Գլխավոր տեղեկություն
Համար
N 48-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (12.03.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.03.02/6(518) Հոդ.46
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
17.02.2015
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.02.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 փետրվարի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11615060

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

17 փետրվարի 2015 թ.
ք. Երևան

N 48-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.

1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Արվեստ. Փանոս Թերլեմեզյանի 150-ամյակը թեմային նվիրված «ԻՆՔՆԱԴԻՄԱՆԿԱՐ». «SELF-PORTRAIT». ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ. PANOS TERLEMEZIAN 1865-1941» և «ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ. PANOS TERLEMEZIAN 1865-1941. ՍԻՓԱՆ ՍԱՐԸ ԿՏՈՒՑ ԿՂԶՈՒՑ. MOUNT SIPAN FROM KTUTS ISLAND» 2 նամականիշի, համաձայն N 1 և N 2 հավելվածների.

2) Հայոց ցեղասպանության 100-ամյակը. Հենրի Մորգենթաու թեմային նվիրված «ՀԵՆՐԻ ՄՈՐԳԵՆԹԱՈՒ. Henry MORGENTHAU 1856-1946» նամականիշի, համաձայն N 3 հավելվածի.

3) Գրականություն. Մանուկ Աբեղյանի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված. «ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆ 1865-1944 MANOUK ABEGHIAN. 1865-1944 ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆ MANOUK ABEGHIAN» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 4 հավելվածի:

2. Գործողության մեջ դնել`

1) Արվեստ. Փանոս Թերլեմեզյանի 150-ամյակը թեմային նվիրված «ԻՆՔՆԱԴԻՄԱՆԿԱՐ». «SELF-PORTRAIT». ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ. PANOS TERLEMEZIAN 1865-1941» և «ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ. PANOS TERLEMEZIAN 1865-1941. ՍԻՓԱՆ ՍԱՐԸ ԿՏՈՒՑ ԿՂԶՈՒՑ. MOUNT SIPAN FROM KTUTS ISLAND 2 նամականիշը, սահմանելով անվանագինը` 230, 330 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 50 000 հատ.

 2) Հայոց ցեղասպանության 100-ամյակը. Հենրի Մորգենթաու թեմային նվիրված «ՀԵՆՐԻ ՄՈՐԳԵՆԹԱՈՒ. Henry MORGENTHAU 1856-1946» նամականիշը, սահմանելով անվանագիը` 300 դրամ, տպաքանակը` 50 000 հատ.

3) Գրականություն. Մանուկ Աբեղյանի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆ 1865-1944 MANOUK ABEGHIAN». «1865-1944 ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆ MANOUK ABEGHIAN» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 500 հատ:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Գ. Բեգլարյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2015 թ. փետրվարի 17-ի

N 48-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_7151

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2015 թ. փետրվարի 17-ի

N 48-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_7155

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 3

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2015 թ. փետրվարի 17-ի

N 48-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_7157

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 4

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2015 թ. փետրվարի 17-ի

N 48-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_7182

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան