Գլխավոր տեղեկություն
Համար
N 1-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.06.2015-13.08.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.02.16/6(324) Հոդ.71
Ընդունող մարմին
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
02.02.2009
Ստորագրող մարմին
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 փետրվարի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 33009049

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

2 փետրվարի 2009 թ.
ք. Երևան

N 1-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՍԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի հունվարի 14-ի N ՆԿ-1-Ն կարգադրությամբ հաստատված Հավելված 1-ի 6-րդ կետի`

 

 Հրամայում եմ`

 

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակի թեկնածուներ ընտրելու և առաջադրելու աշխատանքներն իրականացնող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):

2. Հաստատել Հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն հավելված N 1-ի:

3. Հաստատել Հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելված N 2-ի:

4. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Ռ. Հովհաննիսյանին` «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի դրույթների համաձայն յոթնoրյա ժամկետում սույն հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

Նախարար Ա. Գրիգորյան

 

 

Հավելված N 1

ՀՀ սպորտի և երիտասարդության

հարցերի նախարարի

2009 թ. փետրվարի 2-ի

N 1-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՍԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակի (այսուհետ` Անվանական թոշակ) թեկնածուներ ընտրելու և առաջադրելու աշխատանքներն իրականացնող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) գործունեության կարգը:

2. Հանձնաժողովի գործունեության կարգը և անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի (այսուհետ` Նախարար) հրամանով:

3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:

4. Հանձնաժողովը կազմված է տասներկու անդամից: Հանձնաժողովի կազմը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության (այսուհետ` Նախարարություն) վեց, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի չորս, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի՝ մեկ և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի մեկ ներկայացուցչից:

(4-րդ կետը փոփ., լրաց. 19.11.12 N 1-Ն)

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

5. Հանձնաժողովն ապահովում է Անվանական թոշակի թեկնածուների հաշվառման, փաստաթղթերի հավաքման և Անվանական թոշակի թեկնածուների հետագա առաջադրման, Անվանական թոշակ ստացողների թոշակի կասեցման կամ թոշակից զրկման գործընթացը և համապատասխան առաջարկություններ ներկայացնում Նախարարին:

6. Հանձնաժողովը`

1) Նախարարության աշխատակազմից ստանում է օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակի թեկնածուներ ընտրելու և հետագա առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը,

2) քննության է առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը,

3) քվեարկության արդյունքում կայացնում է որոշում` Անվանական թոշակի թեկնածուների հետագա առաջադրման մասին` Հայաստանի Հանրապետության Նախագահի հավանությանը ներկայացնելու համար,

4) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի հունվարի 14-ի ՆԿ-1-Ն կարգադրությամբ և սույն կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

III. ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՆՐԱՆՑ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ, ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿԻ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՄ ԹՈՇԱԿԻՑ ԶՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

7. Անվանական թոշակի թեկնածուները առաջադրվում են օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի կողմից:

8. Անվանական թոշակի թեկնածուների ընտրության և Անվանական թոշակի նշանակման հարցերը Հանձնաժողովում քննարկելու համար օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաները և Հայաստանի շախմատային ֆեդերացիան մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 5-ը Նախարարության աշխատակազմին ներկայացնում են`

1) Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքի հասած մարզիկներին և նրանց մարզիչներին Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակի ներկայացման առաջարկությունները,

2) մարզաձևի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի տվյալ տարվա թեկնածուների ցանկը,

3) Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակի թեկնածուների արդյունքները հաստատող փաստաթղթերը:

9. Հանձնաժողովը Անվանական թոշակի թեկնածուների փաստաթղթերի ուսումնասիրությունն ու Անվանական թոշակի թեկնածուների առաջադրումը կազմակերպում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 20-ը:

10. Ուսումնասիրման արդյունքում Հանձնաժողովն ընդունում է որոշում` Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի հունվարի 14-ի ՆԿ-1-Ն կարգադրությամբ հաստատված հավելված 2-ում և 3-ում նախատեսված արդյունքներին հասած մարզիկներին և նրանց մարզիչներին Անվանական թոշակի թեկնածուներ առաջադրելու մասին, որը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ` Հայաստանի Հանրապետության Նախագահի հավանությանը:

11. Հավանություն ստացած Անվանական թոշակի թեկնածու մարզիկներին և նրանց մարզիչներին Անվանական թոշակ է նշանակվում Նախարարի հրամանով` Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ հաստատված կարգի պահանջների և սահմանված չափորոշիչների ու չափերի համաձայն:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

12. Հանձնաժողովն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ:

13. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է Հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

14. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված հoգուտ մարզիկի կամ մարզչի:

15. Հանձնաժողովի նիստին հրավիրված անձը նիստի վայրի, ամսաթվի ու ժամի մասին պատշաճ ձևով տեղեկացվում է նիստի oրվանից ոչ ուշ, քան հինգ oր առաջ:

