«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 դեկտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10011567
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 դեկտեմբերի 2011 թ. ք. Երևան |
N 25-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ, ԿԱՀԱՎՈՐՄԱՆԸ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ, ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻՆ, ՍԱՆԻՏԱՐԱՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՌԵԺԻՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 3.1.1.-024-2011 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 983-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 7-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշման 12-րդ կետի «դ» ենթակետը, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տեղակայմանը, կառուցվածքին, կահավորմանը, շահագործմանը, անձնակազմի աշխատանքի պահմանմանը և անհատական հիգիենային, սանիտարահակահամաճարակային ռեժիմին ներկայացվող» N 2-III-2.2.5-2011 սանիտարական կանոնները և նորմերը համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հոկտեմբերի 26-ի «Ստոմատոլոգիական պոլիկլինիկաներին, կաբինետներին ու ատամնատեխնիկական լաբորատորիաներին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.2.5 Սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 983-Ն հրամանը:
|
Հ. Քուշկյան |
Հավելված Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի 2011թ. դեկտեմբերի 8-ի N 25-Ն հրամանով |
«ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ, ԿԱՀԱՎՈՐՄԱՆԸ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ, ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻՆ, ՍԱՆԻՏԱՐԱՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՌԵԺԻՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ»
N 3.1.1.-024-2011
ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն սանիտարական կանոնների և նորմերի (այսուհետ` սանիտարական կանոններ) պահանջների կատարումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (ստոմատոլոգիական կենտրոններ, պոլիկինիկաներ, կլինիկաներ (կաբինետներ) և այլն) համար:
2. Սանիտարական կանոնները ներառում են գործող, ինչպես նաև նոր կազմակերպվող ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` ստոմատոլոգիական բժշկական կազմակերպություն) տեղակայմանը, սենքերի ներքին հարդարմանը, կառուցվածքին (սարքավորումներին, կահավորմանը), միկրոկլիմային, օդափոխությանը, լուսավորությանը, անձնակազմի անհատական և աշխատանքի հիգիենային և հակահամաճարակային ռեժիմին ներկայացվող պահանջներ:
3. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների կազմում գործող սենքերի կազմը և մակերեսները սահմանվում են սույն կանոնների Հավելված 1-ի պահանջներին համապատախան:
4. Ռենտգեն ստոմատոլոգիական կաբինետների սենքերի կազմը, մակերեսները, ինչպես նաև բուժական հիմնարկների և բնակելի շենքերի տարածքներում դրանց տեղակայման պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 26-Ն հրամանով հաստատված «Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ռենտգեն կաբինետների սանիտարական կանոններ և նորմեր N 2.6.3-004-09»-ի պահանջների համաձայն:
5. Բնակելի շենքերի տարածքներում տեղակայված ստոմատոլոգիական բժշկական հաստատությունները ունենում են առանձին մուտք:
6. Բնակելի և հասարակական շենքերում թույլատրվում է տեղակայել այն ատամնատեխնիկական լաբորատորիաները, որոնց գործունեության ընթացքում օգտագործվող սարքավորումների տեխնոլոգիաները չեն ունենում բացասական ազդեցություն մարդկանց բնակության և աշխատանքի պայմանների վրա, իսկ աշխատանքային գոտու արտանետումները հեռացվում են արտաձիգ օդափոխիչ համակարգով, որի խողովակի բացվածքը շենքի տանիքից առնվազն 1 մ բարձր է:
7. Նկուղային հարկում կարող են տեղակայվել ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների կառուցվածքային կազմում եղած հանդերձարան-սպասասրահը, մատենավարման ծառայությունը, պահեստը, արհեստական օդափոխիչ համակարգի օդափոխության խցիկը, կոմպրեսորային սարքավորումները, իսկ կիսանկուղային հարկում կարող են տեղակայվել նաև ատամնատեխնիկական լաբորատորիայի օժանդակ ծառայությունները (զոդում, փայլեցում, գիպսի և պոլիմերիզացիայի սենքեր):
8. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների բուժանձնակազմը առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության է ենթարկվում համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թ. մարտի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության և բժշկական զննության ծավալի ու հաճախականությունների ցանկը և անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ու բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկի ձևերը հաստատելու մասին» թիվ 347-Ն որոշման:
2. ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՆՔԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
9. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների սենքերի պատերը լինում են հարթ և ամբողջական: Սենյակների բոլոր անկյունները լինում են առանց քիվերի, զարդարանքների:
10. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների կլինիկական աշխատանքային սենքերը, ատամնատեխնիկական լաբորատորիայի, մանրազերծման սենքերի պատերը, առաստաղները և հատակը պատվում են ջրակայուն, լվացվող և ախտահանվող մակերեսներով (կերամիկական սալիկ, գլանափաթեթային պոլիվինիլքլորիդային (վինիլպլաստ, լինոլեում), յուղաներկ, ջրաէմուլսիոն ներկեր, և այլն):
11. Բոլոր սենքերի դռները և պատուհանները լինում են հարթ, հեշտ մաքրման ենթակա:
3. ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
12. Թերապևտիկ և օրթոպեդիկ ստոմատոլոգիական կլինիկական աշխատանքային սենյակներում տեղադրվում են ոչ ավելի, քան 4 աշխատատեղ, իսկ վիրաբուժական ստոմատոլոգիայի աշխատասենյակում ոչ ավելի, քան 2 աշխատատեղ:
13. Աշխատատեղերը միմյանցից բաժանվում են առնվազն 1.5 մ բարձրությամբ անթափանց միջնապատերով:
14. Բուժական աշխատասենյակներում և ատամնատեխնիկական լաբորատորիաների սենքերում հատկացվում են առանձին լվացարաններ անձնակազմի ձեռքերի լվացման համար:
1) Նախամանրէազերծումային մշակումը կարող է իրականացվել կլինիկական աշխատանքային սենյակում` բացառությամբ վիրաբուժական ստոմատոլոգիայի:
2) Նախամանրէազերծումային մշակումը կլինիկական աշխատանքային սենյակում իրականացնելու դեպքում տեղադրվում է լրացուցիչ ավազան` գործիքների լվացման համար:
3) Կլինիկական աշխատանքային սենյակում նախամանրէազերծումային մշակումը իրականացվում է ստոմատոլոգիական բուժօգնության և սպասարկման դիմած անձի բացակայության պայմաններում:
15. Բոլոր աշխատանքային սենյակներում, այդ թվում նաև սանհանգույցներում, լվացարանները ապահովված են լինում մշտական հոսող սառը և տաք ջրով և ոչ պտուտակային (արմնկային, դաստակային կառավարմամբ և այլն) ծորակներով:
16. Թերապևտիկ և օրթոպեդիկ ստոմատոլոգիայի կլինիկական աշխատասենյակներում ամալգամայի հետ աշխատելու, ինչպես նաև ատամնատեխնիկական լաբորատորիայի աշխատասենյակներում պոլիմերային նյութերի հետ աշխատելու դեպքերում ապահովված են լինում քարշիչ պահարաններով, ապահովելով հետևյալ պահանջները`
1) քարշիչ պահարանը ունենում է 30 x 60 սմ չափսեր ունեցող աշխատանքային բացվածք, օդի ինքնավար մեխանիկական արտաձգումով, 0,7 մ/վրկ ոչ պակաս օդի շարժման արագությամբ,
2) օդի հեռացումը կատարվում է քարշիչ պահարանի բոլոր գոտիներից,
3) սնդիկի գոլորշիների և ծանր մետաղների փոշու հեռացման օդափոխիչ սարքավորումները ապահովվում են համապատասխան զտիչներով,
