերյալ:

 I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

1. Պայմանագրի առարկան սեզոնային զբաղվածության խթանման համար Տարածքային կենտրոնի կողմից Հող օգտագործողին ֆինանսական աջակցության տրամադրումն է՝ Պայմանագրով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետներում:

2. Պայմանագրի համաձայն, Հող օգտագործողը պարտավորվում է անձամբ կամ Պայմանագրի 6-րդ կետի 5-րդ ենթակետում նշված անձանց հետ համատեղ իրականացնել որոշակի աշխատանքներ՝ Պայմանագրով սահմանված պահանջներին համապատասխան, իսկ Տարածքային կենտրոնը պարտավորվում է Պայմանագրով սահմանված չափով և ժամկետում Հող օգտագործողին տրամադրել ֆինանսական աջակցություն՝ Պայմանագրով սահմանված կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան:

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3. Տարածքային կենտրոնը պարտավոր է.

1) Հող օգտագործողին տրամադրել խորհրդատվություն` զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ Հող օգտագործողի գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Տարածքային կենտրոնի և Հող օգտագործողի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

2) Հող օգտագործողին տրամադրել ֆինանսական աջակցություն՝ Պայմանագրի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան,

3) ամսական առնվազն մեկ անգամ իրականացնել ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 19 հավելվածով սահմանված և Պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող գյուղացիական տնտեսության աջակցության գործարար ծրագրի (այսուհետ` գործարար ծրագիր) կատարման ընթացքի մոնիթորինգ` ըստ գյուղացիական տնտեսության աջակցության գործարար ծրագրի անբաժանելի մասը հանդիսացող` կատարման ենթակա աշխատանքների պլան-ժամանակացույցի (այսուհետ` պլան-ժամանակացույց),

4) ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների համապատասխան աշխատողների ներկայացրած եզրակացության հիման վրա գնահատել պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների և (կամ) ծառայությունների կատարողականը,

5) աջակցել Հող օգտագործողին` Պայմանագրի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ծրագրի շրջանակներում, որպես հարկային գործակալ Հող օգտագործողի պարտավորություններից բխող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող հաշվապահական հաշվառման վարման, օրենքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման, վճարման, գրանցման հայտի և անձնավորված հաշվարկի ձևավորման և հարկային մարմին ներկայացման գործառույթների իրականացմանը,

6) չմիջամտել Հող օգտագործողի և Պայմանագրի 6-րդ կետի 5-րդ ենթակետում նշված անձանց միջև ծագած աշխատանքային (կամ քաղաքացիաիրավական) հարաբերություններին և Հող օգտագործողի կողմից իրականացվող գործունեությանը, բացառությամբ ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 19 հավելվածով և Պայմանագրով սահմանված դեպքերի,

7) չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Հող օգտագործողի և Պայմանագրի 6-րդ կետի 5-րդ ենթակետում նշված անձանց համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի,

8) իրականացնել Պայմանագրով և ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 19 հավելվածով նախատեսված այլ պարտականություններ:

4. Տարածքային կենտրոնն իրավունք ունի.

1) պահանջել Հող օգտագործողից Պայմանագրի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ծրագրում ընդգրկված, Պայմանագրով սահմանված և պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ քանակի անձանց հետ կնքելու աշխատանքային կամ քաղաքացիաիրավական համապատասխան պայմանագրեր` հիմք ընդունելով Պայմանագրի պայմանները,

2) պահանջել Հող օգտագործողից սույն կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրերը կնքելուց հետո եռօրյա ժամկետում, դրանց պատճենները տրամադրել Պայմանագրի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ծրագրի պատասխանատուներին,

3) պահանջել Հող օգտագործողից Պայմանագիրը կնքելուց հետո եռօրյա ժամկետում, Տարածքային կենտրոն ներկայացնել հայտարարություն Հող օգտագործողի բանկային հաշվի տվյալների մասին,

4) պահանջել Հող օգտագործողից յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը Պայմանագրի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ծրագրի պատասխանատուներին ներկայացնել տեղեկանք տվյալ ամսվա ընթացքում Պայմանագրի 6-րդ կետի 5-րդ ենթակետում նշված անձանց աշխատանքի փաստացի հաճախումների և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրով մատուցված ծառայությունների կամ կատարված աշխատանքների մասին,

5) «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 19 հավելվածով սահմանված դեպքերում Հող օգտագործողից ամբողջությամբ հետ ստանալ Պայմանագրի 7-րդ կետով սահմանված և Հող օգտագործողին տրամադրված ֆինանսական աջակցությունը,

6) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

5. Հող օգտագործողը պարտավոր է.