16. Հանձնաժողովն իր հերթական նիստի տեղի, ժամանակի և քննարկվող հարցի մասին տեղեկատվությունը հրապարակում է Նախարարության միջոցով նիստի oրվանից ոչ ուշ, քան հինգ oր առաջ:

17. Հանձնաժողովի նախագահը նիստի ժամանակ ներկայացնում է օրակարգը: Հարցերի քննարկմանը մասնակցող անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է քննարկվող փաստաթղթերի բովանդակությունը:

18. Հրավիրված անձն իրավունք ունի ելույթներ ունենալ, պատասխանել Հանձնաժողովի անդամների հարցերին, հանդես գալ առաջարկությամբ:

19. Հանձնաժողովի նիստերում հարցերը քննարկվում են դռնբաց:

20. Հանձնաժողովի որոշումը կայացվում է հարցի քննության ավարտից հետո:

21. Հանձնաժողովում հարցերի քննարկման ժամանակ կազմվում է արձանագրություն, որում նշվում են`

1) Հանձնաժողովի նիստի անցկացման ամսաթիվը և տեղը,

2) Հանձնաժողովի կազմը,

3) քննարկվող հարցի բովանդակությունը,

4) քննարկմանը մասնակցող անձանց մասին տեղեկությունները,

5) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց առաջարկությունները և դրանց քննարկման արդյունքները,

6) հարցի քննարկման ընթացքում ուսումնասիրված փաստաթղթերը,

7) Հանձնաժողովի որոշման բովանդակությունը,

8) ընդունված որոշման հրապարակման մասին տեղեկությունները:

22. Արձանագրությունը կազմում է Նախարարության աշխատակազմի մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության գլխավոր մասնագետը:

23. Հանձնաժողովի նիստը կարող է տեսագրվել և (կամ) ձայնագրվել, որի վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում Հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ:

24. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում է Հանձնաժողովի նախագահը:

25. Հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում է Հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք,

2) կազմակերպում է Հանձնաժողովի աշխատանքները,

3) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները և դրանց գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերը,

4) իրականացնում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

26. Հանձնաժողովի փաստաթղթաշրջանառությունը վարում է Նախարարության աշխատակազմի մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչությունը, որը`

1) նախապատրաստում է Հանձնաժողովի նիստերի օրակարգը,

2) տեղեկացնում է Հանձնաժողովի անդամներին հանձնաժողովի հերթական նիստի անցկացման վայրի, ժամանակի և քննարկվող հարցի մասին` նիստի oրվանից առնվազն հինգ oր առաջ,

3) Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս գործունեությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ,

4) կազմում է Հանձնաժողովի որոշումների նախագծերը և կազմակերպում Հանձնաժողովի որոշումների սահմանված ձևով հանձնումը կամ ուղարկումը հրավիրված անձին:

27. Հանձնաժողովի անդամները`

1) մասնակցում են Հանձնաժողովի նիստերին,

2) Հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են Հանձնաժողովի նախագահին:

28. Հանձնաժողովի անդամները նշանակվում են և նրանց լիազորությունները դադարեցվում են Նախարարի հրամանով:

29. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութերը ենթակա են պահպանման Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով:

(հավելվածը փոփ., լրաց. 19.11.12 N 1-Ն)

 

Աշխատակազմի ղեկավար` Վ. Էլոյան

 

 

Հավելված N 2

ՀՀ սպորտի և երիտասարդության

 հարցերի նախարարի

2009 թվականի փետրվարի 2-ի

N 1-Ն հրամանի

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՍԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

1.

Գաբրիել Ղազարյան

 - 

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ),

2.

Ավետիս Բերբերյան

-

Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական,

3.

Արտաշես Նազարյան

-

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ,

4.

Մհեր Անանյան

-

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) ղեկավար,

5.

Վաղինակ Գալուստյան

-

Աշխատակազմի մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ,

6.

Նարինե Շահբազյան

-

Աշխատակազմի սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության պետ,

7.

Հոկսեն Միրզոյան

-

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն,

8.

Վահրամ Առաքելյան

-

«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության փոխնախագահ (համաձայնությամբ),

9.

Դերենիկ Գաբրիելյան

-

«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության նախագահի տեղակալ (համաձայնությամբ),

10.

Ռուբեն Հակոբյան

-

«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության նախագահի խորհրդական (համաձայնությամբ),

11.

Գագիկ Բոլշիկյան

-

«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության բաժնի պետ (համաձայնությամբ),

12.

Սմբատ Լպուտյան

-

«Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամի նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ (համաձայնությամբ):

(հավելվածը խմբ. 14.12.10 N 3-Ն, 02.11.11 N 4-Ն, 19.11.12 N 1-Ն, 07.10.13 N 6-Ն, 16.01.14 N 2-Ն, 29.04.15 N 1-Ն)

 

Աշխատակազմի ղեկավար` Վ. Էլոյան