Գլխավոր տեղեկություն
Համար
N 13-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.06.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.06.01/14(526) Հոդ.128
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
11.04.2015
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 մայիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10015181

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 ապրիլի 2015 թ.

N 13-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՈՒՂԵԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԿԱՄ ՄԱՐՄՆԻՆ ԿԱՄ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ, ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՄԱՐՄՆԻ ԿԱՄ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՈՒՂԵԳՐԵՐԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԱՐՎՈՂ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ, ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԽՈՏԱՆՎԱԾ ԵՎ ԴԵՌԵՎՍ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման Հավելված N 7-ի 6-րդ, 10-րդ, 20-րդ, 24-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել`

1) պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու ուղեգրի լրացման կարգը` համաձայն հավելված N 1-ի,

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից բժշկական կազմակերպությանը կամ մարմնին կամ հանձնաժողովին հատկացվող ուղեգրերի ձևաթղթերի գրանցամատյանի ձևը` համաձայն հավելված N 2-ի,

3) բժշկական կազմակերպության կամ մարմնի կամ հանձնաժողովի կողմից տրամադրվող պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու ուղեգրերը հաշվառելու նպատակով վարվող գրանցամատյանի ձևը` համաձայն հավելված N 3-ի,

4) պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու ուղեգրերի տրամադրման, խոտանված և դեռևս չօգտագործված ուղեգրերի ձևաթղթերի վերաբերյալ ամփոփ տեղեկանքի ձևը` համաձայն հավելված N 4-ի:

2. Սահմանել, որ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու ուղեգիր տրամադրող բժշկական կազմակերպությունը (այդ թվում և ուղեգրող բժշկի միջոցով), ապահովում է ուղեգրվող քաղաքացուն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1405-Ն որոշման 4-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայք-էջում տեղադրված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի հետ պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին պայմանագրեր կնքած բժշկական կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվությամբ:

 

 

Ա. Մուրադյան

 

Հավելված N 1

ՀՀ առողջապահության նախարարի

2015 թ. ապրիլի 11-ի N 13-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՈՒՂԵԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրի (այսուհետ` ուղեգիր) 1-ին կետի՝

1) առաջին տողում լրացվում է ուղեգրվող քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, այնուհետև` ծննդյան տարեթիվը, ամիսը և ամսաթիվը,

2) երկրորդ տողում լրացվում է ուղեգրվող քաղաքացու անձնագրի սերիան, համարը, իսկ նույնականացման քարտի դեպքում` դրա համարը, երեխաների համար` ծննդյան վկայականի համարը,

3) երրորդ տողում լրացվում է ուղեգրվող քաղաքացու բնակության և հաշվառման վայրերը (մարզը, համայնքը, փողոցը, տունը, բնակարանը) և հեռախոսահամարը:

2. Ուղեգրի 2-րդ կետում`

1) լրացվում է ուղեգրող մարմնի կամ հանձնաժողովի կամ բժշկական կազմակերպության լրիվ անվանումը (օրինակ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բժշկական վարչություն կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության՝ բժշկական կազմակերպություններ ուղեգրող կենտրոնական մշտական գործող հանձնաժողով կամ «Թիվ 19 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն),

2) «բժշկական կազմակերպություն (ծածկագիր)» բաժինը լրացվում է միայն Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից` նշելով պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ կնքված պայմանագրի տիտղոսաթերթում նշված ծածկագիրը,

3) ուղեգրող մարմնի կամ հանձնաժողովի կամ բժշկական կազմակերպության գործունեության վայրը և հեռախոսահամարը:

3. Ուղեգրի 3-րդ կետում պետք է լրացվի ուղեգրվող քաղաքացուն բժշկի կողմից տրված նախնական ախտորոշումը։

4. Ուղեգրի 4-րդ կետում նշվում է ուղեգրման նպատակը՝ լատիներեն «V» տառով նշում կատարելով համապատասխան վանդակում: Ընդ որում՝ նշված կետում կարող է նշվել միայն մեկ նպատակ:

«Հատուկ և դժվարամատչելի հետազոտություններ» կետը նշելու դեպքում անհրաժեշտ է նշել հատուկ կամ դժվարամատչելի հետազոտությունների կոնկրետ տեսակը, որն անցնելու համար քաղաքացին ուղեգրվում է բժշկական կազմակերպություն:

«Հատուկ և դժվարամատչելի հետազոտություններ» կետում կարող է նշվել առավելագույնը 5 (հինգ) հետազոտության տեսակ:

5. Ուղեգրի 5-րդ կետում`

1) «քաղաքացին պատկանում է սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբի» տողում նշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման հավելված N 1-ով սահմանված խմբերից մեկին քաղաքացու պատկանելությունը,

2) «Սոցիալապես նշանակություն ունեցող հիվանդություններ» տողում Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման հավելված N 2-ի 12-րդ կետում նշված դեպքերը,

3) «Սոցիալական փաթեթի շահառու» տողում նշվում է սոցիալական փաթեթի շահառուների անվճար բժշկական օգնության ու սպասարկման հավաստագրի համարը:

6. 6-րդ կետում նշվում է բուժող բժշկի անունը, ազգանունը, ստորագրությունը և ծածկագիրը: Ծածկագիրը լրացնում են միայն առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկները (թերապևտ, մանկաբույժ, ընտանեկան բժիշկ), ինչպես նաև մանկաբարձ-գինեկոլոգները:

7. «Այլ տեղեկություններ» բաժնում նշվում են բոլոր այն տեղեկությունները, որոնք ներառված չեն ուղեգրի այլ բաժիններում, սակայն կարևոր են քաղաքացու պատշաճ բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու համար՝ այդ թվում՝ դատաբժշկական կամ ռազմաբժշկական կամ նախազորակոչային կամ զորակոչային փորձաքննությունների իրականացման դեպքում՝ դատաբժշկական կամ ռազմաբժշկական կամ նախազորակոչային կամ զորակոչային փորձաքննություն իրականացնող բժշկական կազմակերպության անվանումը, առողջարանային բուժման ուղեգրման դեպքում՝ առողջարանային բուժում իրականացնող կազմակերպության անվանումը:

8. 8-րդ կետում նշվում է ուղեգրող մարմնի կամ հանձնաժողովի կամ բժշկական կազմակերպության ղեկավարի անունը, ազգանունը և ստորագրությունը:

9. Ուղեգրում պարտադիր լրացվում է դրա տրման օրը, ամիսը և տարեթիվը:

10. Ուղեգիրը կնքվում է այն տրամադրող մարմնի կամ հանձնաժողովի կամ բժշկական կազմակերպության կնիքով: Մարմնի կամ հանձնաժողովի կողմից կնիք չունենալու դեպքում պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այն մարմնի կնիքով, որի կառուցվածքում գործում է այդ մարմինը կամ հանձնաժողովը:

 

Հավելված N 2

ՀՀ առողջապահության նախարարի

2015 թ. ապրիլի 11-ի N 13-Ն հրամանի

 

Ձև

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԿԱՄ ՄԱՐՄՆԻՆ ԿԱՄ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ

Հ/հ

Ուղեգրերի ձևաթղթեր ստացող բժշկական կազմակերպության կամ մարմնի կամ հանձնաժողովի անվանումը

Տրվող ուղեգրերի ձևաթղթերի քանակը

Ուղեգրերի ձևաթղթերի սերիան և համարը (նշվում է ըստ հերթականության տրված առաջին
 և վերջին ուղեգրերի ձևաթղթերի համարը և սերիան)

Ուղեգրերի ձևաթղթերի տրման օրը, ամիսը, տարեթիվը

Ուղեգրերի ձևաթղթեր ստացող պատասխանատու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը

Ուղեգրերի ձևաթղթեր տրամադրող պատասխանատու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը

1

2

3

4

5

6

7

             
             

Հավելված N 3

ՀՀ առողջապահության նախարարի

2015 թ. ապրիլի 11-ի N 13-Ն հրամանի

 

Ձև

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՄԱՐՄՆԻ ԿԱՄ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՈՒՂԵԳՐԵՐԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԱՐՎՈՂ

Հ/հ

Ուղեգիր տրամադրող բժշկական կազմակերպության կամ մարմնի կամ հանձնաժողովի
անվանումը

Քաղաքացու անունը, ազգանունը, տարիքը

Բնակության և հաշվառման վայրերը

Ուղեգրի սերիան, համարը

Բժշկական օգնության և սպասարկման ձևը (հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային)

Ուղեգիր տրամադրող պատասխանատու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

             

Հավելված N 4

ՀՀ առողջապահության նախարարի

2015 թ. ապրիլի 11-ի N 13-Ն հրամանի

 

Ձև

 

Ա Մ Փ Ո Փ  Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԽՈՏԱՆՎԱԾ ԵՎ ԴԵՌԵՎՍ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հ/հ

Ժամանակա-հատվածը

Քաղաքացիներին տրամադրված ուղեգրերի թիվը

Խոտանված ուղեգրերի թիվը

Դեռևս չօգտագործված ուղեգրերի թիվը

Ընդամենը

           
           
           

Մարմնի ղեկավար կամ հանձնաժողովի նախագահ կամ բժշկական կազմակերպության տնօրեն

 

Անուն, ազգանուն, օր, ամիս, տարի, ստորագրություն Կ.Տ.