Գլխավոր տեղեկություն
Համար
N 325-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (13.08.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.08.03/20(532) Հոդ.204
Ընդունող մարմին
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Ընդունման ամսաթիվ
09.07.2015
Ստորագրող մարմին
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 հուլիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10815302

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

9 հուլիսի 2015 թ.

N 325-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 139-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով՝

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2015 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա հանքային հումքի տեսակների արտահանման լիցենզիաների տրամադրման կարգը, Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա հանքային հումքի տեսակների ցանկը, հանքային հումքի տեսակների արտահանման նպատակով լիցենզիայի հայտի և լիցենզիայի ձևակերպման հրահանգը, հանքային հումքի տեսակների արտահանման նպատակով լիցենզիայի հայտի և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 139-Ն հրամանի 2-րդ հավելվածը` «Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա հանքային հումքի տեսակների ցանկը» շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատակազմի ընդերքի վարչության պետին` սահմանված կարգով ապահովել սույն հրամանի պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարին:

 

Ե. Զախարյան

 

Հավելված
ՀՀ էներգետիկայի և բնական
պաշարների նախարարի
2015 թվականի հուլիսի 9-ի
N 325-Ն հրամանի

 

«Հավելված N 2

ՀՀ էներգետիկայի և բնական

պաշարների նախարարի

2015 թվականի մայիսի 6-ի

N 139-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ՀԱՆՔԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ*

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միությունից դուրս երրորդ երկիր արտահանման սահմանափակումը տարածվում է Հումքի հետևյալ տեսակների վրա՝

 

N/N

Հանքային հումքի տեսակի անվանումը

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

1

Ագաթ

7103 10 000 9

2

Ամետիստ

7103 10 000 9

3

Բերիլ՝

ակվամարին

բիկսբիտ

վորոբյեվիտ

հելիդոր

հոշենիտ

մորգանիտ

ռոստերիտ

7103 10 000 9

4

Փիրուզ երկնագույն

7103 10 000 9

5

Նռնաքար՝

ալմանդին

անդրադիտ

սպեսարտին

հեսոնիտ

գրոսուլյար

դեմանտոիդ

կարբունկուլ

լեյկոգրանատ

մելանիտ (շորլոմիտ)

պիրոպ

ռոդոլիտ

տոպազոլիտ

ուվարովիտ

ցավորիտ

7103 10 000 9

6

Ժադեիտ ազնիվ

7103 10 000 9

7

Կվարց-թելավոր

7103 10 000 9

8

Կունցիտ

7103 10 000 9

9

Լազուրիտ

7103 10 000 9

10

Մալախիտ

7103 10 000 9

11

Նեֆրիտ

7103 10 000 1

12

Օպալ

7103 10 000 9

13

Ռոդոնիտ

7103 10 000 9

14

Սկապոլիտ

7103 10 000 9

15

Տոպազ

7103 10 000 9

16

Տուրմալին՝

ախրոիտ

վերդելիտ

դրավիտ

ինդիգոլիտ

ռուբելիտ

սիբիրիտ

տսիլազիտ

ուվիտ

շերլ

էլբաիտ

7103 10 000 9

17

Ֆենակիտ

7103 10 000 9

18

Խրիզոբերիլ

7103 10 000 9

19

Խրիզոդիոպսիտ

7103 10 000 9

20

Խրիզոլիտ

7103 10 000 9

21

Խրիզոպրազ

7103 10 000 9

22

Ցիրկոն

7103 10 000 9

23

Ցիտրին

7103 10 000 9

24

Չարոիտ

7103 10 000 9

25

Շպինել

7103 10 000 9

26

Սաթ (բացի ուրույն սաթային առաջացումներից)

2530 90 000 1

 »:
  

*Միայն հումքը (բնական չմշակված քարեր)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան