Գլխավոր տեղեկություն
Համար
N 14-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.06.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.06.01/14(526) Հոդ.129
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
11.04.2015
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 մայիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10015182

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 ապրիլի 2015 թ.

N 14-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԵՐԹԱԳՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման հավելված N 4-ի 11-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից հերթագրումների վերաբերյալ ներկայացվող հաշվետվության ձևը` համաձայն հավելվածի:

2. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից հերթագրումների վերաբերյալ ներկայացվող հաշվետվությունը ենթակա է ներկայացման Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալություն` յուրաքանչյուր ամսվան հաջորդող մինչև 15-րդ օրը:

3. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից հերթագրումների վերաբերյալ ներկայացվող հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալություն` էլեկտրոնային եղանակով` էքսել (Excel) ձևաչափով` հաստատված էլեկտրոնային ստորագրությամբ:

 

Ա. Մուրադյան

 

Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2015 թվականի ապրիլի 11-ի
N 14-Ն հրամանի

 

Ձև

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԵՐԹԱԳՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(Կազմակերպության անվանումը, հաշվետու ամիսը, տարին)

Հ/հ

Բյուջետային
ծրագրի և բաժանմունքի (ծառայություն) անվանումը (սյունակում նշվում են բոլոր բյուջետային ծրագրերը, որոնց շրջանակում իրականացվում են հերթագրումներ)

Հերթագրված անձանց թիվը

Հաշվետու ամսվա ընթացքում հերթից դուրս եկած անձանց ընդհանուր թիվը, այդ թվում`

Բժշկական օգնություն և սպասարկում ստացած անձանց թիվը

Այլ պատճառներով հերթից դուրս եկած անձանց թիվը

Հաշվետու ամսվա ընթացքում հերթագրված անձանց թիվը

Հերթագրված անձանց թիվը հաշվետու ամսվա վերջում

Անձի բժշկական և օգնություն ստանալու կանխատեսվող վերջնաժամկետը (լրացվում է հերթագրված անձի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու կանխատեսվող օրը, ամիսը, տարին)

1.

1.

2.

3.

4.

5.

6.

 

Սոցիալական անապահով կամ հատուկ խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ

             
 

1) Ընդհանուր վիրաբուժական

             
 

2) Ընդհանուր թերապևտիկ

             
 

3) Ակնաբուժական

             
 

4) նյարդավիրաբուժական

             
 

5)

             
 

6)

             
 

7)

             

2.

Զինծառայողների, ինչպես նաև փրկարար ծառայողների և նրանց ընտանիքի անդամների բժշկական օգնության ծառայություններ

             
 

1) ընդհանուր վիրաբուժական

             
 

2) ընդհանուր թերապևտիկ

             
 

3) ակնաբուժական

             
 

4) նյարդավիրաբուժական

             

3.

1)

             
 

2)

             
                 

Ստորագրողի անուն, ազգանուն, հայրանուն

 Օր, ամիս, տարի