1) Պայմանագրի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ծրագրում ընդգրկված, Պայմանագրով և պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ քանակի անձանց հետ կնքել աշխատանքային կամ քաղաքացիաիրավական համապատասխան պայմանագրեր` հիմք ընդունելով Պայմանագրի պայմանները,

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրերը կնքելուց հետո եռօրյա ժամկետում, դրանց պատճենները տրամադրել Պայմանագրի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ծրագրի պատասխանատուներին,

3) Պայմանագիրը կնքելուց հետո եռօրյա ժամկետում, Տարածքային կենտրոն ներկայացնել հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին,

4) յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը Պայմանագրի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ծրագրի պատասխանատուներին ներկայացնել տեղեկանք տվյալ ամսվա ընթացքում Պայմանագրի 6-րդ կետի 5-րդ ենթակետում նշված անձանց աշխատանքի փաստացի հաճախումների և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրով մատուցված ծառայությունների կամ կատարված աշխատանքների մասին,

5) «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 19 հավելվածով սահմանված դեպքերում ամբողջությամբ հետ վերադարձնել Պայմանագրի 7-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունը,

6) իրականացնել Պայմանագրով և ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 19 հավելվածով նախատեսված այլ պարտականություններ:

6. Հող օգտագործողն իրավունք ունի.

1) Տարածքային կենտրոնից ստանալ խորհրդատվություն` զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ Հող օգտագործողի գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Տարածքային կենտրոնի և Հող օգտագործողի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

2) Տարածքային կենտրոնից ստանալ ֆինանսական աջակցություն՝ Պայմանագրի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան,

3) Պայմանագրի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ծրագրի շրջանակներում, որպես հարկային գործակալ Հող օգտագործողի պարտավորություններից բխող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող հաշվապահական հաշվառման վարման, օրենքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման, վճարման, գրանցման հայտի և անձնավորված հաշվարկի ձևավորման և հարկային մարմին ներկայացման գործառույթներն իրականացնելու համար, Տարածքային կենտրոնից ստանալ աջակցություն,

4) Տարածքային կենտրոնից պահանջել չմիջամտել Հող օգտագործողի և Պայմանագրի 6-րդ կետի 5-րդ ենթակետում նշված անձանց միջև ծագած աշխատանքային (կամ քաղաքացիաիրավական) հարաբերություններին և Հող օգտագործողի կողմից իրականացվող գործունեությանը, բացառությամբ ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 19 հավելվածով և Պայմանագրով սահմանված դեպքերի,

5) Պայմանագրով և պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների իրականացման համար ներգրավել ինչպես իր ընտանիքի անդամներին, այնպես էլ այլ անձանց (աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատող վարձու աշխատողների և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրով հող օգտագործողի համար գյուղատնտեսական տեխնիկայի միջոցով ծառայություններ մատուցող (աշխատանքներ կատարող) անձանց)՝ Պայմանագրով նախատեսված պահանջներին համապատասխան,

6) պահանջել Տարածքային կենտրոնից չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Հող օգտագործողի և Պայմանագրի 6-րդ կետի 5-րդ ենթակետում նշված անձանց համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի,

7) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

7. Պայմանագրի համաձայն՝

1) Հող օգտագործողին մեկ աշխատանքային օրվա համար վճարվում է

-------------------------- (----------------------------------------------------------------) ՀՀ դրամ,

  թվերով բառերով

 ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքում` պարտադիր կուտակային կամ օրենքով սահմանված դեպքերում նպատակային սոցիալական վճարը,

2) Պայմանագրով և պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների իրականացման համար ներգրավված՝ Հող օգտագործողի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար Հող օգտագործողին տրվում է աշխատավարձի փոխհատուցում` մեկ աշխատանքային օրվա համար

-------------------------- (----------------------------------------------------------------)

  թվերով բառերով

ՀՀ դրամ՝ ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքում` նպատակային սոցիալական վճարը,

3) Պայմանագրով և պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների իրականացման համար ներգրավված` յուրաքանչյուր վարձու աշխատողի համար (բացառությամբ Հող օգտագործողի ընտանիքի անդամի), Հող օգտագործողին տրվում է աշխատավարձի փոխհատուցում` մեկ աշխատանքային օրվա համար

 -------------------------- (----------------------------------------------------------------)

  թվերով բառերով
ՀՀ դրամ՝ ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքում` նպատակային սոցիալական վճարը,

4) Պայմանագրով սահմանված և պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների իրականացման համար ներգրավված` քաղաքացիաիրավական պայմանագրով հող օգտագործողի համար գյուղատնտեսական տեխնիկայի միջոցով ծառայություններ մատուցող (աշխատանքներ կատարող) անձին մատուցված ծառայությունների կամ կատարված աշխատանքների դիմաց վճարելու համար Հող օգտագործողին տրվում է փոխհատուցում` մեկ աշխատանքային ժամվա համար
-----------------------(----------------------------)

 թվերով

 բառերով

ՀՀ դրամ:

8. Պայմանագրի 7-րդ կետով նախատեսված գումարը վճարվում է ոչ ավելի, քան 180 օր ժամկետով, ընդ որում, Պայմանագրի 7-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով վճարվող գումարների հանրագումարը չի կարող գերազանցել ----------------------- (---------------------------------------) ՀՀ դրամը:

  թվերով բառերով

9. Պայմանագրի 7-րդ կետում նշված գումարը Տարածքային կենտրոնը Հող օգտագործողի՝ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերից մեկում բացված հաշվարկային հաշվին է փոխանցում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 19 հավելվածով սահմանված կարգով և ժամկետներում:

IV. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

10. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 2 (երկու) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

V. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

11. Պայմանագրի շրջանակներում Կողմերի միջև փաստաթղթերի, ծանուցումների առաքումը, տեղեկությունների փոխանակությունն իրականացվում է գրավոր կերպով` ծանուցման հասցեներով փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու և/կամ էլեկտրոնային փոստի միջոցով, կամ Կողմերի համաձայնությամբ նախատեսված այլ եղանակներով, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով:

VI. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

12. Կողմերը հավաստիացնում և երաշխավորում են, որ՝

1) Պայմանագիրը համարվում է պատշաճ կերպով կնքված և իրենց համար ունի պարտադիր իրավաբանական ուժ,

2) Պայմանագիրն իրենց համար հանդիսանում է իրական, պարտադիր և իրագործվող,

3) պատրաստ են իրականացնել Պայմանագրից բխող իրենց պարտավորությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները,

4) Պայմանագրի կնքումը և կատարումը չի խախտում որևէ այլ պայմանագրի պահանջ, որում Կողմերը միասին կամ յուրաքանչյուրն առանձին հանդես են գալիս որպես կողմ, ինչպես նաև երրորդ անձանց որևէ իրավունքներ,

5) Պայմանագիրը համապատասխանում է Կողմերի կամահայտնությանը, իրենց համար պարզ և ընդունելի են Պայմանագրի կնքման և դրա չկատարման իրավական հետևանքները:

VII. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

13. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու և/կամ ոչ պատշաճ կատարելու համար:

14. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը:

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

15. Պայմանագիրը հանդիսանում է Կողմերի միջև լիիրավ համաձայնություն` դրանում արտացոլված դրույթների վերաբերյալ:

16. Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը: Պայմանագրի մեկնաբանման, ինչպես նաև այլ պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

17. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են կողմերի համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

18. Պայմանագրի փոփոխումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ Պայմանագրով:

19. Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված Կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:

20. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև Պայմանագրի 8-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը: Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը Կողմերին չի ազատում պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունները պատշաճ կատարելու պարտավորությունից:

21. Պայմանագիրը կարող է լուծվել Կողմերի համաձայնությամբ, Հող օգտագործողի դիմումի համաձայն, ինչպես նաև Պայմանագրի 22-րդ կետում նշված դեպքերում:

22. Տարածքային կենտրոնը կարող է միակողմանի հրաժարվել Պայմանագիրը կատարելուց և վաղաժամկետ լուծել այն օրենքով, ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 19 հավելվածով սահմանված դեպքերում, ինչպես նաև Հող օգտագործողի կողմից Պայմանագրի էական խախտում թույլ տալու դեպքում:

23. Պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակներից, որոնցից Տարածքային կենտրոնին և Հող օգտագործողին տրամադրվում է մեկական օրինակ:

IX. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տարածքային կենտրոն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարության աշխատակազմի զբաղվածության

պետական գործակալության

«--------------------------------------------------»

 (տարածքային կենտրոնի անվանումը)

Գտնվելու վայրը՝ ----------------------------------------

Հեռ. -------------------------------------------------------

Էլ. փոստ. ------------------------------------------------

Հ/հ --------------------------------------------------------- 

Ի դեմս ----------------------------------------------------

 ------------------------------------------------------------

 (համապատասխան լիազորություն ունեցող անձի

 պաշտոնը, ազգանունը, անունը)

---------------------

(ստորագրություն)

Կ.Տ.

 -------- ------------------- 201---թ.