4) քարշիչ պահարանը ունենում է հարթ, ամբողջական ներքին մակերեսներ, իսկ թերապևտիկ և օրթոպեդիկ ստոմատոլոգիայի աշխատասենյակներում ամալգամայի հետ աշխատելու դեպքում նաև` սնդիկանթափանց ներքին մակերեսներ, պահարանի աշխատանքային մակերեսի 1 գծամետրի վրա 1-2 սմ թեքություն դեպի ջրհորդան, ապահովված հատուկ անոթով՝ սնդիկի կաթիլների հավաքման համար, սնդիկորսիչ հարմարանք ունեցող լվացարան և փոքրիկ պահարան՝ ամալգամի, սնդիկի, ամալգամի պատրաստման ամանեղենի, ամալգամ խառնիչի և դեմերկուրիզացիոն միջոցների օրվա պաշարները պահելու համար,
5) ամալգամայով աշխատանքներ տարվող սենքերում կահույքը ունենում է հատակից 20 սմ բարձրություն ունեցող ոտքեր, իսկ աշխատանքային սեղանների մակերեսները պատվում են սնդիկաանթափանց նյութով (վինիպլաստ, ռելին, լինոլեում), եզրերը` կողիկներով, սնդիկի կաթիլների հոսքը դեպի հատակ հոսքը խոչընդոտելու համար:
17. Գիպսի սենյակների լվացարաններից ջրահեռացման համակարգ բաց է թողնվում գիպսից ազատված կեղտաջրեր:
18. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների բոլոր աշխատանքային կաբինետներն (որտեղ իրականացվում են բժշկական միջամտություններ և բժշկական նշանակության գործիքների (առարկաների) ախտահանում և մանրէազերծում) ապահովվում են մանրէասպան ճառագայթիչներով կամ օդի այլ վարակազերծիչ սարքերով` որոնք շահագործվում են իրենց տեխնիկական անձնագրին համապատասխան:
19. Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում գործիքների և փափուկ նյութի մանրէազերծումն իրականացվում է կազմակերպությունում գտնվող մանրէազերծման սենյակում: Մանրէազերծման սենյակը լինում է առանձին:
(19-րդ կետը խմբ. 07.07.15 N 40-Ն)
4. ՄԻԿՐՈԿԼԻՄԱՅԻՆ ԵՎ ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
20. Ջեռուցումը, օդափոխությունը և օդի լավորակումն ապահովում են միկրոկլիմայի և օդային միջավայրի նորմատիվ չափանիշները, այդ թվում` մանրէաբանական ցուցանիշներով:
21. Ջեռուցման համակարգի (սարքի) մակերեսները լինում են հարթ, հեշտ մաքրվող: Չի թույլատրվում ջեռուցման էլեկտրական սալիկների օգտագործումը:
22. Մշտական աշխատատեղերում (բուժանձնակազմի 2 ժամից ավելի անընդմեջ աշխատելու դեպքում) միկրոկլիմային ներկայացվող պահանջները բերվում են աղյուսակ 1-ում: Ժամանակավոր աշխատատեղերում միկրոկլիմայի ցուցանիշների նորմավորումը բերվում է աղյուսակ 2-ում:
Միկրոկլիմային ներկայացվող պահանջներ
Աղյուսակ 1
Տարվա եղանակ |
Ջերմաստիճան 0C |
Օդի հարաբերական խոնավություն % |
Օդի շարժման արագություն մ/վրկ |
Սառը և անցումային (օրվա միջին ջերմաստիճանը +10 0C և ցածր) |
18-23 |
60-40 |
0,2 |
Տաք (օրվա միջին ջերմաստիճանը +10 0C և բարձր) |
21-25 |
60-40 |
0,2 |
Ժամանակավոր աշխատատեղերում միկրոկլիմայի ցուցանիշների նորմավորում
Աղյուսակ 2
Տարվա եղանակ |
Ջերմաստիճան 0C |
Օդի հարաբերական խոնավություն % |
Օդի շարժման արագություն մ/վրկ |
Սառը և անցումային (օրվա միջին ջերմաստիճանը +10 0C և ցածր) |
17-25 |
ոչ ավելի 75 |
0,2-0,3 |
Տաք (օրվա միջին ջերմաստիճանը +10 0C և բարձր) |
ոչ ավելի 28 |
ոչ ավելի 65 |
0,2-0,5 |
23. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների աշխատանքային գոտու օդում վնասակար նյութերի խտությունները չեն գերազանցում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» ՍՆ N 2.2-002-05 Սանիտարական կանոններով և նորմերով հաստատված սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:
24. Նույն սենքում մինչև 3 աշխատատեղերի դեպքում թույլատրվում է բնական օդափոխություն` վերնափեղկերի բացման ճանապարհով:
25. Նույն սենքում 3 աշխատատեղերից ավելի տեղակայման դեպքում օդափոխանակությունը իրականացվում է ընդհանուր ներհոս-արտաձիգ մեխանիկական օդափոխության միջոցով:
26. Ինքնուրույն օդափոխանակության համակարգեր նախատեսվում է մանրէազերծման, ռենտգեն կաբինետի, ատամնատեխնիկական լաբորատորիայի օժանդակ ծառայությունների և սանհանգույցների համար:
27. Ատամնատեխնիկական լաբորատորիայում, տեխնոլոգիական գործընթացից ելնելով, նախատեսվում է տեղային արտածծիչներ:
28. Բոլոր աշխատասենյակներում անկախ օդափոխության համակարգի առկայությունից պատուհանները ունենում են վերնափեղկեր կամ օդանցքներ:
29. Ատամնատեխնիկների աշխատատեղերում, հղկման տեղամասի յուրաքանչյուր մեքենայի մոտ, տեղադրվում է տեղային փոշեկլանիչներ, ձուլման տեղամասի վառարանի, զոդման տեղամասի գազօջախի և պոլիմերիզացիոն տեղամասի աշխատասեղանների վրա ապահովվում են քարշիչ զոնդեր:
5. ԼՈՒՍԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
30. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների և ատամնատեխնիկական լաբորատորիաների հիմնական աշխատատեղերով (ստոմատոլոգի և ատամնատեխնիկի աշխատատեղ) սենքերը ունենում են բնական լուսավորվածություն:
31. Լուսային գործակիցը հիմնական սենքերում լինում է 1:4-1:5, իսկ մնացած արտադրական տարածքներում` 1:8 հարաբերությամբ:
32. Բնական լուսավորվածության գործակիցը հիմնական աշխատատեղերում լինում է 1,5%-ից ոչ պակաս:
33. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների և ատամնատեխնիկական լաբորատորիաների բոլոր սենքերը ունենում են արհեստական լուսավորվածություն:
34. Ստոմատոլոգիական աշխատասենյակները, ատամնատեխնիկական լաբորատորիայի հիմնական և հղկման սենքերը ունենում են նաև տեղային լուսավորում:
35. Աշխատանքային մակերեսների հորիզոնական լուսավորվածության մակարդակների համար առաջարկվող ընդհանուր արհեստական լուսավորվածության նորմերը բերվում են աղյուսակ 3-ում:
Աշխատանքային մակերեսների հորիզոնական լուսավորվածության մակարդակների համար առաջարկվող ընդհանուր արհեստական լուսավորվածության նորմեր
Աղյուսակ 3
Սենքերի անվանումը |
Ընդհանուր լուսավորվածության մակարդակը | |
Լյումինեսցենտային լամպեր |
շիկացման լամպեր | |
Բժիշկների աշխատասենյակներ, ատամնատեխնիկական լաբորատորիաների հիմնական սենքեր |
500 |
200 |
Գլխավոր բժշկի, տեղակալի կաբինետներ, գիպսի, պոլիմերիզացիոն տեղամասեր |
400 |
200 |
Բուժքրոջ, տնտեսուհու սենյակ, լվացման բաժին |
300 |
150 |
Ձուլման, զոդման աշխատասենյակներ, ռենտգեն նկարահանման աշխատասենյակ ու վիրաբուժական գործիքների մանրէազերծման նախապատրաստման սենյակ |
200 |
100 |
Գրանցման բաժին, սպասասրահ, ստերիլիզացիոն ավտոկլավային ոչ ստերիլ գործիքների և ստերիլ մատերիալի պահման սենյակներ |
150 |
75 |
Աստիճանավանդակներ, տամբուր |
100 |
50 |
Դեզնյութերի պահման սենք |
- |
30 |
Սանհանգույցի սենքեր |
75 |
30 |
36. Բոլոր տիպի լուսամփոփներն ունենում են պաշտպանիչ հիմնակմախք` անձնակազմի տեսողական օրգանները կուրացման ազդեցությունից պաշտպանելու նպատակով:
6. ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
37. Բոլոր աշխատողները ապահովված են լինում հատուկ արտահագուստով, անհատական պաշտպանիչ միջոցներով և անհատական հիգիենայի պարագաներով` հեղուկ օճառ, թղթե անձեռոցիկ և այլն:
38. Աշխատանքի ընթացքում առաջացող զանազան աերոզոլներից շնչուղիները պաշտպանելու համար կրում են միանվագ օգտագործման դիմակներ, տեսողական օրգանները պաշտպանելու համար` կրում են հատուկ պաշտպանիչ ակնոցներ: Ամալգամայի հետ աշխատելիս աշխատանքի հիգիենայի և սնդիկով շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու նպատակով անհրաժեշտ միջոցառումները բերվում են հավելված 6-ում:
7. ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆԸ ԵՎ ԱԽՏԱՀԱՆՄԱՆԸ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
39. Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ախտահանման աշխատանքների իրականացման համար թույլատրվում է օգտագործել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից թույլատրված ախտահանիչ միջոցներ` համաձայն վերջիններիս ուղեկցող օգտագործման հրահանգների պահանջների: Ախտահանիչ միջոցները լինում են.
