ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
27 մարտի 2015 թ. |
N 429-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԲՐԱԲԻՈՆ ՖԼՈՐԱ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի ԹԻՎ 245-Ա ՀՐԱՄԱՆՈՎ ՏՐՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N ՕՕ 0132 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և նույն մասի վերջին պարբերությամբ, ինչպես նաև հիմք ընդունելով «ԲՐԱԲԻՈՆ ՖԼՈՐԱ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի 2015 թվականի մարտի 17-ի դիմումը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի մայիսի 15-ի N 307-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2015 թվականի մարտի 26-ի N 6 եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2014 թվականի մարտի 20-ի թիվ 245-Ա հրամանով «ԲՐԱԲԻՈՆ ՖԼՈՐԱ ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը տրված առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության N ՕՕ 0132 լիցենզիան` գործունեության իրականացման վայրը` ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Պտղնի, 22 փողոց, թիվ 5:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալին:
3. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:
Կ. Ճշմարիտյան