Հող օգտագործող

«----------------------------------------------»

(ֆիզիկական անձի ազգանունը, անունը)

Բնակության վայրը՝ --------------------------------

Հեռ. ---------------------------------------------------

Էլ. փոստ. ---------------------------------------------

Հ/հ ----------------------------------------------------

ՀՎՀՀ -------------------------------------------------

--------------------

(ստորագրություն)

-------- ------------------- 201---թ.»:

Հավելված N 4

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2015 թ. մայիսի 13-ի
N 74-Ն հրամանի

«Հավելված N 11

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2014 թ. հունիսի 30-ի
N 79-Ն հրամանի

ՁԵՎ 1

ՀՈՂ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳԻՐ

1. Ծրագրի պատասխանատու

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 (անունը, ազգանունը, հայրանունը, տարածքային կենտրոնի անվանումը, պաշտոնը, հեռախոսահամարը)

___________________ 
   /ստորագրությունը/

2. Գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձ

------------------------------------------------------------------------------------------------ ----------------------------

 (անունը, ազգանունը, հայրանունը, փաստացի բնակության վայրը, հեռախոսահամարը, ծննդյան թիվը)

___________________

   /ստորագրությունը/

3. Ընտանիքի 16-63 տարեկան` ծրագրում ընդգրկվող գործունակ անդամներ.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, ազգակցական կապը)

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, ազգակցական կապը)

4. Հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձի ընտանիքի անդամ չհանդիսացող անձինք.

 - վարձու աշխատողներ.

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 (անունը, ազգանունը, հայրանունը)

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 (անունը, ազգանունը, հայրանունը)

- քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող անձինք.

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 (անունը, ազգանունը, հայրանունը)

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 (անունը, ազգանունը, հայրանունը)

5. Լրացման օրը ---------------------------- 201 թ.

  (ամսաթիվը)
 
6. Գործարար ծրագրի իրականացման նպատակը.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

7. Մշակման ենթակա հողատարածքի գտնվելու վայրը, չափերը, հողի մշակման կարիքներն ու հնարավորությունները.

հողատեսքի անվանումը

մակերեսը
/հա/

մշակաբույսի անվանումը

մշակվող մակերեսը /հա/

մշակման կարիքներ, հնարավորություններ

8. Ծրագրի իրականացման ժամանակացույց` սկիզբը`-----------------------, ավարտը`-----------------------

9. Աշխատանքների իրականացման ծավալը. ___________ (մարդ-օր) ____________ (տ-ժամ)

10. Աշխատանքների իրականացման սահմանված ծավալը և ֆինանսական միջոցների չափը

Ծրագրում ընդգրկված
շահառուներ

Աշխատանքների իրականացման ծավալը
/մարդ-օր, տր-ժամ/

1 օրվա /ժամի/ վարձատրության չափը

Ֆինանսական միջոցների չափը /ՀՀ դրամ/

աշխատավարձ

եկամտային
հարկ

սոցիալական վճար

Ընդամենը          

հողօգտագործող

ընտանիքի անդամներ

վարձու աշխատողներ

ծառայություններ մատուցող անձինք

11. Իրականացվող ներդրումներ.

 - Հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձի կողմից (աշխատանքի միջոց)

_________________________________________________________________________________

- այլ կազմակերպությունների կողմից (ֆինանսական միջոցներ, աշխատանքի միջոց)`

_________________________________________________________________________________

12. Ակնկալվող արդյունքները.

 _________________________________________________________________________

13. Լրացուցիչ տեղեկություններ

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

14. Ծանոթացել եմ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 19 հավելվածով հաստատված «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման կարգին»:

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ 2

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 ---------------------------------------- մշակման աշխատանքների ծավալի վերաբերյալ

   (մշակաբույսի անվանումը)

 աշխատանքների սկիզբը` _____________

   ավարտը` ____________
 
N

Աշխատանքների նկարագիրը

Մշակվող մակերեսը (հա)

Աշխատանքների չափաքանակները
1 հա հողատարածքի համար

Աշխատողների
թիվը

Աշխատանքային ծավալը
(ըստ մշակվող մակերեսի)

Աշխատանքների կատարման ժամանակացույց ըստ ամիսների
(մ-օր/տ-ժ)

04

05

06

07

08

09

10

մ/օր

տ/ժ

մ/օր

տ/ժ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

Ընդամենը

Ծրագրի պատասխանատու ___________________

 ստորագրությունը _________________

Գյուղատնտեսական աշխատանքների գծով խորհրդատու ------

 ստորագրությունը _________________

Հող օգտագործող ___________________

 ստորագրությունը _________________

____________ 201 թ.

Կ. Տ.»։