1) ախտահանիչ-քիմիական միջոցներ,
2) ախտահանիչ սարքավորումներ (մանրէասպան ճառագայթիչներ կամ օդի վարակազերծման այլ սարքավորումներ),
3) ախտահանող-լվացող սարքեր, այդ թվում` ուլտրաձայնային:
40. Ախտահանող նյութերը պահվում են պահպանման համար նախատեսված հատուկ տեղերում` մակնշում ունեցող համապատասխան տարողություններում (արծնապատ և մետաղյա տարողությունների օգտագործումը արգելվում է):
41. Ստոմատոլոգիական կաբինետներում ապահովում են ախտահանիչ միջոցների աշխատանքային լուծույթների պահպանման առանձին տարողություններ` նախատեսված տարբեր օբյեկտների ախտահանման համար.
1) բժշկական նշանակության իրերի,
2) սենքերի մակերեսների, կահույքի, սարքավորումների, սարքերի մակերեսների,
3) մաքրող պարագաների և այլն:
42. Աշխատանքային լուծույթով տարողություններն ապահովվում են փակվող կափարիչներով և հստակ գրառումներով` տոկոսայնության, նշանակության, պատրաստման ամսաթվի և պիտանելիության սահմանային ժամկետների վերաբերյալ:
43. Ախտահանող միջոցների հետ աշխատելու ժամանակ պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները, որոնք նշված են օգտագործման հրահանգում:
44. Ստոմատոլոգիական բուժօգնության և սպասարկման դիմած անձի համար նախատեսված գոգնոցները լինում են միանվագ օգտագործման և յուրաքանչյուր այցելուից հետո փոխվում են:
45. Միանվագ օգտագործման անձեռոցիկների և մնացած բժշկական թափոնների գործածությունն իրականացվում է «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3-3 սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին համապատասխան:
46. Տարածքի խոնավ մշակումը կատարվում է օրական 2 անգամից ոչ պակաս (յուրաքանչյուր հերթափոխից հետո և աշխատանքային օրվա վերջում)` օգտագործելով լվացող և ախտահանող միջոցներ` ողողման կամ շփման միջոցով:
47. Բուժման հատվածում տեղակայված առարկաների (գործիքների սեղանիկը, ղեկավարման վահանակը, օդային ատրճանակը, լուսատուն, թքամանը, բազկաթոռի գլխահենակը և արմնկահենակը) մակերեսների ախտահանումը կատարվում է յուրաքանչյուր այցելուից հետո:
48. Վիրահատական կառուցահատվածում, վիրաբուժական կաբինետներում և մանրէազերծման սենքում շաբաթը 1 անգամ, մնացած կաբինետներում ամիսը 1 անգամ կատարվում է տարածքի հիմնական մաքրում: Հիմնական մաքրում կատարվում է նաև համաճարակային ցուցման դեպքում:
49. Հիմնական մաքրման ժամանակ ախտահանող լուծույթներով մշակումը կատարվում է ողողման կամ շփման եղանակով (պատերը և հատակը ամբողջությամբ): Ախտահանելուց հետո բոլոր մակերեսները լվացվում են խմելու ջրով թրջված լաթով, որից հետո կատարվում է սենքի օդի վարակազերծում:
1) Օգտագործվող մաքրման պարագաները լինում են միանվագ օգտագործման:
2) Հատակի և պատերի մաքրման պարագաները լինում են առանձին` մակնշված և օգտագործվում են կաբինետի, միջանցքների և սանհանգույցների համար առանձին:
3) Մաքրման պարագաների պահպանման համար ունենում են առանձնացված սենք կամ աշխատանքային կաբինետից դուրս տեղադրված առանձին պահարան:
50. Սենքերում պահպանվող օդային միջավայրի մանրէային հագեցվածության նորմավորված ցուցանիշները բերված են Հավելված N 2-ում: Ստոմատոլոգիական կաբինետների օդի մանրէային հագեցվածությունը անվտանգ մակարդակ իջեցնելու նպատակով օգտագործվում են հետևյալ սարքավորումները.
1) Ուլտրամանուշակագույն ճառագայթիչներ` օդի վարակազերծման համար մարդկանց բացակայության ժամանակ օգտագործում են բաց և կոմբինացված մանրէասպան ճառագայթիչներ, իսկ փակ` էկրանավորված ճառագայթիչներն, այդ թվում` հետշրջանառիչներն (ռեցերկուլյատորներ) օգտագործվում են մարդկանց ներկայությամբ: Ուլտրամանուշակագույն ճառագայթիչներն օգտագործում են վերջիններիս աշխատանքային պիտանելիության ժամկետներին համապատասխան:
2) Օզոնային ազդեցությամբ սարքավորումներ` օզոնային գեներատորները շահագործում են մարդկանց բացակայության դեպքում (եզրափակիչ տիպի ախտահանման և գլխավոր մաքրման անցկացման ժամանակ)։
3) Հակամիկրոբային զտիչներ, այդ թվում` էլեկտրազտիչներ, ինչպես նաև ֆոտոկատալիզատորների և իոնային քամիների սկզբունքով աշխատող զտիչներ և այլն:
51. Ելնելով կատարվող բժշկական միջամտություններից և ձեռքի մաշկի մանրէային աղտոտվածության իջեցման պահանջվող մակարդակից` կատարվում է բժշկական անձնակազմի ձեռքերի հիգիենիկ կամ վիրաբուժական մշակում:
52. Ձեռքերի արդյունավետ ախտահանման (վարակազերծման) համար պահպանվում են հետևյալ պայմանները. կարճ եղունգներ, արհեստական եղունգների, եղունգների վրա լաքի բացակայություն, ձեռքերի վրա զարդերի բացակայություն: Ձեռքերի չորացման համար օգտագործում են միանվագ օգտագործման անձեռոցիկներ:
53. Ձեռքերի հիգիենիկ մշակումը նախատեսվում է 2 եղանակով (եղանակի ընտրությունը կախված է ձեռքերի աղտոտվածության աստիճանից և մատուցված ծառայության բնույթից).
1) ձեռքերի լվացում հեղուկ օճառով և հոսող տաք ջրով,
2) ձեռքերի հետագա ախտահանում:
54. Ձեռքերի հիգիենիկ մշակումը կատարվում է յուրաքանչյուր բուժօգնության և սպասարկման դիմած անձին սպասարկելուց առաջ: Բուժօգնության և սպասարկման դիմած անձը սպասարկվում է միանվագ օգտագործման ախտահանված անհատական ձեռնոցներով: Ձեռնոցների կրկնակի օգտագործումը արգելվում է: Ձեռքերի հիգիենիկ մշակում կատարվում է նաև ձեռնոցները հանելուց հետո:
55. Վիրաբուժական միջամտությունների և մաշկային ծածկույթների ու լորձաթաղանթների ամբողջականության խախտման հետ կապված այլ միջամտությունների ժամանակ կատարվում է ձեռքերի վիրաբուժական մշակում 2 փուլով.
1) I փուլ. ձեռքերի լվացում հեղուկ օճառով և հոսող տաք ջրով (2 րոպե տևողությամբ):
2) II փուլ. ձեռքերի մշակում հականեխիչ միջոցներով` համաձայն տվյալ միջոցի օգտագործման հրահանգի, այնուհետև չորացնել մանրէազերծված անձեռոցիկով:
3) Ձեռքերի մաշկի վրա հականեխիչ նյութի չորացումից անմիջապես հետո հագնում են մանրէազերծված ձեռնոցներ:
56. Ստոմատոլոգիական բուժօգնության և սպասարկման դիմած անձանց բուժման ժամանակ չի թույլատրվում դիպչել հեռախոսափողին կամ կատարել գրառումներ:
57. Մաշկային ծածկույթների վնասման դեպքում (պատահական ծակոց, կտրվածք և այլն) ձեռնոցները մշակում են ախտահանիչ լուծույթով, ձեռնոցները հանելուց հետո ձեռքերը պահում են հոսող ջրի տակ, լվանում օճառով, վնասված մաշկի հատվածը մշակում են 700 սպիրտով, հետո յոդով: Ստոմատոլոգիական բուժօգնության և սպասարկման դիմած անձի կենսաբանական հեղուկները քիթ-ըմպան ընկնելու դեպքում բերանը և ըմպանը անմիջապես ողողում են 700 սպիրտով, աչքի կամ քթի մեջ ընկնելու դեպքում` լվանում ջրով կամ 1:1000 կալիումի պերմանգանատի լուծույթով:
58. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների բոլոր բաժանմունքներն ապահովվում են առաջին բուժօգնության դեղորայքի արկղիկներով:
8. ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԻՐԵՐԻ ԱԽՏԱՀԱՆՄԱՆԸ, ՆԱԽԱՄԱՆՐԷԱԶԵՐԾՈՒՄԱՅԻՆ ՄՇԱԿՄԱՆԸ ԵՎ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
59. Բազմակի օգտագործման բժշկական նշանակության առարկաները, ստոմատոլոգիական միջամտությունների ժամանակ օգտագործելուց հետո, ենթակա են (հավելված 3),
1) ախտահանման,
2) նախամանրէազերծումային մշակման,
3) մանրէազերծման,
4) հետագայում միկրոօրգանիզմների երկրորդային աղտոտումը բացառող պայմաններում` պահպանման:
60. Միանվագ օգտագործման բժշկական նշանակության առարկաները (գործիքները), փափուկ վիրահատական նյութը` վիրախծուծներ և այլն, բուժօգնության և սպասարկման դիմած անձանց ստոմատոլոգիական միջամտությունների ժամանակ օգտագործելուց հետո ենթակա են ոչնչացման` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի մարտի 27-ի N 03-Ն հրամանով հաստատված «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3-3 սանիտարական կանոնների և նորմերի պահանջների, բացառելով վերջիններիս կրկնակի օգտագործումը:
61. Բժշկական նշանակության առարկաների ախտահանման համար օգտագործվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից թույլատրված ախտահանիչ միջոցներ` համաձայն վերջիններիս ուղեկցող հրահանգների:
62. Ախտահանման, նախամանրէազերծումային մշակման և քիմիական միջոցներով մանրէազերծման ժամանակ բժշկական նշանակության առարկաները ընկղմվում են ախտահանիչ (մանրէազերծիչ) միջոցների աշխատանքային լուծույթների մեջ. գործիքների հանվող մասերը ընկղմվում են հանված վիճակում, իսկ համասարքին և այլ սարքավորումներին ամրացված խողովակները և խոռոչ ունեցող մասերը լցվում են աշխատանքային լուծույթներով:
63. Շփման եղանակով ախտահանումը թույլատրվում է այն իրերի համար, որոնք անմիջական շփում չունեն ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման դիմած անձի հետ կամ որոնց կառուցվածքային առանձնահատկությունները թույլ չեն տալիս կիրառել ընկղմման եղանակը (ծայրակալներ, տուրբինային ծայրակալների փոխանցիչներ, մեխանիկական ծայրակալների միկրոշարժիչներ, ատամների նստվածքաշերտերի հեռացման համար նախատեսված սարքի ծայրակալներ, խողովակներ, լուսատուներ և այլն): Այդ նպատակի համար արգելվում է օգտագործել ֆորմալդեհիդ պարունակող միջոցներ: Ծայրակալների կառուցվածքային առանձնահատկությունները հնարավորություն չեն ընձեռում լիարժեք ախտահանում կատարել: Դրա հետ կապված աղտոտվածության հեռացման և միկրոբային աղտոտվածության իջեցման նպատակով, յուրաքանչյուր հաճախորդից հետո ծայրակալների մշակումը թույլատրվում է կատարել հետևյալ կերպ. ծայրակալի ջուր մատակարարող խողովակը լվացվում է ջրով, հետո մանրէազերծող միջոցով, այնուհետև լվացվում է թորած ջրով և չորացվում օդով: Ծայրակալի մակերեսը շփում են (միանվագ կամ կրկնակի մինչև տեսանելի աղտոտվածության հեռացումը) ջրով թրջված անձեռոցիկներով, որից հետո մշակում այդ նպատակով օգտագործման համար թույլատրված որևէ մանրէազերծող միջոցով (հաշվի առնելով ծայրակալի արտադրող ֆիրմայի առաջարկությունները), այնուհետև մաքրվում է թորած ջրով և չորացվում միանվագ օգտագործման անձեռոցիկով, և/կամ բարձր մակարդակի ախտահանում (օր.` ծայրակալների ախտահանման համար նախատեսված ուլտրամանուշակագույն ճառագայթներով ախտահանիչ սարք): Յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում ծայրակալները մանրէազերծում են գոլորշային մանրէազերծիչում:
64. Բազմակի օգտագործման բժշկական նշանակության առարկաների (գործիքների) ախտահանումից հետո, բժշկական նշանակության առարկաների (գործիքների) վրա մնացած ախտահանիչ միջոցների մնացորդները լվանում են ախտահանիչ միջոցի օգտագործման հրահանգին համապատասխան:
65. Ստոմատոլոգիական դրոշմների, պատրաստվող պրոթեզների ախտահանումը կատարվում է յուրաքանչյուր փորձարկումից հետո, ատամնատեխնիկական լաբորատորիա ուղարկելուց առաջ և ատամնատեխնիկական լաբորատորիայից ստանալուց հետո` անմիջապես օգտագործելուց առաջ: Ախտահանիչ միջոցի ընտրությունը կախված է դրոշմի նյութի տեսակից: Ախտահանելուց հետո դրոշմվածքները և ատամի պրոթեզները լվանում են խմելու ջրով` ախտահանիչ միջոցների մնացորդների հեռացման համար:
66. Ստոմատոլոգիական արտածծող համակարգերի վարակազերծումը կատարվում է աշխատանքի վերջում, որի համար համակարգով մղում են այդ նպատակի համար նախատեսված ախտահանիչ միջոց, լուծույթով լցված համակարգը թողնում են որոշակի ժամանակ` համաձայն օգտագործվող նյութի հրահանգի պահանջների ցուցումների: Ախտահանումը վերջանալուց հետո լուծույթը համակարգից թափում են և լվանում հոսող ջրով:
67. Հարթեցնող գչիրները (բոռեր), կարբոռունդային քարերը, առարկայական ապակիները ենթակա են մաքրման, ախտահաման և մանրէազերծման:
68. Ֆիզիոթերապևտիկ բաժանմունքներում ախտահանման են ենթարկվում հանվող լնդային և կետային էլեկտրոդները, կարճալիքային ուլտրամանուշակագույն ճառագայթիչ (ԿՈՒՃ) սարքավորման տուբուսը, լազերային ճառագայթիչ սարքի լուսահաղորդիչը, դարսոնվալիզացիայի ապակյա էլեկտրոդները: Բերանի խոռոչի ապլիկացիայի ժամանակ օգտագործվում է մանրէազերծված փափուկ նյութ:
69. Ախտահանումից հետո կատարվում է նախամանրէազերծումային մշակում կամ համատեղվում է ախտահանումը նախամանրէազերծումային մշակման հետ մեկ գործընթացում (կախված ձեռքային կամ մեքենայացված` համաձայն օգտագործվող սարքի շահագործման հրահանգի) եղանակներով:
70. Նախամանրէազերծումային մշակման որակը գնահատվում է ազոպիրամի կամ ամիդոպիրինի փորձի միջոցով արյան մնացորդային քանակության առկայության, ինչպես նաև ֆենոլֆտալեինային փորձով հիմնային լվացող միջոցների (միայն 8.5 pH ունեցող լվացող միջոցների օգտագործման ժամանակ)` մնացորդային քանակների առկայության որոշմամբ: Գործիքների նախամանրէազերծումային մշակման որակի հսկողության փորձերը իրականացվում են.
