ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 ապրիլի 2015 թ. |
N 891-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Մ. Բ. ՄԵԴԻՔԱԼ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի կողմից տրված իրավաբանական անձի (անձանց) միացման մասին տեղեկանքը և «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2015 թվականի ապրիլի 8-ին ներկայացված դիմումը.
Հրամայում եմ`
1. «Մ. Բ. ՄԵԴԻՔԱԼ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2012 թվականի հունիսի 12-ին (Կ-ԴԳ-001594), (Կ-ԴԳ-001595) և 2012 թվականի մայիսի 3-ին (Կ-ԴԳ-001568) տրված դեղատնային գործունեության իրականացման լիցենզիաները վերաձևակերպել «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվամբ:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին.
1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Ա. Մուրադյան |