«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 հուլիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10015287
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 հուլիսի 2015 թ. |
N 42-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ 15-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի թիվ 992-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի «ը» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը.
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 26-ի N 582-Ն և N 583-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 15-Ն հրամանի (այսուհետ` Հրաման) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի հավելված N 2-ի 1-ին և 2-րդ կետերի 9-րդ ենթակետերում «չի լրացել թեկնածուի կենսաթոշակային տարիքը» բառերը փոխարինել «չի լրացել հավակնորդի 65 տարին» բառերով,
2) Հրամանի հավելված N 2-ի 3-րդ սյունակի 9-րդ ենթակետում «դիմողի» բառը փոխարինել «հավակնորդի» բառով:
Ա. Մուրադյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|