1) Ազոպիրամային փորձ
Ազոպիրամ ստանալու համար խառնում են իրար ամիդոպիրինի փոշի, թորած ջուր և ջրածնի գերօքսիդի 3%-անոց լուծույթ: Արյան հետքերի դեպքում առաջանում է մանուշակագույն երանգավորում, որը մի քանի վայրկյանի ընթացքում փոխվում է վարդայասամանի կամ գորշ գույնի:
2) Ֆենոլֆտալեինային փորձ
Լվացված գործիքին կաթեցվում է 3 կաթիլ ֆենոլֆտալեինի 1%-անոց սպիրտային լուծույթ: Լվացող նյութի մնացորդային քանակների առկայության դեպքում առաջանում է վարդագույն երանգավորում:
71. Նախամանրէազերծումային մշակման որակի ներքին հսկողությունը ամենօրյա է: Հսկման ենթակա են միաժամանակյա մշակված յուրաքանչյուր անուն գործիքների 1%-ը, բայց ոչ պակաս 3 նմուշից: Հսկման արդյունքները նշվում են մատյանում (հավելված 5):
72. Մանրէազերծման ենթակա են այն բոլոր իրերը, որոնք շփվում են վերքային մակերեսների, արյան և ներարկվող պատրաստուկների, վնասված լորձաթաղանթների հետ կամ որոնք օգտագործման գործընթացում կարող են առաջացնել լորձաթաղանթի վնասում:
73. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպություններում պարտադիր մանրէազերծման ենթակա են բժշկական նշանակության հետևյալ իրերը.
1) ստոմատոլոգիական գործիքները. ունելիները, զոնդերը, մածկիչներ, սեղմիչները, արտաքերիչները, հարթիչները, շապիկհանիչները, սկելլերները, ստոմատոլոգիական հայելիները, գչիրները (այդ թվում՝ ալմազապատ), բոլոր տեսակի ծայրակալները, օրթոդոնտիայում կիրառվող գործիքները, գամիկները (շտիֆտ), ստոմատոլոգիական սկավառակները, ֆրեզները, անջատող մետաղական թիթեղները, դրոշմագդալները, պարօդոնտոլոգիական վիրաբուժական գործիքները (քերիչները), ատամների նստվածքների հեռացման տարբեր ձևի կեռիկները և այլն, արմատախողովակի մեխանիկական մշակման և լցավորման գործիքները/պլագերները, ստրեդերները, շաղափներ (ռիմերներ, ֆայլեր), կարպուլային ներարկիչները և տարբեր տեսակի աքցանները, փոշեծծիչները.
2) ուլտրաձայնային ծայրակալները և դրանց հագույցները (նասադկա), միկրոշարժիչների մեխանիկական ծայրակալների հանվող գիլզաները.
3) վիրաբուժական գործիքները. ատամնաբուժական աքցանները, քերող գդալները, ամբարձիչները (էլևատորները), մուրճիկները, իմպլանտացիայի գործիքները, նշտարաբռնիչները (նշտարները) լինում են միանվագ օգտագործման, կորնցանգները, մկրատները, սեղմիչները, վիրաբուժական հարթիչները.
4) մանրէազերծված բժշկական նշանակության իրերի տեփուրները, մանրէազերծված նյութերի հետ աշխատելու գործիքները, այդ թվում՝ ունելիները և դրանց պահելու տարողությունները:
74. Բժշկական նշանակության ստոմատոլոգիակյան իրերի մանրէազերծումն իրականացվում է ֆիզիկական (գոլորշային, օդային, ինֆրակարմիր, ուլտրամանուշակագույն ճառագայթում) կամ քիմիական (քիմիական միջոցների լուծույթների օգտագործում, գազային, պլազմային) մեթոդներով` այդ նպատակի համար օգտագործելով համապատասխան տիպի մանրէազերծող ազդակներ և սարքավորումների տեսակներ, որոնք թույլատրված են օգտագործման համար: Մանրէազերծման եղանակի ճիշտ ընտրությունը կախված է մանրէազերծվող իրի առանձնահատկությունից: Մանրէազերծումը կատարվում է այն ռեժիմով, որը նշված է կոնկրետ նյութի օգտագործման հրահանգում կամ մանրէազերծիչ սարքի տվյալ մոդելի շահագործման ուղեցույցում: Մանրէազերծման գործընթացի գրանցման մատյանի ձևերը ներկայացված են հավելված 4-ում:
75. Ծայրակալները, ուլտրաձայնային ծայրադիրները և դրանց հավելումները, պլաստմասսե պոչերով էնդոդոնտիայի գործիքները մանրէազերծում են գոլորշային մեթոդով:
76. Ինֆրակարմիր ճառագայթման մեթոդով մանրէազերծում են մետաղյա իրերը, ստոմատոլոգիական աքցանները, միկրովիրաբուժական գործիքները, կարծր ձուլման բորերը, ալմաստային գլխիկները և սկավառակները, դրիլ բորերը, արմատախողովակ (կանալ) լցիչները և այլն:
77. Քիմիական մեթոդով մանրէազերծումը քիմիական միջոցների լուծույթների օգտագործմամբ թույլատրվում է միայն այն իրերի համար, որոնց կառուցվածքում օգտագործվել են ջերմազգայուն նյութեր, որը հնարավորություն չի ընձեռում պաշտոնապես առաջարկվող այլ մատչելի մեթոդի օգտագործում: Այս մեթոդով մանրէազերծման ժամանակ օգտագործվում է գլյուտարալդեհիդների, թթվածնի կամ քլոր պարունակող բաղադրիչների պարունակությամբ լուծույթներ օժտված սպորասպան հատկությամբ:
78. Գոլորշային և չորօդային մանրէազերծիչների աշխատանքային ռեժիմի հսկողության համար կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցված որևէ զգայորոշիչ` համաձայն վերջինիս կից հրահանգի:
79. Քիմիական միջոցների լուծույթներով մանրէազերծման ժամանակ բոլոր գործողությունները կատարվում են` պահպանելով ասեպտիկայի կանոնները. օգտագործվում են մանրէազերծված տարողություններ մանրէազերծված գործիքների պահպանման և մանրէազերծված ջուր` մանրէազերծող լուծույթի մնացորդների լվացման համար: Մանրէազերծված իրերի լվացումը կատարվում է օգտագործվող միջոցի հրահանգի պահանջներին համապատասխան:
80. Գոլորշային, օդային, գազային և պլազմային մեթոդներով մանրէազերծումը կատարում են փաթեթավորած` օգտագործելով միանվագ օգտագործման փաթեթավորող նյութեր կամ բազմակի օգտագործման բեռնարկղեր, որոնք թույլատրված է օգտագործել մանրէազերծման կոնկրետ մեթոդի դեպքում:
81. Փաթեթավորված ձևով մանրէազերծված իրերը պահվում են պահարաններում կամ աշխատանքային սեղանների վրա: Պահպանման ժամկետը կախված է փաթեթավորող նյութի տեսակից, որը նշված է նրա օգտագործման հրահանգում:
82. Գործիքների չփաթեթավորված մանրէազերծումը թույլատրվում է հետևյալ դեպքերում.
