«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 հուլիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10015308
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
7 հուլիսի 2015 թ. |
N 40-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 25-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը` ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի «Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տեղակայմանը, կառուցվածքին, կահավորմանը, շահագործմանը, անձնակազմի աշխատանքի պահպանմանը և անհատական հիգիենային, սանիտարահակահամաճարակային ռեժիմին ներկայացվող պահանջներ» N 3.1.1.-024-2011 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու և առողջապահության նախարարի 2005 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 983-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 25-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանի հավելվածի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում գործիքների և փափուկ նյութի մանրէազերծումն իրականացվում է կազմակերպությունում գտնվող մանրէազերծման սենյակում: Մանրէազերծման սենյակը լինում է առանձին»,
2) սանիտարական կանոնների և նորմերի հավելված N 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված N 1
ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԸ ԵՎ ՍԵՆՔԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՄԱԿԵՐԵՍՆԵՐԸ
Սենքի անվանում |
Սենքի նվազագույն մակերես |
Նշումներ |
Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն (կենտրոն, պոլիկլինիկա, կաբինետ) |
||
Սպասասրահ`
2) պոլիկլինիկայի և կենտրոնի համար |
մեկ և երկու համասարքի հինգ և ավելի համասարքի |
|
Կլինիկական աշխատանքային սենյակ |
նվազագույնը՝ 11 քառակուսի մետր, միևնույն սենյակում յուրաքանչյուր լրացուցիչ համասարքի առկայության դեպքում սենյակի չափն ավելանում է 9 քառակուսի մետր տարածքով |
|
Աշխատակազմի (հանգստի) սենյակ |
երկու և երեք համասարքի |
|
Մանրէազերծման սենյակ |
գտնվում է միևնույն բժշկական կազմակերպության տարածքում |
|
Սանհանգույց |
գտնվում է միևնույն բժշկական կազմակերպության տարածքում |
|
Ընդհանուր ատամնատեխնիկական լաբորատորիա | ||
Հիմնական աշխատանքների համար նախատեսված սենյակ |
նվազագույնը՝ 3 քառակուսի մետր |
մեկից ավելիի դեպքում` յուրաքանչյուր հաջորդ աշխատատեղի համար ավելացվում է 2 քառակուսի մետր |
Գիպսային, պոլիմերացման և փայլեցման աշխատանքների համար նախատեսված սենյակ |
նվազագույնը՝ 3 քառակուսի մետր |
մեկից ավելիի դեպքում` յուրաքանչյուր հաջորդ աշխատատեղի համար ավելացվում է 2 քառակուսի մետր |
Ճենապակյա և մետաղճենապակյա կառույցների պատրաստման համար նախատեսված սենյակ |
նվազագույնը՝ 3 քառակուսի մետր |
մեկից ավելիի դեպքում` յուրաքանչյուր հաջորդ աշխատատեղի համար ավելացվում է 2 քառակուսի մետր |
Ձուլարան |
նվազագույնը՝ 3 քառակուսի մետր |
մեկից ավելիի դեպքում` յուրաքանչյուր հաջորդ աշխատատեղի համար ավելացվում է 2 քառակուսի մետր |
Շարժական կառույցների ատամնատեխնիկական լաբորատորիա
Հիմնական աշխատանքների համար նախատեսված սենյակ |
նվազագույնը՝ |
մեկից ավելիի դեպքում` յուրաքանչյուր հաջորդ աշխատատեղի համար ավելացվում է 2 քառակուսի մետր |
Գիպսային, պոլիմերացման և փայլեցման աշխատանքների համար նախատեսված սենյակ |
նվազագույնը՝ |
մեկից ավելիի դեպքում` յուրաքանչյուր հաջորդ աշխատատեղի համար ավելացվում է 2 քառակուսի մետր |
Անշարժ կառույցների ատամնատեխնիկական լաբորատորիա
|
»: |
Ա. Մուրադյան |