1) գործիքների մանրէազերծման համար քիմիական միջոցների լուծույթների օգտագործման ժամանակ,
2) ատամնաբուժական մետաղական գործիքների ջերմային-ինֆրակարմիր մեթոդով (գլասպերլինային) մանրէազերծելու դեպքում:
83. Չփաթեթավորված մանրէազերծման գործընթացը ավարտելուց հետո մանրէազերծված գործիքները պահպանում են մանրէասպան (ուլտրամանուշակագույն լամպերով հագեցած) խցիկում (արկղում) կամ մանրէազերծված բիքսերում:
Մանրէասպան խցիկում կամ բիքսերում մանրէազերծված բժշկական նշանակության իրերը թույլատրվում է պահել արկղի/բիքսի բացելուց հետո 6 ժամից ոչ ավելի:
84. Ուլտրամանուշակագույն լամպերով հագեցած մանրէասպան խցերը թույլատրվում է օգտագործել միայն գործիքների պահպանման նպատակով մանրէներով երկրորդային աղտոտվածության վտանգը իջեցնելու նպատակով: Արգելվում է նման սարքավորումները օգտագործել գործիքների ախտահանման կամ մանրէազերծման նպատակով:
85. Մանրէազերծված իրերը բժշկի ատամնաբուժական սեղանին մանրէազերծված տեփուրի մեջ դրվում է ստոմատոլոգիական բուժօգնության և սպասարկման դիմած անձանց բժշկական միջամտությունից անմիջապես առաջ: Սեղանի աշխատանքային մակերեսի տակ` դարակի վրա, թույլատրվում է պահել ատամնաբուժական միջամտությունների կատարման տարբեր սարքեր, պլոմբանյութեր:
86. Վիրահատարանում մանրէազերծ սեղանի բացման բոլոր գործողությունները կատարվում են մանրէազերծված խալաթով, դիմակով և ձեռնոցներով, մանրէազերծված սավանի օգտագործմամբ: Անպայման նշվում է սեղանի բացման օրը և ժամը: Մանրէազերծ սեղանի գործիքների օգտագործումը թույլատրվում է 6 ժամվա ընթացքում: Այդ ժամանակահատվածում մանրէազերծ սեղանի չօգտագործված նյութերը և գործիքները կրկնակի մանրէազերծում են:
87. Չի թույլատրվում բժշկական նշանակության մանրէազերծված իրերի օգտագործումը պահպանման թույլատրելի ժամկետի լրանալուց հետո:
88. Բժշկական նշանակության իրերի մանրէազերծման ռեժիմի գրանցումները կատարվում են հատուկ մատյանում: Մանրէազերծիչների հսկողությունն իրականացվում է ֆիզիկական (հսկող-չափիչ գործիքների օգտագործմամբ) և քիմիական (քիմիական զգայորոշիչների օգտագործմամբ):
89. Վիրահատարանում բժիշկները և վիրահատությանը մասնակցող այլ անձինք աշխատում են մանրէազերծված խալաթներով, կամ այլ հատուկ համազգեստով, դիմակներով, միանվագ օգտագործման ձեռնոցներով: Կոշիկները լինում են պատրաստված ախտահանման ենթակա նյութից:
90. Ստոմատոլոգիական կաբինետների բուժանձնակազմը բժշկական միջամտությունների ժամանակ աշխատում է խալաթներով, կամ այլ հատուկ համազգեստով, դիմակներով, միանվագ օգտագործման ձեռնոցներով, անհրաժեշտության դեպքում պաշտպանիչ ակնոցներով, վիրաբուժական միջամտությունների ժամանակ օգտագործվում են մանրէազերծված միանվագ օգտագործման ձեռնոցներ:
91. Բուժանձնակազմի արտահագուստը պահպանում է անհատական երկփեղկ պահարաններում: Բժշկական արտահագուստի լվացումը կատարվում է լվացքատներում` պայմանագրային կարգով:
92. Սանիտարահակահամաճարակային ռեժիմին ներկայացվող պահանջների (այդ թվում` շրջակա միջավայրի և բժշկական գործիքների սանիտարամանրէաբանական հսկողության, բուժանձնակազմի անվտանգության և անհատական պաշտպանության կատարման) հսկողության նպատակով կազմակերպության տնօրենի կողմից նշանակվում է պատասխանատու (բժիշկ, միջին բուժաշխատող) անձ (անձինք):
93. Ընթացիկ ախտահանման աշխատանքների, բուժգործիքների մանրէազերծվածության որակի հսկողության նպատակով ստոմատոլոգիական բժշկական կազմակերպության կողմից ամիսը մեկ անգամ իրականացվում է ներքին (լաբորատոր)՝ հսկողություն: Մանրէաբանական լաբորատորիայի բացակայության դեպքում ինքնահսկողությունը իրականացվում է ցանկացած գործողության նման տեսակ իրականացնելու արտոնագրություն ունեցող մանրէաբանական լաբորատորիայի կողմից` պայմանագրային հիմունքներով: Մանրէաբանական հետազոտությունների համար վերցվում է.
1) արտաքին մակերեսների մանրէային աղտոտվածության որոշման նպատակով լվացուկներ, այդ թվում` ախտահանման որակի հսկողության համար (1 աշխատատեղին 3 լվացուկի հաշվարկով, բայց 10 լվացուկից ոչ պակաս) և ԱՑԽՄ-ի հայտնաբերման համար (1 աշխատատեղին 3 լվացուկի հաշվարկով, բայց 10 լվացուկից ոչ պակաս): Աշխատանքները համարվում են անբավարար յուրաքանչյուրի 10% և ավելի նմուշներում մանրէներ հայտնաբերվելու դեպքում.
2) լվացուկներ բուժգործիքներից մանրէազերծման որակի որոշման նպատակով (1 աշխատատեղին 3 լվացուկի հաշվարկով, բայց 10 լվացուկից ոչ պակաս), տեղում մանրէազերծված փափուկ գույքից` 1 աշխատատեղին 2 նմուշի հաշվարկով: Աշխատանքները համարվում են անբավարար անգամ 1 շեղումի դեպքում.
3) օդի նմուշներ այն աշխատասենյակներից, որտեղ մանրէային աղտոտվածության մակարդակները նորմավորված են: Աշխատանքները համարվում են անբավարար անգամ 1 շեղումի դեպքում:
94. Ներքին (լաբորատոր/՝ հսկողություն է իրականացվում նաև ջրամատակարարման կենտրոնացված համակարգով (այդ թվում՝ կազմակերպության պահուստային տարողություններով անցնող) տրվող խմելու ջրի նմուշի մանրէաբանական և օրգանոլեպտիկ ցուցանիշներով հետազոտություններ: Ջուրը ենթակա չէ օգտագործման, եթե արձանագրվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով հաստատված «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա 2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջների շեղումներ:
ՀԱՎԵԼՎԱԾ N 1
ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԸ ԵՎ ՍԵՆՔԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՄԱԿԵՐԵՍՆԵՐԸ
(վերնագիրը խմբ. 07.07.15 N 40-Ն)
Սենքի անվանում |
Սենքի նվազագույն մակերես |
Նշումներ |
Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն (կենտրոն, պոլիկլինիկա, կաբինետ) |
||
Սպասասրահ`
2) պոլիկլինիկայի և կենտրոնի համար |
մեկ և երկու համասարքի հինգ և ավելի համասարքի |
|
Կլինիկական աշխատանքային սենյակ |
նվազագույնը՝ 11 քառակուսի մետր, միևնույն սենյակում յուրաքանչյուր լրացուցիչ համասարքի առկայության դեպքում սենյակի չափն ավելանում է 9 քառակուսի մետր տարածքով |
|
Աշխատակազմի (հանգստի) սենյակ |
երկու և երեք համասարքի |
|
Մանրէազերծման սենյակ |
գտնվում է միևնույն բժշկական կազմակերպության տարածքում |
|
Սանհանգույց |
գտնվում է միևնույն բժշկական կազմակերպության տարածքում |
|
Ընդհանուր ատամնատեխնիկական լաբորատորիա | ||
Հիմնական աշխատանքների համար նախատեսված սենյակ |
նվազագույնը՝ 3 քառակուսի մետր |
մեկից ավելիի դեպքում` յուրաքանչյուր հաջորդ աշխատատեղի համար ավելացվում է 2 քառակուսի մետր |
Գիպսային, պոլիմերացման և փայլեցման աշխատանքների համար նախատեսված սենյակ |
նվազագույնը՝ 3 քառակուսի մետր |
մեկից ավելիի դեպքում` յուրաքանչյուր հաջորդ աշխատատեղի համար ավելացվում է 2 քառակուսի մետր |
Ճենապակյա և մետաղճենապակյա կառույցների պատրաստման համար նախատեսված սենյակ |
նվազագույնը՝ 3 քառակուսի մետր |
մեկից ավելիի դեպքում` յուրաքանչյուր հաջորդ աշխատատեղի համար ավելացվում է 2 քառակուսի մետր |
Ձուլարան |
նվազագույնը՝ 3 քառակուսի մետր |
մեկից ավելիի դեպքում` յուրաքանչյուր հաջորդ աշխատատեղի համար ավելացվում է 2 քառակուսի մետր |
Շարժական կառույցների ատամնատեխնիկական լաբորատորիա
Հիմնական աշխատանքների համար նախատեսված սենյակ |
նվազագույնը՝ |
մեկից ավելիի դեպքում` յուրաքանչյուր հաջորդ աշխատատեղի համար ավելացվում է 2 քառակուսի մետր |
Գիպսային, պոլիմերացման և փայլեցման աշխատանքների համար նախատեսված սենյակ |
նվազագույնը՝ |
մեկից ավելիի դեպքում` յուրաքանչյուր հաջորդ աշխատատեղի համար ավելացվում է 2 քառակուսի մետր |
Անշարժ կառույցների ատամնատեխնիկական լաբորատորիա
|
(հավելվածը խմբ. 07.07.15 N 40-Ն)
ՀԱՎԵԼՎԱԾ N 2
ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՆՔԵՐԻ ՕԴԻ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ
Սենքի անվանում |
Սանիտարամանրէաբանական ցուցանիշներ | |||||
1 մ3 օդում մանրէների ընդհանուր քանակը (ԳԱՄ մ3) |
1 մ3 օդում Staphylococcus aureus գաղութների քանակը (ԳԱՄ մ3) |
1 մ3 օդում բորբոսասնկերի և խմորասնկերի քանակը | ||||
մինչ աշխատելը |
աշխա-տանքի ժամանակ |
մինչ աշխատելը |
աշխա-տանքի ժամանակ |
մինչ աշխատելը |
աշխա-տանքի ժամանակ | |
Ստոմատոլոգիական վիրահատարաններ, վիրաբուժական կաբինետներ |
ոչ ավելի 200 |
ոչ ավելի 500 |
չպետք է լինի |
չպետք է լինի |
չպետք է լինի |
չպետք է լինի |
Մանրէազերծման սենք, ստոմատոլոգիական թերապևտիկ և օրթոպեդիկ կաբինետներ |
ոչ ավելի 500 |
ոչ ավելի 750 |
չպետք է լինի |
չպետք է լինի |
չպետք է լինի |
չպետք է լինի |
Այլ սենքեր |
չի նորմա-վորվում |
չի նորմա-վորվում |
չի նորմա-վորվում |
չի նորմա-վորվում |
չի նորմա-վորվում |
չի նորմա-վորվում |
ՀԱՎԵԼՎԱԾ N 3
ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՆԱԽԱՄԱՆՐԷԱԶԵՐԾՈՒՄԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՄ ՁԵՌՔՈՎ
Մաքրման գործընթացներ |
Մաքրման ռեժիմ |
Օգտա-գործվող սարքա-վորումներ | ||||
Լուծույթի նախնական ջերմաստիճան, 0C |
Մեկ գործիքի մաքրման տևողություն, րոպե | |||||
Անվանական նշանա-կության |
Թույլա-տրելի շեղում |
Անվանական նշանակու-թյան |
Թույլա-տրելի շեղում | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Օգտագործված գործիքները մինչ ողողելը դնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցված որևէ ախտահանիչ միջոցի մեջ՝ համաձայն վերջինիս ուղեկցող հրահանգի |
Թաս, տարո-ղություն | |||||
Նախնական ողողում հոսող ջրով |
3.0 |
+1.0 |
Թաս, տարո-ղություն | |||
Գործիքների թրջում լվացող լուծույթում լրիվ ընկղմամբ |
լվացող միջոցի լուծույթի կիրառման դեպքում |
50 |
±5 |
15.0 |
+1.0 |
Թաս, տարո-ղություն |
Ջրածնի գերօքսիդ, սինթետիկ լվացող միջոցի հետ |
50 |
±5 |
15.0 |
+1.0 |
Թաս, տարո-ղություն | |
Յուրաքանչյուր գործիքի արտաքին մակերեսի մաքրում խոզանակով |
2.0 |
+0.5 |
Թաս, տարո-ղություն | |||
Պարզաջրում հոսող ջրով (կախված մաքրող միջոցի տեսակից) |
3.0 |
+1.0 |
Թաս, տարո-ղություն | |||
Ողողում թորած ջրով |
1.0 |
±0.5 |
Թաս, տարո-ղություն | |||
Չորացում |
Մինչև խոնավության լրիվ վերանալը |
Չորացնող պահարան |
ՆԱԽԱՄԱՆՐԷԱԶԵՐԾՈՒՄԱՅԻՆ ՄԱՔՐՈՒՄ ՈՒԼՏՐԱՁԱՅՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ
Մաքրման գործընթացներ |
Մաքրման ռեժիմ |
Օգտա-գործվող սարքա-վորումներ | ||||
Լուծույթի նախնական ջերմաստիճան, 0C |
Մեկ գործիքի մաքրման տևողություն, րոպե | |||||
Անվանական նշանա-կության |
Թույլա-տրելի շեղում |
Անվա-նական նշանա-կության |
Թույլա-տրելի շեղում | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Օգտագործված գործիքները մինչ ողողելը դնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից թույլատրված որևէ ախտահանիչ միջոցի մեջ՝ համաձայն վերջինիս ուղեկցող հրահանգի |
Թաս, տարո-ղություն | |||||
Նախնական ողողում հոսող ջրով |
3.0 |
+1.0 |
Թաս, տարո-ղություն | |||
Գործիքների թրջում լվացող լուծույթում լրիվ ընկղմամբ |
Լվացող միջոցի լուծույթի կիրառման դեպքում |
50 |
±5 |
10.0 |
+1.0 |
Թաս, տարո-ղություն Ուլտրա-ձայնային սարք |
Ջրածնի գերօքսիդ, սինթետիկ լվացող միջոցի հետ |
50 |
±5 |
10.0 |
+1.0 | ||
Պարզաջրում հոսող ջրով |
3.0-10.0 |
+1.0 |
Թաս, տարողու-թյուն | |||
Ողողում թորած ջրով |
1.0 |
±0.5 |
Թաս, տարողու-թյուն | |||
Չորացում |
Մինչև խոնավության լրիվ վերանալը |
Չորացնող պահարան |
ԼՎԱՑՈՂ, ԱԽՏԱՀԱՆՈՂ ԵՎ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՈՂ ԼՈՒԾՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Բաղադրամասերի անվանում |
Լվացող միջոցի 1 դմ3 լուծույթ պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրամասերի քանակ |
Կիրառման ոլորտ |
1 |
2 |
3 |
Ջրածնի գերօքսիդի լուծույթ -30% Լվացող միջոց Խմելու ջուր |
20 մլ 5 գ 975 մլ |
Ձեռքով և ուլտրաձայնային օգտագործմամբ լվացման դեպքում |
Ջրածնի գերօքսիդ 30% |
100 մլ |
Գործիքների ախտահանման համար |
Լվացող նյութ |
5 գ | |
Խմելու ջուր |
895 գ | |
Ջրածնի գերօքսիդ 30% |
200 մլ |
6% ջրածնի գերօքսիդի լուծույթը նախատեսվում է մանրէազերծման համար |
Թորած ջուր |
800 մլ |
ՄԱՆՐԷԱԶԵՐԾՈՒՄ ԳՈԼՈՐՇԱՅԻՆ ՄԵԹՈԴՈՎ
Մանրէա- |
Մանրէազերծման ռեժիմ |
Մանրէազերծման պայմաններ |
Մանրէազերծ- | |||||
Գոլորշու ճնշումը մանրէազերծիչ խցիկում |
Աշխատանքային ջերմաստիճան |
Մանրէազերծման տևողություն | ||||||
անվանական նշանակություն |
թույլատրելի շեղում |
անվանական նշանակություն |
թույլատրելի շեղում |
անվանական նշանակություն |
թույլատրելի շեղում | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
Գործվածք, չքայքայվող մետաղից և ապակուց պատրաստված գործիքներ, սարքա- |
0.20 /2.0/ |
±0.02 /±0.2/ |
132 |
±2 |
20 |
+2 |
Գործվածք, չքայքայվող մետաղից և ապակուց պատրաստված գործիքներ, սարքավորումների մասեր, ռետինից պատրաստված առարկաներ |
մանրէազերծիչ տուփերում մանրէազերծված առարկաների պահպանման տևողությունը |
Լատեքսային և ռետինե պոլիմերային բժշկական առարկաներ |
0.11 /1.1/ |
±0.2 /±0.02/ |
120 |
+2 |
45 |
±3 |
ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՄԵԹՈԴ
(ՉՈՐ ՏԱՔ ՕԴ)
Կիրառելիություն |
Մանրէազերծման ռեժիմ |
Մանրէազերծման պայմաններ |
Մանրէազերծ-վածության պահպանման տևողություն | |||
Աշխատանքային ջերմաստիճանը մանրէազերծիչ խցիկում, 0C |
Մանրէազերծման տևողություն | |||||
անվա-նական նշանա-կություն |
թույլա-տրելի շեղում |
անվա-նական նշանա-կություն |
թույլա-տրելի շեղում | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Մետաղից պատրաստված վիրաբուժական և ատամնաբուժական գործիքներ, մետաղյա և ապակյա առարկաներ և իրեր |
180 |
±2 |
60 |
±5 |
Մանրէազերծվում են չոր առարկաները` փաթեթավորված կամ չփա-թեթավորված տարողություն-ներում |
Փաթեթավորված գործիքները թույլատրվում է պահպանել 3 օր: Չփաթեթավորված գործիքները օգտագործվում են նույն օրը |
160 |
±2 |
150 |
±5 |
ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՄԵԹՈԴ
Նյութի անվանում |
Մանրէազերծման գործոն |
Մանրէազերծման ռեժիմ |
Օգտագործվող սարքերը |
Մանրէազերծման պայմանները | |
Ջերմաս- |
Պահման ժամանակա-հատվածը րոպեներով | ||||
Հակակոռոզիոն մետաղներից գործիքներ |
Փակ անոթում ջրածնի գերօքսիդի 6% լուծույթ, պիտանի է օգտագործման մինչև 7 օր |
ոչ պակաս 18 |
360±5 |
ապակյա կամ չվնասված էմալապատ փակ տարողու-թյուններ |
Լրիվ ընկղմում են լուծույթում մանրէազերծման տևողության ընթացքում, որից հետո ողողում մանրէազերծված ջրով |
ՀԱՎԵԼՎԱԾ N 4
ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ ՄԱՏՅԱՆ
ԳՈԼՈՐՇԱՅԻՆ ՄԵԹՈԴՈՎ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ (ՋՐԱՅԻՆ ՀԱԳԵՑԱԾ ԳՈԼՈՐՇԻ, ՃՆՇՄԱՆ ՏԱԿ)
Սկսված է _______________
Ավարտված է ______________
Ձև N
Ամսաթիվ |
Նյութի անվանում |
Ավտոկլավի միացման ժամ |
Մանրէազերծման ռեժիմ |
Մանրէա-զերծման ստուգում |
Ստորագրություն | |||||
սկիզբ, ժամ |
վերջ, ժամ |
ճնշում (P) |
ջերմաս-տիճան (t) |
էքսպո-զիցիա (ժամա-նակ) |
քիմիական |
ավտոկլավն աշխա-տացնողի |
ավտոկլավի ռեժիմի պատաս-խանատու | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
Ձև N
ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ ՄԱՏՅԱՆ
ՉՈՐ ՕԴԱՅԻՆ ՄԵԹՈԴՈՎ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ
Մանրէազերծիչի մակնիշը ____________________
Սկսված է ________________
Ավարտված է ______________
Ձև N
Ամսաթիվ |
Մանրէազերծ-ված նյութի |
Մանրէազերծիչի միացման ժամ |
Մանրէազերծման ռեժիմ |
Մանրէազերծման ռեժիմ |
Կատարող անձի ստորա- |
Ծանո- | |||||
անվա- |
քանակ |
Սկիզբ, ժամ Վերջ, ժամ Ջերմաս- |
Աստիճան Տևողություն |
Սկիզբ, ժամ Վերջ, ժամ Ջերմաս- |
Աստիճան Տևողություն |
Քիմիական/ |
Ֆիզի- | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
ՀԱՎԵԼՎԱԾ N 5
ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԻՐԵՐԻ ՆԱԽԱՄԱՆՐԷԱԶԵՐԾՈՒՄԱՅԻՆ ՄՇԱԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՏՅԱՆ
Նախամանրէա- մշակման ենթարկված բժշկական նշանակության գործիքների (առարկաների) անվանում |
Նախամանրէա-զերծումային մշակման ենթարկված բժշկական նշանակության գործիքների (առարկաների) քանակ |
Նախամանրէա-զերծումային մշակման որակի հսկողության ենթարկված բժշկական նշանակության գործիքների (առարկաների) քանակ |
Նախամանրէա-զերծումային մշակման որակի հսկողության արդյունքները |
Նախամանրէա-զերծումային |
Ծանոթություն | |
Արյան հետքերի առկայություն |
Լվացող հեղուկի հետքերի առկայություն |
|||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
ՀԱՎԵԼՎԱԾ N 6
ԱՄԱԼԳԱՄԱՅԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼԻՍ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՂՏՈՏՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Ամալգամայի հետ աշխատելիս սնդիկով շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու նպատակով անհրաժեշտ է խստորեն կատարել հետևյալ միջոցառումները.
- սնդիկի արծաթային ամալգամայի պատրաստումն իրականացնել միայն քարշիչ պահարանի ներսում` միացված արտաձգման պայմաններում,
- պատրաստի ամալգաման պահել կափարիչով ամուր փակված ջրով լցված լայնաբերան ապակյա կամ ճենապակյա անոթների մեջ, քարշիչ պահարանում,
- ատամը պլոմբելու ժամանակ ավելցուկ ամալգաման պետք է հավաքել ջրով լցված անոթի մեջ,
- սնդիկի հետքերից սպասքի մաքրումը կատարել քրոմային խառնուրդով մանրակրկիտ մշակմամբ, որից հետո ողողել ջրով, ապա լվանալ 2.5%-ոց յոդի լուծույթով, 30%-անոց կալիում յոդիտի լուծույթում,
- անզգուշորեն թափված սնդիկն անհապաղ հավաքել ռետինե տանձիկով, իսկ մանր կաթիլները` պղնձե մետաղալարից պատրաստված վրձնի միջոցով և տեղափոխել քարշիչ պահարանում դրված ջրով լցված անոթի մեջ: Սնդիկով աղտոտված մակերեսներն անմիջապես ենթարկել դեմերկուրիզացիայի 20%-անոց քլորային երկաթի կամ կալիումի պերմանգանատի թթվեցրած լուծույթի միջոցով (1լ 0.2%-անոց կալիումի պերմանգանատի լուծույթին ավելացնել 5 մլ գ կոնցենտրիկ աղաթթու),
- այն աշխատանքների ժամանակ, երբ ձեռքերը կարող են կեղտոտվել ամալգամայով, կրել միանվագ օգտագործման ձեռնոցներ,
- ամալգամայի հետ աշխատելիս կրել առանց գրպանների արտահագուստ,
- սնունդ չընդունել այն սենքերում, որտեղ կատարվում են աշխատանքներ սնդիկի հետ,
- ամալգամայի հետ աշխատելիս օգտագործող արտահագուստը պահել առանձին մյուս արտահագուստներից և անձնական հագուստից,
- այն սենքերում, որտեղ աշխատում են ամալգամայի հետ 2 շաբաթը մեկ անգամ ինդիկատորային թղթերի օգնությամբ իրականացնել օդի որակական հետազոտություն` սնդիկի գոլորշիների առկայության նկատմամբ,
- կատարել դիմերկուրիզացիոն աշխատանքներ, եթե հայտնաբերվում են սնդիկի գոլորշիների սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի (0.01մգ մ3) գերազանցում:
Դիմերկուրիզացիայի համար նախատեսված լուծույթների և ինդիկատորների պատրաստումը.
I. Ինդիկատորային թղթի պատրաստումը
Ապակյա թասի մեջ (քարշիչ պահարանի ներքո) լցնում են 10%-անոց կալիում յոդիտի և պղնձարջասպի հավասար ծավալներ: 1 օր հետո առաջացած հեղուկ շերտը հեռացնում են, իսկ նստվածքը ֆիլտրում են: Ֆիլտրի վրա առաջացած նստվածքը բազմակի լվանում են թորած ջրով, իսկ հետո 1%-անոց նատրիում սուլֆիդի լուծույթով մինչև անգունացումը, որից հետո մի քանի անգամ լվանում են: Նստվածքը ֆիլտրից տեղափոխում են հերմետիկ փակվող մաքուր անոթի մեջ, ավելացնում են էթիլ սպիրտ մինչև ստացվի մածուկանման զանգված, որը թթվեցնում են 25%-անոց ազոտաթթվով, 50 մլ զանգվածին 1 կաթիլ հաշվարկով և ապակյա ձողիկով քսում են 10 մմ լայնությամբ ֆիլտրի թղթերի վրա և չորացնում են էքսիկատորում: Ստացված ինդիկատորային թղթերը պահվում են մուգ հերմետիկ փակվող տարայի մեջ: Ռեակտիվ թղթի ներկման և սնդիկի կոնցենտրացիաների միջև եղած կապը արտահայտվում է հետևյալով`
Ներկման սկիզբը |
Սնդիկի գոլորշիների կոնցենտրացիա |
15 րոպե հետո |
0.7 մգ/մ3 |
20 |
0.3 |
50 |
0.2 |
70 |
0.1 |
90 |
0.05 |
180 |
0.03 |
1140 (1 օր) |
0.01 |
II. Դեմերկուրիզացնող լուծույթի պատրաստումը
1 լ 20%-անոց քլորերկաթային լուծույթի պատրաստման համար 200 գ քլորային երկաթի փոշին սառը միջավայրում աստիճանաբար լուծում են 800 մլ ջրի մեջ: Լուծումը կատարվում է ապակյա անոթի մեջ:
(հավելվածը խմբ. 07.07.15 N 40-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.09.2024, N 275-Ն | 11.09.2024, N 25-Ն | |
18.05.2022, N 31-Ն | 24.05.2022, N 25-Ն | |
05.04.2016, N 11-Ն | 12.05.2016, N 25-Ն | |
07.07.2015, N 40-Ն | 13.08.2015, N 25-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|